Սեղմել Esc փակելու համար:
ԿԱՆԱՆՑ ԿՈՆՍՈՒԼՏԱՑԻԱՅՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ԱՌԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԿԱՆԱՆՑ ԿՈՆՍՈՒԼՏԱՑԻԱՅՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ԱՌԱՆՁԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՁԵՎԵՐ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ (3-Ր ...

 

 

100.0016.090714

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «09»        07            2014 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10014270

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

6 մայիսի 2014 թվականի N 16-Ն

 

ԿԱՆԱՆՑ ԿՈՆՍՈՒԼՏԱՑԻԱՅՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ԱՌԱՆՁԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՁԵՎԵՐ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(3-րդ մաս)

 

Հավելված 18

i

ՀՀ ԱՆ 2014 թվականի

մայիսի 6-ի

N 16-Ն հրամանի

 

._________________________________________________________________________.

|ՀՂԻԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՁԵՎ (ձև  005)              |

|_________________________________________________________________________|

|1. Հղիությունը վարող բժշկական |     |                   | | | | | | | |  |

|կազմակերպության անվանումը և   |     |                   | | | | | | | |  |

|կոդը                          |     |                   | | | | | | | |  |

|______________________________|_____|___________________|________________|

|2. Հղիի և  ծննդկանի անհատական |     |3. Հաշվառման       |    |     |     |

|քարտի համարը                  |     |վերցնելու ամսաթիվը |    |     |     |

|                              |     |/օր, ամիս, տարի/   |    |     |     |

|                              |     |                   |    |     |     |

|______________________________|_____|___________________|____|_____|_____|

|4. Գրանցված է բժշկական        |     |6. Վերջին          |    |     |     |

|կազմակերպությունում           |     |դաշտանային ցիկլի   |    |     |     |

|                              |     |առաջին օրը,        |    |     |     |

|                              |     |ամիսը, տարին       |    |     |     |

|______________________________|_____|___________________|________________|

|5. ՈՒղեգրված է գրանցող        |     |7. Պտղի ենթադրյալ  |       |        |

|առողջության առաջնային         |     |գեստացիան          |       |        |

|պահպանման բժշկի կողմից        |     |շաբաթներով         |       |        |

|______________________________|_________________________|________________|

|8. Հղի կնոջ անունը,           |             |           |                |

|ազգանունը, հայրանունը         |             |           |                |

|______________________________|_____________|___________|________________|

|9. Անձը հաստատող փաստաթղթի    |     |||||||||10. Ծննդյան|    |     |     |

|տեսակը, սերիան և  համարը      |     |||||||||օրը, ամիսը,|    |     |     |

|                              |     |||||||||տարին      |    |     |     |

|______________________________|_____|||||||||___________|________________|

|11. Հանրային ծառայությունների | | | |||||||||12.        |                |

|համարը/սոցիալական քարտի համարը| | | |||||||||Հեռախոսի   |                |

|                              | | | |||||||||համարը     |                |

|______________________________|__________________________________________|

|13. Հաշվառման վայրը (մարզ,    |                                          |

|քաղաք/գյուղ, փողոց, շենք/տուն,|                                          |

|բնակարան)                     |                                          |

|______________________________|__________________________________________|

|14. Բնակության վայրը (մարզ,   |                                          |

|քաղաք/գյուղ, փողոց, շենք/տուն,|                                          |

|բնակարան)                     |                                          |

|______________________________|__________________________________________|

|15. Հղիությունը վարող         |      |                                   |

|մանկաբարձ-գինեկոլոգի անունը,  |      |                                   |

|ազգանունը, ստորագրությունը    |      |                                   |

|______________________________|______|___________________________________|

|16. Հղիությունը վարող         |      |                                   |

|մանկաբարձուհու (բուժքույր)    |      |                                   |

|անունը, ազգանունը,            |      |                                   |

|ստորագրությունը               |      |                                   |

|______________________________|______|___________________________________|

|17. Այցի կատարման |   |   |   |18.   |                                   |

|օրը, ամիսը, տարին |   |   |   |Նշում-|                                   |

|                  |   |   |   |ներ   |                                   |

|_________________________________________________________________________|

|19. Հղիների հսկողության ընթացքում իրականացված ծառայությունները           |

|_________________________________________________________________________|

|Ծառա-  |Ծառայու- |Ծառայու-|Վճար- |Արդ-  |Ծառա-|Ծառա-  |Ծառա-|Վճար-|Արդ-  |

|յության|թյուն    |թյան    |ման   |յունք |յու- |յու-   |յու- |ման  |յունք |

|կոդ    |մատուցած |մատուց- |տեսակը|      |թյան |թյուն  |թյան |տե-  |      |

|       |բժշկական |ման օր, |      |      |կոդ  |մատու- |մա-  |սակը |      |

|       |կազմակեր-|ամիս,   |      |      |     |ցած    |տուց-|     |      |

|       |պության  |տարի    |      |      |     |բժշկա- |ման  |     |      |

|       |կոդ և    |        |      |      |     |կան    |օր,  |     |      |

|       |անվանում |        |      |      |     |կազմա- |ամիս,|     |      |

|       |         |        |      |      |     |կերպու-|տարի |     |      |

|       |         |        |      |      |     |թյան   |     |     |      |

|       |         |        |      |      |     |կոդ և  |     |     |      |

|       |         |        |      |      |     |անվա-  |     |     |      |

|       |         |        |      |      |     |նում   |     |     |      |

|_______|_________|________|______|______|_____|_______|_____|_____|______|

|01010  |||||     |  |  |  |      |      |     |||||   | | | |     |      |

|_______|||||_____|__|__|__|______|______|_____|||||___|_|_|_|_____|______|

|01035  |||||     |  |  |  |      |      |     |||||   | | | |     |      |

|_______|||||_____|__|__|__|______|______|_____|||||___|_|_|_|_____|______|

|01038  |||||     |  |  |  |      |      |     |||||   | | | |     |      |

|_______|||||_____|__|__|__|______|______|_____|||||___|_|_|_|_____|______|

|01039  |||||     |  |  |  |      |      |     |||||   | | | |     |      |

|_______|||||_____|__|__|__|______|______|_____|||||___|_|_|_|_____|______|

|01043  |||||     |  |  |  |      |      |     |||||   | | | |     |      |

|_______|||||_____|__|__|__|______|______|_____|||||___|_|_|_|_____|______|

|01050  |||||     |  |  |  |      |      |     |||||   | | | |     |      |

|_______|||||_____|__|__|__|______|______|_____|||||___|_|_|_|_____|______|

|01060  |||||     |  |  |  |      |      |     |||||   | | | |     |      |

|_______|||||_____|__|__|__|______|______|_____|||||___|_|_|_|_____|______|

|04001  |||||     |  |  |  |      |      |     |||||   | | | |     |      |

|_______|||||_____|__|__|__|______|______|_____|||||___|_|_|_|_____|______|

|04012  |||||     |  |  |  |      |      |     |||||   | | | |     |      |

|_______|||||_____|__|__|__|______|______|_____|||||___|_|_|_|_____|______|

|04036  |||||     |  |  |  |      |      |     |||||   | | | |     |      |

|_______|||||_____|__|__|__|______|______|_____|||||___|_|_|_|_____|______|

|07050  |||||     |  |  |  |      |      |     |||||   | | | |     |      |

|_________________|__|__|__|___________________|||||______________________|

|20. Ախտորոշում   |  |  |  |21. ՈՒղեկցող       |||||                      |

|/կոդ/            |  |  |  |Հիվանդություններ   |||||                      |

|_________________|__|__|__|/կոդ և  անվանում/  |||||______________________|

|22.              |__|__|__|                   |||||______________________|

|Բարդություններ   |  |  |  |                   |||||                      |

|/կոդ/            |  |  |  |                   |||||                      |

|_________________|__|__|__|___________________|__________________________|

|23. Դեպքի ավարտ  |  |  |  |24. Մուտքագրողի    |Ամսաթիվ /օր, ամիս, տարի/  |

|(ելք/կոդ)        |  |  |  |անունը, ազգանունը  |                          |

|Ամսաթիվ          |  |  |  |ստորագրությունը    |                          |

|(օր, ամիս, տարի) |  |  |  |                   |                          |

._________________________________________________________________________.

(18-րդ հավելվածը լրաց. 04.02.15 թիվ 03-Ն հրաման)

 

Հավելված N 19

i

ՀՀ ԱՆ 2014 թվականի

մայիսի 6-ի

N 16-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ՀՂԻԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՁԵՎԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Հղիի հսկողության պարտադիր ծավալների հաշվառման ձևը (այսուհետ` Ձև) լրացվում է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բոլոր բժշկական կազմակերպություններում` մանկաբարձ-գինեկոլոգի կողմից` այն անձանց համար, ովքեր դիմել են մանկաբարձ-գինեկոլոգին` որպես իրենց հղիության հսկողությունն իրականացնող բժշկի և հաշվառվել են նրա մոտ էլեկտրոնային հաշվառման եղանակով:

2. Ձևը իրենից ներկայացնում է հղիության հաշվառման և վարման ընթացքում կատարված այցերի հաշվառման անհատական ձև, որը հիմք է հանդիսանում մանկաբարձ-գինեկոլոգի գործունեության գնահատման և դրա հիման վրա բժշկական կազմակերպությունների լրացուցիչ փոխհատուցման և բժիշկների վարձատրության համար:

3. Ձևը լրացվում է հղիության հաշվառման և հղիության ավարտի/ելքի դեպքում, իսկ հղիության վարման ընթացքում միայն համապատասխան լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների իրականացման նպատակով հղիի այցի դեպքում:

4. Ձևը կիրառելի է բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ծավալի գնահատման, ծախսերի պլանավորման, բուժօգնության ստանդարտների և ծախսերի հիմնավորվածության, բժշկական օգնության և սպասարկման որակի գնահատման և բարելավման միջոցառումների պլանավորման, ինչպես նաև ներքին կառավարման նպատակով վիճակագրական հաշվետվություններ կազմելու համար:

 

II. Ձևի շրջանառության կազմակերպումը բժշկական կազմակերպությունում

 

5.Բժշկական կազմակերպությունը Ձևի շրջանառությունը կարող է կազմակերպել ստորև շարադրված երեք տարբերակներից որևէ մեկով: Ձևի շրջանառության ընտրված տարբերակը հաստատվում է բժշկական կազմակերպության ղեկավարի հրամանով:

1) Ձևի շրջանառության 1-ին տարբերակը իրականացվում է հետևյալ կերպ.

ա. Ձևերը գտնվում են գրանցման (մատենավարման) բաժնում կամ ընդունարանում, որտեղ գրանցման մատյանի միջոցով վարվում է համարակալված ձևերի հաշվառում: Գրանցման (մատենավարման) բաժնի աշխատակցի բացակայության դեպքում, բժշկական կազմակերպության ղեկավարի հրամանով, հաշվառման պարտականությունների կատարումը հանձնարարվում է այլ աշխատակցի (գրանցող),

բ. Հաշվառման վերցված հղիի յուրաքանչյուր «այցի» համար գրանցողը հատկացնում է մեկ ձևաթուղթ, որի 1, 4, 5, 8-14, 17-րդ կետերի լրացումից հետո հանձնում է բժշկին,

գ. Բժիշկը (կամ բժշկի հրահանգով` բուժքույրը), լրացնում է առաջին այցի համար 2. 3. 6. 7 և 18-23, իսկ յուրաքանչյուր հաջորդ այցերի համար` 7-րդ և 18-ից մինչև 23-րդ կետերը: Դեպքի ավարտից հետո Ձևը լրացվում է մեկ աշխատանքային օրվա ընթացքում: Ձևի լրացման հիմք են հանդիսանում ՀՀ առողջապահության նախարարի 2014 թվականի մայիսի 6-ի N 16-Ն հրամանով հաստատված հավելված 1-ում (հղիի և ծննդկանի անհատական քարտ) կատարված գրառումները: Ձևում լրացվում են միայն փաստացի իրականացված ծառայությունները (նշանակված, բայց չիրականացված ծառայությունները չեն լրացվում),

դ. Լրացված Ձևերը բժիշկը ստորագրում է և յուրաքանչյուր աշխատանքային օրվա վերջում հանձնում բժշկական կազմակերպության մուտքագրողին,

ե.Մուտքագրողը Ձևերի մուտքագրումը իրականացնում է բժիշկներից լրացված Ձևերի ստացման հերթականությամբ: Տվյալները մուտքագրելուց հետո Մուտքագրողը Ձևում լրացնում է մուտքագրման ամսաթիվը, ստորագրում նախատեսված տեղում:

զ. Հղիության ավարտից/ելքից հետո մուտքագրողը տպում է հղիի ձևի ամփոփը, ստորագրում և փոխանցում է բժշկին` այն սահմանված կարգով պահպանելու նպատակով:

2) Ձևի շրջանառութան 2-րդ տարբերակը իրականացվում է հետևյալ կերպ.

ա. Նախօրոք բժշկական կազմակերպությունը տեղադրում է համակարգիչ գրանցման (մատենավարման) բաժնում կամ ընդունարանում, որտեղ վարվում է ձևերի ավտոմատ հաշվառում,

բ. Հաշվառման վերցված հղիի յուրաքանչյուր «այցի» համար գրանցողը տպագրում է մեկ ձևաթուղթ, որի 1-ից 17-րդ կետերը և 20-րդ կետը լրացվում են ավտոմատ` հղիության հաշվառման ժամանակ լրացված այցի ընթացքում տրամադրված տվյալների հիման վրա և հանձնում է բժշկին,

գ. Ձևի 1-ից 17-րդ կետերում և 20-րդ կետում փոփոխությունների դեպքում հիմք է վերցվում տպագրված ձևի վրա կատարված նշումներով ձևը, որից հետո նշված փոփոխությունները ենթակա են կատարման ձևի էլեկտրոնային տարբերակում,

դ. Յուրաքանչյուր այցի համար բժիշկը (կամ բժշկի հրահանգով` բուժքույրը) լրացնում է 18-ից մինչև 23-րդ կետերը: Դեպքի ավարտից հետո Ձևը լրացվում է մեկ աշխատանքային օրվա ընթացքում: Ձևի լրացման հիմքը` ՀՀ առողջապահության նախարարի 2014թ մայիսի 6-ի N 16-Ն հրամանով հաստատված հավելված 1-ում կատարված գրառումներն են: Ձևում լրացվում են միայն փաստացի իրականացված ծառայությունները (նշանակված, բայց չիրականացված ծառայությունները չեն նշվում),

ե. Լրացված Ձևերը բժիշկը ստորագրում է և յուրաքանչյուր աշխատանքային օրվա վերջում հանձնում բժշկական կազմակերպության մուտքագրողին,

զ. Մուտքագրողը Ձևերի մուտքագրումը իրականացնում է բժիշկներից լրացված Ձևերի ստացման հերթականությամբ: Տվյալները մուտքագրելուց հետո Մուտքագրողը Ձևում լրացնում է մուտքագրման ամսաթիվը, ստորագրում նախատեսված տեղում:

է. Հղիության ավարտից/ելքից հետո մուտքագրողը տպում է հղիի ձևի ամփոփը, ստորագրում և փոխանցում է բժշկին` այն սահմանված կարգով պահպանելու նպատակով:

3) Ձևի շրջանառութան 3-րդ տարբերակը իրականացվում է հետևյալ կերպ.

ա. Բժշկական կազմակերպությունը ընդունարանում կամ համապատասխան սենյակում տնօրենի հրամանով տեղադրում է համակարգիչ` ավտոմատացված տեղեկատվական համակարգչային ծրագրով, որտեղ կազմակերպվում է բժշկական կազմակերպության բնակչության գրանցման, առողջության առաջնային պահպանման (այսուհետ` ԱԱՊ) այցերի հաշվառման, հղիի հաշվառման ձևերի գրանցման, հաշվետվությունների ստացման և ուղարկման, ցուցանիշների վերահսկման և համակարգման գործընթաց,

բ. Ավտոմատացված տեղեկատվական համակարգչային ծրագրեր են տեղադրվում նաև բժիշկների համակարգիչներում, որտեղ տնօրենի հրամանով բժիշկը կամ բուժքույրը կատարում են հղիի այցերի մուտքագրումներ` հիմք ընդունելով ՀՀ առողջապահության նախարարի 2014 մայիսի 6-ի թվականի N 16-Ն հրամանով հաստատված հավելված 1-ով նախատեսված հղիի և ծննդկանի անհատական քարտում տվյալ այցի մասին լրացված տեղեկատվությունը:

գ. Գրառումները հղիի և ծննդկանի անհատական քարտում կատարվում են սույն կարգի հղիի հսկողության պարտադիր ծավալների հաշվառման ձևի լրացման պահանջներին համապատասխան:

դ. Մուտքագրված տվյալները բժիշկը հաստատում է և ուղարկում բժշկական կազմակերպության տվյալների շտեմարան:

 

III. Լրացված և մուտքագրած Ձևերի պահպանումը բժշկական

կազմակերպությունում

 

6. Լրացված և մուտքագրած Ձևերի թղթային տարբերակները բժշկական կազմակերպությունում պահպանվում են 3 տարի ժամկետով` հղիի և ծննդկանի անհատական քարտում: Նշված ժամկետը լրանալուց հետո այդ ձևաթղթերը ենթակա են ոչնչացման` համապատասխան ակտի ձևակերպմամբ, իսկ էլեկտրոնային տարբերակները արխիվացվում են յուրաքանչյուր տարվա վերջում և պահպանվում մագնիսական կրիչների վրա:

 

IV. Ձևի շրջանառության համակարգումը

 

7, Ձևի լրացման գործընթացի համակարգումը և թերությունների շտկումը բժշկական կազմակերպությունում իրականացվում է ըստ տնօրենի կողմից հաստատված ներքին կանոնակարգի` նշանակված պատասխանատու անձի (այսուհետ` Համակարգող) միջոցով:

8, Թերի լրացված Ձևերը չեն մուտքագրվում և աշխատանքային օրվա վերջում դրանք ներկայացվում են Համակարգողին: Համակարգողը թերությունները վերացնելու նպատակով դրանք քննարկում է բժշկի հետ և ետ վերադարձնում: Բժիշկը Ձևում եղած թերությունները մեկ աշխատանքային օրվա ընթացքում շտկում և հանձնում է մուտքագրողին:

9. Լրացման տեսակետից թերի են համարվում այն ձևերը, որոնցում բացակայում են.

1) 1-ից 17-րդ կետերը, 20-րդ և 24-րդ կետերը` բոլոր դեպքերի համար,

2) 19-րդ կետը` այն դեպքերի համար, երբ բացակայում է «Արդյունք» սյունում որևէ գրառում, սակայն կան նշումներ համապատասխան ծառայություն մատուցած բժշկական կազմակերպության կոդի և անվանման և/կամ ծառայության մատուցման օր, ամիս տարի տողերում,

3) 23-րդ կետը` այն դեպքերի համար, երբ 7-րդ կետում նշված թիվը անցել է 41 շաբաթական ժամկետը:

10. Համակարգողը պարբերաբար կատարում է ընտրանքային ստուգում` դիտարկելով Ձևում լրացված տեղեկությունների համապատասխանությունը հղիի և ծննդկանի անհատական քարտում կատարված գրառումների հետ կամ տվյալների համապատասխանությունը տվյալների էլեկտրոնային բազայում:

 

V. Բժշկական կազմակերպության կողմից հղիների հսկողության վերաբերյալ

հաշվետվությունների ներկայացման կարգը

 

11. Պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով արտահիվանդանոցային մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող յուրաքանչյուր բժշկական կազմակերպություն էլեկտրոնային կրիչով, էլեկտրոնային փոստով կամ ինտերնետի միջոցով առցանց տարբերակով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի պետական առողջապահական գործակալության (այնուհետև` ՊԱԳ) տարածքային կենտրոն է ներկայացնում հղիի հսկողության պարտադիր ծավալների հաշվառման ձևերի էլեկտրոնային տվյալների շտեմարանը` ոչ ուշ, քան հաշվետու ամսվան հաջորդող հինգերորդ աշխատանքային օրը:

12. Տվյալների շտեմարանի հետ միասին բժշկական կազմակերպության պատասխանատուն թղթային տարբերակով, էլեկտրոնային կրիչով, էլեկտրոնային փոստով կամ ինտերնետի միջոցով առցանց տարբերակով ներկայացնում է ՀՀ առողջապահության նախարարի 06.05.2014 թվականի N 16-Ն հրամանի հավելված 20-ով հաստատված «Հաշվետվություն ծառայությունների վերաբերյալ ըստ հղիության շաբաթների» ամփոփ ամսեկան հաշվետվությունը (Հաշվետվություն PR_001), որը պետք է հաստատված լինի բժշկական կազմակերպության տնօրենի և պատասխանատուի կողմից:

13. ՊԱԳ տարածքային կենտրոնի կողմից 1 աշխատանքային օրվա ընթացքում ստուգվում է բժշկական կազմակերպության կողմից ներկայացված հաշվետվության ձևի և տվյալների շտեմարանի համապատասխանությունը: Թերությունների կամ անհամապատասխանության դեպքում բժշկական կազմակերպությունը 1 աշխատանքային օրվա ընթացքում շտկում և ՊԱԳ-ի տարածքային կենտրոն է ներկայացնում ճշտված ամփոփ հաշվետվությունը և տվյալների շտեմարանը:

14. Տվյալների հանրապետական (միասնական) շտեմարանում հաշվետու ժամանակահատվածի վերջին օրվա դրությամբ տվյալների համադրումների և ճշտումների հիման վրա ՊԱԳ-ի կողմից Վեբ ծառայության միջոցով հրապարակվում է վավեր հղիության գրանցումների, անվավեր գրանցումների և մանկաբարձ-գինեկոլոգների ըստ գործունեության արդյունքների գնահատման ամփոփ հաշվետվություններ, որոնք հիմք են ընդունվում բժշկական կազմակերպության կողմից ներկայացված ՀՀ առողջապահության նախարարի 24.01.2011 թվականի N 63-Ա և 03.05.2010 թվականի N 695-Ա հրամաններով հաստատված «Պետական պատվերի շրջանակներում կատարված աշխատանքներն ըստ բյուջետային ծրագրերի և բժշկական ծառայությունների տեսակների» (Ձև N HP_011) և «Ամփոփ հաշվետվություն ցուցանիշների կատարման վերաբերյալ» (Ձև N EN 009) հաշվետվությունների ձևավորման համար:

15. Հղիի հսկողության պարտադիր ծավալների հաշվառման ձևերի միջոցով տվյալների հավաքման և մուտքագրման տեխնիկական և ծրագրային ապահովման աշխատանքների ֆինանսավորման աղբյուր է հանդիսանում մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնության և սպասարկման ծրագրի և ըստ գործունեության արդյունքների լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի համար նախատեսված գումարները:

 

VI. Ձևի լրացման պահանջներ, պարզաբանումներ

 

16. Ձևը լրացվում է միայն ՀՀ առողջապահության նախարարի 2013 թվականի նոյեմբերի 28-ի N 77-Ն հրամանով հաստատված «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում արտահիվանդանոցային պայմաններում ցուցաբերվող մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնության և սպասարկման չափորոշիչ»-ով սահմանված ընթացակարգին համապատասխան հաշվառված հղիների համար:

17. Բժշկի/բուժքրոջ ժամանակավոր բացակայության դեպքում, նրա մոտ հաշվառված հղիի սպասարկումն իրականացվում է այլ բժշկի կողմից` տվյալ այցի համար լրացվող Ձևում նշելով փոխարինող բժշկի տվյալները:

18. Ձևի լրացման ընթացքում` անկախ ընտրված տարբերակից, պարտադիր են հետևյալ լրացման պահանջները.

1) Հղիությունը վարող բժշկական կազմակերպության անվանումը և կոդը-Լրացվում է հղիությունը վարող բժշկական կազմակերպության անվանումը, իսկ վանդակներում լրացվում է բժշկական կազմակերպության ութանիշ կոդը, որը տրված է ՊԱԳ-ի կողմից: Եթե կոդի վերջին չորս նիշերը զրոներ են, ապա դրանք չեն լրացվում:

2) Հղիի և ծննդկանի անհատական քարտի համարը-լրացվում է հղիի և ծննդկանի անհատական քարտի համարը:

3) Հաշվառման վերցնելու օրը, ամիսը, տարին-լրացվում է հղիին հաշվառման վերցնելու ամսաթիվը:

4) Գրանցված է բժշկական կազմակերպությունում-Եթե տվյալ հղին գրանցված է հսկողությունը իրականացնող կազմակերպությունում` ԱԱՊ բժշկի մոտ համապատասխան վանդակում դրվում է «V» նշանը: Եթե տվյալ հղին գրանցված չէ հսկողությունը իրականացնող կազմակերպությունում` ԱԱՊ բժշկի մոտ և ներկայացրել է տեղեկանք, որ գրանցված է այլ բժշկական կազմակերպության ԱԱՊ բժշկի մոտ, սակայն այնտեղ հղիության հսկողություն չի իրականացվում, ապա համապատասխան վանդակում նշում չի արվում:

5) ՈՒղեգրվել է գրանցող ԱԱՊ բժշկի կողմից _ Եթե առկա է ԱԱՊ բժշկի կողմից տրված ուղեգիր` անկախ այն հանգամանքից թե դա հսկողությունը իրականացնող կազմակերպության ԱԱՊ բժշկի, թե այլ բժշկական կազմակերպության ԱԱՊ բժշկի կողմից է տրամադրված, ապա համապատասխան վանդակում դրվում է «V» նշանը: ՈՒղեգրի բացակայության դեպքում համապատասխան վանդակում նշում չի արվում:

6) Վերջին դաշտանային ցիկլի առաջին օրը, ամիսը, տարին-Հղիի հարցման միջոցով հնարավոր հստակ ժամկետ:

7) Պտղի ենթադրյալ գեստացիան շաբաթներով-նշվում է սոնոգրաֆիայի իրականացման օրվան համապատասխան գեստացիան շաբաթներով:

8) Հղի կնոջ անունը, ազգանունը, հայրանունը-լրացվում է հղի կնոջ անունը, ազգանունը, հայրանունը ըստ հերթականության, հիմք ընդունելով անձը հաստատող փաստաթուղթը:

9) Անձը հաստատող փաստաթղթի տեսակը, սերիան և համարը-լրացվում է հղիի անձը հաստատող փաստաթղթի տեսակը (ՀՀ անձնագիր, նույնականացման քարտ, կացության վկայական, այլ), սերիան (բացի նույնականացման քարտից) և համարը, ըստ ներկայացված փաստաթղթի:

10) Ծննդյան օրը, ամիսը, տարին-լրացվում է հղիի ծննդյան ամսաթիվը` ըստ անձը հաստատող փաստաթղթի:

11) Հանրային ծառայության համարանիշի/սոցիալական քարտի համար-լրացվում է հանրային ծառայությունների համարանիշի կամ սոցիալական քարտի համարը, ինչպես նաև դրանց բացակայության դեպքում տեղեկանքի համարը:

12) Հեռախոսի համարը-Լրացվում է հղիի հեռախոսահամարը: Սկզբից լրացվում է ֆիքսված կամ բջջային կապի օպերատորի կոդը: Հայաստանի Հանրապետության այլ տարածաշրջաններից բնակչի դեպքում հեռախոսահամարի սկզբում պարտադիր լրացվում է տվյալ տարածաշրջանի կոդը:

13) Հաշվառման վայրը /մարզ, քաղաք, գյուղ, շենք, տուն, բնակարան/ - Լրացվում է հղիի անձնագրում նշված պաշտոնական հաշվառման վայրը: Նույնականացման քարտի դեպքում հիմք է ընդունվում հղիի բանավոր հայտարարությունը: Լրացվում է հետևյալ հաջորդականությամբ. մարզի անվանումը, քաղաքի կամ գյուղի անվանումը, փողոցի անվանումը, շենքի կամ տան (առանձնատների/սեփական) համարը, բնակարանի համարը` բազմաբնակարանանոց շենքերի դեպքում:

14) Բնակության վայրը /մարզ, քաղաք, գյուղ, շենք, տուն, բնակարան/ - Լրացվում է ըստ հղիի կողմից իր մշտական բնակության վայրի վերաբերյալ ներկայացված տեղեկությունների: Եթե հաշվառման վայրը և բնակության վայրը համընկնում են, հաշվառման վայրը լրացվում է ամբողջությամբ, իսկ բնակության վայրի դիմաց պարտադիր լրացվում է «նույնը» բառը: Լրացվում է հետևյալ հաջորդականությամբ. մարզի անվանումը, քաղաքի կամ գյուղի անվանումը, փողոցի անվանումը, շենքի կամ տան համարը, բնակարանի համարը` բազմաբնակարանանոց շենքերի դեպքում:

15) Հղիությունը վարող մանկաբարձ-գինեկոլոգի անունը, ազգանունը, ստորագրությունը-լրացվում է հղիին հաշվառման վերցրած մանկաբարձ-գինեկոլոգի անունը, ազգանունը, և վերջինս դնում է իր ստորագրությունը:

16) Հղիությունը վարող մանկաբարձուհու (բուժքույր) անունը, ազգանունը, ստորագրությունը-լրացվում է մանկաբարձուհու (բուժքրոջ) անունը, ազգանունը, և վերջինս դնում է իր ստորագրությունը:

17) Այցի կատարման օրը, ամիսը, տարին-լրացվում է այցի ամսաթիվը` օր, ամիս, տարի:

18) Նշումներ-լրացվում է ըստ անհրաժեշտության (այցի ընթացքում մանկաբարձ-գինեկոլոգի խորհրդատվության, ցուցումների համառոտ նկարագիր, այլ մասնագետներին ուղեգրումները և այլն):

19) Հղիների հսկողության ընթացքում իրականացված ծառայությունները.

ա. Ծառայության կոդ-լրացվում է ըստ բժշկական ցուցումների իրականացված հետազոտության/ծառայության կոդը, համաձայն աղյուսակ 1-ում նշված ծառայությունների և դրանց կոդերի:

բ. Ծառայություն մատուցած բժշկական կազմակերպության կոդ և անվանում - լրացվում է այն բժշկական կազմակերպության անվանումը, որտեղ մատուցվել է ծառայությունը, եթե տվյալ հիմնարկը ունի կոդ լրացվում է կոդը (միայն առաջին 4 թիվը), եթե ոչ` միայն անվանումը: Այն դեպքում, երբ հետազոտությունը կատարվում է տվյալ բժշկական կազմակերպությունում գրվում է «Տվյալ» բառը բժշկական կազմակերպության անվանման դաշտում: Եթե բոլոր հետազոտությունները իրականացվում են միայն մեկ Բժշկական կազմակերպությունում, ապա լրացվում է միայն առաջին տողը, իսկ մնացած տողերում դրվում է «V» նշանը:

գ. Ծառայության մատուցման ամսաթիվ /օր, ամիս, տարի/-լրացվում է լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտության փաստացի կատարման օրը, ամիսը, տարին:

դ. Վճարման տեսակ-լրացվում է վճարման տեսակը.

- Պետպատվեր, եթե ծառայությունը փոխհատուցվում է պետպատվերի շրջանակներում,

- Վճարովի, եթե ծառայությունը կատարվել է վճարովի,

- Ապահովագրական, եթե ծառայությունը փոխհատուցվում է ապահովագրական փաթեթի շրջանակներում,

ե. Արդյունք-լրացվում է իրականացված ծառայության/հետազոտության տվյալները:

20)Ախտորոշում /կոդ/-լրացվում է միայն ախտորոշման կոդը` համաձայն աղյուսակ 2-ում նշված ախտորոշումների անվանումներին համապատասխան կոդերի:

21) ՈՒղեկցող հիվանդություններ/կոդ և անվանում/-լրացվում է հղիության ընթացքում կամ մինչ հղիությունը ախտորոշված հիվանդությունների կոդերը և անվանումները ըստ հիվանդությունների միջազգային դասակարգչի (10-րդ վերանայում):

22) Բարդություններ /կոդ/-լրացվում է հղիության բարդությունների կոդը` համաձայն աղյուսակ 3-ում նշված բարդությունների անվանումներին համապատասխան կոդերի,

23) Դեպքի ավարտ/Ելք և ամսաթիվ-լրացվում է հղիության ավարտը կամ ելքը` համաձայն աղյուսակ 4-ում նշված հղիության ավարտի կամ ելքի անվանման համապատասխան կոդի, ինչպես նաև դրա ամսաթիվը:

24) Մուտքագրողի անունը, ազգանունը, ստորագրություը-հաշվառման ձևը մուտքագրելուց հետո պատասխանատու անձը նշում է իր անունը և ազգանունը, ստորագրում ձևը:

 

Աղյուսակ 1

 

Հղիների հսկողության ընթացքում իրականացված ծառայություններ

 

._____________________________________________________________________.

|Ծառա-  |Ծառայության անվանում                  | Ծառայության խումբը   |

|յության|                                      |                      |

|կոդ    |                                      |                      |

|_______|______________________________________|______________________|

|01010  |Արյան ընդհանուր քննություն            |Ընդհանուր կլինիկա     |

|_______|______________________________________|______________________|

|01020  |Արյան ընդհանուր քննություն լեյկոցիտար |Ընդհանուր կլինիկա     |

|       |բանաձևի  որոշմամբ                     |                      |

|_______|______________________________________|______________________|

|01030  |Հեմոգլոբինի որոշում                   |Ընդհանուր կլինիկա     |

|_______|______________________________________|______________________|

|01031  |Էրիտրոցիտների հաշվարկ                 |Ընդհանուր կլինիկա     |

|_______|______________________________________|______________________|

|01032  |Արյան գունային ցուցանիշ               |Ընդհանուր կլինիկա     |

|_______|______________________________________|______________________|

|01033  |Լեյկոցիտներ                           |Ընդհանուր կլինիկա     |

|_______|______________________________________|______________________|

|01034  |էրիտրոցիտների նստեցման արագությունը   |Ընդհանուր կլինիկա     |

|_______|______________________________________|______________________|

|01035  |Տրոմբոցիտների հաշվարկ                 |Ընդհանուր կլինիկա     |

|_______|______________________________________|______________________|

|01036  |Հեմատոկրիտի գնահատում                 |Ընդհանուր կլինիկա     |

|_______|______________________________________|______________________|

|01037  |Լեյկոցիտար բանաձևի  որոշում           | Ընդհանուր կլինիկա    |

|_______|______________________________________|______________________|

|01038  |Մակարդելիություն                      |Ընդհանուր կլինիկա     |

|_______|______________________________________|______________________|

|01039  |Արյան խմբի և  Ռեզուս գործոնի որոշում  | Ընդհանուր կլինիկա    |

|_______|______________________________________|______________________|

|01040  |Հակամարմիններ Ռեզուս գործոնի նկատմամբ |Ընդհանուր կլինիկա     |

|_______|______________________________________|______________________|

|01041  |Արյան հետազ. մալարիայի վնասատուների   |Ընդհանուր կլինիկա     |

|       |դեմ հաստ կաթիլի պատրաստման եղանակով   |                      |

|_______|______________________________________|______________________|

|01042  |Ռեակցիա Վասերմանի                     |Ընդհանուր կլինիկա     |

|_______|______________________________________|______________________|

|01043  |Ռեակցիա VDRL/MPR                      |Ընդհանուր կլինիկա     |

|_______|______________________________________|______________________|

|01050  |Մեզի ընդհանուր հետազոտություն         |Ընդհանուր կլինիկա     |

|_______|______________________________________|______________________|

|01051  |Մեզի ընդհանուր հետազոտություն         |Ընդհանուր կլինիկա     |

|       |ըստ Զիմնիցկու                         |                      |

|_______|______________________________________|______________________|

|01052  |Մեզի հետազոտություն ըստ Նեչիպարենկոի  |Ընդհանուր կլինիկա     |

|_______|______________________________________|______________________|

|01053  |Գլյուկոզայի որոշումը մեզում           |Ընդհանուր կլինիկա     |

|_______|______________________________________|______________________|

|01054  |Սպիտակուցի որոշումը մեզում            |Ընդհանուր կլինիկա     |

|_______|______________________________________|______________________|

|01055  |Բենս Ջոնսի սպիտակուցի որոշումը մեզում |Ընդհանուր կլինիկա     |

|_______|______________________________________|______________________|

|01056  |Մեզի հետազ. ախտածին միկրոֆլորայի      |Ընդհանուր կլինիկա     |

|       |վերաբ.                                |                      |

|_______|______________________________________|______________________|

|01060  |Քսուքի բակտերիոսկոպիա` հեշտոցի/       |Ընդհանուր կլինիկա     |

|       |ուրետրայի/արգանդի վզիկի               |                      |

|_______|______________________________________|______________________|

|01063  |Դեմոդեքսի առկայության քերուկի         |Ընդհանուր կլինիկա     |

|       |հետազոտություն                        |                      |

|_______|______________________________________|______________________|

|01070  |Կղանքի ընդհանուր հետազոտություն       |Ընդհանուր կլինիկա     |

|_______|______________________________________|______________________|

|01071  |Թաքնված արյուն                        |Ընդհանուր կլինիկա     |

|_______|______________________________________|______________________|

|01072  |Ճճվակրություն                         |Ընդհանուր կլինիկա     |

|_______|______________________________________|______________________|

|02001  |Ցանքս ախտածին միկրոֆլորայի վերաբերյալ |Բակտերիոլոգիա         |

|_______|______________________________________|______________________|

|02002  |Ցանքս դիսբակտերիոզի վերաբերյալ        |Բակտերիոլոգիա         |

|_______|______________________________________|______________________|

|02003  |Ցանքս անտիբիոտիկների նկատմամբ         |Բակտերիոլոգիա         |

|       |զգայունության որոշման                 |                      |

|_______|______________________________________|______________________|

|02004  |Քսուք քիթ-կոկորդից ախտածին            |Բակտերիոլոգիա         |

|       |միկրոֆլորայի                          |                      |

|_______|______________________________________|______________________|

|02005  |Քսուք քիթ-կոկորդից դիֆտերիայի         |Բակտերիոլոգիա         |

|       |վերաբերյալ                            |                      |

|_______|______________________________________|______________________|

|02006  |Խորխի հետազոտություն                  |Բակտերիոլոգիա         |

|_______|______________________________________|______________________|

|02007  |Արյան մանրէաբանական հետազոտություն    |Բակտերիոլոգիա         |

|_______|______________________________________|______________________|

|02008  |Կղանքի մանրէաբանական հետազոտություն   |Բակտերիոլոգիա         |

|_______|______________________________________|______________________|

|02009  |Պունկտատի ցանքս                       |Բակտերիոլոգիա         |

|_______|______________________________________|______________________|

|02011  |Քսուք բկանցքից                        |Բակտերիոլոգիա         |

|_______|______________________________________|______________________|

|02012  |Քսուք վերքից                          |Բակտերիոլոգիա         |

|_______|______________________________________|______________________|

|02013  |Անտիբիոտիկազգայունություն             |Բակտերիոլոգիա         |

|_______|______________________________________|______________________|

|03001  |Խլամիդիա տրախոմատիս                   |Միզասեռական ուղիներից |

|       |                                      |արտադր. հետազ.        |

|_______|______________________________________|______________________|

|03002  |Միկոպլազմա գենիտալիում                |Միզասեռական ուղիներից |

|       |                                      |արտադր. հետազ.        |

|_______|______________________________________|______________________|

|03003  |Միկոպլազմա հոմինիս                    |Միզասեռական ուղիներից |

|       |                                      |արտադր. հետազ.        |

|_______|______________________________________|______________________|

|03004  |Հերպեսի վիրուս                        |Միզասեռական ուղիներից |

|       |                                      |արտադր. հետազ.        |

|_______|______________________________________|______________________|

|03005  |Պապիլոմայի վիրուս                     |Միզասեռական ուղիներից |

|       |                                      |արտադր. հետազ.        |

|_______|______________________________________|______________________|

|03006  |ՈՒրեապլազմա                           |Միզասեռական ուղիներից |

|       |                                      |արտադր. հետազ.        |

|_______|______________________________________|______________________|

|03007  |Գոնոկոկեր                             |Միզասեռական ուղիներից |

|       |                                      |արտադր. հետազ.        |

|_______|______________________________________|______________________|

|03008  |Ցիտոմեգալովիրուս                      |Միզասեռական ուղիներից |

|       |                                      |արտադր. հետազ.        |

|_______|______________________________________|______________________|

|03009  |Սնկեր                                 |Միզասեռական ուղիներից |

|       |                                      |արտադր. հետազ.        |

|_______|______________________________________|______________________|

|03010  |Միկոպլազմա գենիտալիում                |Միզասեռական ուղիներից |

|       |                                      |արտադր. հետազ.        |

|_______|______________________________________|______________________|

|04001  |Գլյուկոզա արյան մեջ                   |Կենսաքիմիա            |

|_______|______________________________________|______________________|

|04002  |Գլիկոզիլացված հեմոգլոբինի որոշումը    |Կենսաքիմիա            |

|       |արյան սիճ.` 7%-ից պակաս կամ հավասար   |                      |

|       |ցուցանիշով                            |                      |

|_______|______________________________________|______________________|

|04003  |Գլիկոզիլացված հեմոգլոբինի որոշումը    |Կենսաքիմիա            |

|       |արյան սիճ.` 7%-ից ավել ցուցանիշով     |                      |

|_______|______________________________________|______________________|

|04004  |Ընդհանուր խոլեստերինի որոշում`        |Կենսաքիմիա            |

|       |5 մմոլ/լ-ից պակաս կամ հավասար         |                      |

|       |ցուցանիշով                            |                      |

|_______|______________________________________|______________________|

|04005  |Ընդհանուր խոլեստերինի որոշում`        |Կենսաքիմիա            |

|       |5 մմոլ/լ-ից ավել ցուցանիշով           |                      |

|_______|______________________________________|______________________|

|04006  |b-լիպոպրոտեիդի (ԼՊՑԽ) որոշում         |Կենսաքիմիա            |

|_______|______________________________________|______________________|

|04007  |Տրիգլիցերիդների որոշում               |Կենսաքիմիա            |

|_______|______________________________________|______________________|

|04008  |Խոլեստերին -a- լիպոպրոտեիդներ (ԼՊԲԽ)  |Կենսաքիմիա            |

|_______|______________________________________|______________________|

|04009  |Ընդհանուր սպիտակուց                   |Կենսաքիմիա            |

|_______|______________________________________|______________________|

|04010  |Սպիտակուցային ֆրակցիաներ արյան սիճ.   |Կենսաքիմիա            |

|_______|______________________________________|______________________|

|04011  |Միզաթթու` արյան մեջ                   |Կենսաքիմիա            |

|_______|______________________________________|______________________|

|04012  |Միզանյութի որոշումը արյան սիճ.        |Կենսաքիմիա            |

|_______|______________________________________|______________________|

|04013  |Կրեատինինի որոշումը արյան սիճ.        |Կենսաքիմիա            |

|_______|______________________________________|______________________|

|04014  |Կրեատինինի կլիրենսի որոշումը արյան    |Կենսաքիմիա            |

|       |սիճ.                                  |                      |

|_______|______________________________________|______________________|

|04015  |Կրեատինինֆոսֆոկինազայի ակտիվության    |Կենսաքիմիա            |

|       |որոշումը արյան սիճ.                   |                      |

|_______|______________________________________|______________________|

|04016  |Կրեատինկինազայի ակտիվության որոշումը  |Կենսաքիմիա            |

|       |արյան սիճ.                            |                      |

|_______|______________________________________|______________________|

|04017  |Ալֆա ամիլազայի ակտիվ. որոշումը        |Կենսաքիմիա            |

|       |արյան սիճ.                            |                      |

|_______|______________________________________|______________________|

|04018  |b-ամիլազայի ակտիվ. որոշումը արյան սիճ.|Կենսաքիմիա            |

|_______|______________________________________|______________________|

|04019  |Ընդհանուր հիմնային ֆոսֆատազա արյան    |Կենսաքիմիա            |

|       |սիճ.                                  |                      |

|_______|______________________________________|______________________|

|04020  |Գլյուկոզա-6-ֆոսֆատդեհիդրոգենազայի     |Կենսաքիմիա            |

|       |ակտիվ. որոշում                        |                      |

|_______|______________________________________|______________________|

|04021  |Գամմագլյուտամիլտրանսպեպտիդազայի       |Կենսաքիմիա            |

|       |ակտիվ. որոշումը արյան սիճ.            |                      |

|_______|______________________________________|______________________|

|04022  |Լակտատդեհիդրագենազայի ակտիվ.          |Կենսաքիմիա            |

|       |որոշումը սիճ.                         |                      |

|_______|______________________________________|______________________|

|04023  |Ո-հիդրոկսիբութիրատ դեհիդրոգենազայի    |Կենսաքիմիա            |

|       |ակտիվ. որոշումը արյան սիճ.            |                      |

|_______|______________________________________|______________________|

|04024  |Ալանինամինոտրանսֆերազա (ԱԼԱՏ)         |Կենսաքիմիա            |

|       |ակտիվ. որոշումը                       |                      |

|_______|______________________________________|______________________|

|04025  |Ասպարտատամինոտրանսֆերազա (ԱՍԱՏ)       |Կենսաքիմիա            |

|       |ակտիվ.որոշումը արյան սիճ.             |                      |

|_______|______________________________________|______________________|

|04026  |Լիպազայի ակտիվության որոշումը         |Կենսաքիմիա            |

|       |արյան սիճ.                            |                      |

|_______|______________________________________|______________________|

|04027  |Խոլինէստերազայի որոշումը արյան սիճ.   |Կենսաքիմիա            |

|_______|______________________________________|______________________|

|04028  |Ընդհանուր բիլիռուբինի որոշումը արյան  |Կենսաքիմիա            |

|       |սիճ.                                  |                      |

|_______|______________________________________|______________________|

|04029  |Բիլիռուբինի ֆրակցիաների որոշումը      |Կենսաքիմիա            |

|       |արյան սիճ.                            |                      |

|_______|______________________________________|______________________|

|04030  |ՈՒղղակի բիլիռուբինի որոշումը արյան    |Կենսաքիմիա            |

|       |սիճ.                                  |                      |

|_______|______________________________________|______________________|

|04031  |Անուղղակի բիլիռուբինի որոշումը արյան  |Կենսաքիմիա            |

|       |սիճ.                                  |                      |

|_______|______________________________________|______________________|

|04032  |Թիմոլային փորձի որոշումը արյան սիճ.   |Կենսաքիմիա            |

|_______|______________________________________|______________________|

|04033  |Լակտատայի որոշումը արյան սիճ.         |Կենսաքիմիա            |

|_______|______________________________________|______________________|

|04034  |Ֆիբրինոգենի որոշումը արյան պլազմայում |Կենսաքիմիա            |

|_______|______________________________________|______________________|

|04035  |Պլազմայի ֆիբրինոլիտիկ ակտիվության     |Կենսաքիմիա            |

|       |որոշում                               |                      |

|_______|______________________________________|______________________|

|04036  |Պրոտրոմբինային ժամանակի որոշումը      |Կենսաքիմիա            |

|_______|______________________________________|______________________|

|04037  |Թրոմբոթեստ                            |Կենսաքիմիա            |

|_______|______________________________________|______________________|

|04038  |Պլազմայի տոլերանտությունը արյան մեջ   |Կենսաքիմիա            |

|_______|______________________________________|______________________|

|04039  |Կալիումի որոշումը արյան սիճ.          |Կենսաքիմիա            |

|_______|______________________________________|______________________|

|04040  |Ընդհանուր կալցիումի որոշումը արյան    |Կենսաքիմիա            |

|       |սիճ.                                  |                      |

|_______|______________________________________|______________________|

|04041  |Իոնիզացված կալցիումի որոշումը արյան   |Կենսաքիմիա            |

|       |մեջ                                   |                      |

|_______|______________________________________|______________________|

|04042  |Նատրիումի որոշումը արյան սիճ.         |Կենսաքիմիա            |

|_______|______________________________________|______________________|

|04043  |Մագնեզիումի որոշումը արյան սիճ.       |Կենսաքիմիա            |

|_______|______________________________________|______________________|

|04044  |Երկաթի որոշումը արյան սիճ.            |Կենսաքիմիա            |

|_______|______________________________________|______________________|

|04045  |Ֆոսֆորի որոշումը արյան սիճ.           |Կենսաքիմիա            |

|_______|______________________________________|______________________|

|04046  |Քլորիդների որոշումը արյան սիճ.        |Կենսաքիմիա            |

|_______|______________________________________|______________________|

|04047  |Միոգլոբինի որոշումը արյան սիճ.        |Կենսաքիմիա            |

|_______|______________________________________|______________________|

|04048  |Ալֆա ամիլազա /դիասթազա/ մեզում        |Կենսաքիմիա            |

|_______|______________________________________|______________________|

|04049  |Մագնեզիումի որոշումը մեզում           |Կենսաքիմիա            |

|_______|______________________________________|______________________|

|04050  |Ֆոսֆորի որոշումը մեզում               |Կենսաքիմիա            |

|_______|______________________________________|______________________|

|04051  |Կալցիումի որոշումը մեզում             |Կենսաքիմիա            |

|_______|______________________________________|______________________|

|04052  |Կրեատինինի որոշումը մեզում            |Կենսաքիմիա            |

|_______|______________________________________|______________________|

|04053  |Միզաթթվի որոշումը մեզում              |Կենսաքիմիա            |

|_______|______________________________________|______________________|

|04054  |Միզանյութի որոշումը մեզում            |Կենսաքիմիա            |

|_______|______________________________________|______________________|

|04055  |Իմունոէլեկտրոֆորեզ արյան սիճ.         |Կենսաքիմիա            |

|       |սպիտակուցների                         |                      |

|_______|______________________________________|______________________|

|04056  |Իմունոէլեկտրոֆորեզ մեզի սպիտակուցների |Կենսաքիմիա            |

|_______|______________________________________|______________________|

|04057  |Տրոպոնին                              |Կենսաքիմիա            |

|_______|______________________________________|______________________|

|04070  |Այլ կենսաքիմիական                     |Կենսաքիմիա            |

|       |հետազոտություն                        |                      |

|_______|______________________________________|______________________|

|04059  |Կետոնային մարմինների որոշում մեզում   |Կենսաքիմիա            |

|_______|______________________________________|______________________|

|04058  |Միջազգային նորմալիզացված              |Կենսաքիմիա            |

|       |հարաբերություն                        |                      |

|_______|______________________________________|______________________|

|04060  |a - լիպոպրոտեիդներ                    |Կենսաքիմիա            |

|_______|______________________________________|______________________|

|04061  |Ալբումին                              |Կենսաքիմիա            |

|_______|______________________________________|______________________|

|04071  |Ցիկլոսպորինի որոշում                  |Կենսաքիմիա            |

|_______|______________________________________|______________________|

|04072  |Ֆոլաթթվի որոշում                      |Կենսաքիմիա            |

|_______|______________________________________|______________________|

|04073  |Վիտամին B12 որոշում                   |Կենսաքիմիա            |

|_______|______________________________________|______________________|

|04074  |Ֆերիտինի որոշում                      |Կենսաքիմիա            |

|_______|______________________________________|______________________|

|04075  |Ֆետալ հեմոգլոբին                      |Կենսաքիմիա            |

|_______|______________________________________|______________________|

|04076  |Հեմոգլոբինի ֆրակցիաների որոշում       |Կենսաքիմիա            |

|       |էլեկտրոֆորեզով                        |                      |

|_______|______________________________________|______________________|

|04077  |Սպիտակուցի էլեկտրոֆորեզ               |Կենսաքիմիա            |

|       |իմունոֆիկսացիայով                     |                      |

|_______|______________________________________|______________________|

|04078  |Արյան սպիտակուցի էլեկտրոֆորեզ         |Կենսաքիմիա            |

|_______|______________________________________|______________________|

|04079  |Մեզի սպիտակուցի էլեկտրոֆորեզ          |Կենսաքիմիա            |

|_______|______________________________________|______________________|

|04080  |Բերնշտեյնի պրոբա/Գ-6-Ֆ                |Կենսաքիմիա            |

|       |հիդրոգենազայի որակական                |                      |

|       |գնահատական/                           |                      |

|_______|______________________________________|______________________|

|04081  |Հիմնային ֆոսֆատազա                    |Կենսաքիմիա            |

|_______|______________________________________|______________________|

|04082  |Հեմի փորձ                             |Կենսաքիմիա            |

|_______|______________________________________|______________________|

|04083  |Սախարոզայի փորձ                       |Կենսաքիմիա            |

|_______|______________________________________|______________________|

|04084  |Թթվահիմնային հավասարակշռություն       |Կենսաքիմիա            |

|_______|______________________________________|______________________|

|04083  |Ադիս-Կակովսկու հետազոտություն         |Կենսաքիմիա            |

|       |մեզի մեջ                              |                      |

|_______|______________________________________|______________________|

|04085  |Իոնիզացված կալիումի որոշումը արյան մեջ|Կենսաքիմիա            |

|_______|______________________________________|______________________|

|04086  |Իոնիզացված նատրիումի որոշումը արյան   |Կենսաքիմիա            |

|       |մեջ                                   |                      |

|_______|______________________________________|______________________|

 

--------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Առողջապահության նախարարություն
06.05.2014
N 16-Ն
Հրաման