Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ Ա ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
ՀՐԱՄԱՆ

 

29 նոյեմբեր 2023 թվականի N 13-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի N 06-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքաշինության մասին» օրենքի 10.1-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ, 5.1-րդ և 24-րդ կետերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

i

1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի ապրիլի 4-ի ՀՀՇՆ 31-03.02-2022 «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցներ» շինարարական նորմերը հաստատելու մասին» N 06-Ն հրամանի (այսուհետ` հրաման).

i

1) նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 10.1-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ, 5.1-րդ և 24-րդ կետերը»,

2) հավելվածի 4-րդ կետի աղյուսակում` 19-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ, 19-րդ կետից հետո լրացնել նոր` 19.1-ին, 19.2-րդ, 19.3-րդ և 19.4-րդ կետերով, 29-րդ կետից հետո լրացնել նոր` 30-րդ կետ` ըստ ներքոհիշյալ աղյուսակի.

 

Աղյուսակ

._____________________________________________________________________.

|19. |ՀՀՇՆ 40-01.03-2022|ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022     |

|    |                  |թվականի հուլիսի 8-ի N 16-Ն հրամանով հաստատված|

|    |                  |»»Կոյուղի. Արտաքին ցանցեր և  կառուցվածքներ»  |

|    |                  |շինարարական նորմեր»                          |

|____|__________________|_____________________________________________|

|19.1|ՀՀՇՆ 30-01-2023   |ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023     |

|    |                  |թվականի մայիսի 22-ի N 04-Ն հրամանով հաստատված|

|    |                  |«Քաղաքաշինություն. Քաղաքային և  գյուղական    |

|    |                  |բնակավայրերի հատակագծում և  կառուցապատում»   |

|    |                  |շինարարական նորմեր»                          |

|____|__________________|_____________________________________________|

|19.2|ՀՀՇՆ 31-01-2014   |ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի     |

|    |                  |մարտի 31-ի N 93-Ն հրամանով հաստատված «Բնակելի|

|    |                  |շենքեր. Մաս I. Բազմաբնակարան բնակելի շենքեր» |

|    |                  |շինարարական նորմեր»                          |

|____|__________________|_____________________________________________|

|19.3|ՀՀՇՆ 31-03-       |ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020     |

|    |                  |թվականի դեկտեմբերի 10-ի N 95-Ն հրամանով      |

|    |                  |հաստատված «Հասարակական շենքեր և  շինություն- |

|    |                  |ներ» շինարարական նորմեր»                     |

|____|__________________|_____________________________________________|

|19.4|ՀՀՇՆ 40-01.02-    |ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020     |

|    |                  |թվականի դեկտեմբերի 28-ի N 103-Ն հրամանով     |

|    |                  |հաստատված «Ջրամատակարարում. Արտաքին ցանցեր   |

|    |                  |և  կառուցվածքներ» շինարարական նորմեր»        |

|____|__________________|_____________________________________________|

|....|                  |                                             |

|____|________________________________________________________________|

|30. |«Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվու- |

|    |թյունների և  այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու և      |

|    |Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը  |

|    |կորցրած ճանաչելու մասին» N 596-Ն որոշում                        |

._____________________________________________________________________.

,

 

3) հավելվածի 5-րդ կետի 10-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «10) ապաստարան, պարզ թաքստոց` արտադրական, հասարակական, բնակելի (այդ թվում` անհատական բնակելի տների) նշանակության շենքերի և շինությունների որմնախարսխային կամ նկուղային հարկաբաժինների երկակի նշանակությամբ օգտագործման սենքեր, որոնք նախատեսվում են ռազմական դրության պայմաններում ռազմական գործողությունների, դիվերսիաների, ինչպես նաև` բնական և տեխնածին աղետների հետևանքով առաջացած վտանգների դեպքում մարդկային, նյութական և տեխնիկական ռեսուրսների պատսպարման համար: Խաղաղ պայմաններում շենքերի և շինությունների որմնախարսխային կամ նկուղային հարկաբաժինների սենքերը կարող են շահագործվել ըստ թույլատրելի գործառնական նշանակության (այդ թվում` որպես կրթական ու մարզակրթական և հասարակական նշանակության այլ օբյեկտներ);»,

4) հավելվածի 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «20. Խաղաղ պայմաններում պաշտպանական կառույցներն այլ գործառնական նշանակությամբ շահագործման հնարավորությունը պետք է համաձայնեցնել համայնքի ղեկավարի և արտակարգ իրավիճակների ոլորտի լիազորված պետական մարմնի հետ ու հիմնավորել նախագծային լուծումներով` ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ հաստատված կարգով: Խաղաղ պայմաններում այլ գործառնական նշանակությամբ պաշտպանական կառույցների շահագործումը չպետք է վատթարացնի վերջիններիս պաշտպանական անվտանգության և շահագործման նորմատիվային պայմանները: Խաղաղ պայմաններում երկրորդ նշանակությամբ ապաստարանների և թաքստոցների շահագործման (այդ թվում` ներքին հարդարման, վերազինման ու արդիականացման, ինժեներական հաղորդակցուղիներով և համապատասխան գույքով համալրման և այլն) նախընտրելի տարբերակներն են նշված սենքերում մարզասրահների գործարկումը, տարբեր մարզաձևերի զարգացումը` առողջ ապրելակերպի ձևավորման և այդ գործընթացներում երիտասարդներին ներգրավման նպատակով: Նմանատիպ նախագծային փոփոխությունները պետք է հիմնավորվեն ճարտարապետահատակագծային առաջադրանքով, շենքի (սենքի) տեխնիկական վիճակի հետազննման եզրակացությամբ, հաստատված նախագծային լուծումներով, շահագրգիռ մարմինների համաձայնեցումներով, շինարարության (այդ թվում` հիմնանորոգման/վերակառուցման կամ նորոգման) թույլտվությամբ: Խաղաղ պայմաններում այլ գործառնական նշանակությամբ պաշտպանական կառույցների շահագործման պայմանների հիմքում անհրաժեշտ է դիտարկել ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ հաստատված կարգի, ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 31-ի N 93-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-01-2014, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 10-ի N 95-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-03- և 2023 թվականի մայիսի 22-ի N 04-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 30-01-2023 շինարարական նորմերի պահանջները: Պաշտպանական կառույց նախագծելիս պետք է հաշվի առնել հաշմանդամություն ունեցող անձանց համար դրանց մատչելիության և համընդհանուր դիզայնի նորմերը:»,

5) հավելվածի 21-րդ կետի «Խաղաղ պայմաններում» բառերը փոխարինել «Արտակարգ իրավիճակներում, ռազմական դրության և խաղաղ պայմաններում» բառերով,

6) հավելվածի 28-րդ կետի «Արտակարգ իրավիճակների նախարարության» բառերը փոխարինել «արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության, բնածին և տեխնածին աղետների կառավարման ոլորտի լիազորված պետական մարմնի» բառերով,

7) հավելվածի 552-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «552. ՀՃԹ-ի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերը նախատեսված են պատսպարվողների կարիքների բավարարման և ապաստարանի սահմաններից կեղտաջրերի հեռացման համար և իրականացվում են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հուլիսի 8-ի N 16-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 40-01.03-2022 և 2020 թվականի դեկտեմբերի 28-ի N 103-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 40-01.02- շինարարական նորմերին համապատասխան:»,

6) հավելվածի 565-րդ կետի «նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջների:» բառերից հետո լրացնել «Էլեկտրամատակարարման համակարգի նախագծումը պետք է իրականացնել էներգախնայող և էներգաարդյունավետ սարքերով, սարքավորումներով և նորագույն տեխնոլոգիական լուծումներով` ըստ նախագծային փաստաթղթերի:» բառերը:

2. Սահմանել, որ սույն հրամանի պահանջները չեն տարածվում մինչև սույն Հրամանն ուժի մեջ մտնելն սկսված և դեռևս չավարտված քաղաքաշինական ծրագրերի (նախագծային և շինարարական) գնման գործընթացների, ինչպես նաև կնքված և գործող պայմանագրերի վրա:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Ա. ՂՈՒԼԱՐՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը` 8 դեկտեմբերի 2023 թվական:

 

 

pin
Քաղաքաշինության կոմիտե /նախկին նախ
29.11.2023
N 13-Ն
Հրաման