Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

2 մարտի 2023 թվականի N 14-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի N 81-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածների 1-ին մասերը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի նոյեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատությունները դասագրքերով ապահովելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2009 թվականի օգոստոսի 21-ի N 752-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 81-Ն հրամանով հաստատված հավելվածի`

1) 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«10. Հաստատության կողմից յուրաքանչյուր տարի` մինչև փետրվարի 1-ը, Համակարգում մուտքագրվում են տվյալ պահի դրությամբ գրադարանում առկա դասագրքերի քանակը տվյալ ուսումնական տարվա համար գործածության երաշխավորված դասագրքերի ցանկից` ընտրելով դասագիրքն ըստ դասարանների և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի հունիսի 9-ի N 20-Ն հրամանով հաստատված «Հանրակրթական առարկաների դասագրքերի և ուսումնաօժանդակ գրականության ստեղծման, հրատարակման և հանրակրթության պետական չափորոշչի դրանց համապատասխանության գնահատման առարկայական հանձնաժողովների ձևավորման կարգի» 8-րդ կետով սահմանված ժամանակացույցերի:»:

2) 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«11. Համակարգում Հաստատությունը սույն կարգի 10-րդ կետում նշված դասագրքերի ցանկից բոլոր առարկաների համար յուրաքանչյուր տարի` մինչև փետրվարի 1-ը, ընտրում է մանկավարժական խորհրդի կողմից հաստատված տարրական դասարանների և սույն կարգի 4-րդ կետի 1-5-րդ ենթակետերով նախատեսված դասագրքերը:»:

3) 11-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 11.1-ին և 11.2-րդ կետերով.

«11.1. Համապատասխան լիազորված մարմինները Հաստատության հետ համագործակցելով` 10 աշխատանքային օրվա ընթացքում ամփոփում և վերահաստատում են իրենց ենթակայությամբ գործող հաստատությունների կողմից ԿՏԱԿ-ի Համակարգում մուտքագրված դասագրքերի հայտերը:

11.2. Համապատասխան լիազորված մարմինների կողմից Հաստատության հայտը վերահաստատվելուց հետո Հաստատությունն այլևս հնարավորություն չի ունենա իր ներկայացրած հայտում իրականացնել փոփոխություն:»:

4) 12-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:

5) 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«13. Հիմնվելով Հաստատության կողմից մուտքագրված պահեստային դասագրքերի թվի, Դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգում գրանցված տարրական դասարանների, ազգային փոքրամասնության լեզվով, այլ օտար լեզվով խորացված և ռուսերենով ուսուցմամբ դասարաններում սովորողների, ինչպես նաև համապատասխան դասարաններում դասավանդող ուսուցիչների քանակի վրա` Համակարգի կողմից ինքնաշխատ կերպով ձևավորվում է դասագրքերի պահանջարկը: «Այբբենարան» և «Մաթեմատիկա-1» (առաջին մաս) դասագրքերի քանակի հաշվարկի համար հիմք է հանդիսանում Հաստատության վերջին երեք տարիների սովորողների թվի թվաբանական միջինը, եթե այն գերազանցում է նախորդ տարվա սովորողների թվաքանակը, իսկ չգերազանցելու դեպքում` հիմք ընդունել նախորդ տարվա սովորողների թվաքանակը: Բացառություն են կազմում այն Հաստատությունները, որտեղ`

1) տարրական հանրակրթական ծրագիր է իրականացվում ոչ ավելի, քան 2 տարի,

2) նախորդ երկու տարում տեղի է ունեցել տարրական հանրակրթական ծրագիր իրականացնելու համար լիցենզիայով տրված տեղերի էական (առնվազն 20%) փոփոխություն:»:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

    ՆԱԽԱՐԱՐ                                Ժ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը` 6 մարտի 2023 թվական:

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
02.03.2023
N 14-Ն
Հրաման