ԻՐԱՎԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՓԲԸ
ՈՒրախ ենք ողջունել Իրավական Տեղեկատվական կենտրոն «ԻՐՏԵԿ» ՓԲԸ-ի իրավական կայքէջում, որտեղ ներկայացված են ՀՀ օրենսդրությունը, օրենսդրությունում կատարված վերջին փոփոխությունները և լրացումներ, ինչպես նաև առանձին բաժիններում տեղակայված իրավական ակտերի առանձին խմբերի նորությունները։
Իրավական Տեղեկատվական կենտրոն «ԻՐՏԵԿ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1996 թվականին, ժամանակաշրջան, երբ առկա էր իրավական տեղեկատվության մեծ դեֆիցիտ։ Հիմնադրման օրվանից ընկերությունն իր առջև նպատակ է դրել հասանելի դարձնել իրավական տեղեկատվությունը և դրանով իսկ նպաստել Հայաստանի Հանրապետությունում իրավական պետության կայացմանը։
Իր գործունեության ողջ ընթացքում ընկերությունն իրականացնում է «ԻՐՏԵԿ» համակարգ ՀՀ օրենսդիր և գործադիր մարմինների կողմից ընդունված օրենքների և իրավական այլ ակտերի հավաքագրում և այդ ակտերի դասակարգում, ինչը հնարավորություն է տալիս «ԻՐՏԵԿ» համակարգի օգտագործողներին մշտապես տեղեկացված լինել ՀՀ օրենսդրությունում կատարված փոփոխություններին և լրացումներին։
Այսօր «ԻՐՏԵԿ» համակարգը ՀՀ օրենքների և իրավական այլ ակտերի ամենալիարժեք հավաքածուն է և իր դասակարգիչով, իրավաբանական-տնտեսագիտական բառարանով, որոնման և հղումների աշխատակարգերով անփոխարինելի է կազմակերպությունների ղեկավարների, պրոֆեսիոնալ իրավաբանների և ֆինանսական ոլորտի աշխատողների համար։