Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱՀԱՄԱԿԱՐԳԻ 110 ԿՎ ԵՆԹ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱՀԱՄԱԿԱՐԳԻ 110 ԿՎ ԵՆԹԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՕՊ ...

 

 

600.0023.290302

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 մարտի 2002 թվականի N 23

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱՀԱՄԱԿԱՐԳԻ 110 ԿՎ ԵՆԹԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՕՊԵՐԱՏԻՎ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի զ) ենթակետը և 59-րդ հոդվածի 4-րդ կետը, մինչև 110կՎ ենթակայանները «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ից «Հայէլցանց» ՓԲԸ-ին հանձնելու առնչությամբ ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի կողմից «Հայէներգո» ՓԲԸ-ի և «Հայէլցանց» ՓԲԸ-ի միջև օպերատիվ փոխհարաբերությունները կանոնակարգող նոր նորմատիվ ակտերի հաստատումը, ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. «Հայէլցանց» ՓԲԸ-ին հանձնված 110կՎ ենթակայանների 110 կՎ հաղորդաձողերի և տրանսֆորմատորների օպերատիվ ենթակայությունը շարունակել իրականացնել ՀՀ էներգետիկայի նախարարության կողմից 10.01.00թ. հաստատված` էներգահամակարգի արտադրող և հաղորդող, «ՀՀ երկաթուղու ենթակառուցվածքներ» ՊՓԲԸ-ների օպերատիվ անձնակազմի և «Հայէներգո» ՓԲԸ-ի ԿԿՎ-ի (կենտրոնական կարգավարական վարչություն) հերթապահ կարգավարների փոխհարաբերությունների վերաբերյալ հրահանգի 2-րդ հավելվածի համաձայն, թողնելով դրանք ԿԿՎ-ի օպերատիվ վարույթում և «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի մասնաճյուղերի կարգավարի օպերատիվ կառավարման տակ:

2. Հանձնարարել «Հայէներգո» ՓԲԸ-ին` համագործակցելով «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի, «Հայէլցանց» ՓԲԸ-ի և արտադրող ՓԲԸ-ների հետ, 1-ամսյա ժամկետում մշակել «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի, «Հայէլցանց» ՓԲԸ-ի, արտադրող ՓԲԸ-ների և համակարգի օպերատորի փոխհարաբերությունները կանոնակարգող փաստաթուղթ, համաձայնեցնել ՀՀ էներգետիկայի նախարարության հետ և ներկայացնել ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի հաստատմանը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
29.03.2002
N 23
Որոշում