26.03.2020 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
20 դեկտեմբերի 2018 թվականի N 1509-Ն
ԹԱՐԳՄԱՆՉԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Որոշումը խմբ. 19.03.20 թիվ 329-Ն որոշում)
i
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 46-րդ հոդվածի 3-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 46-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` որակավորված են համարվում բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից համապատասխան լեզվին տիրապետելու մասին մասնագիտական որակավորումը հաստատող փաստաթուղթ (դիպլոմ) ստացած գործունակ ֆիզիկական անձինք, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 2-ի «Նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչին որակավորման վկայական տալու կարգը հաստատելու մասին» N 193 որոշմամբ սահմանված կարգով որակավորման ստուգումն անցնելու մասին տեղեկանք ստացած թարգմանիչները:
i
2. Այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 22-ի «Պետական միջոցների հաշվին թարգմանչի, սուրդոթարգմանչի և տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայություններ մատուցող անձին նշանակելու կարգը, նրա վարձատրության չափը և կարգը սահմանելու մասին» N 1334-Ն որոշմանը համապատասխան պայմանագիր կնքվել է իրավաբանական անձի հետ, ապա իրավաբանական անձի անունից ծառայություններ մատուցող ֆիզիկական անձը պետք է բավարարի սույն որոշման 1-ին կետով սահմանված պահանջներին:
Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար |
Ն. Փաշինյան |
2018 թ. դեկտեմբերի 20 Երևան
|
|