(ուժը կորցրել է 28.12.17 թիվ 1732-Ա որոշում)
i
040.1551.061203
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«6» դեկտեմբերի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
27 նոյեմբերի 2003 թվականի N 1551-Ա
i
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ԱՄՐԱՑՎԱԾ ԳՈՒՅՔԻ ՄԱՍԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով 1999 թվականի հունվարի 27-ին ստորագրված «Միջպետական բանկի և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում Միջպետական բանկի գտնվելու պայմանների մասին» համաձայնագրի 3-րդ և 2001 թվականի հոկտեմբերի 17-ին ստորագրված «Միջպետական բանկի և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության էներգետիկ համալիրի համար էներգակիրների մատակարարման ապահովմանը Միջպետական բանկի մասնակցության մասին» համաձայնագրի 8-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Թույլատրել «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամին իրեն անհատույց օգտագործման իրավունքով հանձնված` Երևանի Կորյունի 19, 1/2 հասցեում գտնվող շենքից 316 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով ոչ բնակելի տարածքը (շենք 1-ին հարկից` 158 քառակուսի մետր և 2-րդ հարկից` 158 քառակուսի մետր) մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը` սահմանված կարգով վարձակալության հանձնել Միջպետական բանկին:
(1-ին կետը փոփ. 26.07.12 թիվ 933-Ա որոշում)
2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` մեկշաբաթյա ժամկետում Միջպետական բանկի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի վարձակալության պայմանագրի` սահմանված կարգով կնքումը` դրանում նախատեսելով, որ գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարվելու են վարձակալի միջոցների հաշվին:
(որոշումը փոփ. 11.02.10 թիվ 113-Ա, 22.12.16 թիվ 1325-Ա որոշումներ)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-ԻՆ