010.0156.191016
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2016 թվականի սեպտեմբերի 28-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 18-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի «ա» ենթակետից հանել «գրանցման» բառը:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «իե» ենթակետով.
«իե) |
ապրանքային նշանների պետական գրանցամատյանից քաղվածքներ տալու համար |
2»: |
i
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի «4-րդ կետը «ա»-»ժդ» բառերից հետո լրացնել «և «ժը» բառերով:
ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 33-րդ հոդվածում`
i
1) 3-րդ մասը «50 տոկոսով» բառերից հետո լրացնել «, բացառությամբ ապրանքային նշանների գրանցման և վկայագիր տալու համար տուրքերի, որոնց չափերն ավելացվում են 20 տոկոսով» բառերով.
2) 8-րդ մասը «50 տոկոսով» բառերից հետո լրացնել «, բացառությամբ ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետը երկարաձգելու համար տուրքի, որի չափն ավելացվում է 20 տոկոսով» բառերով:
ՀՈԴՎԱԾ 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
19 հոկտեմբերի 2016 թվականի
ՀՕ-156-Ն