01.01.2025 -
040.1142.231014
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
16 հոկտեմբերի 2014 թվականի N 1142-Ն
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆՄՈՒՇԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 19-Ի N 598-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասին, 26-րդ հոդվածի 4-րդ մասին և «Կերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել սննդամթերքի անվտանգության և անասնաբուժության ոլորտներում պետական վերահսկողության շրջանակներում իրականացվող նմուշառման կարգը` համաձայն հավելվածի:
2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 19-ի «Սննդամթերքի, անասնակերի, սննդային և կերային հավելումների փորձաքննության նմուշառման կարգը հաստատելու մասին» N 598-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
(վերնագիրն ու նախաբանը փոփ. 26.09.2024 թիվ 1548-Ն որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2014 թվականի հոկտեմբերի 16-ի
N 1142-Ն որոշման
ԿԱՐԳ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆՄՈՒՇԱՌՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են սննդամթերքի, կերի և կերային հավելումների (այսուհետ` ապրանք) արտադրության և շրջանառության փուլերում իրականացվող պետական վերահսկողության ընթացքում, այդ թվում` սահմանային պետական վերահսկողության շրջանակներում ապրանքի նմուշառման կարգը, նմուշների հաշվառմանը և պահմանը ներկայացվող պահանջները, ինչպես նաև լաբորատոր փորձարկման (փորձաքննության) արդյունքների ձևակերպման և գնահատման կարգի հետ կապված հարաբերությունները:
(1-ին կետը փոփ. 26.09.2024 թիվ 1548-Ն որոշում)
2. Սույն կարգը ենթակա է կիրառման` սննդամթերքի անվտանգության և անասնաբուժության ոլորտներում պետական վերահսկողություն իրականացնող պետական մարմնի (այսուհետ` լիազոր մարմին)` ապրանքի արտադրության ու շրջանառության փուլերում գործառույթներ իրականացնող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի (այսուհետ` ապրանքը տնօրինող), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակված համապատասխանության գնահատման մարմնի (փորձարկման լաբորատորիայի) կողմից:
II. ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
3. Սույն կարգում օգտագործվող հիմնական հասկացություններն են`
1) նմուշ` նյութի մեկ կամ մի քանի միավորներ (ծավալ)` սահմանված միջոցներով ընտրված ամբողջությունից (լոտից, խմբաքանակից), որը թույլ է տալիս տեղեկություններ ստանալ ամբողջության տվյալ բնութագրի մասին և հիմք է ամբողջության, նյութի կամ դրանց արտադրական գործընթացի համապատասխանության մասին որոշում ընդունելու համար.
2) պահեստային նմուշ` ընտրանքի ծավալից առանձնացված նմուշ, որը ծածկագրված, կապարակնքված կամ դրոշմակնքված հանձնվում է ապրանքը տնօրինողին, իսկ սույն կարգի 4.1-ին կետով սահմանված դեպքում` լիազոր մարմնին.
3) լոտ` ապրանքի որոշակի քանակ` արտադրված միևնույնը համարվող պայմաններում.
4) խմբաքանակ` համասեռ ապրանքի քանակություն` արտադրված մեկ արտադրողի կողմից` համանման պայմաններում, ձևակերպված մեկ ուղեկցող փաստաթղթով և առաքված միևնույն ժամանակ: Այն կարող է լինել լոտի մաս կամ մի քանի լոտերի հավաքակազմ.
5) նմուշառում` վերահսկվող ապրանքի խմբաքանակից նմուշի առանձնացման և կազմման ընթացակարգ.
6) ընտրանք` ապրանքի միավորներ կամ մասեր (այսուհետ` նմուշներ կամ փորձանմուշներ), որոնք ընտրված են վերահսկվող ապրանքի խմբաքանակից կամ ապրանքի հոսքից` վերահսկողության և սահմանված պահանջներին համապատասխանության մասին եզրակացություն տալու համար.
7) ընտրանքի ծավալ` ընտրանքը կազմող տրանսպորտային և սպառողական տարաներով ապրանքի միավորների քանակ.
8) տարա` ապրանքը տեղավորելու համար նախատեսված փաթեթավորման տարա (արկղ, տակառ, ցիստեռն).
9) տրանսպորտային (փաթեթավորման) տարա` ապրանքը տեղավորելու համար նախատեսված տարա, որն առանձին միավոր է (բեռնարկղ, պարկ, տուփ, շիշ).
10) սպառողական տարա` տարա (շիշ, ապակե տարա, տոպրակ, բաժակ, բրիկետ և այլն), որի մեջ գտնվում է սպառողին մատակարարվող ապրանքը:
(3-րդ կետը փոփ. 26.09.2024 թիվ 1548-Ն որոշում)
III. ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ, ԿԵՐԻ ԵՎ ԿԵՐԱՅԻՆ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ՆՄՈՒՇԱՌՈՒՄԸ
4. Փորձարկման (փորձաքննության) համար նմուշառումն իրականացնում, նմուշները ծածկագրում, դրոշմակնքում կամ կապարակնքում և նմուշառման ակտը ձևակերպում է լիազոր մարմնի տեսուչը` ապրանքը տնօրինողի կամ նրա ներկայացուցչի մասնակցությամբ:
4.1. Սահմանային պետական վերահսկողության շրջանակներում ներմուծվող սննդամթերքի նմուշառումն իրականացնում, նմուշները ծածկագրում, դրոշմակնքում կամ կապարակնքում է ապրանքը տնօրինողի ընտրած` Եվրասիական տնտեսական միության սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների միասնական ռեեստրում ներառված ու Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխան նշանակված` Հայաստանի Հանրապետության համապատասխանության գնահատման մարմինը (այսուհետ` գնահատող մարմին)` սահմանային պետական վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձի ներկայությամբ: Նմուշը փորձարկման է ներկայացվում Գնահատող մարմնի աշխատակցի կողմից լիազոր մարմնի ուղեկցող նամակով: Ցուցանիշները, ըստ որոնց պետք է կատարվեն փորձարկումները, որոշում է տեսուչը:
(4.1-ին կետը լրաց. 26.09.2024 թիվ 1548-Ն որոշում)
5. Պետական վերահսկողության, այդ թվում` սահմանային պետական վերահսկողության իրականացման նպատակով ապրանքի խմբաքանակից կամ ապրանքի հոսքից նմուշներն ընտրվում են տվյալ ապրանքի համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված իրավական ակտերով, ինչպես նաև ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերով սահմանված կարգով և չափով:
(5-րդ կետը փոփ. 26.09.2024 թիվ 1548-Ն որոշում)
6. Նմուշառումը կատարվում և ընտրված նմուշները տեղափոխվում են պահման ու փոխադրման ժամանակ նմուշները փոփոխությունից պաշտպանող նյութերից պատրաստված համապատասխան գործիքներով և տարաներով: Դրանք պետք է պատրաստված լինեն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված` սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի ցանկում ներառված նյութերից:
7. Ընտրանքի ծավալը կազմող յուրաքանչյուր նմուշին տրվում է ծածկագիր, որը փակցվում կամ կցվում է նմուշին, իսկ նմուշները դրոշմակնքվում կամ կապարակնքվում են:
8. Տեղում նմուշառման վերաբերյալ լիազոր մարմնի տեսուչի, իսկ սույն կարգի 4.1-ին կետով սահմանված դեպքում` Գնահատող մարմնի աշխատակցի կողմից կազմվում է նմուշառման ակտ (համապատասխանաբար` NN 1 և 1.1 ձևեր), որտեղ նշվում են`
1) նմուշառման վայրը, տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և ժամը.
2) ապրանքի անվանումը, ծագման երկիրը, արտադրողի և մատակարարի (վաճառողի) անվանումները (անունը, հայրանունը, ազգանունը).
3) նմուշառում իրականացնող տեսուչի (իսկ սույն կարգի 4.1-ին կետով նախատեսված դեպքում` Գնահատող մարմնի աշխատակցի) պաշտոնը, անունը, հայրանունը, ազգանունը.
4) արտադրողի կամ ապրանքն իրացնող, պահող կամ փոխադրող կազմակերպության ներկայացուցիչների պաշտոնները, անունները, հայրանունները, ազգանունները, որոնց ներկայությամբ իրականացվում է նմուշառումը.
5) պիտանիության ժամկետը.
6) լոտի համարը և չափը (քանակը, զանգվածը, ծավալը).
7) ընտրված նմուշների, այդ թվում` պահեստային նմուշի (առկայության դեպքում) չափը (քանակը, զանգվածը, ծավալը).
8) նմուշառված ապրանքի պահպանման պայմանները.
9) տվյալ ապրանքի ստանդարտացման փաստաթղթին հղումը:
(8-րդ կետը փոփ. 26.09.2024 թիվ 1548-Ն որոշում)
9. Նմուշները պահպանում ու տեղափոխում է լիազոր մարմնի տեսուչը, իսկ սույն կարգի 4.1-ին կետով սահմանված դեպքում` Գնահատող մարմնի աշխատակիցը` Հայաստանի Հանրապետության օրենսդրության, իսկ դրանց բացակայության դեպքում` ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերով նախատեսված պահանջներով:
(9-րդ կետը փոփ. 26.09.2024 թիվ 1548-Ն որոշում)
10. Նմուշները տրամադրվում են անհատույց, իսկ նմուշների պահպանման, տեղափոխման և փորձարկման (փորձաքննության) հետ կապված ծախսերը կատարվում են լիազոր մարմնի միջոցների հաշվին` բացառությամբ սահմանային վերահսկողության նպատակով իրականացվող փորձարկման (փորձաքննության) դեպքերի, որոնց ծախսերը «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով կատարվում են ապրանքը տնօրինողի հաշվին:
11. Պահեստային նմուշն ի պահ է հանձնվում ապրանքը տնօրինողին, իսկ սահմանային պետական վերահսկողության շրջանակներում ներմուծվող սննդամթերքից առանձնացված պահեստային նմուշը` լիազոր մարմնին: Պահեստային նմուշը պահվում է տվյալ ապրանքի համար նախատեսված համապատասխան պահման պայմաններում: Պահեստային նմուշի տեղափոխման և փորձարկման (փորձաքննության) ծախսերը կատարվում են ապրանքը տնօրինողի հաշվին` բացառությամբ պետական բյուջեի միջոցների հաշվին պահեստային նմուշն այլ պետության ռեֆերենս փորձարկման լաբորատորիա ուղարկելու դեպքի: Պահեստային նմուշը փորձարկման (փորձաքննության) է ներկայացվում ուղեկցող նամակով (Ձև N 2):
(11-րդ կետը փոփ. 26.09.2024 թիվ 1548-Ն որոշում)
12. Ապրանքի խմբաքանակը, որից կատարվել է նմուշառում, ենթակա չէ իրացման (վաճառքի) կամ այլ կերպ օտարման` մինչև փորձարկման (փորձաքննության) արդյունքների ամփոփումը, եթե`
1) կենդանական ծագում ունեցող մթերքի պահման պայմանները չեն համապատասխանում սահմանված պահանջներին.
2) ներմուծման գործընթացի նկատմամբ պետական վերահսկողության ընթացքում անհրաժեշտություն է առաջանում նմուշառմամբ և լաբորատոր փորձաքննությամբ որոշելու բեռի (բացառությամբ կենդանիների) անվտանգությունը:
IV. ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՆՄՈՒՇՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ
13. Լիազոր մարմնի տեսուչը փորձարկման (փորձաքննության) նպատակով ընտրված նմուշներն ուղեկցող նամակով (N 2 ձև) ներկայացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակված համապատասխանության գնահատման մարմին (փորձարկման լաբորատորիա):
(13-րդ կետը փոփ. 26.09.2024 թիվ 1548-Ն որոշում)
14. Լաբորատորիայի ներկայացուցիչն ընդունում է նմուշը` ստուգելով`
1) ուղեկցող նամակի առկայությունը.
2) նմուշի փաթեթավորման պահպանվածությունը.
3) ծածկագրի և դրոշմակնիքի կամ կապարակնիքի առկայությունը.
4) ընտրված նմուշների չափի համապատասխանությունն ապրանքի և ստանդարտացման փաստաթղթերի պահանջներին:
15. Եթե լաբորատորիայի ներկայացուցիչը հայտնաբերում է, որ նմուշառումը կատարվել է սույն կարգի 14-րդ կետի պահանջների խախտմամբ, ապա նմուշները չեն ընդունվում և վերադարձվում են` գրավոր հիմնավորմամբ:
15.1. Սույն գլխով նախատեսված դրույթները չեն կիրառվում սահմանային պետական վերահսկողության շրջանակներում սույն կարգի 4.1-ին կետով սահմանված` Գնահատող մարմնի ընտրած նմուշների ընդունման նկատմամբ:
(15.1-ին կետը լրաց. 26.09.2024 թիվ 1548-Ն որոշում)
V. ՆՄՈՒՇՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ, ՊԱՀՈՒՄԸ ԵՎ ՈՉՆՉԱՑՈՒՄԸ
16. Լիազոր մարմինը և փորձարկման լաբորատորիան նմուշները հաշվառում են առանձին գրանցամատյաններում (NN 3 և 7 ձևեր):
17. Փորձարկվող նմուշների պահման ժամկետը պետք է համապատասխանի ապրանքի պիտանիության ժամկետին, որը լրանալուց հետո նմուշները Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1060-Ն որոշմամբ սահմանված կարգով դուրս են գրվում և ոչնչացվում:
(17-րդ կետը փոփ. 26.09.2024 թիվ 1548-Ն որոշում)
18. Փորձարկումների ավարտից հետո փորձարկման գործընթացում օգտագործված նմուշները կամ դրանց մնացորդները, ինչպես նաև փորձարկման չենթարկված նմուշները, որոնք հետագայում կարող են օգտագործվել, լիազոր մարմնի տեսուչի միջոցով վերադարձվում են ապրանքը տնօրինողին` կազմելով նմուշների վերադարձման ակտ (N 4 ձև):
19. Այն դեպքում, երբ փորձարկման ժամանակ նմուշները ծախսվել են կամ հետագայում իրենց ուղղակի նշանակությամբ օգտագործման համար պիտանի չեն, կամ լրացել է դրանց պիտանիության ժամկետը, կազմվում է նմուշների դուրսգրման ակտ (N 5 ձև):
VI. ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ, ԴՐԱՆՑ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ ԵՎ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ
20. Պետական վերահսկողության, այդ թվում` սահմանային պետական վերահսկողության նպատակով ընտրված նմուշները փորձարկվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ ստանդարտացման փաստաթղթերով սահմանված պահանջներին (փորձարկման մեթոդներին) համապատասխան` համաձայն «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի:
(20-րդ կետը փոփ. 26.09.2024 թիվ 1548-Ն որոշում)
21. Եթե լաբորատորիան հնարավորություն չունի իրականացնելու նմուշի առանձին ցուցանիշների փորձարկում (փորձաքննություն), ապա այդ դեպքում տվյալ ցուցանիշների փորձարկումը (փորձաքննությունը) պայմանագրային հիմունքներով պատվիրակվում է մեկ այլ փորձարկման լաբորատորիայի, որն ունի այդ հնարավորությունը: Փորձաքննության վերջնական արձանագրությունը կազմում է այն լաբորատորիան, որտեղ հանձնվել են նմուշները:
22. Նմուշում մարդու համար վտանգավոր հելմինթային հիվանդության հարուցչի, նրա ձվերի կամ թրթուրների նույնիսկ մեկ օրինակի հայտնաբերման դեպքում արդյունքները վերջնական են:
23. Լաբորատոր փորձաքննության իրականացման ժամկետը և տևողությունը չեն կարող գերազանցել 10 աշխատանքային օրը:
24. Լաբորատորիան նմուշների փորձարկման (փորձաքննության) ավարտից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում ամփոփում է արդյունքները և դրանց վերաբերյալ կազմում փորձարկման արձանագրություն (N 6 ձև)` 3 օրինակից, որոնցից 2 օրինակն ուղարկվում է լիազոր մարմին:
25. Փորձարկման արձանագրությունն ստորագրում են փորձարկում կատարողները և լաբորատորիայի ղեկավարը: Փորձարկման արձանագրությունը վավերացվում է լաբորատորիայի կնիքով:
26. Փորձարկման արձանագրության յուրաքանչյուր էջ պարտադիր համարակալվում է` նշելով էջի և արձանագրության համարները:
27. Փորձարկման արձանագրության մեջ ուղղում կամ լրացում չի կատարվում: Սխալների կամ վրիպակների դեպքում կազմվում է նոր արձանագրություն, որը, որպես հավելված, կցվում է փորձարկման առաջին արձանագրությանը:
28. Պետական վերահսկողության, այդ թվում` սահմանային պետական վերահսկողության նպատակով կատարված փորձաքննության արդյունքների հետ չհամաձայնելու դեպքում` տնտեսավարող սուբյեկտը կարող է դրանք բողոքարկել` օրենքով սահմանված կարգով:
(28-րդ կետը փոփ. 26.09.2024 թիվ 1548-Ն որոշում)
Ձև N 1
(պետական վերահսկողություն իրականացնող պետական մարմնի անվանումը, գտնվելու վայրը)
ՆՄՈՒՇԱՌՄԱՆ ԱԿՏ N ______
____ ________________ _____թ.
Ես`___________________________________________________________________
______________________________________________________________________,
(լիազոր մարմնի ներկայացուցչի պաշտոնը, անունը, հայրանունը, ազգանունը)
__________________________________________________________________ -ում
(ակտը կազմելու վայրը)
______________________________________________________________________
(արտադրողի կամ ապրանքն իրացնող, պահող կամ փոխադրող կազմակերպության
ներկայացուցչի պաշտոնը, անունը, հայրանունը, ազգանունը)
ներկայությամբ` պետական վերահսկողության նպատակով ընտրել եմ նմուշներ
______________________________________________________________________
(ապրանքի անվանումը)
և անցկացրել տեսազննում
______________________________________________________________________
______________________________________________________________________
ապրանքի անվանումը, փաթեթվածքի տեսակը (սպառողական փաթեթվածք, թիթեղյա
բանկա, մագաղաթ և այլն)
Նմուշներ վերցնելու վայրը`
______________________________________________________________________
Նորմատիվային փաստաթուղթը, որին համապատասխան արտադրվել է արտադրանքը.
______________________________________________________________________
Խմբաքանակի չափը`
______________________________________________________________________
(զտաքաշը, տեղերի քանակը)
Ուղեկցող փաստաթղթերը
______________________________________________________________________
(փաստաթղթերի տեսակները,
______________________________________________________________________
տրամադրման համարը և ամսաթիվը)
Ապրանքը պատրաստվել է`
______________________________________________________________________
(ծագման երկիրը)
Պիտանիության ժամկետը, պատրաստողը, պատրաստման ամսաթիվը`
______________________________________________________________________
______________________________________________________________________
Փորձանմուշը (նմուշը) վերցնելու պահին ջերմաստիճանը և խոնավությունը`
______________________________________________________________________
(եթե սահմանված է արտադրողի կողմից)
Ապրանքի լաբորատոր հետազոտությունների (փորձարկումների) անցկացման հիմքը`
______________________________________________________________________
Նմուշները վերցվել են ժամը _______ ______ րոպեին:
Համաձայն
______________________________________________________________________
(փաստաթղթի անվանումը, որին համապատասխան իրականացվել է փորձանմուշները
(նմուշները) վերցնելու գործընթացը)
__________ քանակով/զանգվածով համարակալվել և կապարակնքվել են (կնքվել
են), սեյֆ-փաթեթի համարը
______________________________________________________________________
Պահեստային նմուշների վերաբերյալ տեղեկությունները _____________________
______________________________________________________________________
ուղարկվում են
______________________________________________________________________
(Գնահատող մարմնի անվանումը)
_____________________________________________________________ նպատակով,
(լաբորատոր հետազոտությունները (փորձարկումները)
Նմուշներ ուղարկելու ամսաթիվը`
______________________________
Լիազոր մարմնի ներկայացուցիչ __________________ __________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
Ապրանքը տնօրինող __________________ __________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
(1-ին ձևը փոփ. 26.09.2024 թիվ 1548-Ն որոշում)
Ձև N 1.1
______________________________________________________________________
(Գնահատող մարմնի անվանումը, գտնվելու վայրը)
ՆՄՈՒՇԱՌՄԱՆ ԱԿՏ N ______
____ ________________ _____թ.
Ես` __________________________________________________________________
______________________________________________________________________,
(Գնահատող մարմնի աշխատակցի, անունը, հայրանունը, ազգանունը)
__________________________________________________________________ -ում
(ակտը կազմելու վայրը)
______________________________________________________________________
(լիազոր մարմնի ներկայացուցչի պաշտոնը, անունը, հայրանունը, ազգանունը)
______________________________________________________________________
(արտադրողի կամ ապրանքն իրացնող, պահող կամ փոխադրող կազմակերպության
ներկայացուցչի պաշտոնը, անունը, հայրանունը, ազգանունը)
ներկայությամբ` սահմանային պետական վերահսկողության նպատակով ընտրել եմ նմուշներ`
______________________________________________________________________
(ապրանքի անվանումը)
Նմուշներ վերցնելու վայրը`
______________________________________________________________________
Նորմատիվային փաստաթուղթը, որին համապատասխան արտադրվել է արտադրանքը.
______________________________________________________________________
Խմբաքանակի չափը`
______________________________________________________________________
(զտաքաշը, տեղերի քանակը)
Խմբաքանակի ստացման ամսաթիվը` _________________________________________
(վերցնելու վայրում)
______________________________________________________________________
(տրանսպորտային միջոցների անվանումը, քանակը և դրանց համարները)
Ուղեկցող փաստաթղթերը
______________________________________________________________________
(փաստաթղթերի տեսակները,
______________________________________________________________________
տրամադրման համարը և ամսաթիվը)
Ապրանքը պատրաստվել է`
______________________________________________________________________
(ծագման երկիրը)
Պիտանիության ժամկետը, պատրաստողը, պատրաստման ամսաթիվը`
______________________________________________________________________
______________________________________________________________________
Փորձանմուշը (նմուշը) վերցնելու պահին ջերմաստիճանը և խոնավությունը`
______________________________________________________________________
(եթե սահմանված է արտադրողի կողմից)
Ապրանքի լաբորատոր հետազոտությունների (փորձարկումների) անցկացման հիմքը`
______________________________________________________________________
Նմուշները վերցվել են ժամը ________ ______ րոպեին:
Համաձայն
______________________________________________________________________
(փաստաթղթի անվանումը, որին համապատասխան իրականացվել է փորձանմուշները
(նմուշները) վերցնելու գործընթացը)
__________ քանակով/զանգվածով համարակալվել և կապարակնքվել են (կնքվել
են), սեյֆ-փաթեթի համարը
______________________________________________________________________
Պահեստային նմուշների վերաբերյալ տեղեկությունները _____________________
______________________________________________________________________
ուղարկվում են
______________________________________________________________________
(Գնահատող մարմնի անվանումը)
_____________________________________________________________ նպատակով,
(լաբորատոր հետազոտությունները (փորձարկումները)
Նմուշներ ուղարկելու ամսաթիվը`
________________________________
Գնահատող մարմնի աշխատակից __________________ __________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
Լիազոր մարմնի ներկայացուցիչ __________________ __________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
Ապրանքը տնօրինող __________________ __________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
(1.1-ին ձևը լրաց. 26.09.2024 թիվ 1548-Ն որոշում)
Ձև N 2
______________________________________________________________________
(պետական վերահսկողություն իրականացնող պետական մարմնի անվանումը,
գտնվելու վայրը)
ՆՄՈՒՇՆԵՐՆ ՈՒՂԵԿՑՈՂ ՆԱՄԱԿ N _______
____ _______________ _____թ.
_____________________________
(լաբորատորիայի անվանումը)
_____________________________
(ղեկավարի անունը, ազգանունը)
Խնդրում եմ ապրանքի փորձարկման (փորձաքննության) համար կատարել __________
____________________________________________-ին համապատասխան ընտրված`
(նմուշառման վերաբերյալ ստանդարտացման փաստաթղթի նշագիրը)
ներքոհիշյալ ապրանքի նմուշի փորձարկում (փորձաքննություն):
._____________________________________________________________________.
|NN |Ապրանքի |Ապրանքի |Չափի|Նմուշի |Ցուցանիշները, ըստ որոնց պետք է|
|ը/կ|անվանումը|նմուշների|միա-|ծածկագիրը|կատարել փորձարկումները, և այդ|
| | |քանակը |վորը| |ցուցանիշները սահմանող նորմատիվ|
| | | | | |փաստաթղթի նշանագիրն ու |
| | | | | |համապատասխան կետի համարը |
|___|_________|_________|____|_________|______________________________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 |
|___|_________|_________|____|_________|______________________________|
| | | | | | |
._____________________________________________________________________.
Լիազոր մարմնի ներկայացուցիչ __________________ __________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
ՖՈՐՄԱ N 2
______________________________________________________________________
(նաիմենովանիե ի մեստո նախոժդենիյա օրգանա, օսուշչեստվլյայուշչեգո
գոսուդարստվեննիյ կոնտրոլ)
ՍՈՊՌՈՎՈԴԻՏԵԼՆՈԵ ՊԻՍՄՈ Կ ՊՌՈԲԱՄ N
______ ____ _______________ ______գ.
_____________________________
(նաիմենովանիե լաբորատորիի)
_____________________________
(իմյա ի ֆամիլիյա ռուկովոդիտելյա)
Պռոշու դլյա օսուշչեստվլենիյա լաբորատորնոգո իսսլեդովանիյա (իսպիտանիյա) տովառա պրոիզվեստի իսսլոդովանիե (իսպիտանիե) նիժեպերեչիսլեննիխ պռոբ, օտոբրաննիխ վ սոոտվետստվիի ս
______________________________________________________________________.
(նաիմենովանիե (օբոզնաչենիե) դոկումենտա պո ստանդարտիզացիի օտբոռա պռոբ)
._____________________________________________________________________.
|NN |Նաիմենովանիե|Կոլիչեստվո|Եդինիցա |Կոդ |Պոկազատելի, պո կոտորիմ |
|ը/կ|տովառա |պռոբ |իզմերենիյա |պռոբի|դոլժնի պռովոդիտսյա |
| | | | | |իսպիտանիյա, |
| | | | | |ի նաիմենովանիե |
| | | | | |(օբոզնաչենիե) ի պունկտ |
| | | | | |նորմատիվնոգո |
| | | | | |դոկումենտա, |
| | | | | |օպրեդելյայուշչեգո էտի |
| | | | | |պոկազատելի. |
|___|____________|__________|___________|_____|_______________________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 |
|___|____________|__________|___________|_____|_______________________|
| | | | | | |
._____________________________________________________________________.
Դոլժնոստնոե լիցո օրգանա, օսուշեստվլյավշեգո գոսուդարստվեննիյ կոնտրոլ
________________ ________________________
(պոդպիս) (իմյա, ֆամիլիյա)
FORM N 2
______________________________________________________________________
(name and location of the body exercising state control)
SAMPLE COVER LETTER N ______ ____ _______________ ______
_____________________________
(laboratory name)
_____________________________
(manager's name)
In order to carry out laboratory examination (testing) of the goods, please examine (test) the samples listed below, taken in accordance with
_____________________________________________________________________
(sampling standardization document)
._____________________________________________________________________.
|NN|Product|Number of|Unit of |Sample|Indicators to be tested and |
| |name |samples |measurement|code |the name (designation) and |
| | | | | |paragraph of the normative |
| | | | | |document defining these |
| | | | | |indicators |
|__|_______|_________|___________|______|_____________________________|
|1 | 2 | 3 | 4 | 5 | 6 |
|__|_______|_________|___________|______|_____________________________|
| | | | | | |
._____________________________________________________________________.
Official of the body that exercised state control
--------------------- ---------------------------------
Signature First name, last name
(2-րդ ձևը փոփ. 26.09.2024 թիվ 1548-Ն որոշում)
Ձև N 3
ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՎԵՐՑՎԱԾ ԱՊՐԱՆՔԻ ՆՄՈՒՇՆԵՐԻ
._____________________________________________________________________.
|NN |Վերահսկող |Ապրան-|Ապրանքի |Ապրանքի |Ապրանքի|Փորձար- |Ապրանքի |
|ը/կ|մարմնի |քի |պիտանիու|նմուշառման|նմուշ- |կումների |նմուշների|
| |անվանումը,|անվա- |թյան |տարեթիվը, |ների |արդյունք-|վերադարձ-|
| |նմուշառման|նումը |ժամկետը |ամիսը, |քանակը |ները |ման ակտի |
| |ակտի | | |ամսաթիվը | |(արձանա- |համարը, |
| |համարը, | | | | |գրության |տարեթիվը,|
| |տարեթիվը, | | | | |համարը, |ամիսը, |
| |ամիսը, | | | | |տարեթիվը,|ամսաթիվը |
| |ամսաթիվը | | | | |ամիսը, | |
| | | | | | |ամսաթիվը)| |
|___|__________|______|________|__________|_______|_________|_________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 |
|___|__________|______|________|__________|_______|_________|_________|
| | | | | | | | |
|___|__________|______|________|__________|_______|_________|_________|
| | | | | | | | |
._____________________________________________________________________.
Ձև N 4
ՆՄՈՒՇՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԱԿՏ N ______
____ ________________ _____թ.
Ես` __________________________________________________________________
_________________________________________________________________________, (հանձնող մարմնի անվանումը, հանձնողի պաշտոնը, անունը, հայրանունը, ազգանունը)
հանձնեցի________________________________________________________________-ին
(պաշտոնը, անունը, հայրանունը, ազգանունը) ________________________________________________________________նմուշները`
(ապրանքի անվանումը) _________________________________________________________________ քանակով:
Հանձնող _________________ ____________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
Ստացող _________________ ____________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
Ձև N 5
____________________________________________________________________
(փորձարկման լաբորատորիայի անվանումը և գտնվելու վայրը)
«ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ»
Լաբորատորիայի ղեկավար
_________________ ___________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
ՆՄՈՒՇՆԵՐԻ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ ԱԿՏ N ______
____ ________________ _____թ.
______________________________________________________________________
(ապրանքի անվանումը, ուղեկցող նամակի համարը, փորձարկվող նմուշների
քանակը)
______________________________________________________________________
______________________________________________________________________
Նմուշների վիճակը փորձարկումից հետո ___________________________________
______________________________________________________________________
Նշված նմուշների պիտանիության ժամկետները լրացել են, և (կամ) փորձարկումների ժամանակ ապրանքի փորձարկվող նմուշները դարձել են օգտագործման համար ոչ պիտանի (ընդգծել) (հիմքը` փորձարկման արձանագրություն N_____, ___ ____________ ____ թ. դրությամբ) և ենթակա են դուրսգրման:
Փորձարկման լաբորատորիայի
ներկայացուցիչներ __________________ ___________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
__________________ ___________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
__________________ ___________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
Ձև N 6
____________________________________________________________________
(լաբորատորիայի անվանումը և գտնվելու վայրը)
«ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ»
Ղեկավար
__________________ ____________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N _____
____ ________________ _____թ.
Ապրանքի անվանումը ____________________________________________________
(տիպը, տեսակը և այլն)
______________________________________________________________________
(ապրանքի ծածկագիրը)
______________________________________________________________________
(ստանդարտացման փաստաթղթի անվանումը և նշագիրը)
Փորձարկվող նմուշներ __________________________________________________
(քանակը և նմուշների համարները)
Նմուշների ստացման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը __________________________
Նմուշները փորձարկման (փորձաքննության) ներկայացնողը ___________________
______________________________________________________________________
(ներկայացնողի անվանումը և գտնվելու վայրը,
______________________________________________________________________
ուղեկցող նամակի համարը, տարեթիվը, ամիսը, ամսաթիվը)
Փորձարկման (փորձաքննության) կատարման վայրը ___________________________
______________________________________________________________________
Արձանագրություն N ______, էջ` _______
Փորձարկման (փորձաքննության) արդյունքները`
._________________________________________________________________________.
|NN |Նմուշի|Ցուցանիշի|Ցուցանիշի|Փորձարկ- |Չափի|Ցուցանիշի արժեքը|Եզրակացու-|
|ը/կ|ծածկա-|անվանումը|արժեքը |ման |միա-|________________|թյունը` |
| |գիրը | |սահմանող |մեթոդը |վորը|ըստ |փաստացի|ըստ փորձա-|
| | | |նորմատիվ |սահմանող | |նորմատիվ|ստացված|քննության |
| | | |փաստաթղթի|նորմատիվ | |փաստա- | |արդյունք- |
| | | |համարը |փաստաթղթի| |թղթի | |ների |
| | | | |համարը | | | | |
|___|______|_________|_________|_________|____|________|_______|__________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 |
|___|______|_________|_________|_________|____|________|_______|__________|
|___|______|_________|_________|_________|____|________|_______|__________|
|___|______|_________|_________|_________|____|________|_______|__________|
._________________________________________________________________________.
______________________________________________________________________
(փորձարկման (փորձաքննության) ավարտը` տարեթիվը, ամիսը, ամսաթիվը
Եզրակացություն _____________________________________________________-ի
(ապրանքի անվանումը)
փորձարկման նմուշները համապատասխանում են (չեն համապատասխանում) ________
______________________________________________________________________-ի
(իրավական ակտի, ստանդարտացման փաստաթղթի անվանումը, նշագիրը և կետերի
համարները)
պահանջներին` ըստ ____________________________________________________
(լրացվում է համապատասխան ցուցանիշների
անհամապատասխանության դեպքում)
Արձանագրությունը կազմված է _________ էջից, __________ օրինակով:
Պատասխանատու կատարողներ _________________ ___________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
_________________ ___________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
Փորձարկման լաբորատորիայի
ղեկավար _________________ ___________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
Ձև N 7
ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՅԻ ՍՏԱՑԱԾ ԱՊՐԱՆՔԻ ՆՄՈՒՇՆԵՐ
._________________________________________________________________________.
|NN |Պետական |Ապրան-|Ապրանքի |Ապրանքի |Ապրանքի|Փորձար- |Ապրանքի |
|ը/կ|վերահսկողու-|քի |պիտանիու|նմուշի |նմուշ- |կումների |նմուշների |
| |թյան մարմնի |անվա- |թյան |ստացման |ների |արդյունք-|դուրսգրման |
| |անվանումը, |նումը |ժամկետը |տարեթիվը,|քանակը |ները |կամ |
| |ուղեկցող | | |ամիսը, | |(արձանա- |վերադարձման |
| |նամակի | | |ամսաթիվը | |գրության |ակտի համարը,|
| |համարը, | | | | |համարը, |տարեթիվը, |
| |տարեթիվը, | | | | |տարեթիվը,|ամիսը, |
| |ամիսը, | | | | |ամիսը, |ամսաթիվը |
| |ամսաթիվը | | | | |ամսաթիվը)| |
|___|____________|______|________|_________|_______|_________|____________|