«ԻՐՏԵԿ» Ինտերնետ
«ԻՐՏԵԿ» Ինտերնետ տարբերակը հնարավորություն է տալիս առցանց (Online) ստանալ ՀՀ Սահմանադրության, ՀՀ օրենսգրքերի և ՀՀ օրենքների տեքստերը։ Աշխատանքը «ԻՐՏԵԿ» Ինտերնետ համակարգում կարող եք սկսել ընտրելով «ՀՀ օրենսդրությունը» աշխատակարգը։
«ԻՐՏԵԿ» Ինտերնետ համակարգի ամբողջական տարբերակում հասանելի են նաև ՀՀ կառավարության և ՀՀ Վարչապետի ընդունած իրավական ակտերի, գերատեսչական նորմատիվ ակտերի, ՀՀ կենտրոնական բանկի որոշումների, Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների, միջազգային պայմանագրերի տեքստերը։
«ԻՐՏԵԿ» Ինտերնետ համակարգի ամբողջական տարբերակից անընդհատ օգտվելու իրավունքը տրվում է «ԻՐՏԵԿ» Պրոֆեսիոնալ համակարգի օգտագործման իրավունքի տրամադրման պայմանագրով։
Մուտքը «ԻՐՏԵԿ» Ինտերնետ համակարգի ամբողջական տարբերակ իրականացվում է Իրավական Տեղեկատվական Կենտրոնի կողմից տրամադրված առանձին ծրագրի միջոցով։
«ԻՐՏԵԿ» Ինտերնետ համակարգի ամբողջական տարբերակի աշխատանքին կարող եք ծանոթանալ երեկոյան 22։00-24։00 ժամերին։
«ԻՐՏԵԿ» համակարգի օգտագործման իրավունքի տրամադրման պայմաններին ծանոթանալու համար կարող եք զանգահարել 011 322080 հեռախոսահամարով։