Սեղմել Esc փակելու համար:
ՊԱՐԵՆԱՅԻՆ ԵՎ ՈՉ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԱՐԵՆԱՅԻՆ ԵՎ ՈՉ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԳՐԱՆՑՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԻՐԱՎԱՍՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՍԱՀ ...

 

 

040.1339.221216

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 դեկտեմբերի 2016 թվականի N 1339-Ն

 

ՊԱՐԵՆԱՅԻՆ ԵՎ ՈՉ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԳՐԱՆՑՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԻՐԱՎԱՍՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2.1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ Եվրասիական տնտեսական միության (Մաքսային միության) տեխնիկական կանոնակարգերով (այսուհետ` կանոնակարգ) սահմանված կարգով պարենային և ոչ պարենային արտադրանքի գրանցում իրականացնում են Եվրասիական տնտեսական միության սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների միասնական ռեեստրում ներառված ու Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխան նշանակված համապատասխանության գնահատման մարմինները (այսուհետ` ՀԳՆՄ): Համապատասխանության գնահատման մարմիններին գրանցման իրավունքի վերապահումը պայմանավորված է` դրանց նշանակված և Եվրասիական տնտեսական միության սերտիֆիկացման մարմինների ու փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) միասնական ռեեստրում գրանցված լինելու պայմանով:

(1-ին կետը փոփ. 12.04.18 թիվ 452-Ն, 15.11.2018 թիվ 1292-Ն որոշումներ)

1.1. Սահմանել, որ պետական գրանցման վկայական ստանալու համար հայտատուն ՀԳՆՄ-ին է տրամադրում տեխնիկական կանոնակարգերով սահմանված համապատասխան փաստաթղթերը:

(1.1-ին կետը փոփ. 12.04.18 թիվ 452-Ն, 15.11.2018 թիվ 1292-Ն որոշումներ)

2. Առաջարկել սույն որոշման 1-ին կետով սահմանված ՀԳՆՄ-ներին տեխնիկական կանոնակարգերի օբյեկտ հանդիսացող արտադրանքի գրանցման վկայականի հերթական համար տրամադրելու և արտադրանքի գրանցման մասին տեղեկատվությունը պետական գրանցման վկայականների միասնական ռեեստրում ներառելու նպատակով գրանցման մասին դիմումն ստանալուց հետո մեկօրյա ժամկետում պարենային արտադրանքի գրանցման մասով` Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին, իսկ ոչ պարենային արտադրանքի գրանցման մասով` Շուկայի վերահսկողության տեսչական մարմնին տրամադրել տեղեկատվություն` համաձայն հավելվածի: Վկայականի տրամադրման մասին որոշումն ընդունվում է ՀԳՆՄ-ի կողմից` ներկայացված փաստաթղթերի փորձաքննության և արտադրանքի լաբորատոր բոլոր փորձարկումների դրական արդյունքների հիման վրա: Տեխնիկական կանոնակարգերի օբյեկտ հանդիսացող տվյալ արտադրանքի բոլոր ցուցանիշների փորձարկումներն ապահովելու նպատակով ՀԳՆՄ-ն կարող է պայմանագրեր կնքել հավատարմագրված լաբորատորիաների հետ:

(2-րդ կետը փոփ. 12.04.18 թիվ 452-Ն, 15.11.2018 թիվ 1292-Ն որոշումներ)

2.1. Որոշման 2-րդ կետով սահմանված տեղեկատվությունը ոչ ամբողջական լինելու, անճշտությունների, սխալների, վրիպակների հայտնաբերման դեպքում տեխնիկական կանոնակարգերի օբյեկտ հանդիսացող պարենային արտադրանքի մասով` սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի, իսկ ոչ պարենային արտադրանքի մասով` շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից մեկօրյա ժամկետում տեղեկացվում է հայտատուին և առաջարկվում երկօրյա ժամկետում վերացնել դրանք: Արտադրանքի գրանցման մասին տեղեկատվությունը պետական գրանցման վկայականների միասնական ռեեստրում ներառվում է անճշտությունների, սխալների, վրիպակների վերացումից հետո` եռօրյա ժամկետում:

(2.1-ին կետը փոփ. 12.04.18 թիվ 452-Ն, 15.11.2018 թիվ 1292-Ն որոշումներ)

2.2. Սույն որոշման 2.1-ին կետով սահմանված ժամկետում թերությունները չուղղելու դեպքում արտադրանքի գրանցման վկայականի հերթական համարը և արտադրանքի գրանցման մասին տեղեկատվությունը չեն ներառվում Եվրասիական տնտեսական միության պետական գրանցման վկայականների միասնական ռեեստրում, իսկ սահմանված ժամկետից հետո ներկայացված գրանցման մասին դիմումը դիտարկվում է որպես նոր դիմում:

(2.2-րդ կետը լրաց. 12.04.18 թիվ 452-Ն որոշում)

3. Սահմանել, որ տեխնիկական կանոնակարգերի օբյեկտ հանդիսացող արտադրանքի գրանցման փաստ է սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կամ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից եռօրյա ժամկետում այդ արտադրանքի գրանցման մասին տեղեկատվության ներառումը պետական գրանցման վկայականների միասնական ռեեստրում:

(3-րդ կետը փոփ. 15.11.2018 թիվ 1292-Ն որոշում)

4. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում պարենային և ոչ պարենային արտադրանքի գրանցում իրականացնող իրավասու մարմինների վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2016 թվականի դեկտեմբերի 22-ի

N 1339-Ն որոշման

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

1. Վկայականի համարը և ամսաթիվը _______________________________________

2. Վկայականի բլանկի տպագրական համարը __________________________________

3. Արտադրանքը _________________________________________________________

4. Արտադրված է` _______________________________________________________

_______________________________________________________________________

_____________________________________________ փաստաթղթերին համապատասխան

5. Արտադրողը __________________________________________________________

6. Ստացողը ____________________________________________________________

7. Արտադրանքը համապատասխանում է _______________________________________

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

8. Կիրառման ոլորտը ____________________________________________________

9. Փորձարկման արձանագրությունները (պատճենները կցվում են)

_______________________________________________________________________

10. Պիտակը (արտադրանքի անվանումը, արտադրողը, երկիրը, հասցեն,

հեռախոսահամարը, նորմատիվ փաստաթղթերի համարը, կիրառման ոլորտը, վտանգի

նկարագիրը, նախազգուշական միջոցները, պիտանիության ժամկետը, կոդը,

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը, խմբաքանակի համարը, նետտո քաշը, պահպանման

պահանջները, որոնք ապահովում են արտադրանքի պահպանումը պիտանիության

ժամկետի ընթացքում (անհրաժեշտության դեպքում) _______________________________

_______________________________________________________________________

            

                    _______________________________________________________

                    (տեղեկատվություն տրամադրողի պաշտոնը, անունը, ազգանունը)

 

(հավելվածը փոփ. 12.04.18 թիվ 452-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.12.2016
N 1339-Ն
Որոշում