Սեղմել Esc փակելու համար:
ԱՆՎՃԱՐ ԿԱՄ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ՎԵՐԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՆՎՃԱՐ ԿԱՄ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹ ...

 

01.02.2025 -

 

040.0568.010615

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 մայիսի 2015 թվականի N 568-Ն

 

ԱՆՎՃԱՐ ԿԱՄ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԺԱՆԴԱԿ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման կարգն ու շահառուներին ներկայացվող պահանջները` համաձայն N 1 հավելվածի:

2. Հաստատել պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման նպատակով շահառուների հաշվառման և հերթագրման կարգը` համաձայն N 2 հավելվածի:

(2-րդ կետը փոփ. 30.01.2025 թիվ 103-Ն որոշում)

(որոշումը խմբագրվել է 08.08.2019 թիվ 1048-Ն որոշում)

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2015 թվականի մայիսի 27-ի

N 568-Ն որոշման

 

ԱՆՎՃԱՐ ԿԱՄ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԺԱՆԴԱԿ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Անպտուղ զույգերի համար վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության ծառայություններ բյուջետային ծրագրի (այսուհետ` ծրագիր) շրջանակներում պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով հետազոտությունների և վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման հետ կապված ծավալները, շահառուներին ներկայացվող պահանջները, ընթացակարգերը և դրանց հետ կապված իրավահարաբերությունները:

(1-ին կետը փոփ. 30.01.2025 թիվ 103-Ն որոշում)

2. Սույն կարգում «Պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում» ու «Պետության կողմից երաշխավորված արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում» հասկացությունները կիրառվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշմամբ սահմանված իմաստով:

3. Պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման, հետազոտությունների, բուժման և օժանդակ սերմնավորման ծավալներն են`

1) անպտղության պատճառագիտության ախտորոշում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 7-ի N 214-Ն որոշմամբ սահմանված ծավալներով, և բուժում.

2) մինչև օժանդակ սերմնավորումն ու արտամարմնային բեղմնավորումն իրականացվող պարտադիր հետազոտություններ` Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 7-ի N 214-Ն որոշմամբ սահմանված ծավալներով.

3) օժանդակ սերմնավորման կիրառում ամուսնու կամ դոնորական սերմով` սերմնավորման փորձեր առավելագույնը 6 դաշտանային ցիկլի ընթացքում.

4) արտամարմնային բեղմնավորման իրականացման մեկ փորձ, հավելյալ սաղմերի ստացման դեպքում 2 կրիոտոպի սառեցում` մինչև 6 ամիս պահպանմամբ.

5) ապասառեցված սաղմերի 2 հավելյալ տեղադրում արգանդի խոռոչ:

(3-րդ կետը փոփ. 05.01.2023 թիվ 22-Ն, 09.11.2023 թիվ 1931-Ն, 25.07.2024 թիվ 1137-Ն, 30.01.2025 թիվ 103-Ն որոշումներ)

4. Պետության կողմից երաշխավորված արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում փոխհատուցվում են միայն արտամարմնային բեղմնավորման երկրորդ փորձի հետևյալ ծավալները` մինչ արտամարմնային բեղմնավորումն իրականացվող պարտադիր հետազոտությունները (առաջին փորձի ժամանակ կատարված հետազոտությունների վաղեմության ժամկետը լրանալու դեպքում), արտամարմնային բեղմնավորման երկրորդ փորձի ձվարանների ձվազատման խթանման փուլը և «լյուտեինային փուլին» աջակցումը կամ ձվաբջիջների արտածծումը, բեղմնավորումը, սաղմերի սառեցումը, արգանդի խոռոչ տեղափոխումը, ինչպես նաև ապասառեցված սաղմերի 2 հավելյալ տեղադրումը արգանդի խոռոչ: Արտամարմնային բեղմնավորման երկրորդ փորձի` պետության կողմից չփոխհատուցվող փուլերից յուրաքանչյուրի արժեքը շահառուի կողմից վճարվում է պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով փոխհատուցվող բժշկական ծառայությունների գներին համարժեք: Ընդ որում, սույն կետը վերաբերում է նաև մինչև շահառուի կարգավիճակի ձեռքբերումը պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում արտամարմնային բեղմնավորման մեկ փորձ կատարած անձանց:

(4-րդ կետը փոփ. 25.07.2024 թիվ 1137-Ն, 30.01.2025 թիվ 103-Ն որոշումներ)

4.1. Այն դեպքում, եթե անձն ունի սառեցված սաղմեր նախորդ արտամարմնային բեղմնավորման փորձից հետո, նա կարող է օգտվել արտամարմնային բեղմնավորման հաջորդ փորձից միայն սառեցված սաղմերի տեղադրման անհաջող փորձերից հետո:

(4.1-ին կետը լրաց. 25.07.2024 թիվ 1137-Ն որոշում)

5. Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման յուրաքանչյուր դեպքում, ըստ բժշկական ցուցումների, կարող է տրամադրվել սույն հավելվածի 3-րդ կետով նախատեսված ծավալների ցանկացած անհրաժեշտ համակցություն (պատճառագիտության հետազոտում և բուժում, հետազոտություններ` օժանդակ սերմնավորումից կամ վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառումից առաջ, օժանդակ սերմնավորում, վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառում):

(5-րդ կետը փոփ. 30.01.2025 թիվ 103-Ն որոշում)

6. Պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնությունը և սպասարկումը, ինչպես նաև օժանդակ սերմնավորումը չեն ներառում փոխնակ մոր, դոնորական ձվաբջջի և դոնորական սերմնաբջիջների համար փոխհատուցման ծախսերը:

(6-րդ կետը փոփ. 30.01.2025 թիվ 103-Ն որոշում)

6.1. Այն դեպքում, եթե սույն որոշմամբ սահմանված շահառուն ունի դոնորական ձվաբջջի կարիք և տվյալ դեպքի շրջանակներում իր ձվարանների խթանումը չի իրականացվել, պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում կարող է իրականացվել ձվաբջջի դոնորի ձվարանների խթանումը և ձվաբջիջների արտածծումը:

(6.1-ին կետը լրաց. 30.01.2025 թիվ 103-Ն որոշում)

6.2. Սույն հավելվածի 6.1-ին կետով սահմանված դեպքերում ստացված և շահառուի կողմից չօգտագործված դոնորական ձվաբջիջները պահպանվում են բժշկական կազմակերպությունում և կարող են տրամադրվել այլ շահառուի միայն անհատույց, փոխհատուցման ներկայացնելով 2 կրիոտոպի 6 ամսվա սառեցման արժեքը: Ընդ որում, բժշկական կազմակերպության կողմից վերահսկվում է դոնորից ստացված և շահառուի կողմից չօգտագործված դոնորական ձվաբջիջների հաշվառման, պահպանման, անհատույց տրամադրման և փաստաթղթավորման գործընթացը:

(6.2-րդ կետը լրաց. 30.01.2025 թիվ 103-Ն որոշում)

7. Դոնորական ձվաբջջի և (կամ) դոնորական սերմնաբջջի օգտագործմամբ, վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման դեպքում փոխնակ մոր, սեռաբջջի (սեռաբջիջների) դոնորի (դոնորների) ծախսերը փոխհատուցվում են շահառուի կողմից, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 13-ի N 64-Լ որոշմամբ սահմանված շահառուների:

(7-րդ կետը փոփ. 30.06.2022 թիվ 968-Ն որոշում)

8. Պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով անպտղության պատճառագիտության հետազոտումը և բուժումը, օժանդակ սերմնավորումը, վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպվում են համապատասխան լիցենզիա ունեցող բժշկական հաստատությունների կողմից:

(8-րդ կետը փոփ. 30.01.2025 թիվ 103-Ն որոշում)

9. Անպտղության բուժման և հաղթահարման նպատակային ամենամյա ծրագրի ծառայությունների ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի N 318-Ն որոշմամբ սահմանված կարգով հաստատված գներով:

 

2. ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

10. Անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով տրամադրվող բժշկական օգնությունից և սպասարկումից օգտվելու իրավունք ունեն`

1) 2 տարի և ավելի անպտղություն ունեցող (բացարձակ ցուցումների դեպքում` առանց 2 տարվա սահմանափակման)` Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող կամ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված, ժամանակավոր պաշտպանության տակ վերցված, փախստական ճանաչված անզավակ կանայք, ովքեր պատկանում են 20-40 (ներառյալ) տարիքային խմբին, սույն հավելվածի 3-րդ և 4-րդ կետերով սահմանված ծավալներով, ընդ որում` 40 տարեկանում հաշվառվելու և վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառման ցուցումների առկայության դեպքում կինը պահպանում է ծրագրի շահառուի կարգավիճակը մինչև 42 տարեկան դառնալը.

2) 28-42 (ներառյալ) տարեկան Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող կամ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված, ժամանակավոր պաշտպանության տակ վերցված, փախստական ճանաչված անզավակ կանայք` սույն հավելվածի 3-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով սահմանված ծավալներով.

3) մեկ երեխա ունեցող` Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող կամ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված, ժամանակավոր պաշտպանության տակ վերցված, փախստական ճանաչված` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ամուսնությունը գրանցած (ճանաչված), 2 տարի և ավելի երկրորդային անպտղություն ունեցող (բացարձակ ցուցումների դեպքում` առանց 2 տարվա սահմանափակման) զույգերը, որոնցից կինը պատկանում է 20-36 (ներառյալ) տարիքային խմբին` սույն հավելվածի 3-րդ կետով սահմանված ծավալներով, ընդ որում` 36 տարեկանում հաշվառվելու և վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառման ցուցումների առկայության դեպքում կինը պահպանում է ծրագրի շահառուի կարգավիճակը մինչև 39 տարեկան դառնալը.

4) զինվորական ծառայության ընթացքում կամ զինվորական ծառայության ավարտից հետո զինվորական ծառայության հետ կապված պատճառական կապով զոհված (մահացած) որդու` Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող կամ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված, ժամանակավոր պաշտպանության տակ վերցված, փախստական ճանաչված ծնողները` սույն հավելվածի 3-րդ և 4-րդ կետերով սահմանված ծավալներով, ընդ որում` կնոջ տարիքը սահմանվում է մինչև 42 տարեկանը, իսկ 41 տարեկանում հաշվառվելու և վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառման ցուցումների առկայության դեպքում կինը պահպանում է ծրագրի շահառուի կարգավիճակը մինչև 44 տարեկան դառնալը:

(10-րդ կետը փոփ. 04.06.2020 թիվ 875-Ն, 25.02.2021 թիվ 227-Ն, 05.01.2023 թիվ 22-Ն, 09.11.2023 թիվ 1931-Ն, 25.07.2024 թիվ 1137-Ն որոշումներ)

11. (11-րդ կետն ուժը կորցրել է 05.01.2023 թիվ 22-Ն որոշում)

11.1. Սույն հավելվածի 3-րդ և 4-րդ կետերով սահմանված բժշկական օգնության և սպասարկման ծավալներից կարող են օգտվել 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած), կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ժամանակ անհայտ կորելու հետևանքով դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված, ինչպես նաև սույն կետում նշված հանգամանքներում ստացած վնասվածքի, խեղման կամ ձեռք բերած հիվանդության հետ պատճառական կապով հետագայում մահացած զավակի ծնողները, սույն հավելվածի 3-րդ և 4-րդ կետով սահմանված ծավալներով, սույն հավելվածի 3-րդ և 4-րդ կետով սահմանված ծավալներով:

(11.1-ին կետը լրաց. 25.02.2021 թիվ 227-Ն, 30.06.2022 թիվ 968-Ն, 05.01.2023 թիվ 22-Ն, 30.01.2025 թիվ 103-Ն որոշումներ)

 

3. ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԿԱՄ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԱՆՊՏՂՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԵՏԱԶՈՏՄԱՆ ՈՒ ԲՈՒԺՄԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԺԱՆԴԱԿ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

12. Անպտղության պատճառագիտության հետազոտման, բուժման, օժանդակ սերմնավորման, վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման կապակցությամբ շահառուն իրավունք ունի բժշկական օգնություն և սպասարկում ստանալ տվյալ տարում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հետ պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով համապատասխան տեսակի ծառայությունների մատուցման պայմանագիր ունեցող կազմակերպությունում (այսուհետ` կազմակերպություն)` իր ընտրությամբ:

(12-րդ կետը փոփ. 30.01.2025 թիվ 103-Ն որոշում)

13. Կազմակերպությունը բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում ծառայությունները մատուցում է ըստ դիմումների էլեկտրոնային գրանցման հաջորդականության, սույն որոշման N 2 հավելվածով հաստատված շահառուների հերթագրման կարգին համապատասխան:

14. Օժանդակ սերմնավորման, վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառման բժշկական ցուցումների, հակացուցումների, սույն հավելվածի 3-րդ կետով նախատեսված ծավալներին համապատասխան` պացիենտին անհրաժեշտ բուժօգնության և վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ մեթոդի (մեթոդների) որոշման, ինչպես նաև սույն հավելվածի 10-րդ և 11.1-ին կետերի պահանջներին համապատասխանության հարցը քննարկելու և որոշում կայացնելու նպատակով կազմակերպությունում ստեղծվում է հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով):

(14-րդ կետը 05.01.2023 թիվ 22-Ն, 30.01.2025 թիվ 103-Ն որոշումներ)

15. Հանձնաժողովը բաղկացած է 5 անդամից (բուժհաստատության տնօրեն կամ բուժական գծով տեղակալ, ռեպրոդուկտոլոգիական ծառայության ղեկավար, անպտղության պատճառագիտությամբ զբաղվող երկու մասնագետներ, մասնագիտական ասոցիացիայի ներկայացուցիչ):

16. Հանձնաժողովի անհատական կազմը հաստատվում է կազմակերպության տնօրենի հրամանով:

17. Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով: Առաջին նիստի ընթացքում հանձնաժողովի անդամներից ընտրվում են հանձնաժողովի նախագահ և քարտուղար: Հանձնաժողովի նիստը վարում է հանձնաժողովի նախագահը, իսկ վերջինիս բացակայության դեպքում հանձնաժողովի անդամներից մեկը:

18. Հանձնաժողովը յուրաքանչյուր կոնկրետ դեպքի համար կարող է տալ`

1) դրական եզրակացություն` բուժօգնության ծավալների և տեսակների նշումով.

2) բացասական եզրակացություն բուժօգնության տրամադրման մերժման հիմքերի նշումով:

19. Հանձնաժողովի նիստերն արձանագրվում են և համարակալվում: Արձանագրությունն ստորագրվում է հանձնաժողովի նախագահի և անդամների կողմից:

20. Հանձնաժողովի նիստերը հրավիրվում են ըստ դիմումների մուտքագրման փաստի` 10-օրյա ժամկետում, անհրաժեշտության դեպքում, ավելի հաճախ:

21. Հանձնաժողովը նիստի անցկացման վայրի և ժամանակի մասին նախապես ծանուցում է շահառուին:

22. Անպտղության պատճառագիտության հետազոտման, բուժման, օժանդակ սերմնավորման, վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման կապակցությամբ պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու նպատակով քաղաքացին (այսուհետ` դիմումատուն) ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը.

1) դիմում` սույն հավելվածի N 1 ձևին համապատասխան, իսկ սույն հավելվածի 10-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված դեպքում` N 5 ձևին.

2) դիմումատուի անձնագիր, նույնականացման քարտ.

3) սույն հավելվածի 10-րդ և 11.1-ին կետերով նախատեսված պահանջներին համապատասխան` դիմումատուի կարգավիճակը հավաստող փաստաթղթեր.

4) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված (ճանաչված) ամուսնության մեջ գտնվելու փաստը հավաստող փաստաթուղթը` սույն հավելվածի 10-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված շահառուների դեպքում, իսկ սույն հավելվածով սահմանված այլ շահառուների դեպքում` միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված (ճանաչված) ամուսնության մեջ գտնվելու դեպքում.

5) էպիկրիզ (բժշկական փաստաթղթեր) նախկինում կիրառված հետազոտման մեթոդների ու վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման մասին` տրված պացիենտի բուժօգնությունն իրականացրած բժշկական հաստատության կամ տարածքային սպասարկման կանանց կոնսուլտացիայի կողմից (եթե կինը մինչև դիմելը հետազոտվել և (կամ) անպտղության կապակցությամբ ստացել է բժշկական օգնություն): Առաջնակի հետազոտվող անպտուղ զույգերի և սույն հավելվածի 10-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված դեպքում բժշկական փաստաթղթեր չեն ներկայացվում:

(22-րդ կետը 25.02.2021 թիվ 227-Ն, 05.01.2023 թիվ 22-Ն, 09.11.2023 թիվ 1931-Ն, 25.07.2024 թիվ 1137-Ն, 30.01.2025 թիվ 103-Ն որոշումներ)

23. Դիմումը մուտքագրվում է էլեկտրոնային առողջապահական համակարգ` սույն հավելվածի 22-րդ կետով նախատեսված դիմումին կից ներկայացվող բոլոր փաստաթղթերի ներկայացման դեպքում: Նախատեսված փաստաթղթերի թերի լինելու դեպքում դիմումատուն տեղեկացվում է և առաջարկվում է ներկայացնել բացակայող փաստաթղթերը:

24. Հանձնաժողովը շահառուի դիմումը և կից փաստաթղթերն ուսումնասիրում և քննարկում է նիստում մինչև 10 աշխատանքային օրվա, իսկ լրացուցիչ ուսումնասիրության կարիքի դեպքում` մինչև 20 օրացուցային օրվա ընթացքում:

25. Շահառուն իր ցանկությամբ կարող է մասնակցել իր դեպքի հանձնաժողովային քննարկման արդյունքների ամփոփմանը:

26. Հանձնաժողովի կողմից դիմումատուի գործն ուսումնասիրելու արդյունքում տրվում է եզրակացություն` սույն հավելվածի N 2 ձևին համապատասխան, իսկ սույն հավելվածի 10-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված դեպքում` N 6 ձևին: Դիմումը բավարարելու և ուղեգիր տրամադրելու վերաբերյալ եզրակացության դեպքում նշվում է մատուցվելիք ծառայությունների ծավալը և տեսակները:

(26-րդ կետը 09.11.2023 թիվ 1931-Ն որոշում)

27. Սույն հավելվածի 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված դեպքերում ուղեգիրը` սույն հավելվածի N 3 ձևին համապատասխան, իսկ սույն հավելվածի 10-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված դեպքում` N 7 ձևին, տրամադրում է բուժհաստատության հանձնաժողովը` կցելով քաղվածք հանձնաժողովի եզրակացությունից` հանձնաժողովի նախագահի ստորագրությամբ:

(27-րդ կետը 09.11.2023 թիվ 1931-Ն, 30.01.2025 թիվ 103-Ն որոշումներ)

28. (28-րդ կետն ուժը կորցրել է 30.01.2025 թիվ 103-Ն որոշում)

29. Դիմումի ընթացքը կարող է մերժվել հետևյալ դեպքերում`

1) դիմումատուն չի բավարարում սույն հավելվածի 10-րդ և 11.1-ին կետերով սահմանված պայմաններին.

2) առկա են Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 7-ի N 214-Ն որոշման N 2 հավելվածի 6-րդ և 13-րդ կետերով սահմանված օժանդակ սերմնավորման և վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառման հակացուցումներ.

3) սեփական ձվաբջջով արտամարմնային բեղմնավորման կամ սեփական արգանդում սաղմի ներդրման նպատակահարմարության բացակայություն, որի մասնագիտական եզրակացության համար կարող է հիմք հանդիսանալ մեթոդի կիրառման արդյունքում սպասվող դրական ելքի խիստ ցածր մակարդակը, առաջացնելով դոնորական ձվաբջջի կամ փոխնակ մոր ծառայությունների կիրառման անհրաժեշտություն: Վերջինիս բժշկական պատճառների ցանկը ներառում է`

ա. հակամյուլլերային հորմոնի 1 նգ/մլ-ից ցածր մակարդակը, ընդ որում սույն որոշման 11.1.-ին կետով սահմանված շահառուների խմբի համար հակամյուլլերային հորմոնի ստորին սահման է համարվում մինչև 40 տարեկանը` 0,6 նգ/մլ, 40-43 տարեկանում` 1 նգ/մլ, 44 տարեկան և ավելի տարիքի դեպքում բեղմնավորումը կատարվում է դոնորական ձվաբջջով,

բ. երկու ձվարաններում անտրալ ֆոլիկուլների 5-ից պակաս քանակը,

գ. արտամարմնային բեղմնավորման 3 և ավելի անհաջող փորձը,

դ. արգանդի ախտաբանություններ` բարակ` 5 մմ-ից պակաս էնդոմետրիում, հիպոպլազիա` 3-4-րդ աստիճանի, արգանդի զարգացման արատներ:

(29-րդ կետը փոփ. 30.06.2022 թիվ 968-Ն, 05.01.2023 թիվ 22-Ն, 30.01.2025 թիվ 103-Ն որոշումներ)

30. Դիմումի մերժման դեպքում դիմումատուն չի զրկվում կրկին դիմելու իրավունքից (մերժման հիմքերի վերացման դեպքում):

31. Անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում ստացված արդյունքների մասին բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն է ներկայացնում ամսական, եռամսյակային և տարեկան հաշվետվություն` սույն հավելվածի N 4 ձևին համապատասխան:

(31-րդ կետը 09.11.2023 թիվ 1931-Ն որոշում)

 

Ձև N 1

 

ԴԻՄՈՒՄ

 

ԱՆՊՏՂՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՄՈՒՍՆԱԿԱՆ ԶՈՒՅԳԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ

 

ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ ______________________________________ _________________________________________________________________________ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ ՊԱՐՈՆ/ՏԻԿԻՆ __________________________________ -ԻՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ԿԻՆԸ ________________________________________________________

(անունը, ազգանունը, հայրանունը) ԱՄՈՒՍԻՆԸ ________________________________________________________________

(անունը, ազգանունը, հայրանունը) ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԸ/ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԱՅՐԸ ________________________________________

_________________________________________________________________________

          (քաղաքը/մարզը, գյուղը, փողոցը, տունը/շենքը, բնակարանը)

 

ԱՆՁԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԻ (ԱՆՁՆԱԳԻՐ ԿԱՄ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏ) ՀԱՄԱՐԸ, ՍԵՐԻԱՆ __________________________________________________________________ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐԸ __________________________________________________________

 

ԴԻՄՈՒՄ

 

Անպտղության կապակցությամբ խնդրում ենք դիտարկել սույն դիմումը և տրամադրել բժշկական օգնության և սպասարկման ստորև ներկայացված տեսակը (տեսակները)` ընդգծել/նշել)

1) անպտղության պատճառագիտության հետազոտում ու բուժում.

2) մինչ օժանդակ սերմնավորումը/արտամարմնային բեղմնավորումն իրականացվող պարտադիր հետազոտություններ, օժանդակ սերմնավորում, վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնություն և սպասարկում` ընդգծել/նշել:

(Նշումներ կատարվում են, եթե անպտուղ զույգը նախապես հետազոտված է և առկա է ռեպրոդուկտոլոգի մասնագիտական եզրակացությունը` ցուցված մեթոդի վերաբերյալ/կցվում է դիմումին):

Հայտարարում ենք, որ վերհուշությունում (անամնեզում) չենք ունեցել`

1) անպտղության պատճառագիտության համալիր հետազոտություն, այդ թվում` լապարոսկոպիա և հիստերոսկոպիա.

2) վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների` արտամարմնային բեղմնավորման 3 և ավելի փորձ:

Խնդրում եմ (ենք) իմ (մեր) բուժօգնության կազմակերպման ժամկետների և հանձնաժողովի նիստի անցկացման վայրի ու ժամանակի մասին ինձ (մեզ) ծանուցել կապի հետևյալ միջոցով ___________________________________________________

 

Տեղեկացված ենք, որ`

Պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնությունը և սպասարկումը չեն ներառում փոխնակ մոր, դոնորական ձվաբջջի և դոնորական սերմնաբջիջների համար դոնորի (դոնորների) ծառայությունների փոխհատուցումը:

 

ԴԻՄՈՂՆԵՐ

______________________________________________________________

                  (կնոջ անունը, ազգանունը, հայրանունը /ստորագրությունը)

            ______________________________________________________________

                (ամուսնու անունը, ազգանունը, հայրանունը/ստորագրությունը)

 

______ _____________ 20 թ.

 

(1-ին ձևը փոփ. 30.01.2025 թիվ 103-Ն որոշում)

 

Ձև N 2

 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ԱՆՊՏՂՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ, ՊԱՑԻԵՆՏԻՆ (ՊԱՑԻԵՆՏՆԵՐԻՆ) ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՄԵԹՈԴՆԵՐԻ/ՏԵՍԱԿՆԵՐԻ ԵՎ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

__________________________________________________________________

                  (բժշկական կազմակերպության անվանումը)

 

1. Մասնագիտական հանձնաժողովը, մասնակցությամբ հետևյալ մասնագետների (անունները, ազգանունները, հայրանունները)

1) ________________________________________________________________

2) ________________________________________________________________

3) ________________________________________________________________

4) ________________________________________________________________

5) ________________________________________________________________

 

2. Ուսումնասիրելով և քննարկելով շահառու (շահառուներ)`

________________________________________________________________ -ի

և _________________________________________________ դիմումը և կից ներկայացված բժշկական փաստաթղթերը, ինչպես նաև առկա հետազոտությունների արդյունքները, հանգեց հետևյալ եզրակացության`

Պացիենտի (ամուսնական զույգի) մոտ ախտորոշվում է

3. Պացիենտի (ամուսնական զույգի) հետագա վարումը`

1) հիմնավորված է և ցուցված են բուժօգնության և սպասարկման հետևյալ ծավալները`

[] անպտղության պատճառագիտության ախտորոշում և բուժում

[] մինչ օժանդակ սերմնավորումը կամ արտամարմնային բեղմնավորումն իրականացվող պարտադիր հետազոտություններ (նշել/ընդգծել)

[] օժանդակ սերմնավորում` ամուսնու սերմով

[] օժանդակ սերմնավորում` դոնորական սերմով (դոնորին փոխհատուցումը` շահառուի կողմից)

[] արտամարմնային բեղմնավորման մեկ փորձի կիրառում` սեփական ձվաբջջով

[] արտամարմնային բեղմնավորման մեկ փորձի կիրառում` դոնորական ձվաբջջով (դոնորին փոխհատուցումը` շահառուի կողմից)

[] արտամարմնային բեղմնավորման 2-րդ փորձի կիրառում` արտոնյալ պայմաններով

[] հավելյալ ստացված սաղմի (սաղմերի) տեղադրում արգանդի խոռոչ:

2) մերժվում է, հետևյալ հիմնավորմամբ`

ա. առկա է հակացուցում __________________________________________

բ. կիրառվելիք մեթոդի արդյունքում սպասվող դրական ելքի խիստ ցածր մակարդակ (նշել պատճառը/պատճառները).

________________________________________________________________

3) այլ նշումներ ________________________________________________

4. Մենք` շահառուներս ծանոթացել ենք մասնագիտական հանձնաժողովի եզրակացության հետ, տեղեկացված ենք օժանդակ սերմնավորման, վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ մեթոդների արդյունավետության և հնարավոր ելքերի մասին, որի համար ստորագրում ենք (լրացվում է դեպքի ուսումնասիրության արդյունքների ամփոփմանը շահառուի մասնակցության դեպքում).

Կինը ___________________________, Ամուսինը _______________________

5. Նիստին մասնակից հանձնաժողովի անդամների անունները, ազգանունները, հայրանունները և ստորագրությունները`

1) ________________________________________________________________

2) ________________________________________________________________

3) ________________________________________________________________

4) ________________________________________________________________

5) ________________________________________________________________

 

_____ _______________ 20 թ.

 

(2-րդ ձևը փոփ. 30.01.2025 թիվ 103-Ն որոշում)

 

Ձև N 3

 

ՈՒՂԵԳԻՐ N______

 

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԿԱՄ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՊՏՂՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԽՏՈՐՈՇՄԱՆ ԵՎ ԲՈՒԺՄԱՆ, ՄԻՆՉ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԺԱՆԴԱԿ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԺԱՆԴԱԿ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ

 

(տրվում է բժշկական կազմակերպության մասնագիտական հանձնաժողովի եզրակացության հիման վրա (եզրակացությունը կցվում է ուղեգրին) և ուժի մեջ է տալու օրվանից

60 օրացուցային օրվա ընթացքում)

_________________________________________________________________________

                   (բժշկական կազմակերպության անվանումը)

_________________________________________________________________________

(բժշկական կազմակերպության տնօրենի անունը, հայրանունը, ազգանունը)

Ուղեգրվում է (են)` քաղ. ____________________________________________________________________ (շահառուի (շահառուների) անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը,

տարեթիվը)

_________________________________________________________________________

_________________________________________________________________________

                       (բնակության/հաշվառման հասցեն)

 

Անպտղության կապակցությամբ պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով (ընդգծել/նշել) բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում հետևյալ ծավալի/տեսակի ծառայություններ ստանալու համար (անհրաժեշտ ծավալը/ տեսակը (տեսակները) ընդգծել/նշել)`

1) անպտղության պատճառագիտության ախտորոշում և բուժում.

2) մինչ օժանդակ սերմնավորումն կամ արտամարմնային բեղմնավորումն իրականացվող պարտադիր հետազոտություններ (նշել/ընդգծել).

3) օժանդակ սերմնավորում ամուսնու կամ դոնորական սերմով (նշել/ ընդգծել).

4) վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառում` արտամարմնային բեղմնավորման մեթոդով կնոջ կամ դոնորական ձվաբջջով (նշել/ընդգծել).

5) նախապես ստացված հավելյալ սաղմի (սաղմերի) տեղադրում արգանդի խոռոչ:

 

   Հանձնաժողովի նախագահ                     _______________________

                                     (անունը, ազգանունը, ստորագրությունը)

 

______ _____________ 20 թ.

 

(3-րդ ձևը փոփ. 30.01.2025 թիվ 103-Ն որոշում)

 

Ձև N 4

 

ԱՆՎՃԱՐ ԵՎ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԺԱՆԴԱԿ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

___ ______ 20 թ.- ___ ______ 20 թ.

._____________________________________________________________________.

|Բուժօգնության      |         Շահառուների խումբը                      |

|տեսակը             |                                                 |

|___________________|_________________________________________________|

|                   |ՀՀ կառա- |ՀՀ կառա- |ՀՀ կառա- |ՀՀ կառա- |ՀՀ կառա  |

|                   |վարության|վարության|վարության|վարության|վարության|

|                   |2015 թ.  |2015 թ.  |2015 թ.  |2015 թ.  |2015 թ.  |

|                   |N 568-Ն  |N 568-Ն  |N 568-Ն  |N 568-Ն  |N 568-Ն  |

|                   |որոշման  |որոշման  |որոշման  |որոշման  |որոշման  |

|                   |N 1      |N 1      |N 1      |N 1      |N 1      |

|                   |հավելվածի|հավելվածի|հավելվածի|հավելվածի|հավելվածի|

|                   |10-րդ    |10-րդ    |10-րդ    |10-րդ    |11.1-րդ  |

|                   |կետի 1-ին|կետի 2-րդ|կետի 3-րդ|կետի 4-րդ|կետով    |

|                   |ենթակետով|ենթակետով|ենթակետով|ենթակետով|սահմանված|

|                   |սահմանված|սահմանված|սահմանված|սահմանված|         |

|___________________|_________|_________|_________|_________|_________|

|Անպտղության        |         |         |         |         |         |

|պատճառագիտության   |         |         |         |         |         |

|հետազոտություն ու  |         |         |         |         |         |

|բուժում            |         |         |         |         |         |

|___________________|_________|_________|_________|_________|_________|

|Շահառուներ         |         |         |         |         |         |

|___________________|_________|_________|_________|_________|_________|

|Հղիություն         |         |         |         |         |         |

|___________________|_________|_________|_________|_________|_________|

|Օժանդակ            |         |         |         |         |         |

|սերմնավորում       |         |         |         |         |         |

|___________________|_________|_________|_________|_________|_________|

|Շահառուներ         |         |         |         |         |         |

|___________________|_________|_________|_________|_________|_________|

|Հղիություն         |         |         |         |         |         |

|___________________|_________|_________|_________|_________|_________|

|Ծննդաբերություն/   |         |         |         |         |         |

|երեխա              |         |         |         |         |         |

|___________________|_________|_________|_________|_________|_________|

|Արտամարմնային      |         |         |         |         |         |

|բեղմնավորում       |         |         |         |         |         |

|___________________|_________|_________|_________|_________|_________|

|Շահառուներ         |         |         |         |         |         |

|___________________|_________|_________|_________|_________|_________|

|Հղիություն         |         |         |         |         |         |

|___________________|_________|_________|_________|_________|_________|

|Ծննդաբերություն/   |         |         |         |         |         |

|երեխա              |         |         |         |         |         |

._____________________________________________________________________.

 

_________________

                                           (ստորագրությունը)

 

    Բուժհաստատության տնօրեն`               __________________

                                           (անունը, ազգանունը)

 

___ ________ 20 թ.

 

(4-րդ ձևը փոփ. 05.01.2023 թիվ 22-Ն, 09.11.2023 թիվ 1931-Ն, 30.01.2025 թիվ 103-Ն որոշումներ)

 

Ձև N 5

 

ԴԻՄՈՒՄ

 

ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ

___________________________________________________________________

 

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ

ՊԱՐՈՆ/ՏԻԿԻՆ ________________________________-ԻՆ

ՔԱՂԱՔԱՑԻ ___________________________________________________________

(անունը, ազգանունը, հայրանունը)

 

Բնակության վայրը/ գրանցման վայրը

____________________________________________________________________

         (քաղաքը/մարզը, գյուղը, փողոցը, տունը/շենքը, բնակարանը)

 

Անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր կամ նույնականացման քարտ) համարը, սերիան _______________________________

հեռախոսահամարը _______________________________________

 

ԴԻՄՈՒՄ

 

Խնդրում ենք դիտարկել սույն դիմումը և տրամադրել բժշկական օգնության և սպասարկման ստորև ներկայացված տեսակը (տեսակները)` ընդգծել/նշել)

1) մինչ օժանդակ սերմնավորումը իրականացվող պարտադիր հետազոտություններ, օժանդակ սերմնավորում (ընդգծել/նշել):

Խնդրում եմ իմ բուժօգնության կազմակերպման ժամկետների և հանձնաժողովի նիստի անցկացման վայրի ու ժամանակի մասին ինձ ծանուցել կապի հետևյալ միջոցով

___________________________________

 

ԴԻՄՈՂ` ______________________________________________________

(անունը, ազգանունը, հայրանունը/ստորագրությունը)

 

____ ______________ 20 թ.

 

(5-րդ ձևը լրաց. 09.11.2023 թիվ 1931-Ն, 30.01.2025 թիվ 103-Ն որոշումներ)

 

Ձև N 6

 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՊԱՑԻԵՆՏԻՆ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՄԵԹՈԴՆԵՐԻ/ՏԵՍԱԿՆԵՐԻ ԵՎ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

__________________________________________________________________

                  (բժշկական կազմակերպության անվանումը)

 

1. Մասնագիտական հանձնաժողովը, մասնակցությամբ հետևյալ մասնագետների (անունները, ազգանունները, հայրանունները)

1) ________________________________________________________________

2) ________________________________________________________________

3) ________________________________________________________________

4) ________________________________________________________________

5) ________________________________________________________________

 

2. Ուսումնասիրելով և քննարկելով շահառու` ______________________ -ի և ________________________________________________ դիմումը և կից ներկայացված բժշկական փաստաթղթերը, ինչպես նաև առկա հետազոտությունների արդյունքները, հանգեց հետևյալ եզրակացության`

1) պացիենտի հետագա վարումը`

[] մինչ արհեստական սերմնավորումը իրականացվող պարտադիր հետազոտություններ

[] օժանդակ սերմնավորում

2) մերժվում է, հետևյալ հիմնավորմամբ`

ա. առկա է հակացուցում

________________________________________________________________

բ. կիրառվելիք մեթոդի արդյունքում սպասվող դրական ելքի խիստ ցածր մակարդակ (նշել պատճառը/պատճառները).

________________________________________________________________

3) այլ նշումներ

________________________________________________________________

 

3. Ես` շահառուս, ծանոթացել եմ մասնագիտական հանձնաժողովի եզրակացության հետ, տեղեկացված եմ օժանդակ սերմնավորման, վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ մեթոդների արդյունավետության և հնարավոր ելքերի մասին, որի համար ստորագրում եմ (լրացվում է դեպքի ուսումնասիրության արդյունքների ամփոփմանը շահառուի մասնակցության դեպքում).

Շահառու ___________________________________

4. Նիստին մասնակից հանձնաժողովի անդամների անունները, ազգանունները, հայրանունները և ստորագրությունները`

1) ________________________________________________________________

2) ________________________________________________________________

3) ________________________________________________________________

4) ________________________________________________________________

5) ________________________________________________________________

 

_____ _______________ 20 թ.

 

(6-րդ ձևը լրաց. 09.11.2023 թիվ 1931-Ն, 30.01.2025 թիվ 103-Ն որոշումներ)

 

Ձև N 7

 

ՈՒՂԵԳԻՐ N........

 

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԿԱՄ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԻՆՉ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԺԱՆԴԱԿ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԺԱՆԴԱԿ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ

 

(տրվում է բժշկական կազմակերպության մասնագիտական հանձնաժողովի

եզրակացության հիման վրա (եզրակացությունը կցվում է ուղեգրին) և

ուժի մեջ է տալու օրվանից 60 օրացուցային օրվա ընթացքում)

 

___________________________________________________________________________

                  (բժշկական կազմակերպության անվանումը)

___________________________________________________________________________

(բժշկական կազմակերպության տնօրենի անունը, հայրանունը, ազգանունը)

 

Ուղեգրվում է`

քաղ.

___________________________________________________________________________

(շահառուի անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը)

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

                      (բնակության/հաշվառման հասցեն)

 

Պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով (ընդգծել/նշել) բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում հետևյալ ծավալի/տեսակի ծառայություններ ստանալու համար (անհրաժեշտ ծավալը/տեսակը (տեսակները) ընդգծել/նշել)`

 

1) մինչ արհեստական սերմնավորումը իրականացվող պարտադիր հետազոտություններ (նշել/ընդգծել).

3) վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառում` արհեստական սերմնավորման մեթոդով ամուսնու կամ դոնորական սերմով (նշել/ընդգծել).

 

    Հանձնաժողովի նախագահ`        ___________________________________

                                 (անունը, ազգանունը, ստորագրությունը)

 

____ ______________ 20 թ.

 

(7-րդ ձևը լրաց. 09.11.2023 թիվ 1931-Ն որոշում)

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2015 թվականի մայիսի 27-ի

N 568-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԵՎ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՀԵՐԹԱԳՐՄԱՆ

(վերնագիրը փոփ. 30.01.2025 թիվ 103-Ն որոշում)

 

1. Սույն կարգով կարգավորվում են պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով (պետական պատվերի շրջանակներում) վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման նպատակով բժշկական կազմակերպությունների կողմից շահառուների դիմումների մուտքագրման և հերթագրման ընթացակարգերը:

(1-ին կետը փոփ. 30.01.2025 թիվ 103-Ն որոշում)

2. Օժանդակ սերմնավորման, վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնություն և սպասարկում ստանալու համար քաղաքացիների դիմումների մուտքագրումը և հերթագրումն իրականացվում է այն բժշկական կազմակերպության կողմից որին դիմել է շահառուն` ըստ դիմելիության ժամկետի, կենտրոնացված ընթացակարգով, միասնական առողջապահական էլեկտրոնային համակարգի միջոցով:

(2-րդ կետը փոփ. 30.01.2025 թիվ 103-Ն որոշում)

3. Պացիենտի հերթագրման գործընթացում բժշկական կազմակերպությունը պացիենտին (անպտուղ զույգին) ապահովում է ծրագրի շրջանակներում դեպքի վարման վերաբերյալ անվճար խորհրդատվությամբ:

4. Բժշկական կազմակերպությունում պացիենտի բժշկական օգնության և սպասարկման վերաբերյալ վարվում է էլեկտրոնային գրանցամատյան` սույն հավելվածի ձևին համապատասխան:

5. Բոլոր այն դեպքերում, երբ հերթագրված շահառուի պատճառագիտության հետազոտությունների արդյունքում հայտնաբերվում և եզրակացության մեջ պատճառաբանված հիմնավորմամբ նշվում են օժանդակ սերմնավորման կամ արտամարմնային բեղմնավորման կիրառման անմիջական ցուցումներ` ապա տվյալ շահառուն սպասարկվում է առաջնահերթ: Նշվածի վերաբերյալ որոշումը կայացվում է հանձնաժողովի կողմից, ըստ անհրաժեշտության, այլ մասնագետների ներգրավմամբ, ինչի վերաբերյալ կատարվում է գրառում պացիենտի վարման անհատական քարտում:

(5-րդ կետը փոփ. 30.01.2025 թիվ 103-Ն որոշում)

6. Հաշվառման և բուժօգնության կազմակերպման գործընթացում ապահովվում է հերթագրման շարունակականության սկզբունքը, համաձայն որի, կնոջ տարիքը որպես շահառու կամրագրվի դիմելու պահին և նա կմնա շահառու անգամ բյուջետային տարվա փոփոխման դեպքում:

7. Հերթագրված հիվանդներն իրենց բժշկական օգնության ժամկետի մասին պացիենտի (ամուսնական զույգի) ընտրությամբ տեղեկացվում են` գրավոր, հեռախոսով կամ դիմումում նշված կապի այլ միջոցներով:

8. Բժշկական կազմակերպությունը բնակչությանն ապահովում է ծրագրի շահառուների դիմումների մուտքագրման և հերթագրման` սույն կարգի, հանձնաժողովի կազմի, գործունեության վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությամբ` այն փակցնելով բժշկական կազմակերպության ընդունարանում` տեսանելի տեղում:

 

Ձև

 

ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ* ԱՆՎՃԱՐ ԿԱՄ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԺԱՆԴԱԿ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ, ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ

 

.______________________________________________________________________

|Դիմելու|Կնոջ   |Ամուսնու   |Բնակու-|Գրանց-|Շահառուի |Դիմումը |Տրվել է|

|օրը,   |անունը,|անունը,    |թյան   |ման   |ներկա-   |մերժվել |ուղեգիր|

|ամիսը, |ազգա-  |ազգանունը, |վայրը  |վայրը |յացրած   |է (նշել |(նշել  |

|տարե-  |նունը, |հայրանունը |(մարզ, |(մարզ,|փաստա-   |պատճառը)|համարը)|

|թիվը   |հայրա- |(ՀՀ օրենսդ-|գյուղ/ |գյուղ/|թղթերի   |        |       |

|       |նունը  |րությամբ   |քաղաք, |քաղաք,|համապա-  |        |       |

|       |       |սահմանված  |շենք,  |շենք, |տասխանու-|        |       |

|       |       |կարգով     |բն./   |բն./  |թյունը   |        |       |

|       |       |գրանցված   |տուն)  |տուն) |սահմանված|        |       |

|       |       |ամուսնու-  |       |      |հիմնական |        |       |

|       |       |թյան մեջ   |       |      |լրացուցիչ|        |       |

|       |       |գտնվելու   |       |      |պահանջ-  |        |       |

|       |       |դեպքում)   |       |      |ներին    |        |       |

|       |       |           |       |      |(թվարկել |        |       |

|       |       |           |       |      |հիմքերը) |        |       |

|       |       |           |       |      |         |        |       |

|       |       |           |       |      |         |        |       |

|       |       |           |       |      |         |        |       |

|       |       |           |       |      |         |        |       |

|       |       |           |       |      |         |        |       |

|       |       |           |       |      |         |        |       |

|       |       |           |       |      |         |        |       |

|       |       |           |       |      |         |        |       |

|_______|_______|___________|_______|______|_________|________|_______|

|_______|_______|___________|_______|______|_________|________|_______|

|_______|_______|___________|_______|______|_________|________|_______|

.______________________________________________________________________

 

______________________________________________________________________.

|Անպտղության հետազոտման և  բուժման,                   |Հղիացել|Ծննդա- |

|մինչ օժանդակ սերմնավորումն ու                        |է այո/ |բերել է|

|վերարտադրողականության օժանդակ                        |ոչ     |(նշել  |

|տեխնոլոգիաների կիրառումը իրականացվող                 |       |կենդա- |

|հետազոտությունների, օժանդակ սերմնավորման,            |       |նածին է|

|վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների         |       |այո/ոչ)|

|կիրառման մասին                                       |       |       |

|_____________________________________________________|       |       |

|անպտղու-|մինչ    |մինչ   |օժանդակ |արտա-    |հավելյալ|       |       |

|թյան    |օժանդակ |վերարտա|սերմնա- |մարմնային|ստացված |       |       |

|պատճառա-|սերմնա- |դրողակա|վորում  |բեղմնա-  |և       |       |       |

|գիտու-  |վորումն |նության|        |վորման   |սառեցրած|       |       |

|թյան    |իրակա-  |օժանդակ|        |փորձ     |սաղմի   |       |       |

|հետազո- |նացվող  |տեխնոլո|        |         |տեղա-   |       |       |

|տում և  |հետազո- |գիաների|        |         |դրում   |       |       |

|բուժում |տու-    |կիրա-  |        |         |        |       |       |

|        |թյուններ|ռումն  |        |         |        |       |       |

|        |        |իրակա- |        |         |        |       |       |

|        |        |նացվող |        |         |        |       |       |

|        |        |հետազո-|        |         |        |       |       |

|        |        |տու-   |        |         |        |       |       |

|        |        |թյուն- |        |         |        |       |       |

|        |        |ներ    |        |         |        |       |       |

|________|________|_______|________|_________|________|_______|_______|

|________|________|_______|________|_________|________|_______|_______|

|________|________|_______|________|_________|________|_______|_______|

______________________________________________________________________.

 

*Նախատեսված է բժշկական կազմակերպության կողմից դեպքերի գրանցման, հաշվառման և վարման արդյունքում ստացված տվյալների արձանագրման համար:

 

(ձևը փոփ. 30.01.2025 թիվ 103-Ն որոշում)

 

(2-րդ հավելվածը փոփ. 09.11.2023 թիվ 1931-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.05.2015
N 568-Ն
Որոշում