ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
ՀՐԱՄԱՆ
29 նոյեմբեր 2023 թվականի N 13-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի N 06-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքաշինության մասին» օրենքի 10.1-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ, 5.1-րդ և 24-րդ կետերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
i
1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի ապրիլի 4-ի ՀՀՇՆ 31-03.02-2022 «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցներ» շինարարական նորմերը հաստատելու մասին» N 06-Ն հրամանի (այսուհետ` հրաման).
i
1) նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 10.1-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ, 5.1-րդ և 24-րդ կետերը»,
2) հավելվածի 4-րդ կետի աղյուսակում` 19-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ, 19-րդ կետից հետո լրացնել նոր` 19.1-ին, 19.2-րդ, 19.3-րդ և 19.4-րդ կետերով, 29-րդ կետից հետո լրացնել նոր` 30-րդ կետ` ըստ ներքոհիշյալ աղյուսակի.
Աղյուսակ
._____________________________________________________________________.
|19. |ՀՀՇՆ 40-01.03-2022|ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 |
| | |թվականի հուլիսի 8-ի N 16-Ն հրամանով հաստատված|
| | |»»Կոյուղի. Արտաքին ցանցեր և կառուցվածքներ» |
| | |շինարարական նորմեր» |
|____|__________________|_____________________________________________|
|19.1|ՀՀՇՆ 30-01-2023 |ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 |
| | |թվականի մայիսի 22-ի N 04-Ն հրամանով հաստատված|
| | |«Քաղաքաշինություն. Քաղաքային և գյուղական |
| | |բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» |
| | |շինարարական նորմեր» |
|____|__________________|_____________________________________________|
|19.2|ՀՀՇՆ 31-01-2014 |ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի |
| | |մարտի 31-ի N 93-Ն հրամանով հաստատված «Բնակելի|
| | |շենքեր. Մաս I. Բազմաբնակարան բնակելի շենքեր» |
| | |շինարարական նորմեր» |
|____|__________________|_____________________________________________|
|19.3|ՀՀՇՆ 31-03- |ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020 |
| | |թվականի դեկտեմբերի 10-ի N 95-Ն հրամանով |
| | |հաստատված «Հասարակական շենքեր և շինություն- |
| | |ներ» շինարարական նորմեր» |
|____|__________________|_____________________________________________|
|19.4|ՀՀՇՆ 40-01.02- |ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020 |
| | |թվականի դեկտեմբերի 28-ի N 103-Ն հրամանով |
| | |հաստատված «Ջրամատակարարում. Արտաքին ցանցեր |
| | |և կառուցվածքներ» շինարարական նորմեր» |
|____|__________________|_____________________________________________|
|....| | |
|____|________________________________________________________________|
|30. |«Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվու- |
| |թյունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու և |
| |Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը |
| |կորցրած ճանաչելու մասին» N 596-Ն որոշում |
._____________________________________________________________________.
,
3) հավելվածի 5-րդ կետի 10-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «10) ապաստարան, պարզ թաքստոց` արտադրական, հասարակական, բնակելի (այդ թվում` անհատական բնակելի տների) նշանակության շենքերի և շինությունների որմնախարսխային կամ նկուղային հարկաբաժինների երկակի նշանակությամբ օգտագործման սենքեր, որոնք նախատեսվում են ռազմական դրության պայմաններում ռազմական գործողությունների, դիվերսիաների, ինչպես նաև` բնական և տեխնածին աղետների հետևանքով առաջացած վտանգների դեպքում մարդկային, նյութական և տեխնիկական ռեսուրսների պատսպարման համար: Խաղաղ պայմաններում շենքերի և շինությունների որմնախարսխային կամ նկուղային հարկաբաժինների սենքերը կարող են շահագործվել ըստ թույլատրելի գործառնական նշանակության (այդ թվում` որպես կրթական ու մարզակրթական և հասարակական նշանակության այլ օբյեկտներ);»,
4) հավելվածի 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «20. Խաղաղ պայմաններում պաշտպանական կառույցներն այլ գործառնական նշանակությամբ շահագործման հնարավորությունը պետք է համաձայնեցնել համայնքի ղեկավարի և արտակարգ իրավիճակների ոլորտի լիազորված պետական մարմնի հետ ու հիմնավորել նախագծային լուծումներով` ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ հաստատված կարգով: Խաղաղ պայմաններում այլ գործառնական նշանակությամբ պաշտպանական կառույցների շահագործումը չպետք է վատթարացնի վերջիններիս պաշտպանական անվտանգության և շահագործման նորմատիվային պայմանները: Խաղաղ պայմաններում երկրորդ նշանակությամբ ապաստարանների և թաքստոցների շահագործման (այդ թվում` ներքին հարդարման, վերազինման ու արդիականացման, ինժեներական հաղորդակցուղիներով և համապատասխան գույքով համալրման և այլն) նախընտրելի տարբերակներն են նշված սենքերում մարզասրահների գործարկումը, տարբեր մարզաձևերի զարգացումը` առողջ ապրելակերպի ձևավորման և այդ գործընթացներում երիտասարդներին ներգրավման նպատակով: Նմանատիպ նախագծային փոփոխությունները պետք է հիմնավորվեն ճարտարապետահատակագծային առաջադրանքով, շենքի (սենքի) տեխնիկական վիճակի հետազննման եզրակացությամբ, հաստատված նախագծային լուծումներով, շահագրգիռ մարմինների համաձայնեցումներով, շինարարության (այդ թվում` հիմնանորոգման/վերակառուցման կամ նորոգման) թույլտվությամբ: Խաղաղ պայմաններում այլ գործառնական նշանակությամբ պաշտպանական կառույցների շահագործման պայմանների հիմքում անհրաժեշտ է դիտարկել ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ հաստատված կարգի, ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 31-ի N 93-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-01-2014, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 10-ի N 95-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-03- և 2023 թվականի մայիսի 22-ի N 04-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 30-01-2023 շինարարական նորմերի պահանջները: Պաշտպանական կառույց նախագծելիս պետք է հաշվի առնել հաշմանդամություն ունեցող անձանց համար դրանց մատչելիության և համընդհանուր դիզայնի նորմերը:»,
5) հավելվածի 21-րդ կետի «Խաղաղ պայմաններում» բառերը փոխարինել «Արտակարգ իրավիճակներում, ռազմական դրության և խաղաղ պայմաններում» բառերով,
6) հավելվածի 28-րդ կետի «Արտակարգ իրավիճակների նախարարության» բառերը փոխարինել «արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության, բնածին և տեխնածին աղետների կառավարման ոլորտի լիազորված պետական մարմնի» բառերով,
7) հավելվածի 552-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «552. ՀՃԹ-ի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերը նախատեսված են պատսպարվողների կարիքների բավարարման և ապաստարանի սահմաններից կեղտաջրերի հեռացման համար և իրականացվում են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հուլիսի 8-ի N 16-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 40-01.03-2022 և 2020 թվականի դեկտեմբերի 28-ի N 103-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 40-01.02- շինարարական նորմերին համապատասխան:»,
6) հավելվածի 565-րդ կետի «նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջների:» բառերից հետո լրացնել «Էլեկտրամատակարարման համակարգի նախագծումը պետք է իրականացնել էներգախնայող և էներգաարդյունավետ սարքերով, սարքավորումներով և նորագույն տեխնոլոգիական լուծումներով` ըստ նախագծային փաստաթղթերի:» բառերը:
2. Սահմանել, որ սույն հրամանի պահանջները չեն տարածվում մինչև սույն Հրամանն ուժի մեջ մտնելն սկսված և դեռևս չավարտված քաղաքաշինական ծրագրերի (նախագծային և շինարարական) գնման գործընթացների, ինչպես նաև կնքված և գործող պայմանագրերի վրա:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Ա. ՂՈՒԼԱՐՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը` 8 դեկտեմբերի 2023 թվական: