«ԻՐՏԵԿ» Իրավական Տեղեկատվական - Որոնողական Համակարգ
Համակարգի մասին
«ԻՐՏԵԿ» իրավական տեղեկատվական - որոնողական համակարգը Հայաստանի Հանրապետությունում օրենքների և իրավական այլ ակտերի ամենալիարժեք համակարգն է, որում ընդգրկված են`
- ՀՀ Սահմանադրությունը,
- ՀՀ օրենքները և օրենսգրքերը,
- ՀՀ նախագահի նորմատիվ հրամանագրերն ու կարգադրությունները,
- ՀՀ Սահմանադրական Դատարանի որոշումները,
- ՀՀ Կառավարության և Վարչապետի որոշումները,
- ՀՀ Կենտրոնական Բանկի նորմատիվ ակտերը,
- ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումները,
- ՀՀ կնքած միջազգային պայմանագրերը,
- ՀՀ գերատեսչական նորմատիվ ակտերը։
Համակարգն առաջին հերթին նախատեսված է օրենսդիր, գործադիր, դատախազության, դատական իշխանության աշխատողների, կազմակերպությունների իրավաբանական և ֆինանսական ծառայությունների պրոֆեսիոնալ աշխատողների համար:
Համակարգում իրավական ակտերը տրված են նրանցում կատարված բոլոր փոփոխություններով և լրացումներով:
Համակարգում ընդգրկված յուրաքանչյուր ակտի համար տրված են իրավական ակտերն ընդունող մարմինների, ակտերի տեսակների, ընդունման, վավերացման (ստորագրման, գրանցման), ուժի մեջ մտնելու և ուժը կորցրած ճանաչելու ամսաթվերի, պաշտոնական հրապարակման սկզբնաղբյուրների վերաբերյալ տվյալները:
Համակարգի իրավական բազան պարբերաբար թարմացվում է, ինչը հնարավորություն է տալիս մշտապես տեղյակ լինել օրենսդրությունում կատարված բոլոր փոփոխություններին:
«ԻՐՏԵԿ» համակարգում ընդգրկված ակտերի համար սկզբնաղբյուր են հանդիսանում ՀՀ պաշտոնական տեղեկագրերը, ՀՀ գերատեսչական նորմատիվ ակտերի պաշտոնական տեղեկագրերը, ինչպես նաեւ Իրավական տեղեկատվական կենտրոն ՓԲԸ-ի եւ ՀՀ Նախագահի, ՀՀ Կառավարության, ՀՀ Սահմանադրական Դատարանի աշխատակազմերի միջեւ կնքված պայմանագրերի համաձայն այդ մարմիններից ստացվող իրավական ակտերի տեքստերը:
Որոնման աշխատակարգերը
Համակարգում մշակված որոնման աշխատակարգերը հնարավորություն են տալիս արագ և ճշտորեն գտնել անհրաժեշտ նորմատիվ ակտերն ու դրանց փոփոխությունները:
Անհրաժեշտ իրավական ակտերը կարելի է գտնել՝
- ըստ ակտերի քարտային տվյալների.
- ըստ ակտերի անվանումների բառերի.
- ըստ ակտերի տեքստերի բառերի.
- ըստ ՀՀ օրենսդրության դասակարգչի:
ՀՀ օրենսդրության դասակարգիչ
Առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունում տրված է ՀՀ գործող օրենսդրության դասակարգումը: Առաջին աստիճանում տրված են օրենսդրության հիմնական ճյուղերը (պետական համակարգ, հասարակական միավորումներ, ընտանիքի և ամուսնության օրենսդրություն և այլն): Յուրաքանչյուր հաջորդ աստիճանում տրված է օրենսդրության համապատասխան ճյուղի ավելի մանրամասն դասակարգումը: Դասիչները մշակելիս հիմք է ընդունվել ՀՀ գործող օրենսդրությունն ու օրենսդրության հետագա կատարելագործման հնարավորությունները:
Համակարգում ընդգրկված իրավական ակտերը դասակարգված են ըստ օրենսդրության դասակարգիչի, ինչը հնարավորություն է տալիս հեշտորեն գտնել ընտրված իրավահարաբերությունը կարգավորող իրավական ակտերը։
Ակտերի ժամանակագրական տարբերակները
Իրավական ակտերում հաճախակի կատարվող փոփոխություններն ու լրացումները շատ հաճախ հնարավորություն չեն տալիս պարզել, թե ինչպես է կարգավորվել հետաքրքրող իրավահարաբերությունը անցյած որևէ ժամանակաշրջանում:
«ԻՐՏԵԿ» համակարգում տրված են ակտերի ժամանակային տարբերակները (ինկորպորացիաները)՝ սկսած ընդունման պահից մինչև այդ ակտի վերջին տարբերակը, իսկ յուրաքանչյուր տարբերակի համար տրվում է այն ակտը, համաձայն որի այդ տարբերակում կատարվել են փոփոխությունները կամ լրացումները:
Իրավաբանական - տնտեսագիտական բառարան
Համակարգում ընդգրկված է Հայաստանի Հանրապետությունում միակ էլեկտրոնային իրավաբանական-տնտեսագիտական բառարանը, որը պարունակում է իրավական ակտերում տրված ավելի քան 10000 հասկացությունների սահմանումներ կամ բացատրություններ:
Հղումների աշխատակարգը
Շատ հաճախ իրավական ակտերի տեքստերում տեղ են գտնում այնպիսի արտահայտություններ, ինչպես «օրենքով սահմանված կարգով...» կամ «ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով...» կամ լավագույն դեպքում նշվում է այն ակտը (անվանումը, թիվը, ընդունող մարմինը և ընդունման ամսաթիվը), համաձայն որի կարգավորվում է տվյալ իրավահարաբերությունը: Հետաքրքրող կարգը սահմանող նորմատիվ ակտը որոշելու համար անհրաժեշտ է հիշել ՀՀ գործող ողջ օրենսդրությունը, որը գործնականում անհնար է: Իսկ անհրաժեշտ ակտը (ակտի տեքստը) գտնելը շատ հաճախ կապված է լինում տեխնիկական դժվարությունների հետ և բավականին ժամանակ է խլում:
Իսկ համակարգում մշակված հղումների աշխատակարգը հնարավորություն է տալիս ոչ միայն արագորեն գտնել անհրաժեշտ ակտը, այլև այդ ակտի այն դրույթը (հոդվածը, մասը) համաձայն որի կարգավորվում է տվյալ իրավահարաբերությունը:
Յուրաքանչյուր ակտի համար հղումների աշխատակարգը հնարավորություն է տալիս գտնել նաև`
- տվյալ ակտի մեջ կատարված փոփոխությունների ու լրացումների հիմքերը.
- տվյալ ակտով տրված հանձնարարականները, որոնց հիման վրա ընդունվել են այլ ակտեր.
- այլ ակտերով տրված հանձնարարականները, որոնց հիման վրա ընդունվել է տվյալ ակտը.
- այլ նորմատիվ ակտերում տվյալ ակտը հիշատակող դրույթները։