(ուժը կորցրել է 28.12.17 թիվ 1732-Ա որոշում)
i
040.0614.210512
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
17 մայիսի 2012 թվականի N 614-Ա
«ԵՐԵՎԱՆԻ Ա. ԳՐԻԲՈՅԵԴՈՎԻ ԱՆՎԱՆ N 41 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՄԵԿ ՏԱՐՎԱՆԻՑ ԱՎԵԼԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 609-րդ հոդվածի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Երևանի քաղաքապետարանի «Երևանի Ա. Գրիբոյեդովի անվան N 41 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրեն անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով ամրացված` Երևան քաղաքի Մյասնիկյան 2 հասցեում գտնվող շենքից 394.2 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը 20 տարի ժամկետով վարձակալության հանձնել «Վարդանանք» կրթահամալիր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:
2. Սահմանել, որ`
1) վարձակալության մասին պայմանագիրը կնքելիս` անհրաժեշտ է վարձավճարը հաշվարկել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 22-ի «Հայաստանի Հանրապետության պետական կառավարչական հիմնարկների տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքի (տարածքի) վարձակալության կարգը հաստատելու մասին» N 125 որոշմամբ սահմանված կարգով.
2) վարձակալությունից գոյացած վարձավճարներն ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե.
3) վարձակալությամբ տրամադրված տարածքում վարձակալի կողմից կարող են անբաժանելի բարելավումներ կատարվել` առանց դրանց արժեքի փոխհատուցման:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել «Երևանի Ա. Գրիբոյեդովի անվան N 41 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության և «Վարդանանք» կրթահամալիր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև վարձակալության մասին պայմանագրի կնքումը` վարձակալության մասին պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը կատարելով «Վարդանանք» կրթահամալիր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջոցների հաշվին:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 21-ԻՆ