Սեղմել Esc փակելու համար:
ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

14 ապրիլի 2005 թվականի N 14

 

10. ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ սովորողների գնահատման հայեցակարգին` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` մինչև հանրակրթական դպրոցների 2006/2007 ուսումնական տարվա ավարտական քննությունների անցկացումն ապահովել սույն հայեցակարգին համապատասխան գնահատման նոր համակարգի ներդրումը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 19-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2005 թվականի ապրիլի 14-ի

N 14 նիստի արձանագրային

որոշման

 

ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ

I. Ներածություն

 

Սույն հայեցակարգը կոչված է Հայաստանի Հանրապետության հանրակրթության համակարգում սովորողների ընթացիկ առաջադիմության և նրանց ուսումնառության արդյունքների` գիտելիքների, կարողությունների ու հմտությունների գնահատման գործընթացի բարեփոխմանը:

Բարեփոխումը ենթադրում է գնահատման նոր համակարգի ներդրում` հանրակրթության իրական վիճակի վերլուծման, նրա զարգացման ուղղությունների որոշման, հանրակրթությունից մասնագիտական կրթության անցման ապահովման և միջազգային կրթական համակարգերին ինտեգրվելու նպատակով:

Գնահատման նոր համակարգի ներդրումը չի ենթադրում գիտելիքների ստուգման կիրառվող արդյունավետ մեթոդների ժխտում, այն կոչված է նպաստելու ստուգման արդյունքների հավաստիության և վավերականության բարձրացմանը:

Կրթության նպատակները, բովանդակությունը, մեթոդները, իրականացումը և գնահատումը փոխկապակցված են: Դրանց կարգավորման հիմքում ընկած գնահատման ճիշտ ռազմավարության ընտրությունը հետադարձ ազդեցությամբ պետք է խթանի կրթական ողջ համակարգի շարունակական զարգացումը:

Ներկայումս Հայաստանում աշակերտների առաջադիմությունը, ուսումնառության արդյունքները ուսուցչի կողմից գնահատվում են հիմնականում բանավոր հարցման և գրավոր ստուգման միջոցով, 5 միավորանոց համակարգով: Ընթացիկ գնահատումները ամփոփվում են կիսամյակային և տարեկան գնահատականներով, որոնց հիման վրա սովորողները փոխադրվում են հաջորդ դասարան: Գնահատման նոր համակարգի ներդրումը վերաբերում է ընթացիկ ուսումնառության ստուգումների և բոլոր տիպի քննությունների ժամանակ գնահատման նոր ձևերի և մեթոդների կիրառմանը:

Սույն հայեցակարգը մշակելիս նկատի է առնվել ներքոհիշյալ հիմնախնդիրների առկայությունը. ա. Գնահատման գործող համակարգն արդի կրթական պահանջներին մասամբ է միայն

համապատասխանում, հիմնականում կարևորվում են սովորողի տեղեկատվական

պաշարը, նրա կողմից մերկ փաստերի մեխանիկական մտապահումը: բ. Գնահատման կիրառվող ձևը հնարավորություն չի տալիս լիարժեք բացահայտելու

և ճիշտ գնահատելու աշակերտների կարողություններն ու հմտությունները: գ. Գործող գնահատման համակարգը չի համապատասխանում նորերս ընդունված նորմատիվ

փաստաթղթերի, այդ թվում պետական չափորոշիչների պահանջներին: դ. Ավարտական քննությունների բովանդակությունը, անցկացման կարգը և գնահատման

ձևերը դարձել են ինքնանպատակ, գնահատականների հավաստիության աստիճանը

ցածր է:

Բուհերի` ընդունելության քննությունների ներկա համակարգում առկա են հետևյալ հիմնախնդիրները.

1. Ներկա համակարգը չի ենթադրում հետադարձ կապ դպրոցի հետ, չի ապահովում միջնակարգ դպրոցի զարգացումն ու վարկանիշի բարձրացումը, ընդհակառակը, նպաստում է ավագ դպրոցի փաստացի փոխարինմանը կրկնուսույցների (մասնավոր պարապմունքների) ինստիտուտով:

2. Թեև 1991 թ.-ից ներդրված պետական կենտրոնացված քննակարգը հիմնականում ծառայում է իր առջև դրված մրցութային ընտրության խնդրի լուծմանը, սակայն միաժամանակ ստեղծում է լարված մթնոլորտ դիմորդների և ծնողների շրջանում:

3. Տվյալ ուսումնական տարվա դիմորդները ստիպված են միևնույն քննաշրջանում կրկնակի (ավարտական և ընդունելության) քննություններ հանձնել:

4. Քննական համակարգի թերություններից է նաև այն, որ չկա քննությունների նախապատրաստման և անցկացման գործընթացի արդյունավետությունը, որակը և օբյեկտիվությունն ապահովող մշտական գործող մասնագիտացված կառույց (կազմակերպություն): Դրա հետևանքով ծագող խնդիրներին հաճախ տրվում են իրավիճակային լուծումներ:

Գնահատման նոր համակարգի ներդրումը կխթանի հանրակրթության բովանդակային բարեփոխումների իրականացմանը, կրթության որակի բարձրացմանը, կրթության ոլորտի տարբեր օղակների արդյունավետ համագործակցության ապահովմանը, կրթության կազմակերպման այլընտրանքային ձևերի զարգացմանը և կրթության ոլորտում հիմնավորված որոշումների ընդունմանը:

Ներդրվող համակարգի միջոցով աշակերտների գիտելիքների, կարողությունների ու հմտությունների գնահատումը կհամապատասխանեցվի հանրակրթության պետական կրթակարգի պահանջներին և միջնակարգ կրթության պետական չափորոշիչներին:

Գնահատման նոր համակարգի ներդրման մեխանիզմները կսահմանվեն ՀՀ կրթության և գիտության նախարարության /այսուհետ` Նախարարություն/ կողմից հաստատված կանոնակարգերով և ընթացակարգերով:

 

II. Գնահատման համակարգի բարեփոխումների հիմնական սկզբունքները

 

Ստորև տրվում են գնահատման համակարգում առաջարկվող փոփոխությունների հիմնական սկզբունքները և դրանց առանձին դրսևորումները:

1. Աշակերտների համար նպաստավոր պայմանների ստեղծում, այդ թվում` ա. շրջանավարտը, հանձնելով պետականորեն պարտադիր ավարտական քննություններ,

հնարավորություն կունենա ինքնուրույն ընտրելու իր կրթական նպատակներին

համապատասխանող քննական առարկաների մի մասը և քննության տեսակը/ավարտական

կամ ավարտական-ընդունելության/. բ. շրջանավարտները հնարավորություն կստանան բուհեր ընդունվելու համար

քննությունները հանձնել իրենց դպրոցներին համեմատաբար մոտ գտնվող

բնակավայրերում. գ. դիմորդները քննությունները կհանձնեն ներկայումս գործող ժամկետներից

զգալիորեն շուտ և հնարավորություն կունենան հանգստանալու մինչև

ուսումնական տարվա սկիզբը:

i

2. Կրթության որակի ներդպրոցական և պետական ստուգում, վերահսկում. ա. ընթացիկ առաջադիմության գնահատումը կկատարվի բազմաբնույթ ստուգման ձևերի

կիրառման միջոցով, բ. հիմնական դպրոցի ավարտական քննությունների անցկացումն ու աշխատանքների

ստուգումը կվերահսկվի` կիրառելով ինչպես ներդպրոցական վերահսկողություն,

այնպես էլ տեսչական ստուգումներ, գ. 2007 թվականից միջնակարգ դպրոցների շրջանավարտների պետական ավարտական

քննություններն աստիճանաբար կանցկացվեն կենտրոնացված համակարգով. դ. բոլոր առաջադրանքները կստուգվեն Նախարարության կողմից հաստատված

ընթացակարգին համապատասխան ձևավորված անկախ հանձնաժողովների կողմից, ե. քննությունների անցկացման, վերահսկման, ստուգման, համակարգչային

սպասարկման և դրանց արդյունքների ամենամյա վերլուծության միջոցով

տարեցտարի կբարելավվի գնահատման գործընթացը` հետադարձ ազդեցությամբ

նպաստելով ուսման որակի աճին:

(2-րդ կետը փոփ. 23.11.06 թիվ 16 արձանագրային որոշում)

3. Քննությունների անցկացման պատասխանատվության և գնահատման օբյեկտիվության ապահովում. ա. առաջադրանքները կգնահատվեն համակարգչային սարքավորումների կիրառմամբ`

առավելագույնս նվազեցնելով սուբյեկտիվ գործոնը, բ. քննությունները կկազմակերպվեն մասնագիտացված կառույցի` «Գնահատման և

թեստավորման կենտրոն» (այսուհետ` ԳԹԿ) պետական ոչ առևտրային

կազմակերպության միջոցով, գ. քննությունների ընթացքը և ստուգման գործընթացը կվերահսկվի Նախարարության

տեսչության կողմից, մասնակից դարձնելով հասարակական կազմակերպությունների,

մասնագիտական հաստատությունների, ծնողների, լրատվամիջոցների

ներկայացուցիչների, դ. դպրոցի ավարտական քննական առարկաների ցանկը կսահմանվի համաձայն

առարկայական չափորոշիչների պահանջների և կհաստատվի Նախարարության կողմից, ե. բուհը ըստ մասնագիտությունների կսահմանի առարկաների կշիռները և մրցույթի

բանաձևը:

4. Քննական առաջադրանքների համապատասխանություն չափորոշիչների պահանջներին.

Բոլոր քննությունների առաջադրանքները կկազմվեն միայն առարկայական չափորոշիչներով սահմանված ծրագրային պահանջներին համապատասխան:

5. Քննությունների տարանջատում ըստ նպատակների.

Այս սկզբունքը կդրսևորվի` տարանջատելով ատեստատի և բուհական ընդունելության քննություններին ներկայացվող պահանջները:

6. Քննական հավասար պայմանների ստեղծում.

Այս սկզբունքը կապահովվի տվյալ առարկայի քննությունը միևնույն ժամանակ, միևնույն առաջադրանքով (թեստով, հարցաշարով, հարցարանով) կազմակերպելու միջոցով:

Թվարկված սկզբունքները, դրանց դրսևորումները և առանձնահատկությունները որոշակիացվում են սույն հայեցակարգում և դրանից բխող նորմատիվ ակտերում:

 

III. Ընթացիկ առաջադիմության գնահատումը

 

Աշակերտի ընթացիկ առաջադիմությունը կգնահատվի հիմնականում հետևյալ ստուգման ձևերի կիրառմամբ և դրանց զուգորդմամբ. ա. տնային առաջադրանքների ստուգում, բ. կարճ ժամանակ պահանջող գրավոր աշխատանք, գ. գրավոր հարցում, դ. ծավալուն գրավոր աշխատանք, ե. ամփոփիչ թեստ, զ. ինքնուրույն հետազոտություն (աշխատանք), է. գործնական աշխատանք, ը. խմբային աշխատանք:

Յուրաքանչյուր ստուգման նվազագույն քանակը և դրա ազդեցությունը առաջադիմության վերջնական ցուցանիշի կազմավորման մեջ կորոշվի համապատասխան առարկայական չափորոշիչներով:

Միջին դպրոցից սկսած, յուրաքանչյուր աշակերտի համար կբացվի Նախարարության կողմից սահմանված ձևի առաջադիմության հաշվառման և առաջընթացը բնութագրող թղթապանակ:

Յուրաքանչյուր առարկայի ընթացիկ առաջադիմության վերջնական (քառորդային, կիսամյակային) գնահատականը կազմավորելու համար կկատարվեն հետևյալ գործողությունները` 1. կհաշվարկվի յուրաքանչյուր ստուգման ձևից միջին թվանշանը, 2. հաշվի առնելով ստուգման ձևերի ազդեցությունները (սահմանված կշիռները)`

կհաշվարկվի տվյալ առարկայի վերջնական գնահատականը:

Այս եղանակների կիրառումը գնահատման գործընթացում կապահովի համակողմանի մոտեցում և կնպաստի սովորողների ինքնաարտահայտմանն ու պատասխանատվության բարձրացմանը:

 

IV. Ավարտական քննություններ

 

i

Հիմնական դպրոցի ավարտական քննություններ

Հիմնական դպրոցն ավարտելիս շրջանավարտը պետք է հանձնի հետևյալ քննությունները` 1. հայոց լեզու, գրականություն, 2. մաթեմատիկա, 2.1. հայոց պատմություն

i

(2.1-րդ կետը լրաց. 23.11.06 թիվ 16 արձանագրային որոշում) 3. (3-րդ կետը հանվել է 23.03.06 թիվ 11 արձանագրային որոշում) 4. օտար լեզու /լեզվի ընտրությամբ/, 5. մեկ բնագիտական առարկա աշակերտի ընտրությամբ (ֆիզիկա, քիմիա,

կենսաբանություն, աշխարհագրություն):

Հանրակրթական դպրոցներում բավարար համակարգչային բազայի, համապատասխան գրականության, ծրագրերի և մասնագետների առկայության դեպքում Նախարարության որոշմամբ կկիրառվի համակարգչային գրագիտության ստուգարք:

Քննությունների վերահանձնման (վերաքննության) և հիմնական կրթության վկայական տալու կարգը կսահմանվի Նախարարության կողմից:

Քննական առարկաների այս ցանկը ենթադրում է, որ հիմնական դպրոցը ավարտող աշակերտը պետք է` ա. տիրապետի Հայաստանի Հանրապետության պետական լեզվին, բ. ունենա տրամաբանական մտածողություն, գ. կարողանա հաղորդակցվել օտար լեզվով, դ. դառնա իր երկրի ներկան և անցյալը ճանաչող ու գնահատող զարգացած անձ:

Այս հատկանիշները և վերոհիշյալ քննական առարկաներից ձեռք բերված գիտելիքները անհրաժեշտ են ինչպես կրթական հաջորդ մակարդակում ուսումը շարունակել ցանկացող, այնպես էլ ուսումը այս փուլում ավարտող և աշխատանքային կյանք մտնող աշակերտների համար:

Միջնակարգ դպրոցի ավարտական քննություններ

Միջնակարգ դպրոցն ավարտելիս աշակերտը պետք է հանձնի հետևյալ քննությունները` 1. հայոց լեզու, գրականություն 2. մաթեմատիկա 3. օտար լեզու (լեզվի ընտրությամբ) 4. հայոց պատմություն, 5. ընտրովի:

Առարկաների ընտրությունը կկատարվի Նախարարության կողմից հաստատված քննական առարկաների ցանկից:

Հետագայում, երբ դպրոցները կունենան համապատասխան գրականություն, ծրագրեր և մասնագետներ, կարող է կիրառվել հասարակագիտության ստուգարք:

Նշված ցանկում հայոց լեզուն, հայոց պատմությունը, մաթեմատիկան և օտար լեզուն, որպես լեզվամտածողության, երկրի ներկան ու անցյալը ճանաչելու և գնահատելու, տրամաբանության և հաղորդակցման համար անհրաժեշտ գիտելիքների ստացման ու կիրարկման կարևորագույն միջոցներ, պարտադիր են համարվում միջնակարգ դպրոցի բոլոր շրջանավարտների համար:

Բուհերում կրթությունը շարունակել ցանկացող շրջանավարտները կարող են, պարտադիր ընտրովի առարկայից բացի, ընտրել ևս մեկ` նախընտրած մասնագիտությանը համապատասխանող առարկա:

Հիմնական դպրոցի հիմքի վրա գործող նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտների ավարտական քննությունների անցկացման, ինչպես նաև նրանց բուհեր ընդունվելու կարգը կսահմանվի Նախարարության կողմից:

(IV բաժինը փոփ. 23.03.06 թիվ 11, 23.11.06 թիվ 16 արձանագրային որոշումներ)

 

V. Միասնական քննություններ

 

Միջնակարգ դպրոցի շրջանավարտների մի մասը կրթությունը շարունակելու նպատակով քննություններ է հանձնում մասնավորապես նաև այն առարկաներից, որոնք պարտադիր են ինչպես դպրոցն ավարտելու, այնպես էլ ընդունվելու համար: Առաջարկվում է կիրառել աշխարհի տարբեր երկրներում տարածում գտած, միասնական քննությունների (դպրոցի ավարտական և բուհական ընդունելության մրցույթի) երկմակարդակ ձևը:

Հանրապետության ընտրված բնակավայրերում քննություն հանձնողների համար կապահովվեն միևնույն հավասար պայմանները (վերահսկողության, առաջադրանքների համարժեքության, քննությունների տևողության և տեղի առումով):

Դպրոցի ավարտական և բուհի մրցույթի (ընդունելության) քննությունների առաջադրանքների բարդությունն ու կազմակերպման տևողությունը, ինչպես նաև գնահատման չափանիշները կսահմանվեն հանրակրթական առարկաների չափորոշիչներով նախատեսված մակարդակներին համապատասխան:

Սա հնարավոր է դարձնում յուրաքանչյուր առարկայից շրջանառելու առաջադրանքներ երկու տարբերակներով (երկու տիպի) 1) նվազագույն և միջին մակարդակի առաջադրանքներ, 2) ողջ չափորոշչային պահանջներն ընդգրկող առաջադրանքներ:

Առաջին տարբերակը կկիրառվի այն դեպքում, երբ սովորողը քննություն է հանձնում միայն դպրոցի ավարտական վկայական (ատեստատ) ստանալու համար:

Երկրորդ տարբերակը կկիրառվի այն շրջանավարտների համար, ովքեր մասնակցելու են նաև բուհերի ընդունելության մրցույթին: Երկրորդ տարբերակի առաջադրանքները կկազմվեն երկու` Ա և Բ մակարդակներով, որի Ա մակարդակը լիովին համարժեք է լինելու առաջին տարբերակին:

Երկրորդ տարբերակով քննություն հանձնող շրջանավարտի համար քննական առաջադրանքի Ա մակարդակի միավորը հիմք կհանդիսանա դպրոցի ավարտական վկայական ստանալու համար: Ա և Բ մակարդակների գումարային միավորը կարձանագրվի համապատասխան վկայագրում և հիմք կհանդիսանա բուհերի ընդունելության մրցույթին մասնակցելու համար:

Առաջին տարբերակի առաջադրանքներով անցկացվող քննության առանձնահատկություններն են` ա. քննությունը գնահատվում է 10 միավորանոց համակարգչով, չափանիշային

եղանակով, բ. դրական գնահատականի շեմը 4 միավորն է, գ. քննության տևողությունը նախատեսվում է 90-120 րոպե, դ. քննական նյութերի հատկացումը, անցկացումն ու աշխատանքների ստուգումը

կատարվում է պետական ֆինանսավորմամբ:

Առաջին տարբերակի քննության նվազագույն շեմը չհաղթահարած շրջանավարտի վերաքննության կազմակերպման և ավարտական փաստաթուղթ տալու կարգը կսահմանվի Նախարարության կողմից:

2. Երկրորդ տարբերակի առաջադրանքներով անցկացվող քննության առանձնահատկություններն են. ա. քննությունը գնահատվում է նորմավորման եղանակով, երբ քննություն

հանձնողների միավորները դասակարգվում են քննության մասնակիցների

ցուցաբերած արդյունքների համեմատության մեջ, բ. քննության տևողությունը նախատեսվում է 180-240 րոպե, գ. քննության մասնակցելու համար շրջանավարտը վճարելու է սահմանված չափի

գումար:

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող շրջանավարտների և դիմորդների համար ըստ նրանց ֆիզիկական կարիքների պետք է ստեղծվեն քննություններ հանձնելու համապատասխան պայմաններ` ինչպես քննասենյակների կահավորման, այնպես էլ քննության ընթացքի ու տևողության առումով:

Այսպիսով, շրջանավարտն իր ցանկությամբ կընտրի համապատասխան տարբերակի քննությունը: Եթե շրջանավարտը նպատակ չունի շարունակելու կրթությունը բուհում կամ իր նախընտրած մասնագիտությունը չի պահանջում միջնակարգ դպրոցի պարտադիր քննական առարկաներից գնահատական, ապա շրջանավարտը ավարտական փաստաթուղթ ստանալու համար կընտրի տվյալ առարկայից առաջին տարբերակի քննությունը: Եթե տվյալ առարկայի գնահատականը պարտադիր է շրջանավարտի նախընտրած մասնագիտությամբ բուհ ընդունվելու համար, ապա նա պետք է ընտրի երկրորդ տարբերակի քննությունը:

Առաջարկվում է երկրորդ տարբերակի քննության արդյունքը բանակ զորակոչվածների համար ուժի մեջ թողնել երեք տարի, մյուս դիմորդների համար` մեկ տարի:

Նախորդ տարիների /մինչ 2007 թ./ շրջանավարտները բուհերի ընդունելության մրցույթին մասնակցելու համար պետք է հանձնեն երկրորդ տարբերակի քննությունները` Նախարարության սահմանած կարգով:

 

VI. Միասնական քննությունների նպատակներն ու առավելությունները

 

Միասնական քննությունների հիմնական նպատակներն են` 1. դպրոցն ավարտելու տարում բուհեր դիմելու ցանկություն չունեցող

շրջանավարտներին չծանրաբեռնել երկրորդ տարբերակի քննական առաջադրանքներով,

այլ հնարավորություն տալ նրանց նախապատրաստվելու և հանձնելու միայն

առաջին տարբերակի քննությունը, 2. բուհ ընդունվել ցանկացողներին չպարտադրել հանձնելու միևնույն առարկայից

երկու տարբեր (ավարտական և ընդունելության) քննություն, այլ հանձնել մեկ

միասնական քննություն:

Միասնական քննությունների առավելություններն են` ա. շրջանավարտն ինքն է ընտրելու իր նպատակներին համապատասխան քննության

տարբերակը, բ. կհստակեցվեն շրջանավարտի առջև դրված խնդիրները` կախված իր ընտրած

քննության տարբերակից, գ. կթուլանա շրջանավարտների և նրանց ծնողների լարվածությունը քննությունների

անցկացման ժամանակահատվածում, դ. երկու տարբերակներով էլ քննությունները կանցկացվեն մեկ օրում, ինչը

հնարավորություն կտա էապես նվազեցնել սուբյեկտիվ գործոնի ազդեցությունը

աշխատանքների ստուգման ընթացքում, ե. կբարձրանա քննության արդյունքների հավաստիության աստիճանը:

 

VII. Վերջնական մրցութային միավորի կազմավորումը

 

Բուհի ընդունելությունը կկատարվի ըստ դիմորդների հայտերի: Մրցույթը կկատարվի 3 (առանձին դեպքերում 2 կամ 4) քննությունների գնահատականների հիման վրա` դիմորդների մրցութային միավորների համեմատման միջոցով:

Բուհն ըստ մասնագիտացումների կսահմանի յուրաքանչյուր քննության կշիռը վերջնական մրցութային միավորի մեջ:

Օրինակ, ընդունենք թե դիմորդը քննություններից ստացել է E1, E2, ..., En գնահատականները (համատեղված սանդղակում), իսկ e1, e2, ..., en (ei>=0,15; i=1, 2, ..., n; e1+e2+...+en=1) թվերը բուհի կողմից սահմանված քննությունների ազդեցության կշիռներն են, ապա E վերջնական մրցութային միավորը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

 

E = E e + E e ... + E e :

                               1 1    2 2       n n

 

VIII. Քննությունների անցկացումն ու աշխատանքների ստուգումը

 

Տարրական դպրոցն ավարտողը ուսումնական տարվա վերջին կլրացնի հատուկ մշակված հարցարան, որը հնարավորություն կընձեռի պարզելու ուսումնական գործընթացի արդյունքում նրա ձեռք բերած գիտելիքները, կարողություններն ու հմտությունները:

Այս ստուգումների արդյունքները կունենան միայն տեղեկատվական բնույթ:

Հիմնական դպրոցի ավարտական քննությունները կկազմակերպվեն դպրոցներում` ԳԹԿ-ի կազմած թեստերով: Աշխատանքները կստուգվեն տվյալ դպրոցի ուսուցչական կազմից ընտրված հանձնաժողովի կողմից:

Նախարարությունը կվերստուգի և կհրապարակի պատահական ընտրված որոշակի քանակությամբ դպրոցների քննությունների արդյունքները:

Միջնակարգ դպրոցի ավարտական քննությունները ընտրված տարածքային կենտրոններում կազմակերպելու և անցկացնելու համար յուրաքանչյուր կենտրոն կգործուղվեն նախարարության ներկայացուցիչներ:

Բոլոր քննական առաջադրանքները կտեղափոխվեն և կստուգվեն ԳԹԿ-ում:

Առանձին մասնագիտությունների գծով /արվեստի, ճարտարապետության, ռազմամարզական և այլն/ մասնագիտական առարկաների քննությունները և ստեղծագործական մրցույթները կանցկացվեն համապատասխան բուհերում Նախարարության կողմից սահմանված կարգով:

 

IX. Հայտեր ներկայացնելը

 

Յուրաքանչյուր շրջանավարտ իր դպրոցի տնօրենին է հանձնելու հատուկ կազմված հայտաթերթիկում լրացված ավարտական քննությունների իր ընտրած ցանկն ու այդ քննությունների տարբերակները:

Դպրոցների տնօրենները նախարարության մարզային բաժինների օգնությամբ բուհեր ընդունվել ցանկացող շրջանավարտների հայտաթերթիկները և վճարման անդորրագրերը կուղարկեն ԳԹԿ, որտեղ դրանք կգրանցվեն և կդասակարգվեն ըստ քննությունների անցկացման վայրի ու ժամանակի:

Քննությունների անցկացումից, աշխատանքների ստուգումից և գնահատականների հրապարակումից հետո, սահմանված ժամկետում բուհերի դիմորդները ընդունելության մրցութային հայտերը ներկայացնելու են այն կենտրոններ, որտեղ հանձնել են քննությունները:

Հայտաթերթիկների ներկայացման, քննությունների անցկացման, աշխատանքների գնահատման և մրցութային հայտեր ներկայացնելու կարգն ու ժամանակացույցը կսահմանի Նախարարությունը:

Բոլոր մակարդակների քննությունների անցկացման ու փորձարկման մեխանիզմները և ընթացակարգերը ԳԹԿ ներկայացմամբ կհաստատվեն Նախարարության կողմից:

 

X. Մասնակցություն միջազգային գնահատման ուսումնասիրություններին

 

Միջազգային համեմատական ուսումնասիրությունները հնարավորություն են ընձեռում անցկացնելու սովորողների առաջադիմության համեմատություն միջազգային մակարդակով և վերլուծելու դրանց արդյունքները ինչպես կրթամշակութային երկխոսության, այնպես էլ հայտնաբերված տարբերությունների ընկալման ու մեկնաբանման համար:

Չորս տարին մեկ անգամ անցկացվող TIMMS-ը մաթեմատիկայի և բնագիտական առարկաների միջազգային ստուգատեսներից ամենահեղինակավորներից է: TIMMS-2003 հետազոտությանը մասնակցել է նաև Հայաստանը:

Հաշվի առնելով վերը նշված հետազոտության դրական ներգործությունը Հայաստանի կրթական համակարգի վրա, ցանկալի է ապահովել մեր երկրի մասնակցությունը ոչ միայն այդ, այլև այլ նմանատիպ հետազոտությունների /OECD/ PISA/: Մասնակցելով դրանց Հայաստանը հնարավորություն կստանա համեմատելու սովորողների առաջադիմության տվյալները այլ երկրների տվյալների հետ:

Գիտելիքների ստուգման և գնահատման գործընթացի կարևոր բաղկացուցիչ է նաև հանրապետական մակարդակի (ազգային) հետազոտությունը, որի անցկացման կարգն ու ժամկետները սահմանում է նախարարությունը:

Հայաստանի Հանրապետության կառավարության 26.08.2004 թ. թիվ 33 արձանագրային որոշման համաձայն, նախարարությունը մշակում և հաստատում է նաև գնահատման նոր համակարգի փորձարկման և ներդրման ժամանակացույցը` ըստ առարկաների:

 

(հայեցակարգը փոփ. 23.03.06 թիվ 11 արձանագրային որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
14.04.2005
N 14
Արձանագրային որոշում