Սեղմել Esc փակելու համար:
ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ԴՐՈՇՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 
ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ԴՐՈՇՄԱՊԻՏԱԿՆԵՐԻ ՏՐ ...

16.10.2024 -

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
ՀՐԱՄԱՆ

14 նոյեմբերի 2018 թվականի N 692-Ն

ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ԴՐՈՇՄԱՊԻՏԱԿՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՅՏԵՐԻ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՉՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԿԱՄ ՎՆԱՍՎԱԾ ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ԴՐՈՇՄԱՊԻՏԱԿՆԵՐԻ

(ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԽՈՏԱՆՎԱԾ ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ԴՐՈՇՄԱՊԻՏԱԿՆԵՐԻ) ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԻ ՇԱՐՔ ՀՐԱՄԱՆՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 393-րդ հոդվածի 4-րդ, 396-րդ հոդվածի 1-ին, 3-րդ, 396.1-ին հոդվածի 1-ին և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասերով.

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

1. Հաստատել`

1) «Տեղական» մակագրությամբ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների տրամադրման հայտի, օգտագործման մասին հաշվետվության ձևը և լրացման կարգը` համաձայն N 1 հավելվածի,

2) «Ներմուծված» մակագրությամբ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների տրամադրման հայտի, օգտագործման մասին հաշվետվության ձևը և լրացման կարգը` համաձայն N 2 հավելվածի,

3) չօգտագործված կամ վնասված ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների (բացառությամբ դրոշմավորման ընթացքում խոտանված ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների) վերադարձման դիմումի ձևը և լրացման կարգը` համաձայն N 3 հավելվածի,

4) (4-րդ ենթակետն ուժը կորցրել է 20.04.2022 թիվ 431-Ն հրաման)

5) 2018 թվականի փետրվարի 2-ին Ալմաթիում ստորագրված` «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» Համաձայնագրի կիրարկման շրջանակներում դրոշմավորման ենթակա ապրանքների հսկիչ (նույնականացման) նշանների ձեռք բերման հայտի ձևը և լրացման կարգը` համաձայն N 5 հավելվածի,

6) 2018 թվականի փետրվարի 2-ին Ալմաթիում ստորագրված` «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» Համաձայնագրի կիրարկման շրջանակներում դրոշմավորման ենթակա ապրանքների հսկիչ (նույնականացման) նշանների ձեռք բերման ընթացակարգը` համաձայն N 6 հավելվածի:

(1-ին կետը փոփ. 13.06.2019 թիվ 388-Ն, 20.08.2019 թիվ 546-Ն, 20.04.2022 թիվ 431-Ն հրամաններ)

2. ՈՒժը կորցրած ճանաչել.

1) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2017 թվականի հունիսի 27-ի «Տեղական» և «Ներմուծված» մակագրությամբ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների ձեռքբերման հայտերի, օգտագործման մասին հաշվետվության ձևերը և լրացման կարգերը հաստատելու մասին» N 197-Ն հրամանը,

2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2018 թվականի մարտի 14-ի «Տեղական» և «Ներմուծված» մակագրությամբ չօգտագործված կամ վնասված ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերադարձման դիմումի ձևը հաստատելու մասին» N 165-Ն հրամանը:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից, բացառությամբ սույն հրամանի 1-ին կետի 1-3-րդ ենթակետերի և 2-րդ կետի: Սույն հրամանի 1-ին կետի 1-3-րդ ենթակետերը և 2-րդ կետն ուժի մեջ են մտնում 2019 թվականի հունվարի 1-ից:

(նախաբանը փոփ. 13.06.2019 թիվ 388-Ն հրաման)

(վերնագիրը 20.04.2022 թիվ 431-Ն հրաման)

Հավելված N 1

Հայաստանի Հանրապետության

պետական եկամուտների

կոմիտեի նախագահի

2018 թվականի նոյեմբերի 14-ի

N 692-Ն հրամանի

._____________________________________________________________________.

|ՀԱՅՏ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ            |Փաստաթղթի հերթական համարը      |

|      ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ                 |_______________________________|

|«ՏԵՂԱԿԱՆ» ՄԱԿԱԳՐՈՒԹՅԱՄԲ ԱԿՑԻԶԱՅԻՆ    |(լրացվում է հարկային մարմնի    |

|ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐԻ ԵՎ (ԿԱՄ)                |           կողմից)             |

|ԴՐՈՇՄԱՊԻՏԱԿՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ           |                               |

|_____________________________________|_______________________________|

|1. Հարկ վճարողի հաշվառման համարը     |   |   |   |   |   |   |   |   |

|_____________________________________|_______________________________|

|2. Հարկ վճարողի անվանումը            |                               |

|_____________________________________|_______________________________|

|3. Հարկ վճարողի գտնվելու վայրը       |                               |

|_____________________________________|_______________________________|

|4. Ստացման հասցեն                    |                               |

|_____________________________________________________________________|

|ԲԱԺԻՆ 1. «ՏԵՂԱԿԱՆ» ՄԱԿԱԳՐՈՒԹՅԱՄԲ ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐԻ ԵՎ (ԿԱՄ)     |

|                ԴՐՈՇՄԱՊԻՏԱԿՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՅՏ                      |

|_____________________________________________________________________|

|Ապրանքի   |Ապրանքա- |Ապրանքա- |Ենթա-  |Տարողու-  |Ակցիզային|Դրոշմա-  |

|ծածկագիրն |խմբի     |տեսակի   |տեսակը |թյունը    |դրոշմա-  |պիտակների|

|ըստ ԱՏԳ ԱԱ|համառոտ  |անվանումը|(նկարա-|(ծավալը,  |նիշերի   |անհրաժեշտ|

|          |անվանումը|         |գիրը)  |քաշը կամ  |անհրաժեշտ|քանակը   |

|          |         |         |       |տվյալ     |քանակը   |         |

|          |         |         |       |ապրանքա-  |         |         |

|          |         |         |       |տեսակին   |         |         |

|          |         |         |       |բնորոշ    |         |         |

|          |         |         |       |չափման այլ|         |         |

|          |         |         |       |միավոր)   |         |         |

|__________|_________|_________|_______|__________|_________|_________|

|     1    |    2    |    3    |   4   |    5     |    6    |    7    |

|__________|_________|_________|_______|__________|_________|_________|

|          |         |         |       |          |         |         |

|__________|_________|_________|_______|__________|_________|_________|

|Ընդամենը  |         |         |       |          |         |         |

|_____________________________________________________________________|

|ԲԱԺԻՆ 2. «ՏԵՂԱԿԱՆ» ՄԱԿԱԳՐՈՒԹՅԱՄԲ ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐԻ ԵՎ (ԿԱՄ)     |

|          ԴՐՈՇՄԱՊԻՏԱԿՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ           |

|_____________________________________________________________________|

|5. Հաշվետու ժամանակահատվածը (լրացվում է    |«__» ____________ 20 թ-ից|

|հաշվետվության մեջ ներառված ժամանակահատվածը)|«__» ____________ 20 թ.  |

|_____________________________________________________________________|

|         «ՏԵՂԱԿԱՆ» ՄԱԿԱԳՐՈՒԹՅԱՄԲ ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐ               |

|_____________________________________________________________________|

|Ակցի-|Տրամա-|Օգտա-|Հետ         |Ակցի- |Դուրսգրված  |Արտա-|Ակցի-|Խոտան|

|զային|դրված |գործ-|վերադարձված |զային |դրոշմավոր-  |հան- |զային|ված  |

|դրոշ-|ակցի- |ված  |ակցիզային   |դրոշ- |ված`        |ված  |դրոշ-|ակցի-|

|մանի-|զային |ակցի-|դրոշմանիշերի|մանի- |            |ապ-  |մանի-|զային|

|շերի |դրոշ- |զային|քանակը      |շերի  |            |րանք-|շերի |դրոշ-|

|ստաց-|մանի- |դրոշ-|(հատ),      |մնա-  |            |ների |կորս-|մանի-|

|ման  |շերի  |մանի-|այդ թվում`  |ցորդը |            |վրա  |տի   |շերի |

|հաշ- |քա-   |շերի |____________|հայտի |____________|փակց-|քա-  |քա-  |

|վար- |նակը  |քա-  |Չօգտա-|Վնաս-|ներ-  |Ապ-   |Ապ-  |ված  |նակը |նակը |

|կային|(հատ) |նակը |գործ- |ված  |կայաց-|րանք- |րանք-|ակցի-|(հատ)|(հատ)|

|փաս- |      |(հատ)|ված   |     |ման   |ների  |ների |զային|     |     |

|տա-  |      |     |      |     |օրվա  |դուրս-|վրա  |դրոշ-|     |     |

|թղթի |      |     |      |     |դրու- |գրման |փակց-|մանի-|     |     |

|հա-  |      |     |      |     |թյամբ |ամսա- |ված  |շերի |     |     |

|մարը,|      |     |      |     |(հատ) |թիվը  |ակցի-|քա-  |     |     |

|ամսա-|      |     |      |     |      |      |զային|նակը |     |     |

|թիվը |      |     |      |     |      |      |դրոշ-|(հատ)|     |     |

|     |      |     |      |     |      |      |մանի-|     |     |     |

|     |      |     |      |     |      |      |շերի |     |     |     |

|     |      |     |      |     |      |      |քա-  |     |     |     |

|     |      |     |      |     |      |      |նակը |     |     |     |

|     |      |     |      |     |      |      |(հատ)|     |     |     |

|_____|______|_____|______|_____|______|______|_____|_____|_____|_____|

|  1  |   2  |   3 |   4  |  5  |   6  |   7  |  8  |  9  | 10  | 11  |

|_____|______|_____|______|_____|______|______|_____|_____|_____|_____|

|_____|______|_____|______|_____|______|______|_____|_____|_____|_____|

|Ընդա-|      |     |      |     |      |      |     |     |     |     |

|մենը |      |     |      |     |      |      |     |     |     |     |

|_____________________________________________________________________|

|              «ՏԵՂԱԿԱՆ» ՄԱԿԱԳՐՈՒԹՅԱՄԲ ԴՐՈՇՄԱՊԻՏԱԿՆԵՐ                 |

|_____________________________________________________________________|

|Դրոշ-|Տրա- |Օգտա-|Հետ վերա-  |Պիտանիության|Արտա-  |Դրոշ- |Դրոշ-|Խոտան|

|մապի |մա-  |գործ-|դարձված    |(պահպանման) |հանված |մապի- |մապի-|ված  |

|տակ- |դըր- |ված  |դրոշմապիտակ|ժամկետի     |ապրանք-|տակ-  |տակ- |դրոշ-|

|ների |ված  |դրոշ-|ների քանակը|ընթացքում   |ների   |ների  |ների |մապի-|

|ստաց-|դրոշ-|մապի-|(հատ)      |չօտարված`   |վրա    |մնա-  |կորս-|տակ  |

|ման  |մապի-|տակ- |___________|____________|փակց-  |ցորդը |տի   |ների |

|հաշ- |տակ- |ների |Չօգ- |Վնաս-|Ապ-   |Դուրս|ված    |հայտի |քա-  |քա-  |

|վար- |ների |քա-  |տա-  |ված  |րանք- |գրված|դրոշ-  |ներ-  |նակը |նակը |

|կային|քա-  |նակը |գործ-|     |ների  |ապ-  |մապի-  |կայաց-|(հատ)|(հատ)|

|փաստա|նակը |(հատ)|ված  |     |դուրս-|րանք-|տակ-   |ման   |     |     |

|թղթի |(հատ)|     |     |     |գրման |ների |ների   |օրվա  |     |     |

|հա-  |     |     |     |     |ամսա- |վրա  |քա-    |դրու- |     |     |

|մարը,|     |     |     |     |թիվը  |փակց-|նակը   |թյամբ |     |     |

|ամսա-|     |     |     |     |      |ված  |(հատ)  |(հատ) |     |     |

|թիվը |     |     |     |     |      |դրոշ-|       |      |     |     |

|     |     |     |     |     |      |մապի-|       |      |     |     |

|     |     |     |     |     |      |տակ- |       |      |     |     |

|     |     |     |     |     |      |ների |       |      |     |     |

|     |     |     |     |     |      |քա-  |       |      |     |     |

|     |     |     |     |     |      |նակը |       |      |     |     |

|     |     |     |     |     |      |(հատ)|       |      |     |     |

|     |     |     |     |     |      |     |       |      |     |     |

|     |     |     |     |     |      |     |       |      |     |     |

|_____|_____|_____|_____|_____|______|_____|_______|______|_____|_____|

|  1  |  2  |  3  |  4  |  5  |   6  |   7 |   8   |  9   |  10 | 11  |

|_____|_____|_____|_____|_____|______|_____|_______|______|_____|_____|

|_____|_____|_____|_____|_____|______|_____|_______|______|_____|_____|

|Ընդա-|     |     |     |     |      |     |       |      |     |     |

|մենը |     |     |     |     |      |     |       |      |     |     |

._____________________________________________________________________.

Պատասխանատու անձի __________________________________________

(ստորագրությունը, անունը, ազգանունը)

«ՏԵՂԱԿԱՆ» ՄԱԿԱԳՐՈՒԹՅԱՄԲ ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ԴՐՈՇՄԱՊԻՏԱԿՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՅՏԻ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

1. «Տեղական» մակագրությամբ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների տրամադրման հայտի, օգտագործման մասին հաշվետվության (այսուհետ` հայտ-հաշվետվություն) 1-ին կետում լրացվում է հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ):

2. Հայտ-հաշվետվության 2-րդ կետում լրացվում է հարկ վճարողի անվանումը: Ընդ որում, իրավաբանական անձի համար լրացվում է իրավաբանական անձի անվանումը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` «Ա/Ձ» նշումը, անունը, ազգանունը:

3. Հայտ-հաշվետվության 3-րդ կետում լրացվում է հարկ վճարողի գտնվելու վայրը: Ընդ որում, իրավաբանական անձի համար լրացվում է իրավաբանական անձի գտնվելու վայրը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ համար` բնակության վայրը:

4. Հայտ-հաշվետվության 4-րդ կետում հարկ վճարողը ընտրում է հարկային մարմնի հարկ վճարողների սպասարկման վարչության համապատասխան բաժինը (բաժնի հասցեն), որտեղից ցանկանում է ստանալ ակցիզային դրոշմանիշերը և (կամ) դրոշմապիտակները:

5. Հայտ-հաշվետվության 5-րդ կետում լրացվում է այն հաշվետու ժամանակահատվածը, որի համար ներկայացվում է հաշվետվությունը:

6. Հայտ-հաշվետվության բաժին 1-ի աղյուսակի`

1) 1-ին սյունակում լրացվում է ապրանքի ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ (Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ) դասակարգչի,

2) 2-րդ սյունակում լրացվում է ապրանքախմբի համառոտ անվանումը,

3) 3-րդ սյունակում լրացվում է ապրանքատեսակի անվանումը,

4) 4-րդ սյունակում լրացվում է ենթատեսակը (նկարագիրը),

5) 5-րդ սյունակում լրացվում է տարողությունը (ծավալը, քաշը կամ տվյալ ապրանքատեսակին բնորոշ չափման այլ միավոր),

6) 6-րդ սյունակում լրացվում է ակցիզային դրոշմանիշերի անհրաժեշտ քանակը,

7) 7-րդ սյունակում լրացվում է դրոշմապիտակների անհրաժեշտ քանակը:

7. Հայտ-հաշվետվության բաժին 2-ի «Տեղական» մակագրությամբ ակցիզային դրոշմանիշեր աղյուսակի`

1) 1-ին սյունակում լրացվում է հաշվետու ժամանակահատվածում հարկային մարմնի կողմից տրամադրված, օգտագործված, հետ վերադարձված, դուրսգրված դրոշմավորված ապրանքների վրա փակցված, արտահանված ապրանքների վրա փակցված, կորած, խոտանված և հայտի ներկայացման օրվա դրությամբ մնացորդ ակցիզային դրոշմանիշերի ստացման հաշվարկային փաստաթղթի համարը, ամսաթիվը,

2) 2-րդ սյունակում լրացվում է հաշվետու ժամանակահատվածում ակցիզային դրոշմանիշերի ստացման հաշվարկային փաստաթղթով հարկային մարմնի կողմից տրամադրված ակցիզային դրոշմանիշերի քանակը,

3) 3-րդ սյունակում լրացվում է հաշվետու ժամանակահատվածում օգտագործված ակցիզային դրոշմանիշերի քանակը,

4) 4-րդ սյունակում լրացվում է հաշվետու ժամանակահատվածում հարկային մարմին հետ վերադարձված` չօգտագործված ակցիզային դրոշմանիշերի քանակը,

5) 5-րդ սյունակում լրացվում է հաշվետու ժամանակահատվածում հարկային մարմին հետ վերադարձված` վնասված ակցիզային դրոշմանիշերի քանակը,

6) 6-րդ սյունակում լրացվում է ակցիզային դրոշմանիշերի մնացորդը` հարկային մարմին ակցիզային դրոշմանիշերի տրամադրման հայտի ներկայացման օրվա դրությամբ,

6.1) 7-րդ սյունակում լրացվում է հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մարտի 24-ի N 364-Ն որոշմամբ սահմանած կարգով ապրանքների դուրսգրման ամսաթիվը,

6.2) 8-րդ սյունակում լրացվում է հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մարտի 24-ի N 364-Ն որոշմամբ սահմանած կարգով դուրսգրված ապրանքների վրա փակցված ակցիզային դրոշմանիշերի քանակը,

6.3) 9-րդ սյունակում լրացվում է հաշվետու ժամանակահատվածում արտահանված ապրանքների վրա փակցված ակցիզային դրոշմանիշերի քանակը,

6.4) 10-րդ սյունակում լրացվում է հաշվետու ժամանակահատվածում կորած ակցիզային դրոշմանիշերի քանակը,

6.5) 11-րդ սյունակում լրացվում է հաշվետու ժամանակահատվածում խոտանված ակցիզային դրոշմանիշերի քանակը,

7) «Ընդամենը» տողում լրացվում է համապատասխան սյունակներում լրացված թվերի հանրագումարը:

8. Հայտ-հաշվետվության բաժին 2-ի «Տեղական» մակագրությամբ դրոշմապիտակներ աղյուսակի`

1) 1-ին սյունակում լրացվում է հաշվետու ժամանակահատվածում հարկային մարմնի կողմից տրամադրված, օգտագործված, հետ վերադարձված, դուրսգրված դրոշմավորված ապրանքների վրա փակցված, արտահանված ապրանքների վրա փակցված, կորած, խոտանված և հայտի ներկայացման օրվա դրությամբ մնացորդ դրոշմապիտակների ստացման հաշվարկային փաստաթղթի համարը, ամսաթիվը,

2) 2-րդ սյունակում լրացվում է հաշվետու ժամանակահատվածում դրոշմապիտակների ստացման հաշվարկային փաստաթղթով հարկային մարմնի կողմից տրամադրված դրոշմապիտակների քանակը,

3) 3-րդ սյունակում լրացվում է հաշվետու ժամանակահատվածում օգտագործված դրոշմապիտակների քանակը,

4) 4-րդ սյունակում լրացվում է հաշվետու ժամանակահատվածում հարկային մարմին հետ վերադարձված` չօգտագործված դրոշմապիտակների քանակը,

5) 5-րդ սյունակում լրացվում է հաշվետու ժամանակահատվածում հարկային մարմին հետ վերադարձված` վնասված դրոշմապիտակների քանակը,

6) 6-րդ սյունակում լրացվում է հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մարտի 24-ի N 364-Ն որոշմամբ սահմանած կարգով ապրանքների դուրսգրման ամսաթիվը,

7) 7-րդ սյունակում լրացվում է հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մարտի 24-ի N 364-Ն որոշմամբ սահմանած կարգով դուրս գրված ապրանքների վրա փակցված դրոշմապիտակների քանակը,

8) 8-րդ սյունակում լրացվում է հաշվետու ժամանակահատվածում արտահանված ապրանքների վրա փակցված դրոշմապիտակների քանակը,

9) 9-րդ սյունակում լրացվում է դրոշմապիտակների մնացորդը` հարկային մարմին դրոշմապիտակների տրամադրման հայտի ներկայացման օրվա դրությամբ,

9.1) 10-րդ սյունակում լրացվում է հաշվետու ժամանակահատվածում կորած դրոշմապիտակների քանակը,

9.2) 11-րդ սյունակում լրացվում է հաշվետու ժամանակահատվածում խոտանված դրոշմապիտակների քանակը,

10) «Ընդամենը» տողում լրացվում է համապատասխան սյունակներում լրացված թվերի հանրագումարը:

9. «Պատասխանատու անձի» տողում լրացվում է հայտ-հաշվետվությունը ներկայացնող հարկ վճարողի պատասխանատու անձի ստորագրությունը, անունը, ազգանունը:

(1-ին հավելվածը փոփ. 20.04.2022 թիվ 431-Ն հրաման)

Հավելված N 2

Հայաստանի Հանրապետության

պետական եկամուտների

կոմիտեի նախագահի

2018 թվականի նոյեմբերի 14-ի

N 692-Ն հրամանի

._____________________________________________________________________.

|      ՀԱՅՏ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ      |Փաստաթղթի հերթական համարը      |

|            ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ           |_______________________________|

|«ՆԵՐՄՈՒԾՎԱԾ» ՄԱԿԱԳՐՈՒԹՅԱՄԲ ԱԿՑԻԶԱՅԻՆ |(լրացվում է հարկային մարմնի    |

|ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ԴՐՈՇՄԱՊԻՏԱԿՆԵՐԻ|           կողմից)             |

|ՏՐԱՄԱԴՐՄԱՆ                           |                               |

|_____________________________________|_______________________________|

|1. Հարկ վճարողի հաշվառման համարը     |   |   |   |   |   |   |   |   |

|_____________________________________|_______________________________|

|2. Հարկ վճարողի անվանումը            |                               |

|_____________________________________|_______________________________|

|3. Հարկ վճարողի գտնվելու վայրը       |                               |

|_____________________________________|_______________________________|

|4. Ստացման հասցեն                    |                               |

|_____________________________________________________________________|

| ԲԱԺԻՆ 1. «ՆԵՐՄՈՒԾՎԱԾ» ՄԱԿԱԳՐՈՒԹՅԱՄԲ ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) |

|                ԴՐՈՇՄԱՊԻՏԱԿՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՅՏ                      |

|_____________________________________________________________________|

|Ապրանքի|Ապրան- |Ապրան-|Ենթա-  |Տարողու-|Ակցիզա-|Դրոշմա-|Ներ-  |Դեղի  |

|ծածկա- |քախմբի |քատե- |տեսակը |թյունը  |յին    |պիտակ- |մուծ- |հեր-  |

|գիրն   |համառոտ|սակի  |(նկարա-|(ծավալը,|դրոշ   |ների   |ման   |թական |

|ըստ ԱՏԳ|անվա-  |անվա- |գիրը)  |քաշը կամ|մանի-  |անհրա- |(համա-|համարը|

|ԱԱ     |նումը  |նումը |       |տվյալ   |շերի   |ժեշտ   |պատաս-|      |

|       |       |      |       |ապրանքա-|անհրա- |քանակը |խանու-|      |

|       |       |      |       |տեսակին |ժեշտ   |       |թյան) |      |

|       |       |      |       |բնորոշ  |քանակը |       |հավաս-|      |

|       |       |      |       |չափման  |       |       |տագրի |      |

|       |       |      |       |այլ     |       |       |համարը|      |

|       |       |      |       |միավոր) |       |       |      |      |

|_______|_______|______|_______|________|_______|_______|______|______|

|   1   |   2   |   3  |   4   |   5    |   6   |   7   |   8  |   9  |

|_______|_______|______|_______|________|_______|_______|______|______|

|       |       |      |       |        |       |       |      |      |

|_______________________________________|_______|_______|______|______|

|Ընդամենը                               |       |       |      |      |

|_____________________________________________________________________|

| ԲԱԺԻՆ 2. «ՆԵՐՄՈՒԾՎԱԾ» ՄԱԿԱԳՐՈՒԹՅԱՄԲ ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) |

|           ԴՐՈՇՄԱՊԻՏԱԿՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ          |

|_____________________________________________________________________|

|5. Հաշվետու ժամանակահատվածը (լրացվում է    |«__» ____________ 20 թ-ից|

|հաշվետվության մեջ ներառված ժամանակահատվածը)|«__» ____________ 20 թ.  |

|_____________________________________________________________________|

|       «ՆԵՐՄՈՒԾՎԱԾ» ՄԱԿԱԳՐՈՒԹՅԱՄԲ ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐ              |

|_____________________________________________________________________|

|Ակցի-|Տրամա-|Օգտա-|Հետ        |Ակցի- |Դուրսգրված   |Արտա-|Ակցի-|Խոտան|

|զային|դրված |գործ-|վերադարձված|զային |դրոշմավոր    |հան- |զային|ված  |

|դրոշ-|ակցի- |ված  |ակցիզային  |դրոշ- |ված`         |ված  |դրոշ-|ակցի-|

|մանի-|զային |ակցի-|դրոշմանի-  |մանի- |             |ապ-  |մանի-|զային|

|շերի |դրոշ- |զային|շերի       |շերի  |             |րանք-|շերի |դրոշ-|

|ստաց-|մանի- |դրոշ-|քանակը     |մնա-  |             |ների |կորս-|մանի-|

|ման  |շերի  |մանի-|(հատ),     |ցորդը |             |վրա  |տի   |շերի |

|հաշ- |քա-   |շերի |այդ թվում` |հայտի |             |փակց-|քա-  |քա-  |

|վար- |նակը  |քա-  |___________|ներ-  |_____________|ված  |նակը |նակը |

|կային|(հատ) |նակը |Չօգ- |Վնաս-|կայաց-|Ապրանք|Ապրանք|ակցի-|(հատ)|(հատ)|

|փաս- |      |(հատ)|տա-  |ված  |ման   |ների  |ների  |զային|     |     |

|տա-  |      |     |գործ-|     |օրվա  |դուրս-|վրա   |դրոշ-|     |     |

|թղթի |      |     |ված  |     |դրու- |գրման |փակց- |մանի-|     |     |

|հա-  |      |     |     |     |թյամբ |ամսա- |ված   |շերի |     |     |

|մարը,|      |     |     |     |(հատ) |թիվը  |ակցի- |քա-  |     |     |

|ամսա-|      |     |     |     |      |      |զային |նակը |     |     |

|թիվը |      |     |     |     |      |      |դրոշ- |(հատ)|     |     |

|     |      |     |     |     |      |      |մանի- |     |     |     |

|     |      |     |     |     |      |      |շերի  |     |     |     |

|     |      |     |     |     |      |      |քանակը|     |     |     |

|     |      |     |     |     |      |      |(հատ) |     |     |     |

|_____|______|_____|_____|_____|______|______|______|_____|_____|_____|

|  1  |  2   |  3  |  4  |  5  |  6   |  7   |  8   |  9  |  10 | 11  |

|_____|______|_____|_____|_____|______|______|______|_____|_____|_____|

|_____|______|_____|_____|_____|______|______|______|_____|_____|_____|

|Ընդա-|      |     |     |     |      |      |      |     |     |     |

|մենը |      |     |     |     |      |      |      |     |     |     |

|_____________________________________________________________________|

|           «ՆԵՐՄՈՒԾՎԱԾ» ՄԱԿԱԳՐՈՒԹՅԱՄԲ ԴՐՈՇՄԱՊԻՏԱԿՆԵՐ                 |

|_____________________________________________________________________|

|Դրոշ-|Տրա- |Օգտա-|Հետ վերա-  |Պիտանիության|Արտա-  |Դրոշ- |Դրոշ-|Խոտան|

|մապի-|մա-  |գործ-|դարձված    |(պահպանման) |հան-   |մապի- |մապի-|ված  |

|տակ- |դըր- |ված  |դրոշմապիտակ|ժամկետի     |ված    |տակ-  |տակ- |դրոշ-|

|ների |ված  |դրոշ-|ների քանակը|ընթացքում   |ապրանք-|ների  |ների |մապի-|

|ստաց-|դրոշ-|մապի-|(հատ)      |չօտարված`   |ների   |մնա-  |կորս-|տակ- |

|ման  |մապի-|տակ- |___________|____________|վրա    |ցորդը |տի   |ների |

|հաշ- |տակ- |ների |Չօգ- |Վնաս-|Ապ-   |Դուրս|փակցված|հայտի |քա-  |քա-  |

|վար- |ների |քա-  |տա-  |ված  |րանք- |գրված|դրոշ-  |ներ-  |նակը |նակը |

|կա-  |քա-  |նակը |գործ-|     |ների  |ապ-  |մապի-  |կայաց-|(հատ)|(հատ)|

|յին  |նակը |(հատ)|ված  |     |դուրս-|րանք-|տակ-   |ման   |     |     |

|փաս- |(հատ)|     |     |     |գրման |ների |ների   |օրվա  |     |     |

|տա-  |     |     |     |     |ամսա- |վրա  |քա-    |դրու- |     |     |

|թղթի |     |     |     |     |թիվը  |փակց-|նակը   |թյամբ |     |     |

|հա-  |     |     |     |     |      |ված  |(հատ)  |(հատ) |     |     |

|մարը,|     |     |     |     |      |դրոշ-|       |      |     |     |

|ամսա-|     |     |     |     |      |մա-  |       |      |     |     |

|թիվը |     |     |     |     |      |պի-  |       |      |     |     |

|     |     |     |     |     |      |տակ- |       |      |     |     |

|     |     |     |     |     |      |ների |       |      |     |     |

|     |     |     |     |     |      |քա-  |       |      |     |     |

|     |     |     |     |     |      |նակը |       |      |     |     |

|     |     |     |     |     |      |(հատ)|       |      |     |     |

|_____|_____|_____|_____|_____|______|_____|_______|______|_____|_____|

|  1  |  2  |  3  |  4  |  5  |   6  |   7 |   8   |  9   |  10 |  11 |

|_____|_____|_____|_____|_____|______|_____|_______|______|_____|_____|

|_____|_____|_____|_____|_____|______|_____|_______|______|_____|_____|

|Ընդա-|     |     |     |     |      |     |       |      |     |     |

|մենը |     |     |     |     |      |     |       |      |     |     |

._____________________________________________________________________.

Պատասխանատու անձի __________________________________________

(ստորագրությունը, անունը, ազգանունը)

«ՆԵՐՄՈՒԾՎԱԾ» ՄԱԿԱԳՐՈՒԹՅԱՄԲ ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ԴՐՈՇՄԱՊԻՏԱԿՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՅՏԻ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

1. «Ներմուծված» մակագրությամբ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների տրամադրման հայտի, օգտագործման մասին հաշվետվության (այսուհետ` հայտ-հաշվետվություն) 1-ին կետում լրացվում է հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ):

2. Հայտ-հաշվետվության 2-րդ կետում լրացվում է հարկ վճարողի անվանումը: Ընդ որում, իրավաբանական անձի համար լրացվում է իրավաբանական անձի անվանումը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` «Ա/Ձ» նշումը, անունը, ազգանունը:

3. Հայտ-հաշվետվության 3-րդ կետում լրացվում է հարկ վճարողի գտնվելու վայրը: Ընդ որում, իրավաբանական անձի համար լրացվում է իրավաբանական անձի գտնվելու վայրը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ համար` բնակության վայրը:

4. Հայտ-հաշվետվության 4-րդ կետում հարկ վճարողը ընտրում է հարկային մարմնի հարկ վճարողների սպասարկման վարչության համապատասխան բաժինը (բաժնի հասցեն), որտեղից ցանկանում է ստանալ ակցիզային դրոշմանիշերը և (կամ) դրոշմապիտակները:

5. Հայտ-հաշվետվության 5-րդ կետում լրացվում է այն հաշվետու ժամանակահատվածը, որի համար ներկայացվում է հաշվետվությունը:

6. Հայտ-հաշվետվության բաժին 1-ի աղյուսակի`

1) 1-ին սյունակում լրացվում է ապրանքի ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ (Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ) դասակարգչի,

2) 2-րդ սյունակում լրացվում է ապրանքախմբի համառոտ անվանումը,

3) 3-րդ սյունակում լրացվում է ապրանքատեսակի անվանումը,

4) 4-րդ սյունակում լրացվում է ենթատեսակը (նկարագիրը),

5) 5-րդ սյունակում լրացվում է տարողությունը (ծավալը, քաշը կամ տվյալ ապրանքատեսակին բնորոշ չափման այլ միավոր),

6) 6-րդ սյունակում լրացվում է ակցիզային դրոշմանիշերի անհրաժեշտ քանակը,

7) 7-րդ սյունակում լրացվում է դրոշմապիտակների անհրաժեշտ քանակը:

8) 8-րդ սյունակում լրացվում է ԱՏԳ ԱԱ 2936, 3002 41 000 0, 3004, 3006 30 000 0, 3006 60 000 ծածկագրերին դասվող ապրանքների ներմուծման (համապատասխանության) հավաստագրի համարը, բացառությամբ` ԱՏԳ ԱԱ 3004 ծածկագրին դասվող անասնաբուժական դեղերի և ԱՏԳԱԱ 2936 ծածկագրին դասվող` չհավաստագրվող ապրանքների, որոնց դեպքում լրացվում են համապատասխանաբար` «անասնաբուժական» և «չհավաստագրվող» բառերը,

9) 9-րդ սյունակում լրացվում է ԱՏԳ ԱԱ 2936, 3002 41 000 0, 3004, 3006 30 000 0, 3006 60 000 ծածկագրերին դասվող ապրանքների ներմուծման (համապատասխանության) հավաստագրում դեղի հերթական համարը, բացառությամբ` ԱՏԳ ԱԱ 3004 ծածկագրին դասվող անասնաբուժական դեղերի և ԱՏԳԱԱ 2936 ծածկագրին դասվող` չհավաստագրվող ապրանքների, որոնց դեպքում լրացվում է «0» թիվը:

(6-րդ կետը փոփ. 06.11.2020 թիվ 1040-Ն, 31.07.2024 թիվ 947-Ն, 11.10.2024 թիվ 1310-Ն հրամաններ)

7. Հայտ-հաշվետվության բաժին 2-ի «Ներմուծված» մակագրությամբ ակցիզային դրոշմանիշեր աղյուսակի`

1) 1-ին սյունակում լրացվում է հաշվետու ժամանակահատվածում հարկային մարմնի կողմից տրամադրված, օգտագործված, հետ վերադարձված, դուրսգրված դրոշմավորված ապրանքների վրա փակցված, արտահանված ապրանքների վրա փակցված, կորած, խոտանված և հայտի ներկայացման օրվա դրությամբ մնացորդ ակցիզային դրոշմանիշերի ստացման հաշվարկային փաստաթղթի համարը, ամսաթիվը,

2) 2-րդ սյունակում լրացվում է հաշվետու ժամանակահատվածում ակցիզային դրոշմանիշերի ստացման հաշվարկային փաստաթղթով հարկային մարմնի կողմից տրամադրված ակցիզային դրոշմանիշերի քանակը,

3) 3-րդ սյունակում լրացվում է հաշվետու ժամանակահատվածում օգտագործված ակցիզային դրոշմանիշերի քանակը,

4) 4-րդ սյունակում լրացվում է հաշվետու ժամանակահատվածում հարկային մարմին հետ վերադարձված` չօգտագործված ակցիզային դրոշմանիշերի քանակը,

5) 5-րդ սյունակում լրացվում է հաշվետու ժամանակահատվածում հարկային մարմին հետ վերադարձված` վնասված ակցիզային դրոշմանիշերի քանակը,

6) 6-րդ սյունակում լրացվում է ակցիզային դրոշմանիշերի մնացորդը` հարկային մարմին ակցիզային դրոշմանիշերի տրամադրման հայտի ներկայացման օրվա դրությամբ,

6.1) 7-րդ սյունակում լրացվում է հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մարտի 24-ի N 364-Ն որոշմամբ սահմանած կարգով ապրանքների դուրսգրման ամսաթիվը,

6.2) 8-րդ սյունակում լրացվում է հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մարտի 24-ի N 364-Ն որոշմամբ սահմանած կարգով դուրսգրված ապրանքների վրա փակցված ակցիզային դրոշմանիշերի քանակը,

6.3) 9-րդ սյունակում լրացվում է հաշվետու ժամանակահատվածում արտահանված ապրանքների վրա փակցված ակցիզային դրոշմանիշերի քանակը,

6.4) 10-րդ սյունակում լրացվում է հաշվետու ժամանակահատվածում կորած ակցիզային դրոշմանիշերի քանակը,

6.5) 11-րդ սյունակում լրացվում է հաշվետու ժամանակահատվածում խոտանված ակցիզային դրոշմանիշերի քանակը,

7) «Ընդամենը» տողում լրացվում է համապատասխան սյունակներում լրացված թվերի հանրագումարը:

8. Հայտ-հաշվետվության բաժին 2-ի «Ներմուծված» մակագրությամբ դրոշմապիտակներ աղյուսակի`

1) 1-ին սյունակում լրացվում է հաշվետու ժամանակահատվածում հարկային մարմնի կողմից տրամադրված, օգտագործված, հետ վերադարձված, դուրսգրված դրոշմավորված ապրանքների վրա փակցված, արտահանված ապրանքների վրա փակցված, կորած, խոտանված և հայտի ներկայացման օրվա դրությամբ մնացորդ դրոշմապիտակների ստացման հաշվարկային փաստաթղթի համարը, ամսաթիվը,

2) 2-րդ սյունակում լրացվում է հաշվետու ժամանակահատվածում դրոշմապիտակների ստացման հաշվարկային փաստաթղթով հարկային մարմնի կողմից տրամադրված դրոշմապիտակների քանակը,

3) 3-րդ սյունակում լրացվում է հաշվետու ժամանակահատվածում օգտագործված դրոշմապիտակների քանակը,

4) 4-րդ սյունակում լրացվում է հաշվետու ժամանակահատվածում հարկային մարմին հետ վերադարձված` չօգտագործված դրոշմապիտակների քանակը,

5) 5-րդ սյունակում լրացվում է հաշվետու ժամանակահատվածում հարկային մարմին հետ վերադարձված` վնասված դրոշմապիտակների քանակը,

6) 6-րդ սյունակում լրացվում է հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մարտի 24-ի N 364-Ն որոշմամբ սահմանած կարգով ապրանքների դուրսգրման ամսաթիվը,

7) 7-րդ սյունակում լրացվում է հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մարտի 24-ի N 364-Ն որոշմամբ սահմանած կարգով դուրս գրված ապրանքների վրա փակցված դրոշմապիտակների քանակը,

8) 8-րդ սյունակում լրացվում է հաշվետու ժամանակահատվածում արտահանված ապրանքների վրա փակցված դրոշմապիտակների քանակը,

9) 9-րդ սյունակում լրացվում է դրոշմապիտակների մնացորդը` հարկային մարմին դրոշմապիտակների տրամադրման հայտի ներկայացման օրվա դրությամբ,

9.1) 10-րդ սյունակում լրացվում է հաշվետու ժամանակահատվածում կորած դրոշմապիտակների քանակը,

9.2) 11-րդ սյունակում լրացվում է հաշվետու ժամանակահատվածում խոտանված դրոշմապիտակների քանակը,

10) «Ընդամենը» տողում լրացվում է համապատասխան սյունակներում լրացված թվերի հանրագումարը:

(8-րդ կետը փոփ. 06.11.2020 թիվ 1040-Ն հրաման)

9. «Պատասխանատու անձի» տողում լրացվում է հայտ-հաշվետվությունը ներկայացնող հարկ վճարողի պատասխանատու անձի ստորագրությունը, անունը, ազգանունը:

(2-րդ հավելվածը փոփ. 13.08.2020 թիվ 759-Ն, 20.04.2022 թիվ 431-Ն հրամաններ)

Հավելված N 3

Հայաստանի Հանրապետության

պետական եկամուտների

կոմիտեի նախագահի

2018 թվականի նոյեմբերի 14-ի

N 692-Ն հրամանի

._____________________________________________________________________.

|               ԴԻՄՈՒՄ                |Փաստաթղթի հերթական համարը      |

|ՉՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ                         |_______________________________|

|ԿԱՄ ՎՆԱՍՎԱԾ ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐԻ ԵՎ|(լրացվում է հարկային մարմնի    |

|(ԿԱՄ) ԴՐՈՇՄԱՊԻՏԱԿՆԵՐԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ  |           կողմից)             |

|ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԽՈՏԱՆՎԱԾ      |                               |

|ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇՆԵՐԻ ԵՎ           |                               |

|(ԿԱՄ) ԴՐՈՇՄԱՊԻՏԱԿՆԵՐԻ) ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ   |                               |

|_____________________________________|_______________________________|

|1. Հարկ վճարողի հաշվառման համարը     |   |   |   |   |   |   |   |   |

|_____________________________________|_______________________________|

|2. Հարկ վճարողի անվանումը            |                               |

|_____________________________________|_______________________________|

|3. Հարկ վճարողի գտնվելու վայրը       |                               |

|_____________________________________|_______________________________|

|4. Ստացման հասցեն                    |                               |

|_____________________________________________________________________|

| ԲԱԺԻՆ 1. ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՉՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐ ԵՎ |

|                     (ԿԱՄ) ԴՐՈՇՄԱՊԻՏԱԿՆԵՐ                            |

|_____________________________________________________________________|

|Հ/հ|         Տեսակը             |Հաշվարկային|Սերիան|Համարը  | Քանակը |

|   |                            |փաստաթղթի  |      |        |        |

|   |                            |համարը,    |      |        |        |

|   |                            |ամսաթիվը   |      |        |        |

|___|____________________________|___________|______|________|________|

| 1 |            2               |     3     |   4  |    5   |   6    |

|_____________________________________________________________________|

|              1. Ակցիզային դրոշմանիշ, այդ թվում`                     |

|_____________________________________________________________________|

|   |Ծխախոտի արտադրանք           |           |      |        |        |

|___|____________________________|___________|______|________|________|

|   |                            |           |      |        |        |

|___|____________________________|___________|______|________|________|

|   |Ալկոհոլային խմիչքներ        |           |      |        |        |

|___|____________________________|___________|______|________|________|

|   |                            |           |      |        |        |

|____________________________________________________________|________|

|Ընդամենը                                                    |        |

|_____________________________________________________________________|

|                        2. Դրոշմապիտակ                               |

| ԲԱԺԻՆ 2. ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՎՆԱՍՎԱԾ ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐ ԵՎ (ԿԱՄ) |

|                        ԴՐՈՇՄԱՊԻՏԱԿՆԵՐ                               |

|_____________________________________________________________________|

|Հ/հ|         Տեսակը             |Հաշվարկային        |Սերիան | Քանակը |

|   |                            |փաստաթղթի համարը,  |       |        |

|   |                            |ամսաթիվը           |       |        |

|___|____________________________|___________________|_______|________|

| 1 |            2               |     3         5   |   4   |   6    |

|_____________________________________________________________________|

|              1. Ակցիզային դրոշմանիշ, այդ թվում`                     |

|_____________________________________________________________________|

|   |Ծխախոտի արտադրանք           |                   |       |        |

|___|____________________________|___________________|_______|________|

|   |                            |                   |       |        |

|___|____________________________|___________________|_______|________|

|   |Ալկոհոլային խմիչքներ        |                   |       |        |

|___|____________________________|___________________|_______|________|

|   |                            |                   |       |        |

|____________________________________________________|_______|________|

|Ընդամենը                                            |       |        |

|_____________________________________________________________________|

|                        2. Դրոշմապիտակ                               |

|_____________________________________________________________________|

|Ընդամենը                                            |       |        |

._____________________________________________________________________.

Պատասխանատու անձի __________________________________________

(ստորագրությունը, անունը, ազգանունը)

ՉՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԿԱՄ ՎՆԱՍՎԱԾ ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ԴՐՈՇՄԱՊԻՏԱԿՆԵՐԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԽՈՏԱՆՎԱԾ ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ԴՐՈՇՄԱՊԻՏԱԿՆԵՐԻ) ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

1. Չօգտագործված կամ վնասված ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների (բացառությամբ դրոշմավորման ընթացքում խոտանված ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների) վերադարձման դիմումի (այսուհետ` դիմում) 1-ին կետում լրացվում է հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ):

2. Դիմումի 2-րդ կետում լրացվում է հարկ վճարողի անվանումը: Ընդ որում, իրավաբանական անձի համար լրացվում է իրավաբանական անձի անվանումը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` «Ա/Ձ» նշումը, անունը, ազգանունը:

3. Դիմումի 3-րդ կետում լրացվում է հարկ վճարողի գտնվելու վայրը: Ընդ որում, իրավաբանական անձի համար լրացվում է իրավաբանական անձի գտնվելու վայրը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ համար` բնակության վայրը:

4. Դիմումի 4-րդ կետում հարկ վճարողը ընտրում է հարկային մարմնի հարկ վճարողների սպասարկման վարչության համապատասխան բաժինը (բաժնի հասցեն), որտեղ ցանկանում է վերադարձնել չօգտագործված կամ վնասված ակցիզային դրոշմանիշերը և (կամ) դրոշմապիտակները:

5. Դիմումի բաժին 1-ի աղյուսակի`

1) 2-րդ սյունակում լրացվում է վերադարձման ենթակա չօգտագործված ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների տեսակը,

2) 3-րդ սյունակում լրացվում է վերադարձման ենթակա չօգտագործված ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների ստացման հաշվարկային փաստաթղթի համարը, ամսաթիվը,

3) 4-րդ սյունակում լրացվում է վերադարձման ենթակա չօգտագործված ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների սերիան,

4) 5-րդ սյունակում լրացվում է վերադարձման ենթակա չօգտագործված ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների համարը, ընդ որում իրար հաջորդող համարների դեպքում լրացվում են առաջին և վերջին համարները (0000000000-0000000000),

5) 6-րդ սյունակում լրացվում է վերադարձման ենթակա չօգտագործված ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների քանակը (տվյալ տեսակի մասով),

6) «Ընդամենը» տողում լրացվում է 6-րդ սյունակի հանրագումարը:

6. Դիմումի բաժին 2-ի աղյուսակի`

1) 2-րդ սյունակում լրացվում է վերադարձման ենթակա վնասված ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների տեսակը,

2) 3-րդ սյունակում լրացվում է վերադարձման ենթակա վնասված ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների ստացման հաշվարկային փաստաթղթի համարը, ամսաթիվը,

3) 4-րդ սյունակում լրացվում է վերադարձման ենթակա վնասված ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների սերիան,

4) 5-րդ սյունակում լրացվում է վերադարձման ենթակա վնասված ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների քանակը,

5) «Ընդամենը» տողում լրացվում է 5-րդ սյունակի հանրագումարը:

7. «Պատասխանատու անձի» տողում լրացվում է դիմումը ներկայացնող հարկ վճարողի պատասխանատու անձի ստորագրությունը, անունը, ազգանունը:

(3-րդ հավելվածը փոփ. 20.08.2019 թիվ 546-Ն, 20.04.2022 թիվ 431-Ն հրամաններ)

Հավելված N 4

Հայաստանի Հանրապետության

պետական եկամուտների

կոմիտեի նախագահի

2018 թվականի նոյեմբերի 14-ի

N 692-Ն հրամանի

(4-րդ հավելվածն ուժը կորցրել է 20.04.2022 թիվ 431-Ն հրաման)

Հավելված N 5

ՀՀ պետական եկամուտների

կոմիտեի նախագահի

2018 թ. նոյեմբերի 14-ի

N 692-Ն հրամանի

._________________________________________________________________________.

|              ՀԱՅՏ                       |Փաստաթղթի հերթական համարը      |

|«2018 թվականի փետրվարի 2-ին Ալմաթիում    |_______________________________|

|ստորագրված` «Եվրասիական տնտեսական        |(լրացվում է հարկային մարմնի    |

|միությունում նույնականացման միջոցներով   |           կողմից)             |

|ապրանքների դրոշմավորման մասին»           |                               |

|Համաձայնագրի կիրարկման շրջանակներում     |                               |

|դրոշմավորման ենթակա ապրանքների հսկիչ     |                               |

|(նույնականացման) նշանների ձեռք բերման    |                               |

|_________________________________________|_______________________________|

|1. Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)  |   |   |   |   |   |   |   |   |

|_________________________________________|_______________________________|

|2. Հարկ վճարողի անվանումը                |                               |

|_________________________________________|_______________________________|

|3. Հարկ վճարողի գտնվելու վայրը           |                               |

|(բնակության վայրը)                       |                               |

|_________________________________________|_______________________________|

|4. Ստացման վայրի հարկային մարմնի         |                               |

|անվանումը                                |                               |

|_________________________________________|_______________________________|

|5. Հայաստանի Հանրապետությունում          |6. Հայաստանի Հանրապետություն   |

|արտադրվող` դրոշմավորման ենթակա ապրանքների|ներմուծվող` դրոշմավորման       |

|համար նախատեսված հսկիչ (նույնականացման)  |ենթակա ապրանքների և  (կամ)     |

|նշանների ձեռք բերման հայտ ներկայացնող    |Հայաստանի Հանրապետությունում   |

|անձինք նշում են V                        |դրոշմավորման ենթակա ապրանքների |

|                                         |մնացորդի համար նախատեսված      |

|                                         |հսկիչ (նույնականացման)         |

|                                         |նշանների ձեռք բերման հայտ      |

|                                         |ներկայացնող անձինք նշում են V  |

|_________________________________________________________________________|

|Ապ- |Ապ- |Ապ-|Ապ-|Ապ-|Ապ-|Ապ-|Ապ- |Նյու|Ապ- |Ապ-|Ապ-|Ապ-  |Ապ-  |Մաք|Պա- |

|րան |րան-|րան|րան|րան|րան|րան|րան-|թի  |րան-|րան|րան|րան- |րանքա|սա |հանջ|

|քի  |քա- |քի |քի |քա-|քի |քի |քի  |ան- |քի  |քի |քըն|քըն  |յին  |յին|վող |

|ծած |խմբի|ան-|նկա|տե-|չափ|մո-|գույ|վա- |որա |ծագ|ար-|ար-  |դիրքի|հայ|դրոշ|

|կա- |համա|վա-|րա-|սա-|սը |դե-|նը  |նու-|կը  |ման|տադ|տա-  |միջազ|տա-|մապի|

|գիրն|ռոտ |նու|գի-|կին|   |լը |    |մը, |սահ |եր-|րո-|դրո- |գային|րա |տակ |

|ըստ |անվա|մը |րը |բնո|   |   |    |որից|մա  |կի-|ղի |ղի   |համա-|րագ|ների|

|ԱՏԳ |նու-|   |   |րոշ|   |   |    |պատ-|նող |րը |ան-|գըտ  |րը   |րի |քա  |

|ԱԱ  |մը  |   |   |չափ|   |   |    |րաստ|նոր |   |վա-|նվե- |(GTIN|հա |նակը|

|դա- |    |   |   |ման|   |   |    |ված |մա- |   |նու|լու  |  -  |մա |    |

|սա- |    |   |   |միա|   |   |    |է   |տի- |   |մը |վայ  |Glo- |րը |    |

|կարգ|    |   |   |վո-|   |   |    |ապ- |վա- |   |   |րի   |bal  |և  |    |

|չի  |    |   |   |րը |   |   |    |րան-|յին |   |   |մի-  |Trade|ամ |    |

|(10 |    |   |   |   |   |   |    |քը  |փաս-|   |   |ջազ- |Item |սա |    |

|նիշ)|    |   |   |   |   |   |    |    |տա- |   |   |գա-  |Num- |թի |    |

|    |    |   |   |   |   |   |    |    |թըղ-|   |   |յին  |ber) |վը |    |

|    |    |   |   |   |   |   |    |    |թե- |   |   |հա-  |     |   |    |

|    |    |   |   |   |   |   |    |    |րի  |   |   |մարը |     |   |    |

|    |    |   |   |   |   |   |    |    |ան- |   |   |(GLN-|     |   |    |

|    |    |   |   |   |   |   |    |    |վա- |   |   |Glo- |     |   |    |

|    |    |   |   |   |   |   |    |    |նու-|   |   |bal  |     |   |    |

|    |    |   |   |   |   |   |    |    |մը  |   |   |Lo-  |     |   |    |

|    |    |   |   |   |   |   |    |    |(եթե|   |   |ca-  |     |   |    |

|    |    |   |   |   |   |   |    |    |առ- |   |   |tion |     |   |    |

|    |    |   |   |   |   |   |    |    |կա  |   |   |Num- |     |   |    |

|    |    |   |   |   |   |   |    |    |է)  |   |   |ber) |     |   |    |

|    |    |   |   |   |   |   |    |    |    |   |   |եթե  |     |   |    |

|    |    |   |   |   |   |   |    |    |    |   |   |առ-  |     |   |    |

|    |    |   |   |   |   |   |    |    |    |   |   |կա է |     |   |    |

|____|____|___|___|___|___|___|____|____|____|___|___|_____|_____|___|____|

|  7 | 8  | 9 |10 |11 |12 |13 | 14 | 15 | 16 |17 |18 | 19  | 20  |21 | 22 |

|____|____|___|___|___|___|___|____|____|____|___|___|_____|_____|___|____|

|____|____|___|___|___|___|___|____|____|____|___|___|_____|_____|___|____|

|____|____|___|___|___|___|___|____|____|____|___|___|_____|_____|___|____|

|____|____|___|___|___|___|___|____|____|____|___|___|_____|_____|___|____|

._________________________________________________________________________.

Պաշտոնատար անձ __________________________________________

(ստորագրությունը, անունը, ազգանունը)

Լրացման կարգ

«2018 թվականի փետրվարի 2-ին Ալմաթիում ստորագրված` «Եվրասիական

տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների

դրոշմավորման մասին» Համաձայնագրի կիրարկման շրջանակներում

դրոշմավորման ենթակա ապրանքների հսկիչ (նույնականացման) նշանների

ձեռք բերման հայտի

Հայտի`

1. 1-ին կետում լրացվում է հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ),

2. 2-րդ կետում լրացվում է կազմակերպության լրիվ անվանումը, իսկ անհատ ձեռնարկատեր համարվող ֆիզիկական անձի դեպքում` ֆիզիկական անձի անունը, ազգանունը,

3. 3-րդ կետում լրացվում է կազմակերպության պետական գրանցման վայրը, իսկ անհատ ձեռնարկատեր համարվող ֆիզիկական անձի դեպքում` բնակության վայրը (այն վայրը, որտեղ ֆիզիկական անձը օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառված է որպես անհատ ձեռնարկատեր, իսկ հաշվառման վայրի բացակայության դեպքում` ֆիզիկական անձի փաստացի բնակության վայրը): Որպես պարտադիր տվյալներ լրացվում են բնակավայրի (քաղաք, գյուղ), փողոցի անվանումը, շենքի համարը,

4. 4-րդ կետում լրացվում է հարկային մարմնի հարկ վճարողների սպասարկման համապատասխան բաժնի անվանումը, որտեղից հարկ վճարողը ցանկանում է ստանալ հսկիչ (նույնականացման) նշանները: Այս կետը լրացվում է Հայաստանի Հանրապետությունում արտադրված կամ Հայաստանի Հանրապետությունում դրոշմավորման ենթակա ապրանքների մնացորդի համար նախատեսված հսկիչ (նույնականացման) նշանների ձեռք բերման հայտի ներկայացման դեպքում,

5. 5-րդ կետում Հայաստանի Հանրապետությունում արտադրվող` դրոշմավորման ենթակա ապրանքների համար նախատեսված հսկիչ (նույնականացման) նշանների ձեռք բերման հայտ ներկայացնող անձինք կատարում են V նշումը,

6. 6-րդ կետում Հայաստանի Հանրապետություն ներմուծվող` դրոշմավորման ենթակա ապրանքների և (կամ) Հայաստանի Հանրապետությունում դրոշմավորման ենթակա ապրանքների մնացորդի համար նախատեսված հսկիչ (նույնականացման) նշանների ձեռք բերման հայտ ներկայացնող անձինք կատարում են V նշումը,

7. 7-րդ կետում լրացվում է ապրանքի ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ (Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ) դասակարգչի 10 նիշի,

8. 8-րդ կետում լրացվում է դրոշմավորման ենթակա ապրանքախմբի համառոտ անվանումը,

9. 9-րդ կետում լրացվում է դրոշմավորման ենթակա ապրանքի անվանումը,

10. 10-րդ կետում լրացվում է ապրանքի նկարագրությունը,

11. 11-րդ կետում լրացվում է դրոշմավորման ենթակա տվյալ ապրանքին բնորոշ չափման միավորը,

12. 12-րդ կետում լրացվում է դրոշմավորման ենթակա ապրանքի չափսը,

13. 13-րդ կետում լրացվում է դրոշմավորման ենթակա ապրանքի մոդելը,

14. 14-րդ կետում լրացվում է դրոշմավորման ենթակա ապրանքի գույնը,

15. 15-րդ կետում լրացվում է հիմնական նյութի անվանումը, որից պատրաստված է դրոշմավորման ենթակա ապրանքը,

16. 16-րդ կետում լրացվում է ապրանքի որակը սահմանող նորմատիվային փաստաթղթերի անվանումը (եթե առկա է),

17. 17-րդ կետում լրացվում է դրոշմավորման ենթակա ապրանքի ծագման երկիրը,

18. 18-րդ կետում լրացվում է դրոշմավորման ենթակա ապրանքն արտադրողի անվանումը,

19. 19-րդ կետում լրացվում է դրոշմավորման ենթակա ապրանքն արտադրողի գտնվելու վայրի միջազգային համարը (GLN - Global Location Number) (եթե առկա է),

20. 20-րդ կետում լրացվում է ապրանքային դիրքի միջազգային համարը (GTIN - Global Trade Item Number), որը տրամադրվում է GS1 կազմակերպության կողմից,

21. 21-րդ կետում դրոշմավորման ենթակա` Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքների մաքսային հայտարարագրի համարը և ամսաթիվը լրացվում է մինչև հայտի ներկայացման օրը նշված ապրանքները Հայաստանի Հանրապետություն ներմուծված լինելու դեպքում: Այս կետը լրացվում է Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների համար նախատեսված հսկիչ (նույնականացման) նշանների ձեռք բերման հայտի ներկայացման դեպքում,

22. 22-րդ կետում լրացվում է հսկիչ (նույնականացման) նշանների պահանջվող քանակը (թվով),

23. Հայտի 2-րդ (հարկ վճարողի անվանումը), 3-րդ (հարկ վճարողի գտնվելու վայրը (բնակության վայրը)), 9-րդ (ապրանքի անվանումը), 10-րդ (ապրանքի նկարագրությունը), 11-րդ (չափման միավորը), 13-րդ (ապրանքի մոդելը), 14-րդ (ապրանքի գույնը), 15-րդ (նյութի անվանումը, որից պատրաստված է դրոշմավորման ենթակա ապրանքը), 17-րդ (ապրանքի ծագման երկիրը) և 18-րդ (ապրանքն արտադրողի անվանումը) կետերի տվյալները լրացվում են նաև ռուսերեն:

Հավելված N 6

ՀՀ պետական եկամուտների

կոմիտեի նախագահի

2018 թ. նոյեմբերի 14-ի

N 692-Ն հրամանի

ԸՆԹԱՑԱԿԱՐԳ «2018 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-ԻՆ ԱԼՄԱԹԻՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀՍԿԻՉ (ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ) ՆՇԱՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ

1. Սույն ընթացակարգով կարգավորվում են 2018 թվականի փետրվարի 2-ին Ալմաթիում ստորագրված` «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» Համաձայնագրի (այսուհետ` Համաձայնագիր) կիրարկման շրջանակներում դրոշմավորման ենթակա ապրանքների հսկիչ (նույնականացման) նշանների ձեռք բերման հետ կապված հարաբերությունները:

2. Մինչև Համաձայնագրի կիրարկման շրջանակներում ապրանքների դրոշմավորման նպատակով հսկիչ (նույնականացման) նշանների ձեռք բերման հայտ (այսուհետ` հայտ) ներկայացնելը հարկ վճարողները դիմում են GS1 միջազգային կազմակերպության Երևանի մասնաճյուղ` ապրանքային դիրքի միջազգային համարը (GTIN - Global Trade Item Number) ստանալու համար, որը լրացվում է հսկիչ (նույնականացման) նշանների ձեռք բերման հայտի 20-րդ տողում:

3. Ապրանքային դիրքի միջազգային համարը (GTIN - Global Trade Item Number) ստանալուց հետո հսկիչ (նույնականացման) նշանների ձեռք բերման հայտը հարկ վճարողի կողմից ներկայացվում է էլեկտրոնային եղանակով` հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման «ֆայլ օնլայն» համակարգի միջոցով:

4. Հսկիչ (նույնականացման) նշանների ձեռք բերման հայտի բավարարման համար պատասխանատու անձը ստուգում է հայտով ներկայացված տվյալների ամբողջականությունը, այդ թվում` պահանջվող քանակի հսկիչ (նույնականացման) նշանների ձեռք բերման համար վճարում նախատեսված լինելու դեպքում` արժեքը պետական բյուջե վճարված լինելը:

5. Հայտում ոչ ամբողջական տվյալների ներառման կամ հսկիչ (նույնականացման) նշանների ձեռք բերման համար վճարում նախատեսված լինելու դեպքում` դրանց արժեքը պետական բյուջե վճարված չլինելու դեպքերում հայտը մերժվում է: Հայտի կարգավիճակի վերաբերյալ տեղեկատվությունը հարկ վճարողը ստանում է իր հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի «Հայտեր» էջում:

6. Հայտի բավարարման համար անհրաժեշտ վավերապայմանների առկայության դեպքում հարկ վճարողների սպասարկման վարչության համապատասխան գործառույթն իրականացնող բաժինը հայտը բավարարվում է, հսկիչ (նույնականացման) նշանների վրա տպագրում է QR կոդը և գծիկավոր կոդը, որից հետո պատասխանատու անձը ծրագրային համակարգի միջոցով ամրագրում (հատկացնում) է հայտով պահանջվող հսկիչ (նույնականացման) նշանները:

7. ՀՀ ՊԵԿ ֆինանսահաշվային վարչության պետը ապահովում է պահանջվող քանակության հսկիչ (նույնականացման) նշանների դուրսգրման էլեկտրոնային հաշիվ-ապրանքագրերի (այսուհետ` հաշիվ-ապրանքագրերի) կազմումը, իսկ հարկ վճարողների սպասարկման վարչության համապատասխան գործառույթն իրականացնող բաժնի պետն ապահովում է հաշիվ-ապրանքագրով ձևակերպված հսկիչ (նույնականացման) նշանների բացթողումը:

8. Հաշիվ-ապրանքագրում պարտադիր նշվում են հսկիչ (նույնականացման) նշանների ձեռք բերման հայտ ներկայացրած անձի անվանումը, տրամադրվող հսկիչ (նույնականացման) նշանների քանակը և սերիա-համարները:

9. ՀՀ ՊԵԿ ֆինանսահաշվային վարչությունը վարում է տրամադրված հսկիչ (նույնականացման) նշանների հաշվառում:

10. Հսկիչ (նույնականացման) նշանները տրամադրվում են հայտի հիման վրա` հայտը հարկային մարմին ստացվելու օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում:

(6-րդ հավելվածը լրաց. 13.06.2019 թիվ 388-Ն հրաման)

pin
Պետական եկամուտների կոմիտե
14.11.2018
N 692-Ն
Հրաման