Սեղմել Esc փակելու համար:
ՃԱՊՈՆԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐԱԾ ԴՐԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՃԱՊՈՆԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐԱԾ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐԻ Հ ...

 

 

040.1215.290811

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 օգոստոսի 2011 թվականի N 1215-Ն

 

i

ՃԱՊՈՆԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐԱԾ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՍՏԱՑՎԱԾ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՀԵՏԱԳԱ ՏՆՕՐԻՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հունիսի 14-ի N 308 և հոկտեմբերի 23-ի N 661 որոշումների պահանջները և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 627-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` ապահովել «Ագրոսպասարկում» պետական փակ բաժնետիրական ընկերության միջոցով իրացման նպատակով` սույն որոշման հավելվածի ցանկում ներառված` վարձակալված գյուղատնտեսական տեխնիկայի հետ վերցնելն ու մեկնարկային գներով` ուղղակի վաճառքի ձևով վաճառել վարձակալական պայմանագրերի պահանջներին համապատասխան հաշվարկված վարձավճարներն ու հնարավոր տույժերը վճարած վարձակալներին և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պակասեցնել բաժնետոմսերի ընդհանուր թիվը` նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը:

i

2. Սույն որոշման 1-ին կետի պահանջները չբավարարող կամ գյուղատնտեսական տեխնիկայի ձեռքբերումից հրաժարվող վարձակալների վարձակալած գյուղատնտեսական տեխնիկան իրացնել դասական աճուրդով` կիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի «Ճապոնիայի կառավարության «Սակավապահով ֆերմերների համար դրամաշնորհային աջակցություն» 10-րդ դրամաշնորհային ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետություն ներկրված գյուղատնտեսական տեխնիկան տնօրինելու մասին» N 134-Ն որոշման 1-ին կետի և 3-րդ կետի 1-5-րդ ենթակետերով սահմանված աճուրդի իրականացման ընթացակարգը, մեխանիզմները և շահառուների ընտրության չափորոշիչները:

3. Սահմանել գյուղատնտեսական տեխնիկայի վաճառքի մեկնարկային գները` համաձայն հավելվածի:

4. Գյուղատնտեսական տեխնիկայի օտարումից ստացված միջոցները փոխանցել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կենտրոնական գանձապետարանում յուրաքանչյուր դրամաշնորհի համար բացված հաշվի համարներին և դրանք սահմանված կարգով օգտագործել գյուղատնտեսական ծրագրերի ֆինանսավորման համար:

5. Սահմանել, որ «Ագրոսպասարկում» փակ բաժնետիրական ընկերության կողմից տեխնիկայի օտարման հետ կապված գործընթացների իրականացման նպատակով աշխատողների գործուղման և տեխնիկայի պահպանման ծախսերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ առաջացած պարտավորությունները փոխհատուցվում են գյուղատնտեսական տեխնիկայի օտարումից ստացված միջոցներից` համաձայն Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության հետ համաձայնեցված ծախսերի նախահաշվի:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 29-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2011 թվականի օգոստոսի 25-ի

N 1215-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ԻՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ` ՎԱՐՁԱԿԱԼՎԱԾ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ

 

._____________________________________________________________________.

|NN |Գյուղատնտեսական|Գյուղատնտեսական տեխնիկայի մակնիշը |Քանակը|Մեկնար-|

|ը/կ|տեխնիկայի      |                                  |(միա- |կային  |

|   |անվանումը      |                                  |վոր)  |գինը   |

|   |               |                                  |      |(հազ.  |

|   |               |                                  |      |դրամ)  |

|___|_______________|__________________________________|______|_______|

|1. |Հացահատիկահավաք|«ԲԻԶՈՆ ՌԵԿՈՐԴ Ջ058» (BIZON        |  2   |800,0  |

|   |կոմբայն        |REKORD Z058)                      |      |       |

|___|_______________|__________________________________|______|_______|

|2. |Հացահատիկահավաք|«ՍԱՄՊՈ ՍՌ2035» (SAMPO SR2035)     | 13   |600,0  |

|   |կոմբայն        |                                  |      |       |

|___|_______________|__________________________________|______|_______|

|3. |Հացահատիկահավաք|«ՍԿ-5Մ «Նիվա» («ՍԿ-5Մ Նիվա)       | 15   |300,0  |

|   |կոմբայն        |                                  |      |       |

|___|_______________|__________________________________|______|_______|

|4. |Տրակտոր        |«ԿՈՒԲՕՏԱ Լ2500ԴՏ» (KUBOTA L2500DT)|  2   |200,0  |

|___|_______________|__________________________________|______|_______|

|5. |Տրակտոր        |«ՇԻԲԱՈՒՐԱ Ս325» (SHIBAURA S325)   | 40   |200,0  |

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.08.2011
N 1215-Ն
Որոշում