(ուժը կորցրել է 28.12.17 թիվ 1732-Ա որոշում)
i
040.1451.011104
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«1» նոյեմբերի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
21 հոկտեմբերի 2004 թվականի N 1451-Ա
ՀՈՂԱՄԱՍԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով 1999 թվականի հունվարի 27-ին ստորագրված «Միջպետական բանկի և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում Միջպետական բանկի գտնվելու պայմանների մասին» համաձայնագրի 3-րդ և 2001 թվականի հոկտեմբերի 17-ին ստորագրված «Միջպետական բանկի և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության էներգետիկ համալիրի համար էներգակիրների մատակարարման ապահովմանը Միջպետական բանկի մասնակցության մասին» համաձայնագրի 8-րդ հոդվածները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 47-րդ հոդվածի 2-րդ ու 76-րդ հոդվածի 5-րդ կետերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Առաջարկել Երևանի քաղաքապետին և «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամին իրեն անհատույց օգտագործման իրավունքով հանձնված` Երևանի Կորյունի փողոցի NN 15, 17 և 19 հասցեներում գտնվող շենքերի սպասարկման նպատակով Երևանի քաղաքապետի 2002 թվականի հուլիսի 1-ի N 1107 որոշմամբ անհատույց (մշտական) օգտագործման տրամադրված 6012.0 քառ. մետր հողատարածքից (ըստ հատակագծի) 523.68 քառ. մետր հողամասը մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը սահմանված կարգով վարձակալության հանձնել Միջպետական բանկին:
(1-ին կետը փոփ. 26.07.12 թիվ 933-Ա որոշում)
2. «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի տնօրենին` մեկշաբաթյա ժամկետում Միջպետական բանկի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի վարձակալության պայմանագրի` սահմանված կարգով կնքումը` դրանում նախատեսելով, որ գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարվելու են վարձակալի միջոցների հաշվին:
(որոշումը փոփ. 22.12.16 թիվ 1325-Ա որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28-ԻՆ