20.04.2024 -
040.0380.140410
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
8 ապրիլի 2010 թվականի N 380-Ն
«ԶԻԿԱՏԱՐ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ, «ԶԻԿԱՏԱՐ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ, ՏԱՐԱԾՔԻ ՉԱՓԸ ԵՎ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1587-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասին, 8-րդ հոդվածի «ե» և «զ» ենթակետերին և 18-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հյուսիս-արևմտյան մասում, Գուգարաց լեռնաշղթայի Զիկատար լեռնագագաթի հյուսիս-արևելյան դիրքադրության լանջերի անտառային բնական էկոհամակարգերի լանդշաֆտային ու կենսաբանական բազմազանության, բնության եզակի հուշարձանների, բնական պաշարների բնականոն զարգացումը, պահպանությունը, պաշտպանությունը, վերականգնումը, վերարտադրությունը, ինչպես նաև բնական և ռեկրեացիոն ռեսուրսների կայուն օգտագործումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի համայնքների վարչական սահմաններից դուրս` մարզի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող 150.0 հեկտար տարածքում ստեղծել «Զիկատար» պետական արգելավայր` ընդգրկելով Գուգարաց լեռնաշղթայի` Կողբ գետի աջափնյա վտակների ավազանների վերին հատվածները:
2. Հաստատել`
1) «Զիկատար» պետական արգելավայրի սահմանների նկարագիրը և հատակագիծը` համաձայն NN 1 և 2 հավելվածների, և տարածքի չափը` 150.0 հեկտար.
2) «Զիկատար» պետական արգելավայրի կանոնադրությունը` համաձայն N 3 հավելվածի:
3. Սույն որոշման 1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս` մարզի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող 150.0 հեկտար անտառային հողերը, որից` 131.5 հեկտար անտառ, 8.2 հեկտար խոտհարք, 5.6 հեկտար պտղատու այգի, 1.8 հեկտար անտառային տնկարան, 1.7 հեկտար շենքերի և շինությունների տակ գտնվող հողեր, 1.2 հեկտար անտառային ճանապարհներ փոխադրել հատուկ պահպանվող տարածքների հողերի կատեգորիա և հատկացնել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Անտառային գիտափորձարարական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 26-ի «Անտառային գիտափորձարարական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1587-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման 2-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա) «Անտառային գիտափորձարարական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան և նպատակներն են`
«Զիկատար» պետական արգելավայրի տարածքի բնական էկոհամակարգերի, լանդշաֆտային և կենսաբանական բազմազանության, բնության ժառանգության գիտական ուսումնասիրության, պահպանության, պաշտպանության, հաշվառման, գույքագրման, մոնիթորինգի, բնության տարեգրության վարման, ինչպես նաև պետական արգելավայրի բնական պաշարների կայուն օգտագործման ապահովումը,
անտառաշինական աշխատանքների իրականացումը,
անտառ-էկոլոգիական գիտափորձարարական ուսումնասիրությունների և անտառի գենետիկական պաշարների պահպանության ու վերարտադրության գիտաներդրական փորձարկումների կազմակերպումն ու իրականացումը,
անտառային պաշարների մասին տեղեկատվական բանկի ստեղծումը և օգտագործման արդյունավետ ձևերի մշակումը,
կենսաբազմազանության պահպանման նպատակով արժեքավոր և հազվագյուտ տեսակների հավաքածուների կազմումը,
անտառագիտասփյուռ աշխատանքները, անտառատնտեսության բնագավառի համար կադրերի վերապատրաստումը և ուսումնաարտադրական պրակտիկայի կազմակերպումը.».
2) չեղյալ ճանաչել որոշման 3-րդ կետը.
3) որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 4 հավելվածի.
4) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 5 հավելվածի:
5. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Անտառային գիտափորձարարական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սույն որոշման 3-րդ կետում նշված հողամասերի` սահմանված կարգով տրամադրումը:
6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Անտառային գիտափորձարարական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացված` «Զիկատար» պետական արգելավայրի 150.0 հեկտար հողամասերի և այլ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը:
7. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում` սույն որոշումից բխող համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարել «Անտառային գիտափորձարարական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ և ապահովել դրա պետական գրանցումը.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել նշված կազմակերպության` սույն որոշմամբ հանձնվող անշարժ գույքի նկատմամբ անհատույց օգտագործման իրավունքների պետական գրանցումը:
8. Սահմանել, որ սույն որոշումից բխող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված աշխատանքները կատարվելու են Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Անտառային գիտափորձարարական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության սեփական միջոցների հաշվին:
9. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հողային ֆոնդի ընթացիկ հաշվեկշռման ժամանակ մարզի հողային հաշվեկշռում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կատարել համապատասխան փոփոխություն:
10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 14-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2010 թվականի ապրիլի 8-ի
N 380-Ն որոշման
«ԶԻԿԱՏԱՐ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ
«Զիկատար» պետական արգելավայրը գտնվում է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հյուսիս-արևմտյան մասում, Զիկատար լեռնագագաթի հյուսիս-արևելյան դիրքադրության լանջերի վրա:
Տարածքի ընդհանուր մակերեսը կազմում է 150.0 հեկտար: Այն ամբողջովին դուրս է մարզի համայնքների վարչական սահմաններից և սահմանակցում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության «Նոյեմբերյանի անտառատնտեսություն» մասնաճյուղի անտառային հողերին:
Տարածքն արևելքից «Ա»-»Բ» հատվածով սահմանակից է «Նոյեմբերյանի անտառատնտեսություն» մասնաճյուղի Նոյեմբերյանի անտառապետությանը, իսկ հյուսիսից, հարավ-արևելքից, հարավից և արևմուտքից «Բ»-»Ա» հատվածով` Զիկատարի անտառապետությանը:
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի «Զիկատար» պետական
արգելավայր-Նոյեմբերյանի անտառապետություն Սահմանագիծը` «Ա»-»Բ»
«Զիկատար» պետական արգելավայրի, Նոյեմբերյանի անտառապետության 8-րդ և Զիկատարի անտառապետության 6-րդ քառակուսիների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, գրունտային ճանապարհի աջ եզրով բարձրանալով լանջն ի վեր` դեպի հարավ, անցնում է 389.0 մ, հասնում Նոյեմբերյանի անտառապետության 8-րդ և 9-րդ քառակուսիների բաժանման N 1 սահմանակետին: Սահմանագիծը, N 1 սահմանակետից անցնելով նույն ճանապարհի աջ եզրով` 137.0 մ, հասնում է արգելավայրի մուտքի N 2 սահմանակետին, այնուհետև, շարունակելով ճանապարհի աջ եզրով դեպի հարավ, սահմանագիծն անցնում է 439.0 մ, հասնում «Զիկատար» պետական արգելավայրի, Նոյեմբերյանի անտառապետության 9-րդ և Զիկատարի անտառապետության 5-րդ քառակուսիների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:
«Ա»-»Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 965.0 մետր է:
«Զիկատար» պետական արգելավայր-Զիկատարի անտառապետություն
Սահմանագիծը` «Բ»-»Ա»
«Զիկատար» պետական արգելավայրի, Նոյեմբերյանի անտառապետության 9-րդ և Զիկատարի անտառապետության 5-րդ քառակուսիների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, բարձրանալով լանջն ի վեր` 814.0 մ, հասնում 1460.0 մ նիշ ունեցող բլրի գագաթին գտնվող «Զիկատար» պետական արգելավայրի և Զիկատարի անտառապետության 4-րդ ու 5-րդ քառակուսիների բաժանման N 3 սահմանակետին: Սահմանագիծը N 3 սահմանակետից թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, լանջն ի վար անցնում 417.0 մ և հասնում 1385.0 մ բարձրություն ունեցող N 4 սահմանակետին, այնուհետև, թեքվելով հարավ-արևմուտք, անցնում է 343.0 մ ձորակում գտնվող N 5 սահմանակետին: Սահմանագիծը N 5 սահմանակետից թեքվում է դեպի հարավ, ձորակով անցնելով 1134.0 մ, հասնում N 6 սահմանակետին, որը նաև Զիկատարի անտառապետության 4-րդ և 6-րդ քառակուսիների սահմանակետն է: Սահմանագիծը N 6 սահմանակետից թեքվում է հյուսիս-արևելք, ուղղահայաց կտրում լանջը, անցնում 273.0 մ և հասնում հարևան ձորակում գտնվող N 7 սահմանակետին, որտեղից սահմանագիծը թեքվում է հյուսիս և Զիկատարի անտառապետության 6-րդ քառակուսու սահմանագծով անցնում 245.0 մ, հասնում N 8 սահմանակետին: Սահմանագիծը N 8 սահմանակետից թեքվում է հյուսիս-արևելք, անցնում 227.0 մ, հասնում N 9 սահմանակետին, որտեղից, թեքվելով դեպի արևելք, անցնում է 223.0 մ և հասնում N 10 սահմանակետին: Սահմանագիծը, N 10 սահմանակետից անցնելով 107.0 մ դեպի հարավ-արևելք, հասնում է N 11 սահմանակետին: Վերջինիցս սահմանագիծը թեքվում է դեպի արևելք, անցնում 215.0 մ և հասնում բացատում գտնվող N 12 սահմանակետին: Սահմանագիծը, N 12 սահմանակետից թեքվելով դեպի հյուսիս-արևմուտք, անցնում է 145.0 մ, հասնելով գրունտային ճանապարհի եզրին գտնվող N 13 սահմանակետին, որտեղից սահմանագիծը թեքվում է դեպի արևելք, անցնում 97.0 մ և հասնում N 14 սահմանակետին: Սահմանագիծը, N 14 սահմանակետից ուղղությունը փոխելով դեպի հարավ, անցնում է 107.0 մ, հասնում «Զիկատար» պետական արգելավայրի, Նոյեմբերյանի անտառապետության 8-րդ և Զիկատարի անտառապետության 6-րդ քառակուսիների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետին:
«Բ»-»Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4347.0 մետր է:
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2010 թվականի ապրիլի 8-ի
N 380-Ն որոշման
«ԶԻԿԱՏԱՐ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ
Մասշտաբ 1:10000
Մակերես 150,0 հա
493000 493500
.___________________________________________________.
| | | |
| | | |
| | | |
4555000 |__________________|________________|_______________| 4555000
| | | |
| | 150.0 հա | |
| | | |
4554500 |__________________|________________|_______________| 4554500
| | | |
| | | |
| | | |
4554000 |__________________|________________|_______________| 4554000
| | | |
| | | |
| | | |
4553500 .___________________________________________________. 4553500
493000 493500
______________________________
ԻՐՏԵԿ - հատակագիծը չի բերվում
.________________________________.
|Նոյեմբերյանի անտառպետություն |
| «Ա»-»Բ» |
|________________________________|
|Կետի| X | Y |Հեռավո- |
|հ/հ | | |րություն|
| | | |(մետր) |
|____|________|_________|________|
|Ա |493616,7|4554934.2| 389.0|
|____|________|_________| |
|1 |493661,0|4554551.7|________|
|____|________|_________| 137.0|
|2 |493720,4|4554428.6| |
|____|________|_________|________|
|Բ |493723,3|4554055.6| 439.0|
|_______________________|________|
| Ընդամենը | 965.0|
.________________________________.
.________________________________.
| Զիկատարի անտառպետություն |
| «Բ»-»Ա» |
|________________________________|
|Կետի| X | Y |Հեռավո- |
|հ/հ | | |րություն|
| | | |(մետր) |
|____|________|_________|________|
|Բ |493723,3|4554551.7| 314.0|
|____|________|_________| |
|3 |493227,6|4553861.2|________|
|____|________|_________| 417.0|
|4 |493082,2|4553745.0|________|
|____|________|_________| 343.0|
|5 |492761,0|4554754.1|________|
|____|________|_________| 1134.0|
|6 |492641,3|4554754.1|________|
|____|________|_________| 273.0|
|7 |492867,2|4554388.5|________|
|____|________|_________| 245.0|
|8 |492922,8|4555123.7|________|
|____|________|_________| 227.0|
|9 |493093,9|4555267.2|________|
|____|________|_________| 223.0|
|10 |493310,2|4555287.7|________|
|____|________|_________| 107.0|
|11 |493370,7|4555199.9|________|
|____|________|_________| 215.0|
|12 |493584,2|4555195.5|________|
|____|________|_________| 145.0|
|13 |493529,3|4555064.0|________|
|____|________|_________| 97.0|
|14 |493622,7|4555039.1|________|
|____|________|_________| 107.0|
|Ա |493616,7|4554934.2| |
|_______________________|________|
| Ընդամենը | 4347.0|
.________________________________.
Հավելված N 3
ՀՀ կառավարության
2010 թվականի ապրիլի 8-ի
N 380-Ն որոշման
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ «ԶԻԿԱՏԱՐ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. «Զիկատար» պետական արգելավայրը (այսուհետ` արգելավայր) ստեղծվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի համայնքների վարչական սահմաններից դուրս` մարզի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող 150.0 հեկտար հողերի վրա և ընդգրկում է մարզի հյուսիս-արևմտյան մասում` Զիկատար լեռնագագաթի հյուսիս-արևելյան դիրքադրության լանջերի անտառային բնական էկոհամակարգերը` Կողբ գետի աջափնյա վտակների ավազանների վերին հատվածները:
2. Արգելավայրի կազմակերպման հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Զիկատար լեռնագագաթի հյուսիսահայաց լանջերի անտառային, բնական էկոհամակարգերի զարգացման բնականոն ընթացքի, լանդշաֆտային ու կենսաբանական բազմազանության, բնության և պատմամշակութային եզակի հուշարձանների, բնության ժառանգության պահպանության, պաշտպանության, վերականգնման, վերարտադրության, բնական պաշարների կայուն օգտագործման ապահովումն է, ինչպես նաև` գիտափորձարարական աշխատանքների իրականացման, կադրերի վերապատրաստման և ուսումնաարտադրական պրակտիկաների կազմակերպման նախադրյալների ապահովումը:
3. Արգելավայրի հատուկ պահպանության օբյեկտները Զիկատար լեռնագագաթի հյուսիսահայաց լանջերի բարձր լեռնային անտառային էկոհամակարգերի յուրահատուկ կենդանական աշխարհն ու անտառային բուսականությունն են:
II. ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ
4. Արգելավայրի հիմնական խնդիրներն են`
1) արգելավայրի լանդշաֆտային և կենսաբանական բազմազանության բնականոն զարգացման ապահովումը և պահպանությունը.
2) վայրի բուսատեսակների և կենդանիների բնական միջավայրի պահպանությունը.
3) Զիկատար լեռնագագաթի հյուսիսահայաց լանջերի անտառային վտանգված, կրիտիկական վիճակում գտնվող, խոցելի, անհետացման եզրին գտնվող, ինչպես նաև Հայաստանի Կարմիր գրքում ընդգրկված բույսերի և կենդանիների տեսակների պահպանությունն ու վերարտադրությունը.
4) գիտաճանաչողական և էկոլոգիական զբոսաշրջության իրականացման նախադրյալների ստեղծումը.
5) Էկոլոգիական մոնիթորինգի կազմակերպման, բնության տարեգրության վարման և տարածաշրջանի բնության թանգարանի կազմակերպման համար բազայի ապահովումը.
6) բնակչության էկոլոգիական կրթության ու դաստիարակության համար համապատասխան նախադրյալների ապահովումը.
7) գիտափորձարարական աշխատանքների իրականացման, կադրերի վերապատրաստման և ուսումնաարտադրական պրակտիկաների կազմակերպման համար համապատասխան նախադրյալների ապահովումը:
III. ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ ՌԵԺԻՄԸ
5. Արգելավայրի տարածքում արգելվում են`
1) ցանկացած գործունեություն, որը խախտում է արգելավայրի բնական համալիրների զարգացման բնականոն ընթացքը, ինչպես նաև սպառնում է բնական միջավայրի անվտանգությանը.
2) տարածքի ջրաբանական ռեժիմը խախտող ցանկացած գործունեություն` բացառությամբ այն դեպքերի, երբ տարածաշրջանի բնակավայրերում խմելու համար պահանջվում են ջրային ռեսուրսներ.
3) բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների բնակության միջավայրի պայմանների խախտումը.
4) բույսերի և կենդանիների նոր տեսակների կենսատեխնոլոգիաների միջոցով ստացված` գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների (տեսակների) ներմուծման ու կլիմայավարժեցման աշխատանքները.
5) թունաքիմիկատների օգտագործումը` բույսերի պաշտպանության նպատակով, ինչպես նաև հանքային պարարտանյութերի օգտագործումը` բացառությամբ անտառի վնասատուների և հիվանդությունների զանգվածային բազմացման դեպքում, որը կարող է բնական անտառային էկոհամակարգի դեգրադացիայի պատճառ դառնալ.
6) էկոլոգիապես վնասակար, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված թույլատրելի նորմերը գերազանցող արտանետումներ և կեղտաջրեր առաջացնող տեխնոլոգիաների օգտագործումը.
7) ռադիոակտիվ նյութերի և թափոնների, ինչպես նաև մարդու առողջության ու շրջակա միջավայրի համար վտանգավոր կամ թունավոր այլ նյութերի արտադրությունը, օգտագործումը և պահեստավորումը.
8) երկրաբանական ուսումնասիրության աշխատանքները (հողային ծածկույթի խախտմամբ), օգտակար հանածոների հանքավայրերի, երևակումների շահագործումը, հանքանյութեր վերամշակող օբյեկտների տեղաբաշխումը.
9) անտառահատումները` բացառությամբ սանիտարական և խնամքի հատումների.
10) ընդհանուր օգտագործման ճանապարհներից ու ջրային ուղիներից դուրս շարժիչային և թրթուրավոր տրանսպորտային միջոցների երթևեկությունն ու կանգառը ճանապարհային ցանցի սահմաններից դուրս կամ դրանց համար չնախատեսված վայրերում.
11) տնտեսական և բնակելի օբյեկտների շինարարությունն ու շահագործումը, ճանապարհների, խողովակաշարերի, էլեկտրահաղորդման գծերի և այլ հաղորդակցուղիների շինարարությունը` բացառությամբ արգելավայրի գործունեության համար անհրաժեշտ օբյեկտների (գրասենյակ, տնակ և այլն).
12) ցանկացած այլ գործունեություն, որը խախտում է արգելավայրի էկոհամակարգերի կայունությունը կամ սպառնում է հատուկ պահպանության կարիք ունեցող էկոհամակարգերի, բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների, գիտական կամ պատմամշակութային արժեք ունեցող օբյեկտների պահպանությանը:
6. Արգելավայրի տարածքում օրենքով սահմանված կարգով թույլատրվում է իրականացնել`
1) էկոհամակարգին բնորոշ հազվագյուտ և արժեքավոր վայրի բույսերի ու կենդանիների վերարտադրությունը.
2) էկոհամակարգերի հավասարակշռությունը խախտող երևույթներն ու գործընթացները կանխարգելող, ինչպես նաև խախտված էկոհամակարգերի վերականգնման միջոցառումներ.
3) սահմանված կարգով ճանաչողական զբոսաշրջության կազմակերպումը.
4) զբոսաշրջության` ներառյալ էկոզբոսաշրջության հետ կապված սպասարկման ծառայությունների կազմակերպումը, հաշվի առնելով նաև արգելավայրի տարածքում առկա պատմության և մշակույթի հուշարձանների տեղաբաշխվածությունը և պատմական միջավայրի անխաթարության ապահովումը.
5) օրգանական պարարտանյութերի և բուսական ու կենդանական տեսակների վնասատուների և հիվանդությունների դեմ կենսաբանական ծագում ունեցող պայքարի միջոցների օգտագործումը.
6) ուսումնական հաստատությունների կրթադաստիարակչական և ուսումնաարտադրական պրակտիկաների անցկացումը.
7) գիտահետազոտական ուսումնասիրություններ.
8) սիրողական և մարզական ձկնորսությունը` այդ նպատակով առանձնացված վայրերում.
9) ռեկրեացիայի նպատակով հողերն օրենքով սահմանված կարգով վարձակալության տրամադրելը.
10) էկոլոգիապես մաքուր մեթոդներով գյուղատնտեսական մթերքների արտադրությունը:
7. Արգելավայրի տարածքում բնապահպանական և բնօգտագործման ռեժիմների պահպանության նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնում է պետական լիազորված մարմինը` «Բնապահպանական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
8. Բնապահպանական ռեժիմները և բնօգտագործման թույլատրելի ձևերը խախտող կազմակերպություններն ու քաղաքացիները պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:
IV. ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԳՈՏԻՆ
9. Արգելավայրի պահպանման գոտին ընդգրկում է Կողբ գետի վերին հոսանքների, ինչպես նաև Զիկատար լեռնագագաթի հյուսիսահայաց լանջերի ջրհավաք ավազանի ջրբաժանային գծերով սահմանափակված տարածքները:
V. ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԳՈՏՈՒ ՌԵԺԻՄԸ
10. Արգելավայրի պահպանման գոտու տարածքում արգելվում է իրականացնել տնտեսական գործունեություն, որը կարող է սպառնալ այդ տարածքների էկոհամակարգերի կայունությանը, բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների, գիտական կամ պատմամշակութային արժեք ունեցող օբյեկտների պահպանությանը:
11. Արգելավայրի պահպանական գոտու տարածքում ընդգրկված սեփականատերերի հողամասերի օգտագործումը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
VI. ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
12. Արգելավայրի պահպանությունն իրականացնում է էկոպարեկային ծառայությունը:
(12-րդ կետը փոփ. 18.04.2024 թիվ 566-Ն որոշում)
Հավելված N 4
ՀՀ կառավարության
2010 թվականի ապրիլի 8-ի
N 380-Ն որոշման
«Հավելված N 1
ՀՀ կառավարության
2002 թվականի սեպտեմբերի 26-ի
N 1587-Ն որոշման
ՑԱՆԿ
«ԱՆՏԱՌԱՅԻՆ ԳԻՏԱՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ
._____________________________________________.
|NN |Գույքի անվանումը |Քանակը|Գումարը |
|ը/կ| |(հատ) |(դրամ) |
|___|________________________|______|_________|
|1. |Ավտոմեքենա «ԳԱԶ-24» | 1| 160000|
|___|________________________|______|_________|
|2. |Սուրճի սեղան | 10| 256170|
|___|________________________|______|_________|
|3. |Աթոռ` բանակցային | 168| 2818872|
|___|________________________|______|_________|
|4. |Խոհանոցային աթոռ | 80| 1427760|
|___|________________________|______|_________|
|5. |Բազկաթոռ | 4| 104400|
|___|________________________|______|_________|
|6. |Խոհանոցային սեղան | 20| 590640|
|___|________________________|______|_________|
|7. |Բազմոց | 3| 683433|
|___|________________________|______|_________|
|8. |Պահարան | 43| 931853|
|___|________________________|______|_________|
|9. |Երկար սեղան | 1| 258100|
|___|________________________|______|_________|
|10.|Մահճակալ | 43| 2879710|
|___|________________________|______|_________|
|11.|Զգեստապահարան | 17| 1323365|
|___|________________________|______|_________|
|12.|Գրապահարան | 5| 364435|
|___|________________________|______|_________|
|13.|Բանակցային սեղան | 1| 228132|
|___|________________________|______|_________|
|14.|Համակարգչային սեղան | 4| 165300|
|___|________________________|______|_________|
|15.|Գրասեղան | 5| 256165|
|___|________________________|______|_________|
|16.|Սպասք լվացող մեքենա | 1| 268733|
|___|________________________|______|_________|
|17.|Վառարան | 2| 372166|
|___|________________________|______|_________|
|18.|Սառնարան «HITACHI» | 2| 477534|
|___|________________________|______|_________|
|19.|Սառնարան «Panasonic I» | 5| 788800|
|___|________________________|______|_________|
|20.|Հեռուստացույց «Philips» | 4| 603200|
|___|________________________|______|_________|
|21.|Լվացքի մեքենա | 1| 248433|
|___|________________________|______|_________|
|22.|Համակարգիչ | 4| 1517668|
|___|________________________|______|_________|
|23.|Անխափան սնուցման աղբյուր| 4| 60000|
|___|________________________|______|_________|
|24.|Լազերային տպիչ | 2| 49164|
|___|________________________|______|_________|
|25.|Պրոյեկտոր | 1| 566467|
|___|________________________|______|_________|
| | Ընդամենը | | 17400500|
._____________________________________________.
Հավելված N 5
ՀՀ կառավարության
2010 թվականի ապրիլի 8-ի
N 380-Ն որոշման
«Հավելված N 1
ՀՀ կառավարության
2002 թվականի սեպտեմբերի 26-ի
N 1587-Ն որոշման
ՑԱՆԿ
«ԱՆՏԱՌԱՅԻՆ ԳԻՏԱՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆՎՈՂ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
.__________________________________________________________.
|NN | Անվանումը |Քանակը|Գումարը |
|ը/կ| |(հատ) |(հազ. |
| | | |դրամ) |
|___|_____________________________________|______|_________|
|1. |Նոր ջրագիծ (մ) | 1| 22792.0|
|___|_____________________________________|______|_________|
|2. |Գլխավոր մասնաշենք | 1| 20665.0|
|___|_____________________________________|______|_________|
|3. |Ճաշարան | 1| 27306.0|
|___|_____________________________________|______|_________|
|4. |Տնակ (քոթեջ) | 2| 11766.0|
|___|_____________________________________|______|_________|
|5. |Տնակ (քոթեջ) | 1| 16807.0|
|___|_____________________________________|______|_________|
|6. |Ջրամբար-լողավազան | 1| 661.0|
|___|_____________________________________|______|_________|
|7. |Ջրամբար (փակ) | 1| 100.0|
|___|_____________________________________|______|_________|
|8. |Ստորգետնյա պոմպակայան | 1| 1359.0|
|___|_____________________________________|______|_________|
|9. |Բաց ջրավազան | 1| 150.0|
|___|_____________________________________|______|_________|
|10.|Ջրավազանի վրա գտնվող դասասենյակ | 1| 204.0|
|___|_____________________________________|______|_________|
|11.|Սպասարկող անձնակազմի տնակ | 1| 1782.0|
|___|_____________________________________|______|_________|
|12.|Հսկիչ սենյակ և գլխավոր մուտքի տարածք| 1| 1893.0|
|___|_____________________________________|______|_________|
|13.|Արտաքին` գյուղական տիպի զուգարան | 1| 213.0|
|___|_____________________________________|______|_________|
|14.|Կեղտաջրերի կուտակման հոր | 1| 4720.0|
|___|_____________________________________|______|_________|
|15.|Հացի ինքնաշեն փուռ | 1| 50.0|
|___|_____________________________________|______|_________|
| | Ընդամենը | 16| 110468.0|
.__________________________________________________________.
«: