08.11.2014 - 01.01.2025
040.1142.231014
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
16 հոկտեմբերի 2014 թվականի N 1142-Ն
i
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆՄՈՒՇԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 19-Ի N 598-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
«Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասին և «Կերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել սննդամթերքի անվտանգության և անասնաբուժության ոլորտներում պետական վերահսկողության շրջանակներում իրականացվող նմուշառման կարգը` համաձայն հավելվածի:
i
2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 19-ի «Սննդամթերքի, անասնակերի, սննդային և կերային հավելումների փորձաքննության նմուշառման կարգը հաստատելու մասին» N 598-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2014 թվականի հոկտեմբերի 16-ի
N 1142-Ն որոշման
ԿԱՐԳ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆՄՈՒՇԱՌՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
i
1. Սույն կարգով կարգավորվում են սննդամթերքի, կերի և կերային հավելումների (այսուհետ` ապրանք) արտադրության և շրջանառության փուլերում իրականացվող պետական վերահսկողության ընթացքում ապրանքի նմուշառման կարգը, նմուշների հաշվառմանը և պահմանը ներկայացվող պահանջները, ինչպես նաև լաբորատոր փորձարկման (փորձաքննության) արդյունքների ձևակերպման և գնահատման կարգի հետ կապված հարաբերությունները:
2. Սույն կարգը ենթակա է կիրառման` սննդամթերքի անվտանգության և անասնաբուժության ոլորտներում պետական վերահսկողություն իրականացնող պետական մարմնի (այսուհետ` լիազոր մարմին)` ապրանքի արտադրության ու շրջանառության փուլերում գործառույթներ իրականացնող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի (այսուհետ` ապրանքը տնօրինող), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակված համապատասխանության գնահատման մարմնի (փորձարկման լաբորատորիայի) կողմից:
II. ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
3. Սույն կարգում օգտագործվող հիմնական հասկացություններն են`
i
1) նմուշ` նյութի մեկ կամ մի քանի միավորներ (ծավալ)` սահմանված միջոցներով ընտրված ամբողջությունից (լոտից, խմբաքանակից), որը թույլ է տալիս տեղեկություններ ստանալ ամբողջության տվյալ բնութագրի մասին և հիմք է ամբողջության, նյութի կամ դրանց արտադրական գործընթացի համապատասխանության մասին որոշում ընդունելու համար.
2) պահեստային նմուշ` ապրանքը տնօրինողի ցանկությամբ` ընտրանքի ծավալից առանձնացված նմուշ, որը ծածկագրված, կապարակնքված կամ դրոշմակնքված հանձնվում է ապրանքը տնօրինողին.
3) լոտ` ապրանքի որոշակի քանակ` արտադրված միևնույնը համարվող պայմաններում.
4) խմբաքանակ` համասեռ ապրանքի քանակություն` արտադրված մեկ արտադրողի կողմից` համանման պայմաններում, ձևակերպված մեկ ուղեկցող փաստաթղթով և առաքված միևնույն ժամանակ: Այն կարող է լինել լոտի մաս կամ մի քանի լոտերի հավաքակազմ.
5) նմուշառում` վերահսկվող ապրանքի խմբաքանակից նմուշի առանձնացման և կազմման ընթացակարգ.
6) ընտրանք` ապրանքի միավորներ կամ մասեր (այսուհետ` նմուշներ կամ փորձանմուշներ), որոնք ընտրված են վերահսկվող ապրանքի խմբաքանակից կամ ապրանքի հոսքից` վերահսկողության և սահմանված պահանջներին համապատասխանության մասին եզրակացություն տալու համար.
7) ընտրանքի ծավալ` ընտրանքը կազմող տրանսպորտային և սպառողական տարաներով ապրանքի միավորների քանակ.
8) տարա` ապրանքը տեղավորելու համար նախատեսված փաթեթավորման տարա (արկղ, տակառ, ցիստեռն).
9) տրանսպորտային (փաթեթավորման) տարա` ապրանքը տեղավորելու համար նախատեսված տարա, որն առանձին միավոր է (բեռնարկղ, պարկ, տուփ, շիշ).
10) սպառողական տարա` տարա (շիշ, ապակե տարա, տոպրակ, բաժակ, բրիկետ և այլն), որի մեջ գտնվում է սպառողին մատակարարվող ապրանքը:
III. ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ, ԿԵՐԻ ԵՎ ԿԵՐԱՅԻՆ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ՆՄՈՒՇԱՌՈՒՄԸ
4. Փորձարկման (փորձաքննության) համար նմուշառումն իրականացնում, նմուշները ծածկագրում, դրոշմակնքում կամ կապարակնքում և նմուշառման ակտը ձևակերպում է լիազոր մարմնի տեսուչը` ապրանքը տնօրինողի կամ նրա ներկայացուցչի մասնակցությամբ:
5. Պետական վերահսկողության իրականացման նպատակով ապրանքի խմբաքանակից կամ ապրանքի հոսքից նմուշներն ընտրվում են տվյալ ապրանքի համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված իրավական ակտերով, ինչպես նաև ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերով սահմանված կարգով և չափով:
i
6. Նմուշառումը կատարվում և ընտրված նմուշները տեղափոխվում են պահման ու փոխադրման ժամանակ նմուշները փոփոխությունից պաշտպանող նյութերից պատրաստված համապատասխան գործիքներով և տարաներով: Դրանք պետք է պատրաստված լինեն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված` սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի ցանկում ներառված նյութերից:
7. Ընտրանքի ծավալը կազմող յուրաքանչյուր նմուշին տրվում է ծածկագիր, որը փակցվում կամ կցվում է նմուշին, իսկ նմուշները դրոշմակնքվում կամ կապարակնքվում են:
8. Տեղում նմուշառման վերաբերյալ լիազոր մարմնի տեսուչի կողմից կազմվում է նմուշառման ակտ (N 1 ձև), որտեղ նշվում են`
1) նմուշառման վայրը, տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և ժամը.
2) ապրանքի անվանումը, ծագման երկիրը, արտադրողի և մատակարարի (վաճառողի) անվանումները (անունը, հայրանունը, ազգանունը).
i
3) նմուշառում իրականացնող տեսուչի պաշտոնը, անունը, հայրանունը, ազգանունը.
4) արտադրողի կամ ապրանքն իրացնող, պահող կամ փոխադրող կազմակերպության ներկայացուցիչների պաշտոնները, անունները, հայրանունները, ազգանունները, որոնց ներկայությամբ իրականացվում է նմուշառումը.
5) պիտանիության ժամկետը.
6) լոտի համարը և չափը (քանակը, զանգվածը, ծավալը).
7) ընտրված նմուշների, այդ թվում` պահեստային նմուշի (առկայության դեպքում) չափը (քանակը, զանգվածը, ծավալը).
8) նմուշառված ապրանքի պահպանման պայմանները.
9) տվյալ ապրանքի ստանդարտացման փաստաթղթին հղումը:
9. Նմուշները պահպանում ու տեղափոխում է լիազոր մարմնի տեսուչը` Հայաստանի Հանրապետության օրենսդրության, իսկ դրանց բացակայության դեպքում` ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերով նախատեսված պահանջներով:
i
10. Նմուշները տրամադրվում են անհատույց, իսկ նմուշների պահպանման, տեղափոխման և փորձարկման (փորձաքննության) հետ կապված ծախսերը կատարվում են լիազոր մարմնի միջոցների հաշվին` բացառությամբ սահմանային վերահսկողության նպատակով իրականացվող փորձարկման (փորձաքննության) դեպքերի, որոնց ծախսերը «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով կատարվում են ապրանքը տնօրինողի հաշվին:
11. Պահեստային նմուշն ի պահ է հանձնվում ապրանքը տնօրինողին: Պահեստային նմուշը պահվում է տվյալ ապրանքի համար նախատեսված համապատասխան պահման պայմաններում: Պահեստային նմուշի տեղափոխման և փորձարկման (փորձաքննության) ծախսերը կատարվում են ապրանքը տնօրինողի հաշվին: Պահեստային նմուշը փորձարկման (փորձաքննության) է ներկայացվում ուղեկցող նամակով (N 2 ձև):
12. Ապրանքի խմբաքանակը, որից կատարվել է նմուշառում, ենթակա չէ իրացման (վաճառքի) կամ այլ կերպ օտարման` մինչև փորձարկման (փորձաքննության) արդյունքների ամփոփումը, եթե`
1) կենդանական ծագում ունեցող մթերքի պահման պայմանները չեն համապատասխանում սահմանված պահանջներին.
2) ներմուծման գործընթացի նկատմամբ պետական վերահսկողության ընթացքում անհրաժեշտություն է առաջանում նմուշառմամբ և լաբորատոր փորձաքննությամբ որոշելու բեռի (բացառությամբ կենդանիների) անվտանգությունը:
i
IV. ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՆՄՈՒՇՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ
13. Լիազոր մարմնի տեսուչը փորձարկման (փորձաքննության) նպատակով ընտրված նմուշներն ուղեկցող նամակով (N 2 ձև) ներկայացնում է անցկացված մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակված համապատասխանության գնահատման մարմին (փորձարկման լաբորատորիա):
14. Լաբորատորիայի ներկայացուցիչն ընդունում է նմուշը` ստուգելով`
1) ուղեկցող նամակի առկայությունը.
2) նմուշի փաթեթավորման պահպանվածությունը.
3) ծածկագրի և դրոշմակնիքի կամ կապարակնիքի առկայությունը.
i
4) ընտրված նմուշների չափի համապատասխանությունն ապրանքի և ստանդարտացման փաստաթղթերի պահանջներին:
15. Եթե լաբորատորիայի ներկայացուցիչը հայտնաբերում է, որ նմուշառումը կատարվել է սույն կարգի 14-րդ կետի պահանջների խախտմամբ, ապա նմուշները չեն ընդունվում և վերադարձվում են` գրավոր հիմնավորմամբ:
V. ՆՄՈՒՇՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ, ՊԱՀՈՒՄԸ ԵՎ ՈՉՆՉԱՑՈՒՄԸ
16. Լիազոր մարմինը և փորձարկման լաբորատորիան նմուշները հաշվառում են առանձին գրանցամատյաններում (NN 3 և 7 ձևեր):
17. Փորձարկվող նմուշների պահման ժամկետը պետք է համապատասխանի ապրանքի պիտանիության ժամկետին, որը լրանալուց հետո նմուշները Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 12-ի N 824-Ն որոշմամբ սահմանված կարգով դուրս են գրվում և ոչնչացվում:
18. Փորձարկումների ավարտից հետո փորձարկման գործընթացում օգտագործված նմուշները կամ դրանց մնացորդները, ինչպես նաև փորձարկման չենթարկված նմուշները, որոնք հետագայում կարող են օգտագործվել, լիազոր մարմնի տեսուչի միջոցով վերադարձվում են ապրանքը տնօրինողին` կազմելով նմուշների վերադարձման ակտ (N 4 ձև):
i
19. Այն դեպքում, երբ փորձարկման ժամանակ նմուշները ծախսվել են կամ հետագայում իրենց ուղղակի նշանակությամբ օգտագործման համար պիտանի չեն, կամ լրացել է դրանց պիտանիության ժամկետը, կազմվում է նմուշների դուրսգրման ակտ (N 5 ձև):
VI. ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ, ԴՐԱՆՑ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ ԵՎ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ
20. Պետական վերահսկողության նպատակով ընտրված նմուշները փորձարկվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ ստանդարտացման փաստաթղթերով սահմանված պահանջներին (փորձարկման մեթոդներին) համապատասխան` համաձայն «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի:
i
21. Եթե լաբորատորիան հնարավորություն չունի իրականացնելու նմուշի առանձին ցուցանիշների փորձարկում (փորձաքննություն), ապա այդ դեպքում տվյալ ցուցանիշների փորձարկումը (փորձաքննությունը) պայմանագրային հիմունքներով պատվիրակվում է մեկ այլ փորձարկման լաբորատորիայի, որն ունի այդ հնարավորությունը: Փորձաքննության վերջնական արձանագրությունը կազմում է այն լաբորատորիան, որտեղ հանձնվել են նմուշները:
22. Նմուշում մարդու համար վտանգավոր հելմինթային հիվանդության հարուցչի, նրա ձվերի կամ թրթուրների նույնիսկ մեկ օրինակի հայտնաբերման դեպքում արդյունքները վերջնական են:
23. Լաբորատոր փորձաքննության իրականացման ժամկետը և տևողությունը չեն կարող գերազանցել 10 աշխատանքային օրը:
i
24. Լաբորատորիան նմուշների փորձարկման (փորձաքննության) ավարտից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում ամփոփում է արդյունքները և դրանց վերաբերյալ կազմում փորձարկման արձանագրություն (N 6 ձև)` 3 օրինակից, որոնցից 2 օրինակն ուղարկվում է լիազոր մարմին:
25. Փորձարկման արձանագրությունն ստորագրում են փորձարկում կատարողները և լաբորատորիայի ղեկավարը: Փորձարկման արձանագրությունը վավերացվում է լաբորատորիայի կնիքով:
26. Փորձարկման արձանագրության յուրաքանչյուր էջ պարտադիր համարակալվում է` նշելով էջի և արձանագրության համարները:
27. Փորձարկման արձանագրության մեջ ուղղում կամ լրացում չի կատարվում: Սխալների կամ վրիպակների դեպքում կազմվում է նոր արձանագրություն, որը, որպես հավելված, կցվում է փորձարկման առաջին արձանագրությանը:
28. Պետական վերահսկողության նպատակով կատարված փորձաքննության արդյունքների հետ չհամաձայնելու դեպքում` տնտեսավարող սուբյեկտը կարող է դրանք բողոքարկել` օրենքով սահմանված կարգով:
Ձև N 1
______________________________________________________________________
(պետական վերահսկողություն իրականացնող պետական մարմնի անվանումը,
i
գտնվելու վայրը)
ՆՄՈՒՇԱՌՄԱՆ ԱԿՏ N _________
____ ________________ _____թ.
Ես` __________________________________________________________________
_____________________________________________________________________,
(լիազոր մարմնի տեսուչի պաշտոնը, անունը, հայրանունը, ազգանունը)
_________________________________________________________________ -ում
(ակտը կազմելու վայրը)
______________________________________________________________________
(ապրանքը տնօրինողի կամ նրա ներկայացուցչի անունը, հայրանունը, ազգանունը)
_______________________________________________________-ի ներկայությամբ
պետական վերահսկողության նպատակով ընտրել եմ ապրանքի նմուշներ` _________
______________________________________________________________________
(ստանդարտացման փաստաթղթի անվանումը, նշագիրը)
ստանդարտացման փաստաթղթին համապատասխան:
Ապրանքն ստացված է ըստ ________________________________________________
_____________________________________________________________________:
(ապրանքն ուղեկցող փաստաթղթի համարը, տարեթիվը, ամիսը, ամսաթիվը)
i
Արտադրող _____________________________________________________________
(երկիրը, կազմակերպությունը, գտնվելու վայրը)
Մատակարար ____________________________________________________________
(երկիրը, կազմակերպությունը, գտնվելու վայրը)
i
Պահման տեղը և պայմանները ____________________________________________
Փաթեթավորումը և մակնշումը ___________________________________________
Զգայորոշման ցուցանիշների ստուգման (արտաքին զննման) արդյունքները ______
______________________________________________________________________
._________________________________________________________________________.
|NN |Ապրանքի |Չափի|Խմբա- |Խմբաքա-|Արտադրման|Պիտանիու-|Փորձարկման|Պահեստա-|
|ը/կ|անվանումը|միա-|քանակի|նակի |տարեթիվը,|թյան |կամ փորձա-|յին |
| | |վորը|համարը|չափը |ամիսը, |ժամկետը |քննության |նմուշի |
| | | | | |ամսաթիվը | |նպատակով |քանակը |
| | | | | | | |ընտրված | |
| | | | | | | |նմուշի | |
| | | | | | | |քանակը | |
|___|_________|____|______|_______|_________|_________|__________|________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 |
|___|_________|____|______|_______|_________|_________|__________|________|
| | | | | | | | | |
._________________________________________________________________________.
Լիազոր մարմնի տեսուչ __________________ ___________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
Ապրանքը տնօրինող _________________ ___________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
Ձև N 2
______________________________________________________________________
(պետական վերահսկողություն իրականացնող պետական մարմնի անվանումը,
գտնվելու վայրը)
ՆՄՈՒՇՆԵՐՆ ՈՒՂԵԿՑՈՂ ՆԱՄԱԿ N _______
____ ________________ _____թ.
__________________________________
(լաբորատորիայի անվանումը)
__________________________________
(ղեկավարի անունը, ազգանունը)
Խնդրում եմ ապրանքի փորձարկման (փորձաքննության) համար կատարել _________
_______________________________________________________-ին համապատասխան
(նմուշառման վերաբերյալ ստանդարտացման փաստաթղթի նշագիրը)
ընտրված` ներքոհիշյալ ապրանքի նմուշի փորձարկում (փորձաքննություն):
._____________________________________________________________________.
|NN |Ապրանքի |Ապրանքի |Չափի|Նմուշի |Ցուցանիշները, ըստ որոնց պետք է|
|ը/կ|անվանումը|նմուշների|միա-|ծածկագիրը|կատարել փորձարկումները, և այդ|
| | |քանակը |վորը| |ցուցանիշները սահմանող նորմատիվ|
| | | | | |փաստաթղթի նշանագիրն ու |
| | | | | |համապատասխան կետի համարը |
|___|_________|_________|____|_________|______________________________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 |
|___|_________|_________|____|_________|______________________________|
| | | | | | |
._____________________________________________________________________.
Լիազոր մարմնի տեսուչ _________________ ______________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
Ձև N 3
ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՎԵՐՑՎԱԾ ԱՊՐԱՆՔԻ ՆՄՈՒՇՆԵՐԻ
._____________________________________________________________________.
|NN |Վերահսկող |Ապրան-|Ապրանքի |Ապրանքի |Ապրանքի|Փորձար- |Ապրանքի |
|ը/կ|մարմնի |քի |պիտանիու|նմուշառման|նմուշ- |կումների |նմուշների|
| |անվանումը,|անվա- |թյան |տարեթիվը, |ների |արդյունք-|վերադարձ-|
| |նմուշառման|նումը |ժամկետը |ամիսը, |քանակը |ները |ման ակտի |
| |ակտի | | |ամսաթիվը | |(արձանա- |համարը, |
| |համարը, | | | | |գրության |տարեթիվը,|
| |տարեթիվը, | | | | |համարը, |ամիսը, |
| |ամիսը, | | | | |տարեթիվը,|ամսաթիվը |
| |ամսաթիվը | | | | |ամիսը, | |
| | | | | | |ամսաթիվը)| |
|___|__________|______|________|__________|_______|_________|_________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 |
|___|__________|______|________|__________|_______|_________|_________|
| | | | | | | | |
|___|__________|______|________|__________|_______|_________|_________|
| | | | | | | | |
i
._____________________________________________________________________.
Ձև N 4
ՆՄՈՒՇՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԱԿՏ N ______
____ ________________ _____թ.
Ես` __________________________________________________________________
_________________________________________________________________________, (հանձնող մարմնի անվանումը, հանձնողի պաշտոնը, անունը, հայրանունը, ազգանունը)
հանձնեցի________________________________________________________________-ին
(պաշտոնը, անունը, հայրանունը, ազգանունը) ________________________________________________________________նմուշները`
(ապրանքի անվանումը) _________________________________________________________________ քանակով:
Հանձնող _________________ ____________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
Ստացող _________________ ____________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
Ձև N 5
____________________________________________________________________
(փորձարկման լաբորատորիայի անվանումը և գտնվելու վայրը)
«ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ»
Լաբորատորիայի ղեկավար
_________________ ___________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
ՆՄՈՒՇՆԵՐԻ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ ԱԿՏ N ______
____ ________________ _____թ.
______________________________________________________________________
(ապրանքի անվանումը, ուղեկցող նամակի համարը, փորձարկվող նմուշների
քանակը)
______________________________________________________________________
______________________________________________________________________
Նմուշների վիճակը փորձարկումից հետո ___________________________________
______________________________________________________________________
Նշված նմուշների պիտանիության ժամկետները լրացել են, և (կամ) փորձարկումների ժամանակ ապրանքի փորձարկվող նմուշները դարձել են օգտագործման համար ոչ պիտանի (ընդգծել) (հիմքը` փորձարկման արձանագրություն N_____, ___ ____________ ____ թ. դրությամբ) և ենթակա են դուրսգրման:
Փորձարկման լաբորատորիայի
ներկայացուցիչներ __________________ ___________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
__________________ ___________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
__________________ ___________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
Ձև N 6
____________________________________________________________________
(լաբորատորիայի անվանումը և գտնվելու վայրը)
«ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ»
Ղեկավար
__________________ ____________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N _____
____ ________________ _____թ.
Ապրանքի անվանումը ____________________________________________________
(տիպը, տեսակը և այլն)
______________________________________________________________________
(ապրանքի ծածկագիրը)
______________________________________________________________________
(ստանդարտացման փաստաթղթի անվանումը և նշագիրը)
Փորձարկվող նմուշներ __________________________________________________
(քանակը և նմուշների համարները)
Նմուշների ստացման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը __________________________
Նմուշները փորձարկման (փորձաքննության) ներկայացնողը ___________________
______________________________________________________________________
(ներկայացնողի անվանումը և գտնվելու վայրը,
i
______________________________________________________________________
ուղեկցող նամակի համարը, տարեթիվը, ամիսը, ամսաթիվը)
Փորձարկման (փորձաքննության) կատարման վայրը ___________________________
______________________________________________________________________
Արձանագրություն N ______, էջ` _______
Փորձարկման (փորձաքննության) արդյունքները`
._________________________________________________________________________.
|NN |Նմուշի|Ցուցանիշի|Ցուցանիշի|Փորձարկ- |Չափի|Ցուցանիշի արժեքը|Եզրակացու-|
|ը/կ|ծածկա-|անվանումը|արժեքը |ման |միա-|________________|թյունը` |
| |գիրը | |սահմանող |մեթոդը |վորը|ըստ |փաստացի|ըստ փորձա-|
| | | |նորմատիվ |սահմանող | |նորմատիվ|ստացված|քննության |
| | | |փաստաթղթի|նորմատիվ | |փաստա- | |արդյունք- |
| | | |համարը |փաստաթղթի| |թղթի | |ների |
| | | | |համարը | | | | |
|___|______|_________|_________|_________|____|________|_______|__________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 |
|___|______|_________|_________|_________|____|________|_______|__________|
|___|______|_________|_________|_________|____|________|_______|__________|
|___|______|_________|_________|_________|____|________|_______|__________|
._________________________________________________________________________.
______________________________________________________________________
(փորձարկման (փորձաքննության) ավարտը` տարեթիվը, ամիսը, ամսաթիվը
Եզրակացություն _____________________________________________________-ի
(ապրանքի անվանումը)
փորձարկման նմուշները համապատասխանում են (չեն համապատասխանում) ________
______________________________________________________________________-ի
(իրավական ակտի, ստանդարտացման փաստաթղթի անվանումը, նշագիրը և կետերի
համարները)
պահանջներին` ըստ ____________________________________________________
(լրացվում է համապատասխան ցուցանիշների
անհամապատասխանության դեպքում)
Արձանագրությունը կազմված է _________ էջից, __________ օրինակով:
Պատասխանատու կատարողներ _________________ ___________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
_________________ ___________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
Փորձարկման լաբորատորիայի
ղեկավար _________________ ___________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
Ձև N 7
ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՅԻ ՍՏԱՑԱԾ ԱՊՐԱՆՔԻ ՆՄՈՒՇՆԵՐ
._________________________________________________________________________.
|NN |Պետական |Ապրան-|Ապրանքի |Ապրանքի |Ապրանքի|Փորձար- |Ապրանքի |
|ը/կ|վերահսկողու-|քի |պիտանիու|նմուշի |նմուշ- |կումների |նմուշների |
| |թյան մարմնի |անվա- |թյան |ստացման |ների |արդյունք-|դուրսգրման |
| |անվանումը, |նումը |ժամկետը |տարեթիվը,|քանակը |ները |կամ |
| |ուղեկցող | | |ամիսը, | |(արձանա- |վերադարձման |
| |նամակի | | |ամսաթիվը | |գրության |ակտի համարը,|
| |համարը, | | | | |համարը, |տարեթիվը, |
| |տարեթիվը, | | | | |տարեթիվը,|ամիսը, |
| |ամիսը, | | | | |ամիսը, |ամսաթիվը |
| |ամսաթիվը | | | | |ամսաթիվը)| |
|___|____________|______|________|_________|_______|_________|____________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 |
|___|____________|______|________|_________|_______|_________|____________|
| | | | | | | | |
._________________________________________________________________________.