Սեղմել Esc փակելու համար:
«ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆՆ Ո...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆՆ ՈՒ ՀԱՂՈՐԴՄԱՆԸ ...

 

23.04.2024 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

5 դեկտեմբերի 2023 թվականի N 65-Ն

 

«ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆՆ ՈՒ ՀԱՂՈՐԴՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ» ՍԿ N 3.1.1-003-23 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել` «Արտադրական վնասվածքների հաշվառմանն ու հաղորդմանը ներկայացվող պահանջներ» ՍԿ N 3.1.1-002-23 սանիտարական կանոնները` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասնհինգերորդ օրը:

 

    ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ`           Լ. ՆԱՆՈՒՇՅԱՆ

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

առողջապահության նախարարի

2023 թվականի դեկտեմբերի 5-ի

թիվ 65-Ն հրամանի

 

«ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆՆ ՈՒ ՀԱՂՈՐԴՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ» ՍԿ N 3.1.1-001-23 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏ

 

1. Սույն սանիտարական կանոնները նախատեսված են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների (այսուհետ` բժշկական կազմակերպություն) համար, որոնք իրականացնում են արտադրական վնասվածքների դեպքերի հայտնաբերումը և հաղորդումը:

2. Սույն սանիտարական կանոններով սահմանվում են արտադրական վնասվածքների դեպքերի հաղորդմանը, հաշվառմանը ներկայացվող պահանջները:

 

2. ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐԻ ՀԱՂՈՐԴՈՒՄ

 

3. Արտադրական վնասվածքը` աշխատանքի վայրում աշխատանքային ժամերին աշխատանքային պարտականությունները կատարելու ընթացքում արտաքին ներգործության հետևանքով առաջացած մարդու օրգանի և (կամ) հյուսվածքի անատոմիական ամբողջականության և (կամ) ֆունկցիայի խախտումն է:

4. Արտադրական վնասվածքները դասակարգվում են` համաձայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի թիվ 871-Ն հրամանում նշված հիվանդությունների միջազգային 10-րդ դասակարգման (այսուհետ` ՀՄԴ-10):

5. Արտադրական վնասվածքների դեպքեր հայտնաբերած բժշկական կազմակերպության ավագ և միջին բուժաշխատողը դրանց մասին շտապ հաղորդում է Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն (այսուհետ` Ազգային կենտրոն)` անմիջապես էլեկտրոնային ձևաչափով կամ հեռախոսով, այնուհետև 24 ժամվա ընթացքում տեղեկություն է ներկայացնում արտադրական վնասվածքի դեպքի մասին շտապ հաղորդման քարտի ձևաչափով` համաձայն սույն սանիտարական կանոնների Ձև 1-ի:

6. Հաղորդման ենթակա արտադրական վնասվածքների ցանկը ներկայացված է աղյուսակ 1-ում:

 

Աղյուսակ 1

 

._____________________________________________________________________.

|Հիվանդության կոդ`           |Հիվանդություններ                        |

|ըստ ՀՄԴ-10                  |                                        |

|____________________________|________________________________________|

|S00-S09                     |Գլխի վնասվածքներ,                       |

|____________________________|________________________________________|

|S10-S19                     |Պարանոցի վնասվածքներ,                   |

|____________________________|________________________________________|

|S20-S29                     |Կրծքավանդակի վնասվածքներ,               |

|____________________________|________________________________________|

|S30-S39                     |Որովայնի, մեջքի ստորին մասի, ողնաշարի   |

|                            |գոտկային հատվածի և  կոնքի վնասվածքներ,  |

|____________________________|________________________________________|

|S40-S49                     |Ուսագոտու և  բազկի վնասվածքներ,         |

|____________________________|________________________________________|

|S50-S99                     |Արմունկի և  նախաբազկի վնասվածքներ,      |

|____________________________|________________________________________|

|S60-S69                     |Դաստակի և  նախադաստակի վնասվածքներ,     |

|____________________________|________________________________________|

|S70-S79                     |Կոնքազդրային հոդի և  ազդրի վնասվածքներ, |

|____________________________|________________________________________|

|S80-S89                     |Ծնկի և  սրունքի վնասվածքներ,            |

|____________________________|________________________________________|

|S90-S99                     |Սրունք-թաթային հոդի և  ոտնաթաթի         |

|                            |վնասվածքներ,                            |

|____________________________|________________________________________|

|T00-T07                     |Մարմնի մի քանի (բազմակի) շրջանների      |

|                            |վնասվածքներ,                            |

|____________________________|________________________________________|

|T08-T14                     |Իրանի, վերջույթի չճշտված մասի կամ մարմնի|

|                            |չճշտված շրջանի վնասվածքներ,             |

|____________________________|________________________________________|

|T15-T19                     |Բնական անցքերով օտար մարմնի ներթափանցման|

|                            |հետևանքներ,                             |

|____________________________|________________________________________|

|T20-T32                     |Ջերմային և  քիմիական այրվածքներ,        |

|____________________________|________________________________________|

|T20-T25                     |Մարմնի արտաքին մակերեսի ճշտված տեղամասի |

|                            |ջերմային և  քիմիական այրվածքներ,        |

|____________________________|________________________________________|

|T26-T28                     |Աչքի և  ներքին օրգանների ջերմային և     |

|                            |քիմիական այրվածքներ,                    |

|____________________________|________________________________________|

|T29-T32                     |Մարմնի բազմակի և  ճշտված շրջանների      |

|                            |ջերմային և  քիմիական այրվածքներ,        |

|____________________________|________________________________________|

|T33-T35                     |Ցրտահարություն,                         |

|____________________________|________________________________________|

|T36-T50                     |Թունավորում դեղամիջոցից, դեղորայքից և   |

|                            |կենսաբանական նյութերից,                 |

|____________________________|________________________________________|

|T51-T65                     |Առավելապես ոչ բժշկական նշանակությամբ    |

|                            |նյութերի թունավոր ազդեցություն,         |

|____________________________|________________________________________|

|T66-T78                     |Արտաքին պատճառների ազդեցության այլ և    |

|                            |չճշտված հետևանքներ,                     |

|____________________________|________________________________________|

|T79-T79                     |Վնասվածքի որոշ վաղ բարդություններ,      |

|____________________________|________________________________________|

|T80-T88                     |Վիրաբուժական և  թերապևտիկ               |

|                            |միջամտությունների բարդություններ` այլ   |

|                            |դասերում չդասակարգված,                  |

|____________________________|________________________________________|

|T90-T98                     |Վնասվածքների, թունավորումների և  արտաքին|

|                            |այլ պատճառների ազդեցության հետևանքներ:  |

._____________________________________________________________________.

 

7. Եթե սույն սանիտարական կանոններով սահմանված հիվանդության դեպքերը արձանագրվել են տնտեսվարող սուբյեկտներում, ապա Ազգային կենտրոնը տնտեսվարող սուբյեկտի անվանման, արձանագրված հիվանդության դեպքերի քանակի և ախտորոշման մասին տեղեկությունը մինչև հիվանդության դեպքի հաղորդման օրվա ավարտը հայտնում է Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին:

 

3. ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄ

 

8. Բժշկական կազմակերպության կողմից կատարվում է արտադրական վնասվածքների դեպքերի հաշվառում` ներկայացված տվյալների հիման վրա:

9. Արտադրական վնասվածքների վերաբերյալ տվյալները գրանցվում են արտադրական վնասվածքի դեպքի հաշվառման մատյանում` համաձայն սույն սանիտարական կանոնների Ձև 2-ի:

10. Արտադրական վնասվածքների համաճարակաբանական դիտարկման մեթոդական ուղեցույցը սահմանվում է առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի կողմից:

(10-րդ կետը լրաց. 29.03.2024 թիվ 98-Ն հրաման)

 

Ձև 1

 

ՔԱՐՏ

ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՎՆԱՍՎԱԾՔԻ ԴԵՊՔԻ ՄԱՍԻՆ ՇՏԱՊ ՀԱՂՈՐԴՄԱՆ

 

1. Տուժածի անունը, ազգանունը, հայրանունը

______________________________________________________________________

2. Տարիքը

______________________________________________________________________

3. Սեռը [] արական [] իգական

4. Բնակության վայրը

______________________________________________________________________

______________________________________________________________________

5. Հեռախոսի համարը

______________________________________________________________________

6. Աշխատանքի վայրը

Կազմակերպություն ____________________________________________________

Պաշտոն ______________________________________________________________

7. Ախտորոշում _______________________________________________________

_______________________________________________ ՀՄԴ-10 կոդը _________

8. Ժամկետներ`

1) վնասվածքը ստացել է ____.____._______ թ. ժամը _____:_____

2) ախտորոշվել է ____.____._______

3) հոսպիտալացվել է (նշել հոսպիտալացման վայրը)________________________

9. Վնասվածքի տեսակը ըստ վնասվածքի բնույթի

[] կոտրվածք [] ձգում, լարում կամ հոդախախտ [] կտրվածք կամ այլ բաց վերք [] սալջարդ կամ մակերեսային վնասվածք [] այրվածք [] ցնցում [] հարված [] կծվածք [] ցրտահարություն [] էլեկտրահարում [] այլ (նշել) __________

_____________________________________________________________________

_____________________________________________________________ [] անհայտ

10. Ելքը _____________________________________________________________

11. Հաղորդումը ուղարկողի անունը, ազգանունը ___________________________

 

Ձև 2

 

ՄԱՏՅԱՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐԻ ԴԵՊՔԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

Բժշկական կազմակերպության անվանում ___________________________________

 

         Սկսված է _____.20____ թ.    Ավարտված է _____.20____ թ.

 

.__________________________________________________________________________

|N |Ամսաթիվ|             Տուժած                         |     Ամսաթիվ     |

|  |       |                                            |                 |

|  |       |____________________________________________|_________________|

|  |       |Ազգա-|Անուն|Հայրա-|Տա-|Բնա-|Հեռա-|Աշխա-|Պաշ-|Վնաս-|Առա- |Ախտո-|

|  |       |նուն |     |նուն  |րի-|կու-|խոսի |տանքի|տոն |վածքի|ջին  |րոշ- |

|  |       |     |     |      |քը |թյան|համար|վայր |    |ստաց-|անգամ|ման  |

|  |       |     |     |      |   |վայր|     |     |    |ման  |դիմե-|հաս- |

|  |       |     |     |      |   |    |     |     |    |     |լու  |տատ- |

|  |       |     |     |      |   |    |     |     |    |     |     |ման  |

|__|_______|_____|_____|______|___|____|_____|_____|____|_____|_____|_____|

|1 |   2   |  3  |  4  |   5  | 6 | 7  |  8  |  9  | 10 | 11  | 12  |  13 |

|__|_______|_____|_____|______|___|____|_____|_____|____|_____|_____|_____|

|  |       |     |     |      |   |    |     |     |    |     |     |     |

|__|_______|_____|_____|______|___|____|_____|_____|____|_____|_____|_____|

|  |       |     |     |      |   |    |     |     |    |     |     |     |

.__________________________________________________________________________

.___ ____________________________________.

|N | |Ախտո- |Հոսպիտալացում|Առաջ-  |Ծանո- |

|  | |րոշում|             |նային  |թու-  |

|  | |      |_____________|շտապ   |թյուն-|

|  | |      |ամսա-|Հոսպի- |հաղորդ-|ներ   |

|  | |      |թիվ  |տալաց- |ման    |      |

|  | |      |     |ման տեղ|ամսա-  |      |

|  | |      |     |       |թիվ    |      |

|  | |      |     |       |       |      |

|  | |      |     |       |       |      |

|__| |______|_____|_______|_______|______|

|1 | |  14  |  15 |  16   |  17   |  18  |

|__| |______|_____|_______|_______|______|

|  | |      |     |       |       |      |

|__| |______|_____|_______|_______|______|

|  | |      |     |       |       |      |

.___ ____________________________________.

 

Պաշտոնական հրապարակման օրը` 20 դեկտեմբերի 2023 թվական:

 

 

pin
Առողջապահության նախարարություն
05.12.2023
N 65-Ն
Հրաման