(ուժը կորցրել է 13.01.2022 թիվ 27-Ն որոշում)
i
040.0285.270315
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
19 մարտի 2015 թվականի N 285-Ն
i
ՑԱԾՐ ԼԱՐՄԱՆ ԷԼԵԿՏՐԱՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 3-Ի N 150-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «ա» ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել ցածր լարման էլեկտրասարքավորումների անվտանգության տեխնիկական կանոնակարգը` համաձայն հավելվածի:
i
2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 3-ի «Ցածր լարման էլեկտրասարքավորումներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 150-Ն որոշումը:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել սույն որոշման պաշտոնական հրապարակմանը հաջորդող երկամսյա ժամկետում` սույն որոշման 1-ին կետով հաստատված տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարումն ապահովող և կամավոր սկզբունքով կիրառվող ազգային ստանդարտների ցանկի հրապարակումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հուլիսի 1-ից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2015 թվականի մարտի 19-ի
N 285-Ն որոշման
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՑԱԾՐ ԼԱՐՄԱՆ ԷԼԵԿՏՐԱՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ
I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ
1. Ցածր լարման էլեկտրասարքավորումների անվտանգության տեխնիկական կանոնակարգի (այսուհետ` տեխնիկական կանոնակարգ) գործողությունը տարածվում է շրջանառության դուրս բերված փոփոխական հոսանքի` 50-1000 Վ և հաստատուն հոսանքի` 75-1500 Վ էլեկտրական լարմամբ կիրառման նոր էլեկտրասարքավորումների (էլեկտրատեխնիկական կամ էլեկտրոնային սարքավորումներ, ինչպես նաև տարբեր նշանակության դրանց համակցություններ) վրա, բացառությամբ սույն տեխնիկական կանոնակարգի 3-րդ կետով սահմանված արտադրատեսակների:
2. Սույն տեխնիկական կանոնակարգով սահմանվում են ներկայացված ցածր լարման սարքավորումների անվտանգության ընդհանուր պահանջները, դրանց մակնշման և շահագործման փաստաթղթերին ներկայացվող պահանջները, անվտանգության ապահովման պայմանները, ինչպես նաև համապատասխանության գնահատման ընթացակարգերը:
3. Սույն տեխնիկական կանոնակարգը չի տարածվում հետևյալ արտադրատեսակների վրա`
1) պայթյունավտանգ միջավայրում օգտագործման համար նախատեսված էլեկտրասարքավորումներ.
2) ռադիոլոգիական և բժշկական նշանակության սարքավորումներ.
3) վերելակների և բեռամբարձիչների համար նախատեսված էլեկտրասարքավորումներ (բացառությամբ էլեկտրական մեքենաների).
4) էլեկտրական հաշվիչներ (չափման միջոցներ).
5) կենցաղային նշանակության խրոցակային անջատիչներ և ելքային վարդակներ.
6) էլեկտրական ցանկապատերի կարգավորման սարքեր.
7) ռադիոէլեկտրական խանգարումների սարքեր.
8) նավերի, օդանավերի կամ երկաթուղու համար նախատեսված` անվտանգության դրույթներին համապատասխանող հատուկ սարքավորումներ:
4. Սույն տեխնիկական կանոնակարգով ռադիոկապի և հեռահաղորդակցության սարքավորումներին ներկայացվող պահանջները չեն ընդգրկում Հայաստանի Հանրապետության կապի միասնական համակարգի գործառնության ապահովման և ռադիոհաճախականությունների սպեկտրի օգտագործման հետ կապված պահանջները: Այդ պահանջները սահմանվում են այլ իրավական ակտերով:
5. Սույն տեխնիկական կանոնակարգի արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի (ԱՏԳ ԱԱ) ծածկագրերին համապատասխան էլեկտրասարքավորումները, ներկայացված սույն տեխնիկական կանոնակարգի աղյուսակում, ենթակա են համապատասխանության գնահատման:
II. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
6. Սույն տեխնիկական կանոնակարգում կիրառվում են հետևյալ հասկացությունները`
1) էլեկտրասարքավորում` էլեկտրաէներգիայի արտադրման, կերպափոխման, հաղորդման, բաշխման, հսկման և սպառման, ինչպես նաև այլ տեսակի էներգիայի փոխակերպման համար նախատեսված մեքենաների, ապարատների, կայանքների, գծերի, սարքերի և օժանդակ սարքավորումների համախումբ, որը նախատեսված է փոփոխական հոսանքի` 50-1000 Վ և հաստատուն հոսանքի` 75-1500 Վ էլեկտրական լարման կիրառման համար.
2) բաղկացուցիչ մաս` էլեկտրասարքավորման անվտանգ գործառույթն ապահովելու համար նախատեսված ցանկացած անհրաժեշտ արտադրատեսակ` առանց ինքնագործառույթի.
3) կիրառում ըստ նշանակության` էլեկտրասարքավորման կիրառում` արտադրողի կողմից տրամադրված տեղեկատվությանը համապատասխան, որն անհրաժեշտ է դրա անվտանգ գործառույթն ապահովելու համար:
III. ՇՈՒԿԱ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ
7. Հայաստանի Հանրապետության տարածքում սույն տեխնիկական կանոնակարգի աղյուսակում տրված էլեկտրասարքավորումների շրջանառության դուրս բերումը, այդ թվում` իրացումն առանց համապատասխանության գնահատման` արգելվում է:
8. Արտադրողը կամ Հայաստանի Հանրապետությունում նրա լիազոր ներկայացուցիչը պետք է կիրառի անհրաժեշտ միջոցներ, որպեսզի երաշխավորի, որ շրջանառության մեջ դրվող էլեկտրասարքավորումներն անվտանգության ապահովման հարցերով արտադրված են սույն տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին համապատասխան և դրանք մարդկանց ու կենդանիների կյանքի և առողջության, պետական գույքի, շրջակա միջավայրի համար վտանգի աղբյուր չեն, ինչպես նաև չեն պարունակում էլեկտրասարքավորումների նշանակության ու անվտանգության վերաբերյալ սպառողներին թյուրիմացության մեջ գցող գործոններ:
9. Սույն տեխնիկական կանոնակարգի աղյուսակում նշված էլեկտրասարքավորումները Հայաստանի Հանրապետության տարածքում` մինչև դրանց շրջանառության դուրս բերումը, այդ թվում` իրացումը, պետք է դրոշմված լինեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 14-ի N 337-Ն որոշմամբ հաստատված համապատասխանության ազգային «ՀՏԿ» նշանով, որը հավաստում է էլեկտրասարքավորման համապատասխանությունը սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին` ներառյալ սույն տեխնիկական կանոնակարգի VII գլխում նկարագրված համապատասխանության գնահատման ընթացակարգին:
10. Էլեկտրասարքավորումները պետք է ուղեկցվեն համապատասխանության հայտարարագրով և համապատասխանության գնահատման ազգային նշանով:
IV. ԷԼԵԿՏՐԱՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐՐԵՐԸ
11. Սույն տեխնիկական կանոնակարգի 1-ին կետով նախատեսված էլեկտրասարքավորումներն ըստ նշանակության արտադրելու, կիրառելու, մոնտաժելու, շահագործելու, պահելու, փոխադրելու և տեխնիկական սպասարկման ժամանակ պետք է ապահովեն`
1) էլեկտրական հոսանքի ուղղակի կամ անուղղակի ազդեցությունից պաշտպանության անհրաժեշտ մակարդակ.
2) ջերմաստիճանի բարձրացման, աղեղային պարպման կամ ճառագայթման ազդեցությունից, որոնք կարող են բերել վտանգի առաջացման, անթույլատրելի ռիսկի բացառում.
3) էլեկտրասարքավորումների պտտվող և անշարժ մասերի վնասվածքներից պաշտպանության անհրաժեշտ մակարդակ.
4) էլեկտրասարքավորումների օգտագործման ժամանակ առաջացած վտանգներից, այդ թվում` ոչ էլեկտրական, ֆիզիկական, քիմիական կամ կենսաբանական գործոններից, պաշտպանության անհրաժեշտ մակարդակ.
5) մեկուսացման պաշտպանության անհրաժեշտ մակարդակ.
6) մեխանիկական և փոխարկման մաշվածքակայունության անհրաժեշտ մակարդակ.
7) արտաքին գործոնների ներգործությունների նկատմամբ, այդ թվում` ոչ մեխանիկական բնույթի, արտաքին միջավայրին համապատասխան կլիմայական պայմանների դեպքում կայունության անհրաժեշտ մակարդակ.
8) գերբեռնվածության, վթարային ռեժիմների և խափանման ժամանակ առաջացած արտաքին և ներքին գործոնների ներգործության ազդեցության անթույլատրելի ռիսկի բացառում.
9) անջատման և (կամ) մոնտաժման ժամանակ անթույլատրելի ռիսկի բացառում:
12. Սույն տեխնիկական կանոնակարգի 1-ին կետով նախատեսված էլեկտրասարքավորումների հիմնական բնութագրերը, որոնց ճանաչումը և պահպանումն ապահովում են էլեկտրական սարքավորումների անվտանգ և նպատակային օգտագործումը, պետք է մակնշված լինեն համապատասխան սարքավորման վրա կամ, եթե դա հնարավոր չէ, ապա սարքավորումն ուղեկցող փաստաթղթերում:
13. Էլեկտրասարքավորման ֆիրմային անվանումը կամ ապրանքային նշանը պետք է հստակ արտատպված լինի էլեկտրասարքավորման վրա, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա` փաթեթավորման վրա:
14. Էլեկտրասարքավորումն իր բաղկացուցիչ մասերի հետ պետք է պատրաստվի այնպես, որ հնարավոր լինի ապահովել դրանց անվտանգ և պատշաճ մոնտաժումն ու միացումը:
15. Էլեկտրասարքավորումը պետք է նախագծվի և արտադրվի այնպես, որ ապահովվի պաշտպանությունը սույն տեխնիկական կանոնակարգի 11-րդ և 17-րդ կետերում նկարագրված վտանգներից` ապահովելով սարքավորման նպատակային օգտագործումը և համապատասխան պահպանումը:
16. էլեկտրասարքավորումները պետք է նախագծված և արտադրված լինեն այնպես, որ դրանք աշխատանքային նորմալ և վթարային պայմաններում հրդեհի առաջացման աղբյուր չհանդիսանան:
17. Էլեկտրասարքավորումը պետք է նախագծված և արտադրված լինի այնպես, որպեսզի`
1) հնարավոր լինի ապահովել մարդկանց և տնային կենդանիների պատշաճ պաշտպանությունը ֆիզիկական կամ այլ վնասվածքներից, որոնք կարող են ի հայտ գալ այդ սարքավորումների հետ ուղղակի և անուղղակի շփումից.
2) չառաջանան վտանգ ներկայացնող ջերմաստիճաններ, աղեղներ և ճառագայթներ.
3) հնարավոր լինի ապահովել մարդկանց, տնային կենդանիների և գույքի պաշտպանությունն էլեկտրական սարքավորումներից առաջացող ոչ էլեկտրական բնույթի վտանգից, որը բացահայտվում է սարքի շահագործման ժամանակ.
4) հնարավոր լինի կանխատեսելի պայմաններում պատշաճ կերպով ապահովել մեկուսացումը:
V. ԷԼԵԿՏՐԱՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՄԱԿՆՇՄԱՆԸ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
18. Էլեկտրասարքավորման անվանումը և (կամ) նշագիրը (տիպը, մակնիշը, մոդելը), անվտանգության վրա ազդող դրա հիմնական պարամետրերը և բնութագրերը, արտադրողի անվանումը և (կամ) նրա ապրանքային նշանը, երկրի անվանումը, որտեղ արտադրվել է էլեկտրասարքավորումը պետք է նշված լինեն էլեկտրասարքավորման վրա և դրան կցվող շահագործման փաստաթղթերում: Այդ դեպքում արտադրողի անվանումը և (կամ) նրա ապրանքային նշանը, էլեկտրասարքավորման անվանումը և (կամ) նշագիրը (տիպը, մակնիշը, մոդելը) պետք է նշված լինեն նաև փաթեթավորման վրա:
19. Եթե սույն տեխնիկական կանոնակարգի 18-րդ կետի տվյալները հնարավոր չէ նշել էլեկտրասարքավորման վրա, ապա դրանք կարող են ներկայացվել միայն դրանց կցվող տվյալ սարքավորման շահագործման փաստաթղթերում: Այդ դեպքում արտադրողի անվանումը և (կամ) դրա ապրանքային նշանը, էլեկտրասարքավորման անվանումը և (կամ) նշագիրը (տիպը, մակնիշը, մոդելը) պետք է նշված լինեն նաև փաթեթավորման վրա:
20. Էլեկտրասարքավորումների վրա մակնշվածքը պետք է լինի ընթեռնելի, չջնջվող (երկարաժամկետ) և զետեղված լինի օգտագործողի համար մատչելի տեղում:
21. Էլեկտրասարքավորումների շահագործման փաստաթղթերում տրվող տեղեկատվությունը պետք է լինի միանշանակ, ստույգ և ամբողջական ու պարունակի հետևյալ տվյալները`
1) սույն տեխնիկական կանոնակարգի 18-րդ կետում թվարկված տեղեկատվությունը.
2) էլեկտրասարքավորման հիմնական (կամ գործառնական) նշանակությունը կամ կիրառման ոլորտը.
3) բնութագրերը և պարամետրերը.
4) անվտանգ և արդյունավետ տեղադրման, շահագործման, փոխադրման, պահման, նորոգման, օգտահանման (ոչնչացման) կանոնները և պայմանները (անհրաժեշտության դեպքում).
5) էլեկտրասարքավորման անսարքության հայտնաբերման դեպքում անհրաժեշտ միջոցների կիրառման մասին տեղեկատվությունը.
6) արտադրողի, մատակարարի անվանումը, գտնվելու վայրը, դրանց հետ կապի համար տեղեկատվությունը.
7) էլեկտրասարքավորման արտադրման ամիսն ու տարին և (կամ) արտադրման տարվա նշման տեղի և որոշման միջոցի մասին տեղեկատվությունը:
22. Հայաստանի Հանրապետությունում արտադրվող կամ Հայաստանի Հանրապետություն ներմուծվող էլեկտրասարքավորումների մակնշումը և կցվող փաստաթղթերը պետք է ձևակերպված լինեն հայերենով:
VI. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
23. Սույն տեխնիկական կանոնակարգին էլեկտրասարքավորումների համապատասխանությունն ապահովվում է անվտանգության պահանջների անմիջական կատարմամբ:
24. Էլեկտրասարքավորումների փորձարկման մեթոդները և չափումները սահմանվում են ստանդարտներով, որոնք ներառված են տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարումն ապահովող` կամավոր սկզբունքով կիրառվող և օրենսդրությամբ սահմանված կարգով հրապարակված ստանդարտների անվանացանկում:
VII. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ
25. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին էլեկտրասարքավորումների համապատասխանությունը հավաստելու համար արտադրողը կամ Հայաստանի Հանրապետությունում նրա լիազոր ներկայացուցիչը պետք է ունենա Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 16-ի N 56-Ն որոշմամբ սահմանված Ա ընթացակարգով հավաստված համապատասխանության հայտարարագիր:
26. Արտադրանքի ներքին հսկողությունը համապատասխանության գնահատման ընթացակարգ է, որի միջոցով արտադրողն իրականացնում է սույն տեխնիկական կանոնակարգի 27-րդ կետով սահմանված պարտականությունները և միայն իր պատասխանատվության ներքո երաշխավորում ու հայտարարում է, որ էլեկտրասարքավորումը բավարարում է դրա նկատմամբ կիրառվող սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին:
27. Արտադրողը պետք է մշակի սույն տեխնիկական կանոնակարգի 28-րդ կետով նախատեսված տեխնիկական փաստաթղթերը և ինքը կամ Հայաստանի Հանրապետությունում իր լիազոր ներկայացուցիչը վերջին էլեկտրասարքավորման արտադրությունից հետո առնվազն 10 տարի պետք է պահպանի այդ փաստաթղթերը` պետական կառավարման մարմինների կողմից վերահսկողություն իրականացնելու նպատակով:
28. Տեխնիկական փաստաթղթերը`
1) սահմանում և հնարավորության դեպքում նաև ներառում են արտադրանքի նախագծման, արտադրության և շահագործման վերաբերյալ անհրաժեշտ պահանջներ.
2) իրենց կիրառելիության սահմաններում ներառում են առնվազն հետևյալ բաղադրիչները`
ա. արտադրանքի ընդհանուր նկարագրությունը,
բ. նախագծման և արտադրության գծագրերը, ենթահանգույցների, բաղադրիչների և շղթաների ընթացակարգերը,
գ. արտադրանքի շահագործումը (օգտագործումը), նշված գծագրերը և ընթացակարգերն ընկալելու համար անհրաժեշտ նկարագրությունները և բացատրությունները,
դ. ամբողջությամբ կամ մասնակի կիրառված փոխկապակցված ստանդարտների և (կամ) անհրաժեշտ տեխնիկական մասնագրերի ցանկը, որոնց հղումները հրապարակվել են Ստանդարտացման ազգային մարմնի կողմից: Փոխկապակցված ստանդարտների մասնակի կիրառման դեպքում տեխնիկական փաստաթղթերը պետք է ներառեն այն հատվածները, որոնք տարածվել (կիրառվել) են այդ արտադրանքի վրա (համար),
ե. եթե փոխկապակցված ստանդարտները չեն կիրառվել, ապա ներկայացվում է այն լուծումների նկարագրությունը, որոնց միջոցով ապահովվում է տեխնիկական կանոնակարգի պահանջների բավարարումը,
զ. նախագծի հաշվարկների արդյունքները, տեղեկատվություն` իրականացված փորձաքննությունների վերաբերյալ,
է. իրականացված փորձարկումների արձանագրությունը:
29. Արտադրողը կամ Հայաստանի Հանրապետությունում նրա լիազոր ներկայացուցիչը տեխնիկական փաստաթղթերի հետ համատեղ պետք է պահպանի նաև համապատասխանության հայտարարագրի օրինակը:
30. Արտադրողը պետք է ձեռնարկի այն բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի ապահովի արտադրվող էլեկտրասարքավորման համապատասխանությունը սույն տեխնիկական կանոնակարգով նախատեսված տեխնիկական փաստաթղթերին և սահմանված պահանջներին:
31. Արտադրողը կամ Հայաստանի Հանրապետությունում նրա լիազոր ներկայացուցիչը յուրաքանչյուր էլեկտրասարքավորում մակնշում է համապատասխանության ազգային նշանով և կազմում է համապատասխանության գրավոր հայտարարագիր:
32. Համապատասխանության ազգային նշանի մակնշումը պետք է իրականացվի Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 14-ի N 337-Ն որոշմամբ սահմանված կարգով:
33. Համապատասխանության հայտարարագիրը պետք է ընդգրկի հետևյալ տվյալները`
1) էլեկտրասարքավորման նկարագրությունը (անվանումը, մոդելի տեսակը կամ համարը, ցանկացած հավելյալ տեղեկություն, օրինակ` խմբաքանակը կամ սերիական համարը, բաղադրիչ մասերի անվանումները).
2) տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության վերաբերյալ հայտարարություն, որին պետք է համապատասխանի արտադրանքը` ներառյալ հղումներ փոխկապակցված ազգային ստանդարտներին.
3) անհրաժեշտության դեպքում հղում այն մասնագրերին, որոնց պահանջներին հայտարարվում է համապատասխանությունը.
4) լրացուցիչ տեղեկատվություն (արտադրանքի տեսակը կամ դասը)` համաձայն տեխնիկական կանոնակարգի.
5) հայտարարագրի ձևակերպման ամսաթիվը, արտադրողի կամ լիազորված ներկայացուցչի անվանումը, հասցեն և ստորագրությունը.
6) համապատասխանության գնահատման ընթացակարգ իրականացրած համապատասխանության գնահատման նշանակված մարմնի անվանումը, գտնվելու վայրը և (անհրաժեշտության դեպքում) նշանակված մարմինների գրանցամատյանում արձանագրված նույնականացման կոդը, վստահված անձի անունը, ազգանունը և զբաղեցրած պաշտոնը, ով ունի արտադրողի կամ նրա լիազոր ներկայացուցչի պարտավորություններն ստանձնելու իրավասություն:
VIII. ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
34. Էլեկտրասարքավորումների չափումների միասնականության ապահովումը պետք է իրականացվի «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
IX. ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
33. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին էլեկտրասարքավորումների համապատասխանության նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացվում է «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
ԱՂՅՈՒՍԱԿ
ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻ (ԱՏԳ ԱԱ) ԾԱԾԿԱԳՐԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԷԼԵԿՏՐԱՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻ
._____________________________________________________________________.
|NN |Ապրանքների անվանումը |ԱՏԳ ԱԱ |
|ը/կ| |ծածկագիրը |
|___|__________________________________________________|______________|
| 1 | 2 | 3 |
|___|_________________________________________________________________|
|1. |I. Կենցաղային նշանակության էլեկտրական ապարատներ և սարքեր |
| |_________________________________________________________________|
| |1) սննդի պատրաստման և պահման ու խոհանոցային |8418 10 200 1 |
| |աշխատանքների համար |8418 10 800 1 |
| |սառնարաններ, սառնախցիկներ, սառնարան-սառնախցիկներ |8418 21 |
| | |8418 29 000 0 |
| | |8418 30 200 1 |
| | |8418 30 800 1 |
| | |8418 40 200 1 |
| | |8418 40 800 1 |
| | |______________|
| |սպասք լվանալու մեքենաներ |8422 11 000 0 |
| | |______________|
| |էլեկտրական սալօջախներ և խոհանոցի էլեկտրասալիկներ,|8516 60 101 0 |
| |եփելու կաթսաներ և էլեկտրասալիկների համար |8516 60 109 0 |
| |էլեկտրատաքացուցիչ տարրերով վահանակներ, |8516 60 500 0 |
| |էլեկտրապահարաններ, էլեկտրաջեռոցներ, ներսարքված |8516 79 700 0 |
| |վառարաններ, տապակավառարաններ, մրգերի, |8516 60 800 0 |
| |բանջարեղենների, հատապտուղների, սնկերի համար |8516 60 900 0 |
| |էլեկտրաչորանոցներ |8516 79 700 0 |
| | |______________|
| |հեղուկի տաքացման համար էլեկտրասարքեր, թեյնիկներ, |8516 10 800 0 |
| |սրճեփներ, սրճամեքենաներ, մանկական սննդի |8516 71 000 0 |
| |տաքացուցիչներ, շոգեխաշիչներ, մանրէազերծիչներ |8516 79 700 0 |
| | |______________|
| |միկրոալիքային վառարաններ |8516 50 000 0 |
| | |______________|
| |թափոնահանիչներ (խոհանոցի մնացորդների մանրացման |8509 80 000 0 |
| |սարքեր) | |
| | |______________|
| |էլեկտրագրիլներ, հպումային գրիլներ, աերոգրիլներ, |8516 60 700 0 |
| |էլեկտրախորովածիչներ, էլեկտրափորձասարքեր |8516 60 900 0 |
| |(էլեկտռոտոստեռի), էլեկտրամանղալներ |8516 72 000 0 |
| |(էլեկտռոռոստեռի), վաֆլեկաղապարներ, ճարպաջեռոցներ, |8516 79 200 0 |
| |բարբեկյուրներ, հացաթխման վառարաններ, |8516 79 700 0 |
| |էլեկտրաթավաներ (ռակլետնիցի), յոգուրտամաններ | |
| |(յօգուռտնիցի), մուլտիեփներ (մուլտիվառկի) | |
| |էլեկտրաթավաներ | |
| | |______________|
| |խառնիչներ, սրճաղացներ, խոհանոցային մեքենաներ |8509 40 000 0 |
| |(կոմբայներ), սննդային պրոցեսորներ, հյութամզիչներ, |8509 80 000 0 |
| |ձիթահանչներ (խնոցիներ), մսաղացներ, բլենդերներ, | |
| |տրորիչներ, հարիչներ, կարտոֆիլամաքրիչներ, | |
| |պաղպաղակամաններ (մօռօժենիցի), դանակներ, | |
| |դանակսրիչներ (նոժետօչկի), մանրակտրիչներ | |
| |(շինկօվկի), պատառահատիչներ, հատիկաջարդիչներ | |
| |__________________________________________________|______________|
| |2) սպիտակեղենների, հագուստների և կոշիկեղենի |8450 11 110 0 |
| |մշակման (լվացքի, արդուկման, չորացման, մաքրման) |8450 11 190 0 |
| |համար |8450 11 900 0 |
| | |8450 12 000 0 |
| | |8450 19 000 0 |
| | |______________|
| |լվացքի մեքենաներ |8421 12 000 0 |
| |չորացման թմբկագլաններ, կենտրոնախուսակներ |8421 19 700 9 |
| |(ցենտռիֆուգի) |8451 21 000 |
| | |8451 29 000 |
| | |______________|
| |սպիտակեղենի լվացման համար սարքեր |8450 19 000 0 |
| | |______________|
| |անդրաձայնային սարքեր |8479 89 970 8 |
| | |______________|
| |արդուկներ, արդուկիչ մեքենաներ, շոգեմաքրիչներ |8424 30 900 0 |
| |(շոգեարտադրիչներ) |8424 89 000.9 |
| | |8451 30 |
| | |8516 40 000 0 |
| | |8516 79 700 0 |
| | |______________|
| |սրբիչների և հագուստների էլեկտրաչորուցիչներ |8516 79 700 0 |
| |__________________________________________________|______________|
| |3) սենքերի մաքրման և հավաքման համար |8508 |
| | |______________|
| |փոշեկուլներ (չոր և խոնավ մաքրման) |8509 80 000 0 |
| |հատակամաքրիչ |8508 |
| |փոշեկուլային համակարգեր |8509 80 000 0 |
| |էլեկտրախոզանակներ |8424 30 900 9 |
| |գոլորշային խոզանակներ, հատակի փայտեր |8424 89 000 9 |
| | |8509 80 000 0 |
| | |8516 79 700 0 |
| | |8509 80 000 0 |
| | |______________|
| |ջրաներծծումային մաքրող սարքեր |8414 51 000 9 |
| |__________________________________________________|______________|
| |4) սենքերում միկրոկլիմայի պահպանման և կարգավորման|8415 10 |
| |համար |8415 81 009 0 |
| |օդափոխիչներ |8415 82 000 9 |
| |օդալավորակիչներ |8415 83 000 9 |
| | |______________|
| |խոնավարարներ, գոլորշիչներ, չորացուցիչներ |8415 90 000 9 |
| | |8418 99 |
| | |8479 89 970 8 |
| | |8509 80 000 0 |
| | |______________|
| |օդամաքրիչներ, խոհանոցային օդաքաշիչներ |8414 60 000 |
| | |8421 39 200 8 |
| | |______________|
| |կենդանիների բազմացման և բույսերի աճեցման ժամանակ |8436 21 000 0 |
| |օգտագործվող էլեկտրատաքացուցիչներ, սենյակային |8516 21 000 0 |
| |սենքերի ջեռուցման (տաքացման) համար էլեկտրասարքեր, |8516 29 |
| |էլեկտրառադիատորներ, ջերմաօդափոխիչներ, | |
| |ջերմափոխանցիչներ | |
| | |______________|
| |էլեկտրաբուխարիներ |8516 21 000 0 |
| | |8516 29 500 0 |
| | |8516 29 910 0 |
| | |8516 29 990 0 |
| | |______________|
| |«տաք հատակ» համակարգեր |8516 80 |
| |__________________________________________________|______________|
| |5) սանիտարահիգիենիկ |8516 10 |
| | |______________|
| |ջրատաքացուցիչներ |3922 |
| |ցնցուղային խցեր, զուգարաններ (փոփոխական հոսանքի |7324 90 000 0 |
| |ցանցին միացման դեպքում` լուսավորում, տաքացնում) |8516 79 700 0 |
| | |9019 10 900 |
| | |______________|
| |բերանի խոռոչի հիգիենայի համար օգտագործվող սարքեր |8509 80 000 0 |
| | |______________|
| |շոգեբաղնիքների համար էլեկտրաջերմատաքացուցիչ սարքեր|8516 29 990 0 |
| |(քարիկներ) | |
| | |______________|
| |միջատների ոչնչացման համար էլեկտրասարքեր |8543 70 900 0 |
| |__________________________________________________|______________|
| |6) մազերի, մատների և մաշկի խնամքի համար |8510 10 000 0 |
| | |8510 30 000 0 |
| | |______________|
| |էլեկտրասափրիչներ, տրիմմերներ, մազազերծման սարքեր |8510 20 000 0 |
| |(էպիլյատօռի) մազերի կտրման համար մեքենաներ |8516 79 700 0 |
| |դեմքի համար էլեկտրաշոգեբաղնիք |8516 31 000 0 |
| |ֆեներ, ստայլերներ (ստայլեռի), մազերի հարդարման |8516 32 000 0 |
| |համար սարքեր, ուղղիչներ ձեռքերի համար |8516 33 000 0 |
| |էլեկտրաչորացուցիչներ |8516 32 000 0 |
| |մազերի համար էլեկտրաբիգուտիներ, էլեկտրաաքցաններ | |
| |__________________________________________________|______________|
| |7) մարմնի ջերմացման համար |6301 10 000 0 |
| |ջեռակներ, ծածկոցներ, ներքնակներ և բարձեր |6306 40 000 0 |
| | |6307 90 990 0 |
| | |9404 21 |
| | |9404 29 |
| | |9404 90 |
| |__________________________________________________|______________|
| |8) թրթռամերսման |9019 10 100 1 |
| |մարմնի մերսման համար ապարատներ (առանց բժշկի | |
| |հսկողության) | |
| |ոտքերի համար ջրամերսումային տաշտակներ |9019 10 900 1 |
| |__________________________________________________|______________|
| |9) խաղային, սպորտային և մարզասարքվածքային |9504 50 000 |
| |սարքավորանքներ | |
| | |______________|
| |փոփոխական հոսանքի ցանցին միացված տեսախաղեր և |9504 30 |
| |դրանց համար խաղային սարքեր, սպորտային և |9504 90 800 9 |
| |մարզասարքվածքային սարքավորանքներ |9506 91 |
| |__________________________________________________|______________|
| |10) լսա և տեսաապարատներ, հեռա և ռադիոհաղորդման |8519 |
| |ընդունիչներ |8521 |
| | |8525 80 |
| | |8527 |
| | |______________|
| |լսատեսագրառումային և լսատեսավերարտադրման |8528 49 |
| |ապարատներ |8528 59 |
| | |8528 69 |
| | |8528 72 |
| | |______________|
| |ռադիոընդունման ապարատներ |8527 |
| |__________________________________________________|______________|
| |հեռուստատեսային ընդունիչներ, հեռատյուներներ |8528 71 |
| |(տելետունեռի), արբանյակային հեռուստատեսության |8528 72 |
| |տյուներներ (տունեռի) | |
| | |______________|
| |ձայնային համակարգեր |8518 21 000 0 |
| | |8518 22 000 9 |
| | |8518 29 |
| | |______________|
| |ձայնային հաճախականության ուժեղացուցիչներ |8518 40 |
| | |8518 50 000 0 |
| |__________________________________________________|______________|
| |11) կարի և հյուսելու |8452 10 |
| |էլեկտրաշարժաբերով կարի օվերլոկներ |8452 10 190 0 |
| |էլեկտրական հյուսելու սարքեր |8447 |
| |__________________________________________________|______________|
| |12) սնման բլոկներ, լիցքավորման սարքեր, լարման | |
| |կայունացուցիչներ | |
| | | |
| |կենցաղային սարքավորանքների համար (կենցաղային |8504 40 300 9 |
| |էլեկտրասարքավորումներ, կենցաղային |8504 40 820 |
| |ռադիոէլեկտրոնային ապարատներ, հեռախոսներ, |8504 40 900 8 |
| |նավագնացներ, էլեկտրական հաշվիչ մեքենաների | |
| |սարքավորումներ) | |
| | | |
| |կուտակիչների լիցքավորման համար սարքավորումներ |8504 40 550 9 |
| |__________________________________________________|______________|
| |13) պարտեզաբանջարանոցային տնտեսությունների համար. |8433 11 100 0 |
| |գազոնահնձիչներ, տրիմմերներ (սիզամարգեր և դալար |8433 19 100 0 |
| |ցանկապատեր խուզելու համար) |8467 29 300 0 |
| | |8467 29 800 0 |
| | | |
| |պատուհանների, դռների, դարպասների (էլեկտրաշարժիչի |8479 89 970 8 |
| |լրակազմով) համար էլեկտրաշերտափեղկեր | |
| | | |
| |պարտեզային օդափուքեր |8467 29 900 0 |
| | | |
| |օդափոխիչային փոշեծուծներ |8508 60 000 0 |
| | | |
| |կիթի ապարատներ |8434 10 000 0 |
| |__________________________________________________|______________|
| |14) ակվարիումների և պարտեզների ջրավազանների համար|8414 80 800 9 |
| |ճնշակներ |8413 70 |
| |պոմպեր |8413 81 000 9 |
| | | |
| |ջեռուցիչներ |8516 10 800 0 |
| |լուսավորման սարքվածքներ (լամպեր) |9405 40 100 9 |
| | |9405 40 310 9 |
| | |8405 40 350 9 |
| | |9405 40 390 9 |
| | |9405 40 910 9 |
| | |9405 40 950 9 |
| | |9405 40 990 8 |
| | |9405 91 900 9 |
| | |9405 92 000 9 |
| | |9405 99 000 9 |
| | | |
| |ջրի զտման կամ մաքրման համար սարքվածքներ |8421 21 009 0 |
| |(էլեկտրական զտիչներ, մանրէազերծիչներ) | |
| | | |
| |էլեկտրական կերատաշտեր |8509 40 000 0 |
| | | |
| |պարտեզների համար դեկորատիվ շատրվաններ |8413 70 |
| |(էլեկտրաշարժիչով, պոմպով) |8413 81 000 9 |
| |__________________________________________________|______________|
| |15) էլեկտրապոմպեր |8413 |
| |խմելու ջրի, ջրամատակարարման, ջրային ջեռուցման, | |
| |կեղտաջրերի (առանձնատների, մենատների) | |
| |__________________________________________________|______________|
| |16) լուսային սարքվածքներ և լույսի աղբյուրներ |8539 21 920 0 |
| | |8539 21 980 0 |
| | |8539 22 |
| | |8539 29 920 0 |
| | |8539 29 980 0 |
| | |8539 31 |
| | |8541 40 100 0 |
| | | |
| |էլեկտրական լամպեր (ընդհանուր նշանակության |9405 |
| |շիկացման, լյումինեսցենտային կոմպակտ, | |
| |լուսադիոդային) | |
| | | |
| |ընդհանուր նշանակության լուսատուներ |9405 10 210 9 |
| | |9405 10 400 9 |
| | |9405 10 500 9 |
| | |9405 10 910 9 |
| | |9405 10 980 9 |
| | |9405 20 110 9 |
| | |9405 20 400 9 |
| | |9405 20 500 9 |
| | |9405 20 910 9 |
| | |9405 20 990 9 |
| | |9405 40 100 9 |
| | |9405 40 310 9 |
| | |9405 40 350 9 |
| | |9405 40 390 9 |
| | |9405 40 910 9 |
| | |9405 40 950 9 |
| | |9405 40 990 8 |
| | | |
| |գրունտում խորացված լուսատուներ |9405 40 100 9 |
| | |9405 40 310 9 |
| | |9405 40 350 9 |
| | |9405 40 390 9 |
| | |9405 40 910 9 |
| | |9405 40 950 9 |
| | |9405 40 990 8 |
| | | |
| |լուսարձակներ |9405 40 100 9 |
| |կենցաղային լուսային շարաններ, այդ թվում` |9405 30 000 0 |
| |տոնածառներինը | |
| |__________________________________________________|______________|
| |17) էլեկտրատեղակայման արտադրատեսակներ |8536 50 |
| |անջատիչներ, այդ թվում` կիսահաղորդչայինը, |9107 00 000 0 |
| |ժամանակակարգավորիչները | |
| | | |
| |էլեկտրասարքավորումների համար անջատիչներ |8536 50 |
| | | |
| |վարդակներ |8536 69 900 9 |
| |խրոցակներ |8536 69 900 9 |
| |ճյուղավորիչներ, հարմարակներ |8536 69 900 9 |
| | |8536 90 100 9 |
| | |8536 90 850 0 |
| |__________________________________________________|______________|
| |18) երկարիչներ | |
| |զտիչներով երկարիչներ |8544 42 |
| | | |
| |կոճի վրայի երկարիչներ |8544 42 |
| |_________________________________________________________________|
|2. |II. Անհատական էլեկտրոնային հաշվիչ մեքենաներ (անհատական |
| |համակարգիչներ) |
| |_________________________________________________________________|
| |Անհատական էլեկտրոնային հաշվիչ մեքենաներ, այդ |8471 30 000 0 |
| |թվում` համակարգային բլոկները |8471 41 000 |
| | |8471 49 000 0 |
| |__________________________________________________|______________|
| |Հաշվիչ ապարատները, այդ թվում` հաշվիչ մեքենայի հետ |8470 50 000 |
| |համատեղ աշխատողները | |
| |_________________________________________________________________|
|3. |III. Անհատական էլեկտրոնային հաշվիչ մեքենաներին միացված ցածր |
| |լարման սարքավորումներ |
| |_________________________________________________________________|
| |1) տպիչներ (պրինտերներ) |8443 32 100 9 |
| |2) սքաներներ |8471 60 700 0 |
| | |______________|
| |3) մոնիթորներ, թվային լուսաշրջանակներ |8519 |
| | |8521 |
| | |8527 |
| | |8528 41 000 0 |
| | |8528 51 000 0 |
| | |8528 59 800 9 |
| | |______________|
| |4) անխափան սնման աղբյուրներ |8504 40 300 |
| | |______________|
| |5) ձայնային ակտիվ համակարգեր |8518 21 000 0 |
| | |8518 22 000 0 |
| | |______________|
| |6) մուլտիմեդիային պրոեկտորներ |8528 61 000 0 |
| | |8528 69 |
| | |______________|
| |7) բազմագործառույթային սարքավորումներ |8443 31 |
| |_________________________________________________________________|
|4. |IV. Էլեկտրաֆիկացված գործիքներ (ձեռքի և շարժական էլեկտրական |
| |մեքենաներ) |
| |_________________________________________________________________|
| |Էլեկտրաֆիկացված գործիքներ (ձեռքի և շարժական |8467 21 |
| |էլեկտրական մեքենաներ) |8467 29 300 0 |
| | |8467 29 900 0 |
| |__________________________________________________|______________|
| |գայլիկոնիչներ, հորատիչներ, պտուտակադարձիչներ, |8467 22 |
| |մանեկապտտիչներ, պտուտակիչներ` սղոցներ, նրբասղոցներ| |
| |և հղկամեքենաներ, այդ թվում` անկյունայինները, |8467 29 300 0 |
| |ողորկման մեքենաներ |8467 29 510 0 |
| | |8467 29 530 0 |
| | |8467 29 590 0 |
| | |______________|
| |ռանդաներ |8467 29 700 0 |
| | |______________|
| |մկրատներ |8467 29 100 0 |
| | |8467 29 300 0 |
| | |8467 29 900 0 |
| | |______________|
| |շրջասրոց |8467 29 590 0 |
| | |______________|
| |ֆրեզային մեքենաներ |8467 29 900 0 |
| | |______________|
| |ձեռքի կուտակչային գործիքներ (լիցքավորման սարքով) |8467 29 300 0 |
| | |______________|
| |անհատական օգտագործման համար փոքրաեզրաչափային |8465 |
| |փայտամշակման հաստոցներ | |
| | |______________|
| |անբոցավառելիության հեղուկների ատրճանակ-փոշարարներ |8424 20 000 0 |
| |__________________________________________________|______________|
|5. |V. Էլեկտրաերաժշտական գործիքներ | |
| |__________________________________________________|______________|
| |Էլեկտրաերաժշտական գործիքներ |9207 |
| |__________________________________________________|______________|
|6. |VI. Մալուխներ, մետաղալարեր և քուղեր | |
| |__________________________________________________|______________|
| |Մալուխներ, մետաղալարեր և քուղեր |8544 49 910 |
| | |8544 49 950 0 |
| | |8544 49 990 0 |
| |_________________________________________________________________|
|7. |VII. Ավտոմատ անջատիչներ, անջատման պաշտպանիչ սարքեր |
| |_________________________________________________________________|
| |Ավտոմատ անջատիչներ, անջատման պաշտպանիչ սարքեր |8535 21 000 0 |
| | |8535 90 000 0 |
| | |8536 20 100 8 |
| | |8536 20 900 0 |
| | |8536 30 |
| |_________________________________________________________________|
|8. |VIII. Էլեկտրական էներգիայի բաշխման համար ապարատներ |
| |_________________________________________________________________|
| |1) անջատիչներ և ներհատվածքային փոխարկիչներ, ոչ |8535 30 100 0 |
| |ավտոմատ զատիչներ, անջատիչներ-զատիչներ, |8535 90 000 0 |
| |փոխարկիչներ-զտիչներ, անջատիչներ և փոխարկիչներ, |8536 50 |
| |այդ թվում` փաթեթայինները, փաթեթաբռնցքայինները | |
| | |______________|
| |2) արդյունաբերական նշանակության էլեկտրական |8535 90 000 0 |
| |միակցիչներ |8536 90 100 9 |
| | |8535 10 000 0 |
| | |______________|
| |3) կենցաղային և արդյունաբերական նշանակության |8536 10 |
| |ապահովիչներ | |
| | |______________|
| |4) պտուտակային և ոչ պտուտակային հպումային |8535 90 000 0 |
| |սեղմիչներ, սեղմիչների, սեղմակային շրջանակների |8536 90 010 0 |
| |հավաքածուներ, միակցիչ սարքեր |8536 90 100 9 |
| | |______________|
| |5) փոփոխական կամ հաստատուն հոսանքի ցանցից |8535 30 100 0 |
| |կարգավորվող ընդհանուր նշանակության մինչև 1000 Ա |8535 90 000 0 |
| |հաստատուն և փոփոխական հոսանքի էլեկտրամագնիսական |8536 41 |
| |հպարկիչներ |8536 49 000 0 |
| | |______________|
| |6) էլեկտրամագնիսական գործարկիչներ (բացառությամբ |8535 90 000 0 |
| |ծովային և պայթյունապաշտպան էլեկտրամագնիսական |8536 30 |
| |գործարկիչներից) |8536 50 |
| | |8537 10 990 0 |
| | |8537 20 910 0 |
| | |______________|
| |7) մինչև 1000 Վ լարման լրակազմային սարքեր |8537 10 |
| | |______________|
| |8) բնակելի շենքերի համար լուսավորման վահանակներ, |8537 10 910 9 |
| |հասարակական շենքերի համար բաշխման վահանակներ, |8537 10 990 0 |
| |բնակելի և հասարակական շենքերի համար |8537 20 910 0 |
| |ներանցիչ-բաշխիչային սարքեր, արտադրական և | |
| |հասարակական շենքերի համար լուսավորման վահանակներ | |
| |_________________________________________________________________|
|9. |IX. Էլեկտրատեխնիկական սարքավորումների կառավարման համար էլեկտրական|
| |ապարատներ |
| |_________________________________________________________________|
| |էլեկտրատեխնիկական սարքավորումների կառավարման համար|8535 90 000 0 |
| |էլեկտրական ապարատներ. |8536 41 |
| | |8536 49 000 0 |
| | |______________|
| |1) կառավարման և պաշտպանական ռելեներ |8535 |
| | |______________|
| |2) էլեկտրական և էլեկտրատեխնիկական ապարատներ, |8536 |
| |էլեկտրատեխնիկական սարքավորումների կառավարման | |
| |նպատակների համար հաղորդակցման տարրեր | |
| | |______________|
| |3) ջերմապաշտպանիչներ |9032 10 |
| | |______________|
| |4) ծրագրավորման սարքով անջատիչներ |8535 30 100 0 |
| | |8535 90 000 0 |
| | |8536 50 |
| | |8537 10 910 9 |
| | |______________|
| |5) լուսային ցուցասարքեր |8512 20 000 9 |
| | |______________|
| |6) մեխանիկական մղլակային գործառույթով շտապ |8535 30 100 0 |
| |կանգառումով էլեկտրական սարքեր |8535 90 000 0 |
| | |8536 50 |
| | |______________|
| |7) ավտոմատ փոխարկման կոմուտացիայի սարքեր |8535 30 100 0 |
| | |8535 90 000 0 |
| | |8536 50 |
| | |______________|
| |8) կառավարման և պաշտպանական կոմուտացիայի սարքեր |8536 90 850 0 |
| | |8537 10 990 0 |
| | |8537 20 910 0 |
| | |8535 90 000 0 |
| | |8536 30 |
| | |______________|
| |9) իմպուլսային գերլարումներից պաշտպանության |8537 10 990 0 |
| |սարքավորումներ (գերլարումների սահմանափակիչներ) |8537 20 910 0 |
| | |8535 40 000 0 |
| | |8536 30 |
| | |______________|
| |10) տարրային կոմուտատորներ, հրահանգային ապարատներ,|8535 30 100 0 |
| |կոնտրոլերներ, թմբուկային փոխարկիչներ, ձեռնային |8535 90 000 0 |
| |գործարկիչներ, տարբեր անջատիչներ |8536 50 |
| | |8537 10 910 0 |
| | |8537 20 910 0 |
| | |______________|
| |11) համապիտանի, փոքրաեզրաչափքային, խաչային, |8535 30 100 0 |
| |սողանկային (պօլզունկօվիյ) անջատիչներ և |8535 90 000 0 |
| |փոխարկիչներ, բանալիներ |8536 50 |
| | |______________|
| |12) դիրքային անջատիչներ և փոխարկիչներ, դիրքային |8535 30 100 0 |
| |անջատիչների բլոկներ, միկրոանջատիչներ |8535 90 000 0 |
| |(միկրոփոխարկիչներ) |8536 50 |
| | |______________|
| |13) կառավարման սեղմակոճակներ, սեղմակոճակային |8535 30 100 0 |
| |կառավարման կետեր, կայաններ, ապարատներ |8535 90 000 0 |
| | |8536 50 |
| | |8537 10 990 0 |
| | |8537 20 910 0 |
| | |______________|
| |14) ինքնավար աշխատող կենցաղային էլեկտրական սարքերի|8537 10 910 9 |
| |կառավարման ավտոմատ սարքեր |8537 20 910 0 |
| | |9032 89 000 9 |
| | |______________|
| |15) էլեկտրական սարքերի համար անջատիչներ և |8535 30 100 0 |
| |փոխարկիչներ |8535 90 000 0 |
| | |8536 50 |
._____________________________________________________________________.