24.08.2024 -
040.1281.121012
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
10 հոկտեմբերի 2012 թվականի N 1281-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԻ (ՈՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐԻ ԳԱՆՁՈՒՄ) ԳԵՏՆԱՆՇՄԱՆ ԳԵՏՆԱՆՇՄԱՆ ԳՈՒՅՆԸ ԵՎ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոկայանատեղի (որի համար նախատեսվում է տեղական վճարի գանձում) գետնանշման գույնը և ձևը` համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 22.08.2024 թիվ 1334-Ն /որոշումն ունի անցումային դրույթ/ որոշում)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
(որոշման վերնագիրը և տեքստը փոփ. 10.12.2020 թիվ 2004-Ն որոշում)
(վերնագիրը փոփ. 22.08.2024 թիվ 1334-Ն /որոշումն ունի անցումային դրույթ/ որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2012 թվականի հոկտեմբերի 10-ի
N 1281-Ն որոշման
ԳՈՒՅՆ ԵՎ ՁԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԻ (ՈՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐԻ ԳԱՆՁՈՒՄ) ԳԵՏՆԱՆՇՄԱՆ
(վերնագիրը փոփ. 22.08.2024 թիվ 1334-Ն /որոշումն ունի անցումային դրույթ/ որոշում)
1. Փողոցի երթևեկելի մասում կազմակերպված վճարովի ավտոկայանատեղի զբաղեցրած տարածքն առանձնացվում է փողոցի երթևեկելի հարևան գոտուց` ավտոկայանատեղի երկայնական սահմանագծի կարմիր կամ կապույտ գույնի խզվածքներով գետնանշմամբ, եթե սույն հավելվածով այլ բան նախատեսված չէ: Եթե փողոցի երթևեկելի մասում կազմակերպված վճարովի ավտոկայանատեղում թույլատրվում է ավտոտրանսպորտային միջոցների` միմյանց նկատմամբ զուգահեռ տեղաբաշխմամբ կայանում, ապա ավտոկայանատեղի տարածքն առանձնացվում է նաև լայնակի սահմանագծով` կարմիր կամ կապույտ գույնի հոծ գետնանշմամբ, եթե սույն հավելվածով այլ բան նախատեսված չէ:
(1-ին կետը փոփ. 22.08.2024 թիվ 1334-Ն /որոշումն ունի անցումային դրույթ/ որոշում)
2. Հրապարակներում կազմակերպված վճարովի ավտոկայանատեղերը սահմանազատվում են կարմիր կամ կապույտ գույնի գետնանշմամբ` ավտոտրանսպորտային միջոցների մուտքի-ելքի ուղիների կողմից` խզվածքներով, ավտոկայանատեղի տարածքի սահմանագիծը հրապարակում` հոծ գծով, եթե սույն հավելվածով այլ բան նախատեսված չէ:
(2-րդ կետը փոփ. 22.08.2024 թիվ 1334-Ն /որոշումն ունի անցումային դրույթ/ որոշում)
3. Ելնելով ավտոկայանատեղի տարածքի առանձնահատկություններից և նպատակահարմարությունից, կարող է իրականացվել վճարովի ավտոկայանատեղի զբաղեցրած ամբողջ տարածքի` կարմիր կամ կապույտ ներկանյութով, այդ թվում` կարմիր կամ կապույտ գույնի ասֆալտաբետոնյա կամ այլ ծածկույթներով սահմանազատում, եթե սույն հավելվածով այլ բան նախատեսված չէ:
(3-րդ կետը փոփ. 22.08.2024 թիվ 1334-Ն /որոշումն ունի անցումային դրույթ/ որոշում)
4. Համայնքներում սույն հավելվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերում նշված վճարովի ավտոկայանատեղերի զբաղեցրած տարածքի` կարմիր կամ կապույտ գույնի գետնանշմամբ սահմանազատումն իրականացվում է ըստ համայնքի ավագանու որոշմամբ սահմանված գոտիավորման` համապատասխանաբար «Ա» գոտում գտնվող վճարովի ավտոկայանատեղերի համար կարմիր, իսկ «Բ» գոտում գտնվող վճարովի ավտոկայանատեղերի համար` կապույտ գույնի գետնանշմամբ:
(4-րդ կետը լրաց. 22.08.2024 թիվ 1334-Ն /որոշումն ունի անցումային դրույթ/ որոշում)
5. Ծառայողական ավտոկայանատեղերի զբաղեցրած տարածքը սույն հավելվածի 1-ին և 2-րդ կետերով սահմանված պահանջներին համապատասխան առանձնացվում է սպիտակ գույնի խզվածքներով կամ հոծ գետնանշմամբ: Համայնքներում կազմակերպված ծառայողական ավտոկայանատեղիի զբաղեցրած տարածքի առանձնահատկություններից և նպատակահարմարությունից ելնելով, կարող է իրականացվել ծառայողական ավտոկայանատեղի զբաղեցրած ամբողջ տարածքի` սպիտակ ներկանյութով, այդ թվում` սպիտակ գույնի ասֆալտաբետոնյա կամ այլ ծածկույթներով սահմանազատում:
(5-րդ կետը լրաց. 22.08.2024 թիվ 1334-Ն /որոշումն ունի անցումային դրույթ/ որոշում)
6. Էլեկտրամոբիլների լիցքավորման կայաններից էլեկտրամոբիլների լիցքավորման ապահովման հնարավորությամբ կազմակերպված վճարովի ավտոկայանատեղերի զբաղեցրած տարածքը սույն հավելվածի 1-ին և 2-րդ կետերով սահմանված պահանջներին համապատասխան առանձնացվում է կանաչ գույնի խզվածքներով կամ հոծ գետնանշմամբ:
(6-րդ կետը լրաց. 22.08.2024 թիվ 1334-Ն /որոշումն ունի անցումային դրույթ/ որոշում)
7. Սույն որոշմամբ սահմանված ավտոկայանատեղիի գետնանշումներն իրականացվում են ԳՕՍՏ Ռ 51256-18, ՀՍՏ ԳՕՍՏ Ռ 52289-2022, ԳՕՍՏ 32830-2014 և ԳՕՍՏ 32848-2014 ստանդարտների պահանջներին համապատասխան:
(7-րդ կետը լրաց. 22.08.2024 թիվ 1334-Ն /որոշումն ունի անցումային դրույթ/ որոշում)