ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ,
ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
14 ապրիլի 2022 թվականի N 16-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի N 81-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի նոյեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատությունները դասագրքերով ապահովելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2009 թվականի օգոստոսի 21-ի N 752-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 81-Ն հրամանի`
i
1) 1-ին կետում և հավելվածի 1-ին կետում «Հայաստանի Հանրապետության» բառերից հետո լրացնել «հանրակրթական» բառը,
2) հավելվածի 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«17. Նախարարության, Երևանի քաղաքապետարանի, ՀՀ մարզպետարանների ենթակայությամբ գործող Հաստատությունների դասագրքերը, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների 1-12-րդ դասարանների սովորողների դասագրքերը մինչև օգոստոսի 15-ը Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան իրականացված դասագրքերի հրատարակման մրցույթում հաղթած կազմակերպությունների կողմից առաքվում են ՀՀ մարզպետարաններ և Երևանի քաղաքապետարան (նրանց կողմից բաշխման համար առանձնացված վայրեր), որտեղից իրականացվում է դասագրքերի բաշխում` հատկացում ուսումնական Հաստատություններին:»,
i
3) հավելվածը լրացնել նոր` 17.1. և 17.2. կետերով` հետևյալ բովանդակությամբ.
«17.1. Նախարարության ենթակայության երկրորդ և երրորդ կրթական աստիճանի ծրագրեր իրականացնող Հաստատությունների դասագրքերի ընդունումն ու բաշխումը կատարվում է ՀՀ մարզպետարաններում և Երևանի քաղաքապետարանում (կամ նրանց կողմից բաշխման համար առանձնացված վայրերում)` ԴՏՀՏՇՀ ներկայացուցչի մասնակցությամբ:
17.2. Հաստատությունների տարրական դասարանների` ՀՀ պետական բյուջեով հրատարակվող դասագրքերի հանձնումը ՀՀ մարզպետարաններ և Երևանի քաղաքապետարան (նրանց կողմից բաշխման համար առանձնացված վայրեր) իրականացվում է հանձնման և ընդունման ակտով, ինչի վերաբերյալ ՀՀ մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի կողմից 3 աշխատանքային օրվա ընթացքում Նախարարությանը ներկայացվում է հաշվետվություն»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Վ. ԴՈՒՄԱՆՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը` 25 ապրիլի 2022 թվական: