Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի N 1467 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 հունվարի 2020 թվականի N 38-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի N 1467-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «իե.2» կետի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 18-ի «Հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների ուղեկցման և էսկորտ ուղեկցման, ավտոտրանսպորտային շարասյուների անվտանգ երթևեկության ապահովման կարգը հաստատելու մասին» N 1467-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«Համաձայն «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «իե.2» կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.».

i

2) N 1 հավելվածի 2-րդ կետի «բ» ենթակետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության (այսուհետ` ոստիկանություն) պետավտոտեսչության (այսուհետ` պետավտոտեսչություն)» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության (այսուհետ` ճանապարհային ոստիկանություն)» բառերով.

i

3) N 1 հավելվածի 5-րդ կետում «ոստիկանության մարմինների պետավտոտեսչության» բառերը փոխարինել «ճանապարհային ոստիկանության» բառերով.

i

4) N 1 հավելվածի 38-րդ կետի «ա» ենթակետից հանել «տարածքային մարմնի» բառերը.

5) N 1 հավելվածի 38-րդ, 39-րդ և 40-րդ կետերում «տեսչական կազմ» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «ճանապարհապարեկային ծառայության կարգախմբեր» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.

i

6) N 1 հավելվածի ամբողջ տեքստում «պետավտոտեսչության» բառերը փոխարինել «ճանապարհային ոստիկանության» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. հունվարի 20

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
16.01.2020
N 38-Ն
Որոշում