ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ
1 մարտի 2018 թվականի N 8
20. «ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ՔԱՂԱՔ»-Ի ՍՏԵՂԾՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ԵՎ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՑ ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հավանություն տալ «Ինժեներական քաղաք»-ի ստեղծման հայեցակարգին` համաձայն N 1 հավելվածի և «Ինժեներական քաղաք»-ի ստեղծման հայեցակարգից բխող միջոցառումների իրականացման ժամանակացույցին` համաձայն N 2 հավելվածի:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2018 թ. մարտի 1-ի նիստի
N 8 արձանագրային որոշման
ՀԱՅԵՑԱԿԱՐԳ «ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ՔԱՂԱՔ»-Ի ՍՏԵՂԾՄԱՆ
I. ՄՇԱԿՈՂ ՄԱՐՄԻՆ
1. «Ինժեներական քաղաք»-ի ստեղծման հայեցակարգը (այսուհետ` հայեցակարգ) մշակվել է Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից:
II. ԱՄՓՈՓ ՀԱՄԱՌՈՏԱԳԻՐ
2. Հայեցակարգը մշակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունվարի 12-ի N 122-Ն որոշման 1-ին հավելվածով հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի 23-րդ կետով նախատեսված միջոցառման կատարման շրջանակներում:
3. «Ինժեներական քաղաք»-ի ստեղծման հայեցակարգի հիմնական նպատակն է Հայաստանում ինժեներական քաղաքի հիմնման միջոցով նպաստել Հայաստանում ինժեներական և բարձր տեխնոլոգիաների (այսուհետ` ԻԲՏ) ոլորտի հետագա զարգացմանը` խթանելով Հայաստանում տնտեսության մրցունակության և արտադրողականության մակարդակի բարձրացումը:
4. Ինժեներական քաղաքը նախագծված է այնպես, որ մեկ վայրում տեղակայվեն և կենտրոնացվեն ԻԲՏ ոլորտի ընկերությունները/հաստատությունները:
5. «Ինժեներական քաղաք»-ի ստեղծման ծրագրի հիմնական նպատակն է Հայաստանը դարձնել ինժեներական և բարձր տեխնոլոգիական արտադրանքի և ծառայությունների` գլոբալ շուկաներ արտահանող երկիր, ինչպես նաև տարածաշրջանային հանգույց ինովացիոն ինժեներական և բարձր տեխնոլոգիական լուծումների համար:
III. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
6. «Ինժեներական քաղաք»-ի ստեղծման ծրագիրն իրականացվելու է պետություն-մասնավոր համագործակցությամբ:
7. Ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է ստեղծել ինովացիոն էկոհամակարգ, որտեղ ԻԲՏ ոլորտի ընկերություններն արդիական ենթակառուցվածքների կիրառմամբ կմշակեն և կիրագործեն նորարարական գաղափարներ` տեղական ու միջազգային շուկաներում բարդ տեխնոլոգիական լուծումների առաջադրման նպատակով:
8. «Ինժեներական քաղաք»-ի ստեղծման ծրագիրը բաղկացած է 2 հիմնական բաղադրիչներից` ենթակառուցվածքային և բովանդակային: Առաջին բաղադրիչի ներքո նախատեսվում է ստեղծել արդիական ենթակառուցվածք` բաղկացած Ինժեներական բիզնես աքսելերատորից և Համատեղ աշխատանքային տարածքից, Ինժեներական կենտրոնից, Ինժեներական քաղաքում տեղակայվելիք 35-40 ընկերությունների շենքերից: Երկրորդ բաղադրիչը ներառում է 3 ուղղություն`
1) լաբորատորիաների, արհեստանոցի և փոքր չափաքանակներով նմուշային արտադրության արտադրամասի ծրագիր (համատեղ օգտագործման լաբորատորիաներ).
2) աքսելերացիոն ծրագիր (նորաստեղծ ընկերությունների ժամանակավոր ինկուբացիա, թրեյնինգներ, մենթորություն).
3) «Համակարգերի ճարտարագիտություն» բազային ամբիոն` իր ուսումնական ծրագրերով, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի կազմում:
9. Ինժեներական բիզնես աքսելերատորը և Համատեղ աշխատանքային տարածքը կունենան աքսելերացիոն և ինկուբացիոն գործունեության համար նախատեսված սարքավորումներ, սկսնակների համար փոքր գրասենյակային տարածքներ, թիմերի համար համատեղ աշխատանքային տարածք, վարչական տարածք` ղեկավար կազմի և տեխնիկական անձնակազմի համար, հանդիպումների սրահներ, համագումարների դահլիճ, դասընթացների սենյակներ և համատեղ օգտագործման լաբորատորիաներ:
10. Ինժեներական քաղաքը ստեղծելու նպատակով ընտրվել է Բագրևանդ փողոցի 3.0 հա մակերեսով հողամասը, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ նշված հողամասից ոչ հեռու գտնվող տարածքում ճարտարագիտության ոլորտում գործող մասնավոր ընկերությունների կողմից արդեն իսկ կառուցվել են Ինժեներական կենտրոնը, Ինժեներական գրադարանը, Տիեզերքի ու Գիտության և տեխնոլոգիաների թանգարանները: Ընտրված տարածքն առանցքային նշանակություն ունի «Ինժեներական քաղաք»-ի ստեղծման ծրագրի դրական արդյունքների ապահովման համար: Այն թույլ կտա մեկ վայրում համախմբել ինժեներական էկոհամակարգի հիմնական մասնակիցներին: Հայաստանի Հանրապետության կառավարությունը, մեծապես կարևորելով վերոնշյալ հանգամանքը, կձեռնարկի անհրաժեշտ միջոցները ընտրված տարածքում «Ինժեներական քաղաք»-ի ստեղծման ծրագրի իրականացման համար:
11. Նախատեսվում է ծրագրի շրջանակում հիմնել «Ինժեներական քաղաք»-ի հիմնադրամ, որը հանդիսանալով շահույթ չհետապնդող իրավաբանական անձ` պատասխանատու կլինի Ինժեներական քաղաքի ենթակառուցվածքների, աքսելերացիայի և կրթական ծրագրերի, ռեզիդենտների կողմից Ինժեներական քաղաքի պայմանների և կանոնների պահպանության համար, սահմանված կարգով կիրականացնի մշտադիտարկում, կորոշի Ինժեներական քաղաքի ռեզիդենտների ու ինժեներական աքսելերատորի ռեզիդենտների վարձավճարների չափը: Նախատեսվում է նաև ձևավորել հավաստագրման հանձնաժողով, որը կքննարկի Ինժեներական քաղաքում հողակտորների հատկացման, ռեզիդենտի կարգավիճակ ստանալու նպատակով ներկայացված հայտերը և կկայացնի որոշումներ` հայտերը բավարարելու կամ մերժելու մասին:
IV. ՆԱԽԱՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
12. «Ինժեներական քաղաք»-ի ստեղծման ծրագրի վերաբերյալ շնորհանդեսն առաջին անգամ «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության կողմից 2013 թվականին ներկայացվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն` որպես պետական-մասնավոր գործընկերության նախաձեռնություն: Ծրագիրը հավանության է արժանացել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից:
13. Այնուհետև Հայաստանի Հանրապետության վարչապետի մոտ կազմակերպվել է քննարկում` շահագրգիռ կողմերի մասնակցությամբ, որի ընթացքում ներկայացվել է Ինժեներական քաղաքի ստեղծման ծրագիրը` արժանանալով Հայաստանի Հանրապետության վարչապետի հավանությանը:
14. «Ինժեներական քաղաք»-ի ստեղծման ծրագիրը 2014 թվականին ներկայացվել է Հայաստանի Հանրապետության Նախագահին` Նյու Յորքում կայացած «ԱրմԹեք» Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի գլոբալ համաժողովի շրջանակում, որի արդյունքում ծրագիրը հավանության է արժանացել նաև Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից, և հանձնարարվել է ապահովել ծրագրի իրականացումը: Այս ուղղությամբ, ծրագրի իրականացման վերաբերյալ առանձին դրույթներ են ամրագրվել նաև Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրերով:
V. ԽՆԴԻՐՆԵՐ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐ
15. Հիմնական խնդիրներն են`
1) ԻԲՏ ոլորտի ընկերությունների աճը խթանելու համար անհրաժեշտ ժամանակակից ենթակառուցվածքների ստեղծումը և զարգացումը.
2) ԻԲՏ ոլորտում հետազոտությունների և մշակումների (R&D) իրականացման համար նպաստավոր միջավայրի ստեղծումը.
3) ԻԲՏ ոլորտի նորարարական գաղափարների աքսելերացիայի և առևտրայնացման համար արդյունավետ մեխանիզմների ձևավորումը.
4) ԻԲՏ ոլորտի սկսնակ ընկերությունների ձևավորմանն աջակցությունը.
5) շուկայի պահանջարկին համապատասխան ԻԲՏ ոլորտի որակյալ մասնագետների առկայության ապահովումը:
16. Հիմնական նպատակներն են`
1) Հայաստանում ձևավորել Ինժեներական կլաստեր` աջակցելով ԻԲՏ ոլորտի ընկերությունների միջև ցանցային համագործակցությանն ու նպաստելով համատեղ արտադրության/լաբորատորիաների գործարկմանը.
2) խթանել ԻԲՏ ոլորտում ներդրումների ներգրավումը, ինժեներական և բարձր տեխնոլոգիական նոր ընկերությունների և աշխատատեղերի ստեղծումը.
3) Հայաստանի ԻԲՏ ոլորտի ընկերությունների համար ստեղծել ինովացիոն ենթակառուցվածք` համալրված արդիական սարքավորումներով, ընդհանուր լոգիստիկ համակարգով և ծրագրերով, ինչը հնարավորություն կտա ԻԲՏ ոլորտի ընկերություններին իրենց տեխնոլոգիական լուծումների մշակման համար կիրառել ժամանակակից գործիքներ և սարքավորումներ.
4) խթանել ԻԲՏ ոլորտի որակյալ մասնագետների պատրաստումն ու վերապատրաստումը:
VI. ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ
17. «Ինժեներական քաղաք»-ի ստեղծման ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել հետևյալ միջոցառումները/գործողությունները.
1) ենթակառուցվածքների ստեղծում և տարածքի բարելավում, այդ թվում` ճանապարհների, մայթեզրերի, կանաչապատ տարածքների բարեկարգում, ցանկապատում, ճանապարհային լուսավորության, ջրի, գազի, էլեկտրականության, ինտերնետային կապի համակարգերի ապահովում.
2) Ինժեներական բիզնես աքսելերատորի, Համատեղ աշխատանքային տարածքի, Ինժեներական քաղաքում տեղակայվելիք 35-40 ընկերությունների շենքերի նախագծում և կառուցում.
3) Ինժեներական քաղաքի շենքերի, այդ թվում` Ինժեներական կենտրոնի, Ինժեներական բիզնես աքսելերատորի, Համատեղ աշխատանքային տարածքի, ընդհանուր օգտագործման տարածքների կահավորում և սարքավորումներով հագեցում (չափման լաբորատորիա, էլեկտրոնիկայի արտադրության գիծ, ինժեներական ապարատների արտադրության լաբորատորիա, արհեստանոց և այլն).
4) Ինժեներական քաղաքի կառավարման մարմինների ձևավորում.
5) Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի կազմում Ինժեներական քաղաքում «Համակարգերի ճարտարագիտություն» բազային ամբիոնի հիմնում.
6) ԻԲՏ ոլորտի սկսնակների համար աքսելերացիոն ծրագրի մշակում և իրականացում.
7) Ինժեներական քաղաքում ԻԲՏ ոլորտի մասնագետների համար դասընթացների կազմակերպում և անցկացում, դասընթացավարների կարողությունների բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացում.
8) ցանցային միջոցառումների, մրցույթների, վենչուրային համաժողովների կազմակերպում և այլն:
VII. ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ
18. Ինժեներական քաղաքի ստեղծումը տնտեսական և սոցիալական ազդեցություն կունենա ԻԲՏ ոլորտի վրա: Մեկ վայրում ինժեներների և բարձր տեխնոլոգիական որակյալ մասնագետների համախմբումը կնպաստի օտարերկրյա ներդրումների ներգրավմանը, գիտելիքների և փորձի փոխանակմանը, նորարար գաղափարների գեներացմանը, սկսնակ ընկերությունների և աշխատատեղերի ստեղծմանը, միջազգային և տեղական շուկաներում տեխնոլոգիական լուծումների առաջադրմանը` բարձրացնելով Հայաստանի տնտեսության մրցունակությունն ու խթանելով տնտեսական աճը:
19. «Ինժեներական քաղաք»-ի ստեղծման ծրագրի իրականացման արդյունքում կանխատեսվում է ԻԲՏ ոլորտի 1500 բարձրակարգ մասնագետների պատրաստում և վերապատրաստում, 2000 նոր աշխատատեղերի ստեղծում, առնվազն 20 նորաստեղծ կազմակերպությունների հիմնում, 40%-ով կազմակերպությունների արդյունավետության բարձրացում, 30%-ով արտահանման ծավալների աճ:
VIII. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ
20. «Ինժեներական քաղաք»-ի ստեղծման ծրագրի իրականացման համար նախատեսվում է մոտ 21.2 մլն ԱՄՆ դոլարի չափով ներդրում, ընդ որում` ընդհանուր ծախսերի 50%-ը (մինչև 10.5 մլն ԱՄՆ դոլար) նախատեսվում է համաֆինանսավորել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից` Համաշխարհային բանկի «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքներ» վարկային ծրագրի միջոցով, մնացած 50%-ը` «Նեյշնլ Ինսթրումենթս»-ի և կոնսորցիումի /ներառում է «Նեյշնլ Ինսթրումենթս ԷյԷմ» ընկերության կողմից ծրագրի շուրջ համախմբված 14 ինժեներական ընկերություններ/ կողմից: Նախատեսվում է, որ ծրագիրն ինքնածախսածածկ կդառնա գործունեության 4-րդ տարում:
IX. ԱՄՓՈՓ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
21. Հայեցակարգի ընդունումը էապես կնպաստի ԻԲՏ ոլորտի արդիական ենթակառուցվածքների ձևավորմանը, ոլորտի նոր ընկերությունների և աշխատատեղերի ստեղծմանը, բարձրորակ մասնագետների պատրաստմանն ու վերապատրաստմանը, ինժեներական և բարձր տեխնոլոգիական արտադրանքի ու ծառայությունների արտահանմանը` խթանելով Հայաստանում ԻԲՏ ոլորտի և, ընդհանուր առմամբ, տնտեսության զարգացումը:
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2018 թ. մարտի 1-ի նիստի
N 8 արձանագրային որոշման
ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
«ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ՔԱՂԱՔ»-Ի ՍՏԵՂԾՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՑ ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
._________________________________________________________________________.
|NN |Միջոցառման |Ակնկալվող |Պատասխանատու |Ժամկետը|Ֆինանսավոր- |
|ը/կ|անվանումը |արդյունքը |մարմինը | |ման աղբյուրը|
|___|_______________|______________|_________________|_______|____________|
|1. |«Ինժեներական |Համաշխարհային |Առևտրի խթանման |2018 թ.|Ֆինանսա- |
| |քաղաք»-ի |բանկի |և որակի |մարտի |վորում չի |
| |ստեղծման ծրագրի|ընթացակարգերին|ենթակառուցվածքի |3-րդ |պահանջվում: |
| |շրջանակում |համապատասխան |ծրագրի |տասնօր-| |
| |ամբողջական |ընտրված |իրականացման |յակ | |
| |առաջարկի |ամբողջական |ղեկավար | | |
| |հաստատում |առաջարկի |հանձնաժողով | | |
| | |առկայություն |(համաձայնությամբ)| | |
|___|_______________|______________|_________________|_______|____________|
|2. |Հավաստագրման |Ինժեներական |ՀՀ տնտեսական |2018 թ.|Ֆինանսա- |
| |հանձնաժողովի |քաղաքում |զարգացման և |ապրիլի |վորում չի |
| |ստեղծում |ռեզիդենտի |ներդրումների |1-ին |պահանջվում: |
| | |կարգավիճակ |նախարարություն |տասնօր-| |
| | |ստանալու համար|ՀՀ տրանսպորտի, |յակ | |
| | |ներկայացված |կապի և | | |
| | |հայտերի |տեղեկատվական | | |
| | |քննարկման և |տեխնոլոգիաների | | |
| | |որոշումների |նախարարություն | | |
| | |կայացման լիա- |ՀՀ ԿԱ պետական | | |
| | |զորություններ |գույքի կառավարման| | |
| | |ունեցող |վարչություն | | |
| | |հավաստագրման |«Ռազմավարական նա-| | |
| | |հանձնաժողովի |խաձեռնությունների| | |
| | |առկայություն |կենտրոն» | | |
| | | |հիմնադրամ | | |
| | | |(համաձայնությամբ)| | |
| | | |Ձեռնարկություննե-| | |
| | | |րի ինկուբատոր | | |
| | | |հիմնադրամ | | |
| | | |(համաձայնությամբ)| | |
| | | |«Նեյշնլ | | |
| | | |Ինսթրումենթս» | | |
| | | |ընկերություն | | |
| | | |(համաձայնությամբ)| | |
|___|_______________|______________|_________________|_______|____________|
|3. |«Ինժեներական |»Ինժեներական |ՀՀ ԿԱ պետական |2018 թ.|Ֆինանսա- |
| |քաղաք»-ի |քաղաք»-ի |գույքի կառավարման|մայիսի |վորում չի |
| |ստեղծման |ստեղծման |վարչություն |3-րդ |պահանջվում: |
| |ծրագրի |ծրագրի |Երևանի |տասնօր-| |
| |իրականացման |իրականացման |քաղաքապետարան |յակ | |
| |համար հողի |համար |(համաձայնությամբ)| | |
| |սեփականության |անհրաժեշտ հողի| | | |
| |իրավունքի |սեփականության | | | |
| |փոխանցում |իրավունքի | | | |
| | |առկայություն | | | |
|___|_______________|______________|_________________|_______|____________|
|4. |«Ինժեներական |»Ինժեներական |ՀՀ ֆինանսների |2018 թ.|Համաշխարհա- |
| |քաղաք»-ի |քաղաք»-ի |նախարարության |հունիսի|յին բանկի |
| |ստեղծման ծրագրի|ստեղծման |«Արտասահմանյան |3-րդ |»Առևտրի |
| |իրականացման |ծրագրի |ֆինանսական |տասնօր-|խթանման և |
| |վերաբերյալ |իրականացման |ծրագրերի |յակ |որակի ենթա- |
| |եռակողմ |վերաբերյալ |կառավարման | |կառուցվածքի |
| |պայմանագրի |եռակողմ |կենտրոն» պետական | |ծրագիր» |
| |բանակցում |պայմանագրի |հիմնարկ | |վարկային |
| | |կնքում |(համաձայնությամբ)| |համաձայնագիր|
| | | |Ձեռնարկություններ| |ՀՀ օրենքով |
| | | |ինկուբատոր | |չարգելված |
| | | |հիմնադրամ | |այլ միջոցներ|
| | | |(համաձայնությամբ)| | |
| | | |«Նեյշնլ | | |
| | | |Ինսթրումենթս» | | |
| | | |ընկերություն | | |
| | | |(համաձայնությամբ)| | |
|___|_______________|______________|_________________|_______|____________|
|5. |«Ինժեներական |»Ինժեներական |Մրցութային կարգով|2018 թ.|Համաշխարհա- |
| |քաղաք»-ի |քաղաք»-ի |ընտրված |հոկտեմ-|յին բանկի |
| |ստեղծման ծրագրի|ստեղծման |կազմակերպություն |բերի |«Առևտրի |
| |շրջանակում հողի|ծրագրի |(համաձայնությամբ)|3-րդ |խթանման և |
| |բարեկարգման |շրջանակում | |տասնօր-|որակի ենթա- |
| |աշխատանքների |հողի | |յակ |կառուցվածքի |
| |ճարտարապետական |բարեկարգման | | |ծրագիր» |
| |նախագծում |աշխատանքների | | |վարկային |
| | |ճարտարապետական| | |համաձայնագիր|
| | |նախագծի | | |ՀՀ օրենքով |
| | |առկայության | | |չարգելված |
| | |ապահովում | | |այլ միջոցներ|
|___|_______________|______________|_________________|_______|____________|
|6. |«Ինժեներական |»Ինժեներական |Մրցութային կարգով|2018 թ.|Համաշխարհա- |
| |քաղաք»-ի |քաղաք»-ի |ընտրված |նոյեմ- |յին բանկի |
| |ստեղծման ծրագրի|ստեղծման |կազմակերպություն |բերի |«Առևտրի |
| |շրջանակում |ծրագրի |(համաձայնությամբ)|3-րդ |խթանման և |
| |Ինժեներական |շրջանակում | |տասնօր-|որակի ենթա- |
| |բիզնես |Ինժեներական | |յակ |կառուցվածքի |
| |աքսելերատորի |բիզնես | | |ծրագիր» |
| |շենքի |աքսելերատորի | | |վարկային |
| |ճարտարապետական |շենքի | | |համաձայնագիր|
| |նախագծում |ճարտարապետական| | |ՀՀ օրենքով |
| | |նախագծի | | |չարգելված |
| | |առկայության | | |այլ միջոցներ|
| | |ապահովում | | | |
|___|_______________|______________|_________________|_______|____________|
|7. |«Ինժեներական |»Ինժեներական |Առևտրի խթանման |2019 թ.|Համաշխարհա- |
| |քաղաք»-ի |քաղաք»-ի |և որակի |մարտի |յին բանկի |
| |ստեղծման ծրագրի|ստեղծման |ենթակառուցվածքի |3-րդ |«Առևտրի |
| |շրջանակում հողի|ծրագրի |ծրագրի |տասնօր-|խթանման և |
| |բարեկարգման |շրջանակում |իրականացման |յակ |որակի ենթա- |
| |աշխատանքների |հողի |ղեկավար | |կառուցվածքի |
| |իրականացման |բարեկարգման |հանձնաժողով | |ծրագիր» |
| |համար |աշխատանքների |(համաձայնությամբ)| |վարկային |
| |շինարարական |իրականացման |Մրցութային կարգով| |համաձայնագիր|
| |կազմակերպության|համար |ընտրված | |ՀՀ օրենքով |
| |ընտրություն և |շինարարական |կազմակերպություն | |չարգելված |
| |աշխատանքների |կազմակերպու- |(համաձայնությամբ)| |այլ միջոցներ|
| |մեկնարկ |թյան | | | |
| | |առկայություն | | | |
| | |և աշխատանքնե-| | | |
| | |րի մեկնարկի | | | |
| | |ապահովում | | | |
|___|_______________|______________|_________________|_______|____________|
|8. |«Ինժեներական |»Ինժեներական |Մրցութային կարգով|2019 թ.|Համաշխարհա- |
| |քաղաք»-ի |քաղաք»-ի |ընտրված |նոյեմ- |յին բանկի |
| |ստեղծման ծրագրի|ստեղծման |կազմակերպություն |բերի |«Առևտրի |
| |շրջանակում հողի|ծրագրի | |3-րդ |խթանման և |
| |բարեկարգման |շրջանակում | |տասնօր-|որակի ենթա- |
| |աշխատանքների |հողի | |յակ |կառուցվածքի |
| |իրականացում |բարեկարգման | | |ծրագիր» |
| | |աշխատանքների | | |վարկային |
| | |իրականացման | | |համաձայնագիր|
| | |ապահովում | | |ՀՀ օրենքով |
| | | | | |չարգելված |
| | | | | |այլ միջոցներ|
|___|_______________|______________|_________________|_______|____________|
|9. |«Ինժեներական |»Ինժեներական |ՀՀ տնտեսական |2019 թ.|Համաշխարհա- |
| |քաղաք» |քաղաք» |զարգացման և |նոյեմ- |յին բանկի |
| |հիմնադրամի |հիմնադրամի |ներդրումների |բերի |«Առևտրի |
| |ստեղծում |ստեղծման |նախարարություն |3-րդ |խթանման և |
| | |համար |ՀՀ տրանսպորտի, |տասնօր-|որակի ենթա- |
| | |անհրաժեշտ |կապի և |յակ |կառուցվածքի |
| | |իրավական |տեղեկատվական | |ծրագիր» |
| | |հիմքերի |տեխնոլոգիաների | |վարկային |
| | |առկայության |նախարարություն | |համաձայնագիր|
| | |ապահովում |«Ռազմավարական նա-| |ՀՀ օրենքով |
| | | |խաձեռնությունների| |չարգելված |
| | | |կենտրոն» | |այլ միջոցներ|
| | | |հիմնադրամ | | |
| | | |(համաձայնությամբ)| | |
| | | |Ձեռնարկություննե-| | |
| | | |րի ինկուբատոր | | |
| | | |հիմնադրամ | | |
| | | |(համաձայնությամբ)| | |
| | | |«Նեյշնլ | | |
| | | |Ինսթրումենթս» | | |
| | | |ընկերություն | | |
| | | |(համաձայնությամբ)| | |
|___|_______________|______________|_________________|_______|____________|
|10.|«Ինժեներական |»Ինժեներական |Առևտրի խթանման |2019 թ.|Համաշխարհա- |
| |քաղաք»-ի |քաղաք»-ի |և որակի |նոյեմ- |յին բանկի |
| |ստեղծման ծրագրի|ստեղծման |ենթակառուցվածքի |բերի |«Առևտրի |
| |շրջանակում |ծրագրի |ծրագրի |3-րդ |խթանման և |
| |Ինժեներական |շրջանակում |իրականացման |տասնօր-|որակի ենթա- |
| |բիզնես |Ինժեներական |ղեկավար |յակ |կառուցվածքի |
| |աքսելերատորի |բիզնես |հանձնաժողով | |ծրագիր» |
| |շենքի |աքսելերատորի |(համաձայնությամբ)| |վարկային |
| |շինարարության |շենքի |Մրցութային կարգով| |համաձայնագիր|
| |իրականացման |շինարարության |ընտրված | |ՀՀ օրենքով |
| |համար |իրականացման |կազմակերպություն | |չարգելված |
| |շինարարական |համար |(համաձայնությամբ)| |այլ միջոցներ|
| |կազմակերպության|շինարարական | | | |
| |ընտրություն և |կազմակերպու- | | | |
| |աշխատանքների |թյան | | | |
| |մեկնարկ |առկայություն | | | |
| | |և աշխատանքնե-| | | |
| | |րի մեկնարկի | | | |
| | |ապահովում | | | |
|___|_______________|______________|_________________|_______|____________|
|11.|«Ինժեներական |»Ինժեներական |Մրցութային կարգով|2019 թ.|Համաշխարհա- |
| |քաղաք»-ի |քաղաք»-ի |ընտրված |դեկտեմ-|յին բանկի |
| |ստեղծման |ստեղծման |կազմակերպություն |բերի |«Առևտրի |
| |ծրագրի |ծրագրի |(համաձայնությամբ)|3-րդ |խթանման և |
| |շրջանակում |շրջանակում | |տասնօր-|որակի ենթա- |
| |Ինժեներական |Ինժեներական | |յակ |կառուցվածքի |
| |բիզնես |բիզնես | | |ծրագիր» |
| |աքսելերատորի |աքսելերատորի | | |վարկային |
| |շենքի |շենքի | | |համաձայնագիր|
| |շինարարության |շինարարության | | |ՀՀ օրենքով |
| |իրականացում |իրականացման | | |չարգելված |
| | |ապահովում | | |այլ միջոցներ|
._________________________________________________________________________.