12.04.2024 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
9 նոյեմբերի 2023 թվականի N 1922-Ա
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ՁՈՒԼԱԿԵՆՏՐՈՆ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Բավարարել «ՁՈՒԼԱԿԵՆՏՐՈՆ» բաց բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը համաձայն հավելվածի ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:
2. Սահմանել, որ`
1) սույն որոշման հավելվածում նշված են ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները.
2) «ՁՈՒԼԱԿԵՆՏՐՈՆ» բաց բաժնետիրական ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծումն իրականացվելու է 2023 թվականի օգոստոսի 22-ից մինչև 2028 թվականի օգոստոսի 21-ը ներառյալ.
3) ծրագրի իրականացման ժամկետ է սահմանվում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5 տարի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2023 թ. նոյեմբերի
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2023 թվականի նոյեմբերի 9-ի
N 1922-Ա որոշման
ՑԱՆԿ
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ՀՈՒՄՔԻ ՈՒ ՆՅՈՒԹԵՐԻ
____________________
ԻՐՏԵԿ - հավելվածը տե՛ս ԻՐՏԵԿ-ի ինտերնետային տարբերակում:
(հավելվածը խմբ. 12.04.2024 թիվ 496-Ա որոշում)
ԻՐՏԵԿ - նոր խմբագրված հավելվածը տե՛ս ԻՐՏԵԿ-ի ինտերնետային տարբերակում: