117.0080.220414
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«22» 04 2014 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11714180
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
17 մարտի 2014 թվականի N 80-Ն
ՀՀՇՆ 40-01.01-2014 «ՇԵՆՔԵՐԻ ՆԵՐՔԻՆ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՈՒՄ» ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 82 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(2-րդ մաս)
5. ՏԱՔ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՋՐՄՈՒՂԻ ՑԱՆՑԻ ՀԱՇՎԱՐԿԸ
87. Տաք ջրամատակարարման ցանցերի հիդրավլիկական հաշվարկը պետք է իրականացնել տաք ջրի հաշվարկային ելքով, qh.cir` հաշվի առնելով շրջանառու ելքը, լ/վ, որը որոշվում է հետևյալ բանաձևով`
qh.cir = qh(l + kcir), (14)
որտեղ` kcir - գործակիցն ընդունվում է` ջրատաքացուցիչների և համակարգի սկզբնական հատվածների համար մինչև առաջին ջրաբաշխիչ կանգնակը` համաձայն սույն շինարարական նորմերի 5-րդ հավելվածի, ցանցի մնացած հատվածների համար հավասար 0-ի:
88. Համակարգում տաք ջրի շրջանառու ելքը qcir, լ/վ, պետք է որոշել հետևյալ բանաձևով`
Qht
qcir =bsum _______ , (15)
4,2/\t
որտեղ` b - շրջանառության ապակարգավորման գործակիցը,
Qht- տաք ջրամատակարարման խողովակաշարերում ջերմակորուստները, կՎտ,
/\t - համակարգի տրման խողովակաշարերում ջերմաստիճանների տարբերությունը ջրատաքացուցիչից մինչև ամենահեռավոր ջրաբաշխիչ կետը, oC: Qht և b - ի արժեքները կախված տաք ջրամատակարարման համակարգի սխեմայից պետք է վերցնել`
1) այն համակարգերի համար, որոնցում ջրաբաշխիչ կանգնակներով չի նախատեսվում ջրի շրջանառություն, Qht մեծությունը պետք է որոշել` ըստ տրման և բաշխման խողովակաշարերի, երբ /\t = 10oC և b = 1,
2) այն համակարգերի համար, որոնցում ջրաբաշխիչ կանգնակների միջոցով նախատեսվում է ջրի շրջանառություն (դրանց փոփոխական դիմադրությամբ), Qht մեծությունը պետք է որոշել մատակարարող բաժանարար խողովակաշարերով և ջրբաժան կանգնակներով, երբ /\t = 10oC և b = 1,
3) երբ հատվածամասերի հանգույցները կամ կանգնակները ունեն միևնույն դիմադրությունը, Qht պետք է որոշել ըստ ջրբաժան կանգնակների, երբ /\t = 8,5oC և b = 1,3,
4) ջրաբաշխիչ կանգնակի կամ հատվածամասի հանգույցի համար ջերմակորուստները Qht պետք է որոշել ըստ մատակարարող խողովակաշարերի, ներառյալ օղակավորող միջադիրը` ընդունելով /\t = 8,5oC և b = 1:
89. Ճնշման կորուստները տաք ջրամատակարարման համակարգի խողովակաշարերում պետք է որոշել`
1) այն համակարգերի համար, որտեղ չի պահանջվում հաշվի առնել խողովակների աղակալումը` 86-րդ կետին համապատասխան,
2) խողովակների աղակալումը հաշվի առնվող համակարգերի համար` համաձայն 12-րդ բանաձևի: Այս դեպքում`
i- ճնշման տեսակարար կորուստը ընդունվում է սույն շինարարական նորմերի 7-րդ հավելվածի համաձայն,
ki - գործակից, որի արժեքը պետք է կիրառել` 0,2` տրման և շրջանառու բաժանարար խողովակաշարերի համար, 0,5` ջերմային հանգույցի սահմաններում գտնվող, ինչպես նաև ցամքոցաչորացուցիչներով ջրբաժան կանգնակների խողովակաշարերի համար, 0,1` առանց ցամքոցաչորացուցիչների ջրբաժան կանգնակների և շրջանառու կանգնակների խողովակաշարերի համար:
90. Ջրի շարժման արագությունը խողովակաշարերում պետք է ստուգել սույն շինարարական նորմերի 5-րդ հավելվածին համապատասխան:
91. Տրման և շրջանառու խողովակաշարերում, ջրատաքացուցիչից մինչև համակարգի յուրաքանչյուր ճյուղի ամենահեռավոր ջրբաժան կետը կամ շրջանառու կանգնակը ճնշման կորուստները իրարից չպետք է տարբերվեն 10%-ից ավելի:
92. Երբ հնարավոր չէ տաք ջրամատակարարման համակարգի ցանցի խողովակներում ճնշման կորուստների անկապքը վերացնել համապատասխան տրամագծեր ընտրելու միջոցով, համակարգի շրջանառու խողովակաշարերում պետք է նախատեսել ջերմաստիճանի կարգավորիչներ կամ դիաֆրագմաներ:
93. Դիաֆրագմայի անցքի տրամագիծը չպետք է լինի 10 մմ-ից պակաս: Եթե հաշվարկի համաձայն դիաֆրագմայի տրամագիծը պահանջվում է 10 մմ-ից պակաս, ապա ճնշման կարգավորման համար թույլատրվում է դիաֆրագմայի փոխարեն նախատեսել փական: Կարգավորման դիաֆրագմայի անցքի տրամագիծը dg որոշվում է հետևյալ բանաձևով`
______________
/ q
dg = 20 \ / __________________ (16)
\ 0,0316 /_________
/ q
\/ Hep + ___
d2
94. Հատվածամասային հանգույցների կամ կանգնակների նույն դիմադրությունն ունեցող համակարգում ճնշման գումարային կորուստները տրման և շրջանառու խողովակաշարերում (առաջին և վերջին կանգնակների սահմաններում) պետք է 1,6 անգամ գերազանցի հատվածամասային հանգույցների կամ կանգնակների դիմադրությանը, շրջանառության ապակարգավորման գործակցի` b=1,3 արժեքի դեպքում:
95. Շրջադարձային կանգնակների խողովակաշարերի տրամագիծը պետք է որոշել սույն շինարարական նորմերի 84-րդ կետի պահանջներին համապատասխան, այն պայմանով, որ կանգնակներում կամ հատվածամասային հանգույցներում սույն շինարարական նորմերի 88-րդ կետի պահանջներին համապատասխան որոշված շրջանառու ելքի ժամանակ դրանց տրման (բաշխիչ) և հավաքող (շրջանառու) խողովակաշարերին միանալու կետերի միջև ճնշման կորուստների տարբերությունը չգերազանցի 10%-ը:
96. Փակ ջերմային ցանցերին միացնող տաք ջրամատակարարման համակարգերում, հատվածամասային հանգույցներում ճնշման կորուստները հաշվային շրջանառու ելքի դեպքում պետք է ընդունել 0,03-0,06 ՄՊա (0,3-0,6 կգու/սմ2):
97. Անմիջապես ջերմային ցանցից ջուր վերցնող տաք ջրամատակարարման համակարգերի ցանցի խողովակաշարերում ճնշման կորուստները պետք է որոշել հաշվի առնելով ջերմային ցանցի հետադարձ խողովակաշարում ճնշումը: Համակարգի շրջանառու օղակում ճնշման կորուստը, չպետք է գերազանցի 0,02 ՄՊա (0,2 կգու/սմ2)-ից:
98. Երեքից ավելի ցնցուղ ունեցող լոգարաններում բաժանարար խողովակաշարը պետք է նախատեսել օղակավորված: Թույլատրվում է նախատեսել տաք ջրի միակողմանի մատակարարում կոլեկտորային բաշխման դեպքում:
99. Տաք ջրամատակարարման համակարգերի գոտիավորման դեպքում թույլատրվում է վերին գոտում գիշերային ժամերին նախատեսել տաք ջրի բնական շրջադարձի կազմակերպման հնարավորություն:
6. ՍԱՌԸ ՋՐԻ ՆԵՐՔԻՆ ՋՐՄՈՒՂԻ ՑԱՆՑԵՐԸ
100. Սառը ջրամատակարարման ջրմուղի ներքին համակարգերը պետք է նախատեսել.
1) փակուղային, եթե թույլատրվում է ջրի մատակարարման ընդհատումներ և հրշեջ ծորակների թիվը չի անցնում 12-ից,
2) օղակային կամ օղակավորված, երբ ներանցումն ունենում է 2 փակուղային ճյուղ և դրանցից յուրաքանչյուրից բաժանարար խողովակով ջուր է տրվում բոլոր սպառողներին` ջրամատակարարման անընդհատությունն ապահովելու համար:
101. Օղակային ցանցերը պետք է միանան արտաքին օղակային ցանցին առնվազն երկու ներանցումներով: Երկու և ավելի ներանցումներ պետք է նախատեսել`
1) 12-ից ավելի հակահրդեհային ծորակներ տեղադրված շենքերում,
2) 400-ից ավելի բնակարաններ ունեցող բնակելի շենքերում,
3) բեմահարթակով ակումբներում, կինոթատրոններում` 300-ից ավելի տեղով, թատրոններում և թատերաբեմով ակումբներում` անկախ տեղերի քանակից,
4) սպրինկլերային և դրենչերային համակարգերով շենքերում, երբ կառավարման հանգույցները երեքից ավելի են,
5) 200 և ավելի տեղով բաղնիքներում,
6) հերթափոխում 2 տ և ավելի սպիտակեղեն մշակող լվացքատներում:
102. Երկու ներանցում կազմակերպելու դեպքում, պետք է նախատեսել դրանց միացումը ջրմուղի արտաքին օղակային ցանցի նույն հատվածին: Միացումների միջև այդ հատվածի վրա պետք է տեղադրել փական` այն բաժանելով երկու մասի, որոնցից որևէ մեկի վթարվելու դեպքում շենքի ջրամատակարարումը կապահովվի մյուսով:
103. Ներքին ջրմուղի ցանցում պոմպերի տեղադրման անհրաժեշտության դեպքում յուրաքանչյուր պոմպով ցանկացած ներանցումից ջրի մղման համար պոմպերից առաջ ներանցումները պետք է միացվեն իրար` միացնող խողովակաշարերի վրա տեղադրելով փական: Յուրաքանչյուր ներանցման վրա պոմպային սարքի տեղադրման դեպքում ներանցումները միմյանց միացնել չի պահանջվում:
104. Ներքին ջրմուղի ցանցում մեկից ավելի ներանցում ունենալու դեպքում, որոնք կահավորված են չափիչ սարքերով, դրանցից առաջ անհրաժեշտ է տեղադրել հակադարձ կափույրներ:
105.Խմելու-կենցաղային ջրմուղի ներանցումների և կոյուղու ու անձրևաջրերի հեռացման թողարկների պատերի միջև եղած հեռավորությունը հատակագծում պետք է լինի 1,5 մ-ից ոչ պակաս, եթե ներանցման տրամագիծը մինչև 200 մմ է (ներառյալ) և 3մ-ից ոչ պակաս, եթե ներանցման տրամագիծը մեծ է 200 մմ-ից: Թույլատրվում է տարբեր նշանակության ջրմուղների ներանցումները տեղադրել համատեղ:
106. Ներանցման խողովակաշարերի վրա ուղղաձիգ կամ հորիզոնական հարթության մեջ թեքման տեղերում անհրաժեշտ է նախատեսել հենարաններ:
107. Ներանցումների հատումները նկուղների պատերի հետ պետք է իրականացնել խողովակաշարի և շինարարական կոնստրուկցիայի միջև 0,2 մ բացակով, պատի անցքը լցափակելով, չոր գրունտներում` ջրանթափանց և գազանթափանց (գազաֆիկացված տարածքներում) էլաստիկ նյութերով, թաց գրունտներում` խցուկի տեղադրմամբ:
108. Խողովակի տեղադրումը շենքերի հիմքերի տակով պետք է նախատեսել պողպատե կամ երկաթբետոնե խողովակից պատյանի միջով, ընդ որում պատյանի վերևի և հիմքի ներբանի միջև եղած հեռավորությունը պետք է լինի 20 սմ-ից ոչ պակաս:
109. Շենքի ներսում ձևախախտման կարերի հետ հատումների տեղերում խողովակաշարերի վրա պետք է նախատեսել ազդազերծիչների տեղադրում:
110. Բնակելի և հասարակական շենքերում ջրամատակարարման բաշխիչ ցանցի անցկացումը պետք է նախատեսել նկուղներում, հատակի տակ, տեխնիկական հարկերում և ձեղնահարկերում, իսկ ձեղնահարկի բացակայության դեպքում` առաջին հարկում` ընդհատակյա խուղակներում ջեռուցման խողովակաշարերի հետ համատեղ կամ հատակի տակ ստեղծելով հանովի ծոփար, ինչպես նաև շենքի կոնստրուկցիաներով, երբ դրանց վրա թույլատրվում է խողովակաշարի բաց տեղադրում, կամ վերևի հարկի առաստաղի տակով: Ներքին ջրմուղի կանգնակները և բաժանարար ճյուղերը պետք է նախատեսել հորաններում, բաց` լոգարանների, խոհանոցի և այլ սենքերի պատերի վրայով: Խողովակաշարի փակ տեղադրումը պետք է նախատեսել այն սենքերի համար, որոնց հարդարմանը ներկայացվում է հատուկ պահանջներ և պլաստմասե խողովակներից համակարգերի համար (բացի սանիտարական հանգույցների սենքերից):
111. Չի թույլատրվում պարուրակային միացումներով պողպատե խողովակաշարերի փակ տեղադրումը, որոնք չունեն մոտեցում կցվանքային միացումներին, բացառությամբ պատի վրա տեղադրվող ջրաբաշխիչ սարքավորանքի միացման համար ծառայող անկյունակներից:
112. Պատերի վրայի ակոսները պետք է լցափակվեն ցանցի տեղադրմամբ պատի սվաղով կամ երեսապատումով, իսկ արմատուրի տեղադրման տեղերում` նախատեսել դռնակներ:
113. Բնակելի շենքերում թույլատրվում է կոլեկտորային համակարգի կիրառումը, ջրբաժան սարքավորանքների առանձին ճկուն միացումներով:
114. Արդյունաբերական շենքերի ներսում ջրամատակարարման ցանցերի անցկացումը, պետք է նախատեսել բաց` ֆերմաների, սյուների, պատերի վրայով և ծածկի տակով: Եթե բաց անցկացումը հնարավոր չէ, թույլատրվում է ջրամատակարարման ցանցերը տեղավորել ընդհանուր խուղակներում այլ խողովակաշարերի հետ, բացի դյուրավառ, վառելիք կամ թունավոր հեղուկ և գազ տեղափոխող խողովակաշարերից: Խմելու-կենցաղային ջրմուղի համատեղ անցկացումը կոյուղու խողովակաշարերի հետ թույլատրվում է միայն անցանելի խուղակներում, ընդ որում կոյուղու խողովակաշարերը պետք է տեղադրել ջրմուղից ներքև: Ջրմուղի տեղադրման հատուկ անցուղի պետք է նախագծել միայն առանձնահատուկ դեպքերում և համապատասխան հիմնավորմամբ: Տեխնոլոգիական սարքավորումներին ջուր մոտեցնող խողովակները թույլատրվում է անցկացնել հատակի միջով կամ հատակի տակով:
115. Եթե սառը ջրամատակարարման ջրմուղը խուղակներում տեղադրվում է համատեղ տաք ջրի կամ գոլորշու խողովակաշարերի հետ, ապա այն անհրաժեշտ է տեղադրել մյուս խողովակաշարերից ներքև` իրականացնելով ջերմամեկուսացում: Խողովակաշարերը, բացի հակահրդեհային կանգնակներից, որոնք անցկացվում են բարձր խոնավությամբ խուղակներով, հորաններով, խցիկներով, թունելներով, ինչպես նաև սենքերով, պետք է պաշտպանել խոնավության ազդեցությունից:
116. Խողովակաշարերի անցկացումը պետք է նախատեսել 0.002-ից ոչ պակաս թեքությամբ: Ամբողջ տարին գործող ներքին սառը ջրամատակարարման ջրմուղի խողովակաշարի անցկացումը պետք է նախատեսել այնպիսի սենքերով, որոնցում օդի ջերմաստիճանը ձմռանը 2oC-ից բարձր է: 2oC-ից ցածր ջերմաստիճան ունեցող սենքերով անցկացնելու դեպքում, անհրաժեշտ է նախատեսել խողովակները սառցակալումից պաշտպանելու միջոցառումներ: Եթե սենքերում առկա է ջերմաստիճանի մինչև 0oC և ցածր կարճաժամկետ նվազման վտանգ, ինչպես նաև խողովակաշարը դրսի սառը օդի ազդեցության գոտով անցկացնելու դեպքում (արտաքին մուտքի դռների և դարպասների մոտով) պետք է նախատեսել խողովակների ջերմամեկուսացում:
7. ՏԱՔ ՋՐԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՆԵՐՔԻՆ ՑԱՆՑԵՐԸ
117. Տաք ջրամատակարարման համակարգերը պետք է նախագծել հաշվի առնելով սույն շինարարական նորմերի 100-ից 110-րդ և 114-րդ կետերի պահանջները:
118. Օդահեռ սարքերը պետք է նախատեսել տաք ջրամատակարարման համակարգի խողովակաշարերի վերևի կետերում: Խողովակաշարերի համակարգից օդի հեռացումը թույլատրվում է նախատեսել նաև համակարգի վերևի կետերում (վերևի հարկերում) տեղադրված ջրաբաշխիչ սարքավորանքից: Խողովակաշարերի համակարգի ներքևի կետերում պետք է նախատեսել թողարկ սարքեր: Խողովակաշարերի համակարգի ներքևի կետերում ջրբաժան սարքավորանք ունենալու դեպքում լրացուցիչ թողարկ սարքեր չեն նախատեսվում:
119. Տաք ջրամատակարարման համակարգի տրման և շրջանառու խողովակաշարերի համար (ներառյալ կանգնակները բացի ջրաբաշխիչ սարքերին մոտեցնող խողովակներից) անհրաժեշտ է նախատեսել ջերմամեկուսացում, որի շերտի հաստությունը պետք է լինի 10 մմ-ից ոչ պակաս, իսկ ջերմամեկուսիչ նյութի ջերմահաղորդականությունը 0,05 Վտ/(մoC) ոչ պակաս:
120. Խողովակաշարերի նախագծման ժամանակ պետք է նախատեսել խողովակների ջերմային ընդարձակման ազդազերծիչներ:
8. ԽՈՂՈՎԱԿԱՇԱՐԵՐԸ ԵՎ ԱՐՄԱՏՈՒՐԸ
121. Սառը և տաք ջրամատակարարման բոլոր ցանցերի համար, բացի անջատ հակահրդեհային ցանցերից, պետք է օգտագործել ծանր խտության պոլիէթիլենից, պոլիպրոպիլենից, պոլիվինիլքլորիդից, պոլիբուտիլենից, մետաղապոլիմերից, ապակեպլաստից և այլ պլաստմասե նյութերից խողովակներ և ձևավոր մասեր: Թույլատրվում է օգտագործել նաև պղնձե, բրոնզե և արույրե, ինչպես նաև ներսից և դրսից հակաքայքայիչ պատվածքով պողպատե խողովակներ և ձևավոր մասեր: Խմելու-կենցաղային սառը և տաք ջրմուղների համար պետք է կիրառել խողովակներ այնպիսի նյութերից, որոնք թույլատրված են առողջապահության բնագավառի լիազոր մարմնի կողմից: Ներքին ջրմուղի ցանցերում թուջե, ապակե, ինչպես նաև թեթև և միջին խտության պոլիէթիլենային խողովակների օգտագործումը չի թույլատրվում:
122. Պլաստմասե խողովակները պետք է տեղադրվեն առավելապես փակ եղանակով` շրիշակներում, հորաններում և խուղակներում: Բաց եղանակով թույլատրվում է տեղադրել սարքավորանքներին մոտեցնող խողովակները, ինչպես նաև այն տեղերում, որտեղ բացառվում է պլաստմասե խողովակների մեխանիկական վնասումները:
123. Խողովակները և ձևավոր մասերը պետք է դիմակայեն ջրի փորձարկման ճնշմանը եթե`
1) սառը ջրամատակարարման ցանցում այն գերազանցում է ցանցում աշխատանքային ճնշումը 1,5 անգամ, բայց 0,68 ՄՊա-ից ոչ պակաս` 20oC սառը ջրի հաստատուն ջերմաստիճանում, իսկ տաք ջրի` 75oC,
2) տաք ջրամատակարարման ցանցում այն հավասար է աշխատանքային ճնշմանը (բայց 0.45 ՄՊա-ից ոչ պակաս) փորձարկման ջրի 90oC ջերմաստիճանի դեպքում:
124. Պողպատե խողովակների միացման կարերի իրականացման ժամանակ եռակցման աշխատանքները կատարելիս պետք է ապահովել եռակցային միացումների ամրության համազորությունը խողովակի պատի ամրության հետ: Չի թույլատրվում կիրառել ձեռքի գազային զոդում: 400 սմ/վ2-ուց մեծ գետնի արագացման սեյսմիկ վտանգավորության երկրաշարժային շրջաններում տեղադրվող խողովակաշարերի եռակցային միացումները պետք է ուժեղացվեն վերադիր կցորդիչների եռակցման միջոցով: Այդ շրջաններում, հակահրդեհային հիդրանտների, ինչպես նաև խողովակաշարերի փականային հորերը պետք է տեղակայել այնպես, որպեսզի շրջապատի շենքերի փլուզման դեպքում դրանց փլատակների տակ մնալու հավանականությունը լինի նվազագույնը: Դրա համար պետք է հակահրդեհային հիդրանտները և փականային հորերը տեղադրել շենքերի կողաճակատային կողմերում:
125. Ըստ հրդեհային վտանգավորության Ա, Բ և Վ կարգի սենքերով անցկացվող այրվող նյութերից խողովակաշարերը պետք է պաշտպանել այրվելուց:
126. Խողովակաշարային արմատուրը, ջրբաժան և խառնարանային սարքավորանքները խմելու-կենցաղային ջրմուղների համար պետք է տեղադրել 0,6 ՄՊա (6 կգու/սմ2) աշխատանքային ճնշման համար, իսկ անջատ հակահրդեհային և կենցաղային-հակահրդեհային համակարգերում` 1,0 ՄՊա-ից (10 կգու/սմ2) ոչ ավելի աշխատանքային ճնշման համար: Անջատ արտադրական ջրմուղի համակարգերի արմատուրը պետք է տեղադրել ըստ տեխնոլոգիական պահանջների ընդունվող աշխատանքային ճնշման համար:
127. Ջրաբաշխիչ և փակող արմատուրի կոնստրուկցիան պետք է ապահովի ջրի հոսքի սահուն բացելը և փակելը: Սողնակավոր փականները անհրաժեշտ է տեղակայել 50 մմ և ավելի տրամագծով խողովակների վրա: ՈՒղղաձիգ ուղղությամբ օղակավորված կանգնակների վերևի մասում և միջադիրների վրա թույլատրվում է տեղադրել խծուկով խցանային փական: Կանգնակի ներքևում պետք է նախատեսել վենտիլ և թողարկի խցան: Թույլատրվում է հիմնավորման դեպքում կիրառել 50 մմ և 65 մմ տրամագծով վենտիլներ:
128. Ներքին ջրամատակարարման ցանցերում պետք է նախատեսել փակող արմատուր հետևյալ տեղերում`
1) յուրաքանչյուր ներանցման վրա,
2) օղակային բաշխիչ ցանցի վրա, վթարի դեպքում վերանորոգման նպատակով, դրա առանձին հատվածների անջատման հնարավորությունն ապահովելու համար (օղակի կեսից ոչ ավելի),
3) արտադրական ջրմուղի սառը ջրի օղակային ցանցի վրա` ապահովելով այն ագրեգատների երկկողմանի ջրամատակարարումը, որոնց համար չի թույլատրվում ջրամատակարարման ընդհատում,
4) հինգ և ավելի թվով հակահրդեհային ծորակներ ունեցող կանգնակների ներքևում,
5) երեք և ավելի հարկերով շենքերի խմելու-կենցաղային կամ արտադրական ցանցի կանգնակների ներքևում,
6) հինգ և ավելի ջրաբաշխիչ կետեր սնող ճյուղավորումների վրա (տեխնոլոգիական անհրաժեշտության դեպքերում` նաև յուրաքանչյուր սարքից առաջ),
7) ջրմուղի մայրուղային խողովակաշարերի ճյուղավորումների վրա,
8) յուրաքանչյուր բնակարանի կամ հյուրանոցային համարի ճյուղավորման վրա, լվացման տակառիկի, լվացման ծորակի, ջրատաքացուցիչի, խմբային ցնցուղների և լվացարանների ճյուղավորումների վրա,
9) երեք և ավելի հարկերով շենքերում և շինություններում ջրի տրման և շրջանառու կանգնակների ներքևում,
10) հատվածամասային հանգույցները սնող խողովակաշարերի վրա,
11) անհրաժեշտության դեպքում հատուկ նշանակության (արտադրական, բուժական, փորձարարական և այլն) սարքերից, ապարատներից և ագրեգատներից առաջ,
12) ուղղաձիգ օղակավորման կանգնակների վերևում և ներքևում:
129. Գիշերային ժամերին դիտարկումների համար անհասանելի` ներկառուցված խանութներով, ճաշարաններով, ռեստորաններով և այլ սենքերով անցնող ջրամատակարարման կանգնակների վրա փակող արմատուրը պետք է տեղադրել նկուղներում կամ տեխնիկական հարկերում, որոնք ունեն մշտական մուտքի հնարավորություն:
130. 50 մմ և ավելի տրամագծով ջրմուղի արմատուրը հատակից 1.6 մ-ից ավելի բարձր տեղադրելու դեպքում անհրաժեշտ է նախատեսել ամրակցված մշտական հարթակներ կամ կամրջակներ այն սպասարկելու համար: Մինչև 150 մմ տրամագծով արմատուրը, մինչև 3 մ բարձրության վրա տեղադրելու դեպքում, թույլատրվում է օգտագործել շարժական աշտարակ, ձեռնասանդուղք և դնովի սանդուղք 600-ից ոչ ավելի թեքությամբ` պահպանելով անվտանգության տեխնիկայի կանոնները:
131. Բնակելի, արտադրական և այլ նշանակության շենքերում ներքին ջրմուղի ցանցի վրա թույլատրվում է տեղադրել շենքի հարակից տարածքների ջրման ծորակներ, բնակավայրի ջրմուղի համակարգը շահագործող կազմակերպության և տեղական ինքնակառավարման մարմինների փոխհամաձայնության դեպքում, այն պայմանով, որ դրա արդյունքում չի խախտվի ներքին ցանցի բնականոն աշխատանքը: Ծորակները պետք է տեղադրել շենքի արտաքին պատի խորշերում, իրարից 60-70 մ հեռավորության վրա: Արտադրական կազմակերպությունների տարածքներում ջրման ծորակների տեղադրումը պետք է նախատեսել` կախված բարեկարգման աստիճանից, կանաչ տարածքների առկայությունից, ջրման եղանակից և այլ տեղական պայմաններից:
132. Ցայտաղբյուրները կամ ջրի ավտոմատ սարքավորումները շենքերում պետք է նախատեսել աշխատատեղերից 75 մ-ից ոչ ավելի հեռավորության վրա: Սարքերի տեսակները և դրանց տեղադրման վայրը սահմանվում է նախագծի շինարարական մասով:
133. Միկրոշրջանի, ջրամատակարարման համակարգում սահմանված ճնշումն ապահովելու համար պետք է նախատեսել ճնշման կարգավորիչներ հետևյալ տեղերում`
1) ջրմուղի ներանցման գծի վրա, եթե ճնշումը արտաքին ցանցում գերազանցում է սույն շինարարական նորմերի 70-րդ կետով սահմանված մեծությունները,
2) 40 մ-ից ավելի բարձրությամբ շենքերում ջրմուղի ըստ բարձրության գոտիավորված ցանցի ներքևի հատվածների վրա:
134. Միկրոշրջանի, շենքի, ինչպես նաև բնակարանի մուտքագծի վրա ճնշման կարգավորիչի տեղադրումը պետք է նախատեսել ջրաչափական հանգույցի անջատող փականից կամ խմելու տնտեսական ջրամատակարարման պոմպերից հետո, ընդ որում, կարգավորիչից հետո նույնպես անհրաժեշտ է նախատեսել փական: Ճնշման կարգավորիչի աշխատանքի հսկման և կարգաբերման համար դրանից առաջ և հետո պետք է տեղադրվեն մանոմետրեր (բացառությամբ բնակարանների):
135. Բնակելի շենքերի աղբախցիկներում պետք է տեղադրել ջրման ծորակ` սառը և տաք ջրի տրմամբ: Շենքի 10 և ավելի հարկայնության դեպքում, բացի դրանից պետք է նախատեսել սպրինկլերների տեղադրում:
136. Ջրման ծորակներ պետք է նախատեսել.
1) արտադրամասերի բանվորական կեղտոտված արտահագուստի հանդերձարաններում,
2) հասարակական զուգարաններում,
3) երեք և ավելի զուգարանակոնք ունեցող զուգարաններում,
4) հինգ և ավելի լվացարան ունեցող լվացման սենքերում,
5) երեք և ավելի ցնցուղ ունեցող ցնցուղարաններում,
6) սենքերում` հատակների թաց մաքրման անհրաժեշտության դեպքում:
137. Սառը և տաք ջրի ներքին ջրմուղների նախագծման ժամանակ պետք է նախատեսել միջոցառումներ աղմուկն ու արմատուրի և խողովակաշարի թրթռումը կանխելու համար: Այդ նպատակով հաշվարկված արագությունների արժեքները պետք է համեմատել 5-րդ հավելվածում տրված սահմանային թույլատրելի արագությունների հետ:
138. Տաք ջրամատակարարման համակարգերում հակադարձ կափույրի տեղադրում պետք է նախատեսել
1) խողովակաշարի այն հատվածներում, որոնցով ջուր է տրվում խառնարանների խմբին,
2) շրջանառու խողովակաշարի վրա` ջրատաքացուցչին միանալուց առաջ,
3) ջերմային ցանցի հետադարձ խողովակաշարի ճյուղավորումների վրա, որոնցով ջուր է տրվում ջերմային կարգավորիչներին,
4) շրջանառու խողովակաշարի վրա, դրա ջերմային ցանցի հետադարձ խողովակաշարին միանալուց առաջ` ջերմային ցանցի խողովակաշարերից անմիջական ջրաբաշխում իրականացվող համակարգերում:
139. Տաք ջրամատակարարման համակարգեր նախագծելիս պետք է կիրառել ընդհանուր նշանակության արդյունաբերական խողովակաշարային արմատուր: 50 մմ-ը չգերազանցող տրամագծով փակող արմատուրը պետք է լինի բրոնզից, արույրից կամ ջերմակայուն պլաստմասսայից:
140. Տաք ջրամատակարարման համակարգում արմատուրի հերմետիկացնող միջադիրները և խծուծները պետք է նախատեսել այնպիսի ջերմակայուն նյութերից, որոնց օգտագործումը թույլատրված է առողջապահության բնագավառի պետական կառավարման մարմնի կողմից:
Այդ նպատակների համար արգելվում է այնպիսի նյութերի օգտագործումը, որոնք կարող են վատացնել տաք ջրի որակը (առաջացնել հոտ, փոխել գունավորվածությունը և այլն):
141. Դրոսելման դիաֆրագմաները տաք ջրամատակարարման համակարգի համար պետք է նախատեսել պոլիմերային նյութերից, արույրից կամ չժանգոտվող պողպատից:
142. Տաք ջրամատակարարման համակարգերում Ճնշման կարգավորիչները անհրաժեշտության դեպքում, պետք է տեղադրել` հաշվի առնելով սույն շինարարական նորմերի 133-րդ և 134-րդ կետերի պահանջները:
9. ՋՐԻ ՔԱՆԱԿԻ ԵՎ ԵԼՔԻ ՉԱՓՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ
143.Սառը և տաք (ինչպես նաև միայն սառը) ջրամատակարարման համակարգեր ունեցող հիմնանորոգվող, նոր կառուցվող, վերակառուցվող շենքերի համար պետք է նախատեսել ջրի սպառումը հաշվառող սարքեր` սառը և տաք ջրի հաշվիչներ, որոնց պարամետրերը պետք է համապատասխանեն ՀՀ գործող ստանդարտներով սահմանված պահանջներին:
144. Ջրաչափեր պետք է տեղադրել յուրաքանչյուր շենքի և շինության սառը և տաք ջրի ներանցման, բնակելի շենքերում յուրաքանչյուր բնակարանի և դեպի բնակելի, արտադրական և հասարակական շենքերին ներկառուցված կամ կցակառույց խանութներ, ճաշարաններ, ռեստորաններ և այլ սենքեր գնացող խողովակաշարերի ճյուղավորումների վրա: Հասարակական և արտադրական շենքերի առանձին սենքերի ճյուղավորումների, ինչպես նաև առանձին սարքավորանքները և տեխնոլոգիական սարքավորումները սնող խողովակների վրա ջրաչափեր տեղադրվում են պատվիրատուի պահանջով: Անջատ հակահրդեհային համակարգի վրա ջրաչափի տեղադրում չի պահանջվում:
145. Տաք ջրի հաշվիչներ (մինչև 90oC ջերմաստիճանի համար) պետք է տեղադրել տաք ջրամատակարարման տրման և շրջանառու խողովակաշարերի վրա (երկխողովականի ցանցերում)` տեղադրելով հակադարձ փական շրջանառու խողովակաշարի վրա:
146. Ջրաչափի պայմանական անցամասի տրամագիծը պետք է ընտրել` ելնելով սպառման ժամանակահատվածի (օր, հերթափոխ) ջրի միջին ժամային ելքի մեծությունից, որը չպետք է գերազանցի սույն շինարարական նորմերի 4-րդ աղյուսակից վերցված և սույն շինարարական նորմերի 147-րդ կետի ցուցումներով ստուգված շահագործման ելքին:
147. Ընտրված պայմանական անցամասի տրամագծով ջրաչափը պետք է ստուգել.
1) ըստ ջրի հաշվարկային առավելագույն վայրկյանային ելքի անցկացման, ընդ որում, ճնշման կորուստները ջրաչափում չպետք է գերազանցեն 2,5 մ-ը թևավոր և 1 մ-ը` տուրբինային ջրաչափերի համար,
2) ըստ ջրի առավելագույն վայրկյանային հաշվարկային ելքի անցկացման, հաշվի առնելով նաև ներքին հրդեհաշիջման հաշվարկային ելքը: Այս դեպքում, ճնշման կորուստները ջրաչափում չպետք է գերազանցեն 10 մ-ը:
Աղյուսակ 4
.____________________________________________________________________.
|Հաշվիչի | Բնութագրերը |զգայակա-|ջրի առավե-|ջրաչափի |
|պայմա- |__________________________|նության |լագույն |հաշվիչի |
|նական | ջրի ելքը, մ3/ժ |շեմը, |ծավալը |հիդրավլի- |
|անցամասի |__________________________|մ3/ժ, ոչ|օրվա |կական |
|տրամա- |նվազա-|շահագործ-|առավելա- |ավելի |ընթացքում,|դիմադրու- |
|գիծը, մմ |գույն |ման |գույն | |մ3 |թյունը S, |
| | | | | | | մ |
| | | | | | |_________ |
| | | | | | | (լ/վ)2 |
|_________|______|_________|_________|________|__________|___________|
|15 |0,03 |1,2 |3 |0,015 |45 |14,5 |
|_________|______|_________|_________|________|__________|___________|
|20 |0,05 |2 |5 |0,025 |70 |5,18 |
|_________|______|_________|_________|________|__________|___________|
|25 |0,07 |2,8 |7 |0,035 |100 |2,64 |
|_________|______|_________|_________|________|__________|___________|
|32 |0,1 |4 |10 |0,05 |140 |1,3 |
|_________|______|_________|_________|________|__________|___________|
|40 |0,16 |6,4 |16 |0,08 |230 |0,5 |
|_________|______|_________|_________|________|__________|___________|
|50 |0,3 |12 |30 |0,15 |450 |0,143 |
|_________|______|_________|_________|________|__________|___________|
|65 |1,5 |17 |70 |0,6 |610 |810*10.-5 |
|_________|______|_________|_________|________|__________|___________|
|80 |2 |36 |110 |0,7 |1300 |264*10.-5 |
|_________|______|_________|_________|________|__________|___________|
|100 |3 |65 |180 |1,2 |2350 |76,6*10.-5 |
|_________|______|_________|_________|________|__________|___________|
|150 |4 |140 |350 |1,6 |5100 |13*10.-5 |
|_________|______|_________|_________|________|__________|___________|
|200 |6 |210 |600 |3 |7600 |3,5*10.-5 |
|_________|______|_________|_________|________|__________|___________|
|250 |15 |380 |1000 |7 |13700 |1,8*10.-5 |
.____________________________________________________________________.
148. Ճնշման կորուստները ջրաչափում հ, մ, ջրի հաշվարկային վայրկյանային ելքի դեպքում q (qtօt, qc, qհ),լ/վ, պետք է որոշել հետևյալ բանաձևով`
h=Sq2, (17)
որտեղ` S -ը ջրաչափի հիդրավլիկական դիմադրությունն է, վերցված համաձայն սույն շինարարական նորմերի 4-րդ աղյուսակի:
149. Ջրաչափի միջոցով ջրի ծախսի չափման անհնարինության դեպքում պետք է օգտագործել ծախսաչափեր: Ծախսաչափի պայմանական անցամասի տրամագծի ընտրությունը և տեղադրումը պետք է կատարել համաձայն համապատասխան տեխնիկական պայմանների:
150. Սառը և տաք ջրի հաշվիչները պետք է տեղադրել ցուցմունք վերցնելու և սպասարկելու առումով շահագործող անձնակազմի համար հարմար տեղում, բնական կամ արհեստական լուսավորությամբ և 5oC-ից ոչ պակաս ջերմաստիճան ունեցող սենքերում:
151. Ջրաչափի յուրաքանչյուր կողմից պետք է նախատեսել խողովակաշարի ուղղագիծ հատվածներ, որոնց երկարությունը որոշվում է ջրաչափերի տեխնիկական պարամետրերի համաձայն և վենտիլների կամ փականների տեղադրում: Հաշվիչի և երկրորդ (ըստ ջրի շարժման) վենտիլի կամ փականի միջև պետք է տեղադրել թողարկային ծորակ (բացառությամբ բնակարանային հաշվիչների):
152. Սառը ջրի ջրաչափական հանգույցներում պետք է նախատեսել շրջանցող գիծ, այն դեպքերում, երբ
1) շենքն ունի ջրմուղի մեկ ներանցում,
2) ջրաչափը հաշվարկված չէ ջրի հակահրդեհային ելքը բաց թողնելու համար:
153. Շրջանցող գծի վրա պետք է տեղադրել փական` փակ դիրքում կապարակնքված: Հակահրդեհային ելքը բաց թողնելու համար փականը պետք է լինի էլեկտրաշարժաբերով: Շրջանցող գիծը պետք է հաշվարկել առավելագույն ջրի ելքի տակ (հաշվի առնելով նաև հակահրդեհայինը):
154. Էլեկտրաշարժաբերով փականը պետք է բացվի սեղմակոճակներից (որոնք տեղադրվում են հրշեջ ծորակների մոտ) կամ հակահրդեհային ավտոմատիկայի սարքերից: Ջրմուղի ցանցում անբավարար ճնշման դեպքում փականի բացվելը պետք է համատեղված լինի հակահրդեհային պոմպերի գործարկման հետ:
155. Ներանցման վրա չափիչ սարքերից առաջ (ինչպես նաև խողովակաշարերը պոմպերին և բաքերին միանալու տեղերում) անհրաժեշտ է նախատեսել ճկուն միացումներ, որոնք թույլ են տալիս խողովակաշարերի ծայրերի անկյունային և երկայնական տեղափոխություններ:
156. Բնակելի կառուցապատված տարածքներում հրդեհաշիջման ժամանակ տաք ջրամատակարարման համակարգին ջուր տալը թույլատրվում է չնախատեսել: Ընդ որում անհրաժեշտ է ապահովել այդ համակարգի սնուցման ավտոմատ անջատումը:
10. ՊՈՄՊԱՅԻՆ ԿԱՅԱՆՔՆԵՐԸ
157. Ջրամատակարարման համակարգում ճնշումը մշտական կամ պարբերաբար անբավարար լինելու, ինչպես նաև կենտրոնացված տաք ջրամատակարարման համակարգերում ջրի ստիպողական շրջանառությունն ապահովելու անհրաժեշտության դեպքերում պետք է նախատեսել պոմպային կայանքներ:
158. Պոմպային կայանքի արտադրողականությունը և դրա աշխատանքի ռեժիմը պետք է որոշել մշակված տարբերակների տեխնիկատնտեսական համեմատության հիման վրա: Գործնականում կարող են կիրառվել հետևյալ տարբերակները`
1) անընդհատ կամ պարբերաբար գործող պոմպեր` կարգավորման ծավալի բացակայության դեպքում,
2) ջրի առավելագույն ժամային ծախսին հավասար կամ գերազանցող արտադրողականությամբ պոմպեր, որոնք աշխատում են կրկնվող-կարճատև ռեժիմով` հիդրոօդաճնշման կամ ջրաճնշման բաքերի հետ համատեղ,
3) ջրի առավելագույն ժամային ելքից պակաս արտադրողականությամբ պոմպեր, որոնք աշխատում են անընդհատ կամ պարբերական ռեժիմով` կարգավորման ծավալի հետ համատեղ:
159. Խմելու-կենցաղային, հակահրդեհային և շրջանառու պոմպային կայանքները, պետք է տեղադրել ջերմային հանգույցներում, ջրաեռուցիչ (բոյլերային) կայանքներում կամ առանձնացված շինություններում:
160. Չի թույլատրվում պոմպային կայանքների (բացի հակահրդեհայիններից) տեղադրումն անմիջապես բնակարանների, մանկական կամ մանկապարտեզների և մանկամսուրների խմբային սենյակների, հանրակրթական դպրոցների դասարանների, հիվանդասենյակների, վարչական շենքերի աշխատասենյակների, ուսումնական հաստատությունների լսարանների և այլ նույնատիպ սենքերի տակ:
161. Հակահրդեհային պոմպեր ունեցող կայանքները և ներքին հրդեհաշիջման հիդրոօդաճնշման բաքերը թույլատրվում է տեղադրել չհրկիզվող նյութերից պատրաստված I և II աստիճանի հրակայունության շենքերի առաջին և նկուղային հարկերում: Ընդ որում, պոմպային կայանքների և հիդրոօդաճնշման բաքերի սենքերը պետք է լինեն տաքացվող, սահմանազատված հակահրդեհային պատերով (միջնապատերով) ու ծածկերով և ունենան առանձին ելք դեպի դուրս կամ սանդղավանդակ: Պետք է հաշվի առնել, որ առանձին դեպքերում, համաձայնեցնելով առողջապահության բնագավառի լիազոր մարմնի հետ, թույլատրվում է տեղակայել թվարկված սենքերի կողքին, պայմանով, որ սենքերում աղմուկի գումարային մակարդակը չպետք է գերազանցի 30 դԲ: Չի թույլատրվում.
1) Օդաճնշական բաքերի սենքերը նախատեսելը անմիջականորեն այն սենքերի կողքին, վերևում, ներքևում, որտեղ հնարավոր է մեծ թվով (50 մարդ և ավելի) մարդկանց (տեսադահլիճ, բեմ, հանդերձարան և այլն) միաժամանակյա գտնվելը: Հիդրոօդաճնշման բաքերը թույլատրվում է տեղակայել տեխնիկական հարկերում: Հիդրոօդաճնշման բաքերի նախագծման ժամանակ պետք է հաշվի առնել ճնշման տակ աշխատող անոթների կառուցման և անվտանգ շահագործման կանոնները,
2) Հակահրդեհային պոմպային կայանքները տեղադրել այն շենքերում, որոնցում սպասարկող անձնակազմի բացակայության ժամանակ ընդհատվում է հոսանքի մատակարարումը:
162. Քաղաքային կառուցապատման առանձին թաղամասերի սպասարկման և արտադրական պոմպային կայանքները պետք է նախագծել ՍՆիՊ 2.04.02 շինարարական նորմերով և կանոններով սահմանված պահանջներին համապատասխան: Խմելու-կենցաղային կամ կենցաղային-հակահրդեհային կարիքների համար ջուր տվող և առանց շիթի խզման սխեմայով աշխատող պոմպային կայանքների համար սանիտարական գոտու իրականացում չի պահանջվում:
163. Արտադրական պոմպային կայանքները, պետք է տեղակայել անմիջականորեն ջուրը օգտագործող արտադրամասերում: Անհրաժեշտության դեպքում պետք է նախատեսել պոմպային կայանքի համար ցանկապատ:
164. Խմելու-կենցաղային և արտադրական պոմպային կայանքների արտադրողականությունը պետք է ընդունել`
1) կարգավորման ծավալի բացակայության դեպքում` առավելագույն վայրկյանային ելքից ոչ պակաս,
2) ջրաճնշման կամ հիդրոօդաճնշման բաքի և կրկրնվող-կարճաժամկետ ռեժիմով աշխատող պոմպերի առկայության դեպքում` առավելագույն ժամային ելքից ոչ պակաս,
3) ջրաճնշման բաքի կամ հեղուկամբարի (ռեզերվուարի) կարգավորող ծավալի առավելագույն օգտագործելու դեպքում` համաձայն սույն գլխի 11-րդ բաժնի:
165. Շենքերում և շինություններում սառը և ջերմամատակարարման փակ սխեմայով ջրի տաքացման կենտրոնացված տաք ջրամատակարարման համակարգերի դեպքում, պետք է նախատեսել պոմպային կայանք սառը և տաք ջրամատակարարման գումարային ելքի տրման համար:
166. Սառը և տաք ջրամատակարարման համակարգերում պոմպային կայանքի զարգացրած ճնշումը HP պետք է որոշել հետևյալ բանաձևով`
Hp=Hgcom + sumH tot,1+ Hf - Hg, (18)
որտեղ` sumH tot,1 - ջրամատակարարման համակարգի խողովակաշարերում ճնշման կորուստների գումարը, մ, համաձայն սույն գլխի 7-րդ, 8-րդ և 11-րդ բաժինների:
167. Անհրաժեշտության դեպքում պետք է իրականացնել համակարգում նվազագույն ջրապահանջի ժամերին առաջացող ճնշման ստուգում` հաշվի առնելով ջրմուղի արտաքին ցանցի առավելագույն ճնշումը: Անթույլատրելի ճնշումներ առաջանալու դեպքում պետք է նախատեսել համապատասխան միջոցառումներ:
168. Երբ սառը և տաք ջրամատակարարման համակարգերում ճնշումների տարբերությունը գերազանցում է 0.1 ՄՊա-ը, շրջանառու-բարձրացնող պոմպերի կիրառման դեպքում, կայանքի պահանջվող ճնշումը որոշվում է հետևյալ բանաձևով`
Hp=Hgcom + sumH tot,1+ Hf - Hg - Hp,cir, (19)
որտեղ` Hp,cir - շրջանառու-բարձրացնող պոմպի ճնշումը, մ:
169. Եթե արտաքին ջրմուղի ցանցում ճնշումը փոքր է 0,05 ՄՊա (0,5 կգու/սմ2) պետք է պոմպային կայանքից առաջ նախատեսել ընդունող ռեզերվուար, որի ծավալը պետք է որոշել համաձայն սույն բաժնի 11-րդ ենթաբաժնի:
170. Շրջանառու-բարձրացնող պոմպը պետք է ընտրել ըստ տաք ջրի հաշվարկային ելքի q հ,cir, որը որոշվում է համաձայն սույն շինարարական նորմերի 87-րդ կետի:
171. Պոմպային կայանքների նախագծումը և պահուստային ագրեգատների թվի որոշումը պետք է կատարել համաձայն ՍՆիՊ 2.04.02 շինարարական նորմերով և կանոններով սահմանված պահանջների:
172. Յուրաքանչյուր պոմպի մղման գծի վրա պետք է նախատեսել հակադարձ կափույր, փական և մանոմետր, իսկ ներծծման գծի վրա` փական և մանոմետր: Երբ պոմպն աշխատում է ոչ ինքնալցումով, ներծծման խողովակաշարի վրա փականի տեղադրում չի պահանջվում:
173. Պոմպային ագրեգատը պետք է տեղադրել թրթռամեկուսացնող հիմքի վրա: Մղման և ներծծման գծերի վրա նախատեսել թրթռամեկուսացնող ներդիրներ: Թույլատրվում է չնախատեսել թրթռամեկուսացնող հիմքեր և ներդիրներ`
1) այն արտադրական շենքերում, որտեղ չի պահանջվում պաշտպանություն աղմուկից,
2) հակահրդեհային պոմպային կայանքներում,
3) առանձին տեղակայված կենտրոնական ջերմային կայանի (ԿՋԿ) շենքերում, երբ դրանց հեռավորությունը մինչև մոտակա շենքերը 25 մ-ից ավելի է:
174. Հիդրոօդաճնշման բաքերով պոմպային կայանքները պետք է նախագծել փոփոխական ճնշումով: Բաքում օդի պաշարի լրացումը պետք է իրականացնել ավտոմատ կամ ձեռքի օդամղիչներով կամ ընդհանուր գործարանային օդամղիչ կայանից:
175. Արտադրական կազմակերպությունների տաք ջրամատակարարման համակարգերում պահուստային շրջանառու պոմպ թույլատրվում է չնախատեսել: Մեկ կամ երկու հերթափոխով աշխատող շենքերում և կառույցներում պետք է նախատեսել տաք ջրամատակարարման համակարգի շրջանառու պոմպերի անջատման հնարավորություն: Շրջանառու պոմպերի միացումը պետք է ապահովի հաշվարկային ջերմաստիճանով ջրի ստացում սարքավորանքներից` սկսած գրաֆիկով սահմանված ժամից:
176. Շրջանառու պոմպերի նախագծման ժամանակ անհրաժեշտ է նախատեսել միջոցառումներ փոքր ջրառի ժամերին կամ իսպառ բացակայության դեպքում` տաք ջրամատակարարման համակարգը բարձր ճնշումներից պաշտպանելու համար:
177. Հակահրդեհային պոմպային կայանքները պետք է նախագծել ձեռքի և հեռակառավարումով, իսկ 50 մ-ից բարձր շենքերի, կուլտուրայի տների, հանդիսությունների ու նիստերի դահլիճների և սպրինկլերային ու դրենչերային սարքերով կահավորված շենքերի համար` ձեռքի, ավտոմատ և հեռակառավարումով: Նախագծման ժամանակ պետք է հաշվի առնել, որ`
1) ավտոմատ և հեռակառավարման գործարկման ազդանշանը պոմպային ագրեգատներին պետք է հասնի համակարգում ջրի ճնշումը նվազագույն սահմանված արժեքից իջնելու դեպքում:
2) հրդեհաշիջման համար թույլատրվում է օգտագործել տնտեսական պոմպերը` հաշվարկային ելքը ապահովելու և ջրի ճնշումը ավտոմատ ձևով վերահսկելու պայմանով: Այդ դեպքում կենցաղային պոմպային կայանքը պետք է բավարարի հակահրդեհային պոմպային կայանքներին ներկայացվող պահանջներին: Ճնշումը թույլատրելիից ցածր իջնելու դեպքում պոմպը պետք է գործարկվի ավտոմատ ձևով:
3) հակահրդեհային նպատակով ավտոմատ և հեռակառավարմամբ պոմպի գործարկման ազդանշանի ստացման, հակահրդեհային ծորակի ու սպրինկլերային ոռոգիչի բացման կամ դրենչերային համակարգի միացման հետ միաժամանակ պետք է բացվի ջրմուղի ներանցման ջրաչափը շրջանցող գծի վրա տեղադրված էլեկտրաշարժաբերով փականը:
178. Հակահրդեհային պոմպային կայանքների հեռակառավարմամբ գործարկման դեպքում գործարկման կոճակը պետք է տեղադրել պահարաններում հակահրդեհային ծորակի մոտ: Այս դեպքում անհրաժեշտ է միաժամանակ ազդանշան տալ (լուսային և ձայնային) հակահրդեհային պահակակետ կամ շահագործող անձնակազմի շուրջօրյա ներկայությամբ այլ սենքեր:
179. Խմելու-կենցաղային, արտադրական և հակահրդեհային կարիքների համար ջուր տվող պոմպային կայանքները պետք է ունենան էլեկտրամատակարարման հուսալիության հետևյալ կարգերը`
1) I - երբ ներքին հրդեհաշիջման ջրի ծախսը մեծ է 2,5 լ/վ-ից, ինչպես նաև այն պոմպային կայանքների համար, որոնց աշխատանքում ընդհատումներ չի թույլատրվում,
2) II - երբ ներքին հրդեհաշիջման ջրի ծախսը 2,5 լ/վ է, 10-16 հարկանի բնակելի շենքերի համար` 5 լ/վ ջրի գումարային ելքով, ինչպես նաև այն պոմպային կայանքների համար, որոնց թույլ է տրվում աշխատանքի կարճաժամկետ ընդհատում` այնքան ժամանակով, որն անհրաժեշտ է պահուստային էլեկտրասնուցումը ձեռքով միացնելու համար:
180. Եթե տեղական պայմաններից ելնելով հնարավոր չէ I կարգի պոմպային կայանքների սնուցումն իրականացնել երկու անկախ էլեկտրամատակարարման աղբյուրներից, թույլատրվում է այն իրականացնել մեկ աղբյուրից` միացնելով 0,4 կՎ լարումով հոսանքի տարբեր գծերին, որոնք սնվում են երկտրանսֆորմատորային ենթակայանի տարբեր տրանսֆորմատորներից կամ երկու մոտակա մեկտրանսֆորմատորանի ենթակայաններից (պահուստի ավտոմատ միացման սարքավորումներով):
181. Երբ հնարավոր չէ ապահովել պոմպային կայանքների էլեկտրամատակարարման անհրաժեշտ հուսալիությունը թույլատրվում է տեղադրել պահուստային ներքին այրման շարժիչներով պոմպեր: Ընդ որում, չի թույլատրվում դրանց տեղադրումը նկուղային սենքերում:
182. Սառը ջրամատակարարման համակարգերի պոմպային կայանքները, տաք ջրամատակարարման և շրջանառու-բարձրացնող պոմպերի համակարգերը պետք է նախագծել ձեռքի կառավարմամբ, ավտոմատ կամ հեռակառավարմամբ: Բարձրացնող պոմպային կայանքները ավտոմատ կառավարման դեպքում պետք է ապահովեն`
1) աշխատող պոմպերի ավտոմատ գործարկումը և անջատումը կախված համակարգում պահանջվող ճնշումից,
2) պահուստային պոմպի ավտոմատ միացումը, աշխատող պոմպի վթարային անջատման դեպքում,
3) ձայնային կամ լուսային ազդանշան տալը` աշխատանքային պոմպի անջատման դեպքում:
183. Ռեզերվուարից ջուր վերցնելու դեպքում պետք է նախատեսել պոմպերի տեղադրումն ինքնալցումով: Պոմպերը ռեզերվուարում ջրի մակարդակից վերև տեղադրելու դեպքում պետք է նախատեսել պոմպերը ջրով լցնելու սարք կամ ինքնաներծծող պոմպերի տեղադրում:
184. Ռեզերվուարներից պոմպով ջուր վերցնելու դեպքում պետք է նախատեսել երկուսից ոչ պակաս ներծծման խողովակ: Դրանցից յուրաքանչյուրի հաշվարկը պետք է կատարել ջրի հաշվարկային ելքը բաց թողնելու համար, ներառյալ հակահրդեհային ելքը:
185. Պոմպային կայաններում տեղադրվող բոլոր խողովակաշարերը, ինչպես նաև կայանից դուրս գտնվող ներծծման խողովակաշարերը պետք է նախագծել պողպատե խողովակներից` եռակցումով, պոմպերին և արմատուրին միացնելու համար օգտագործելով կցաշուրթային միացումներ: Խորքային և կիսախորքային պոմպային կայանների համար պետք է նախատեսել միջոցառումներ ջրի պատահական հոսքերի հավաքման և հեռացման համար ՍՆիՊ 2.04.02 շինարարական նորմերի և կանոնների պահանջներին համապատասխան:
11. ՊԱՇԱՐԱՊԱՀ ԵՎ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐ
186. Սառը ջրմուղի պաշարապահ և կարգավորման ծավալները, ներքին համակարգում հակահրդեհային սարքերի առկայության դեպքում բացի կարգավորման ծավալից պետք է պարունակեն նաև ջրի հակահրդեհային անձեռնմխելի պաշար: Այդ պաշարի այլ նպատակներով օգտագործումը կանխելու համար պետք է նախատեսել հատուկ միջոցառումներ:
187. Պաշարապահ և կարգավորման ծավալի տեսակը, տեղադրման նպատակահարմարությունը և տեղակայման տեղը պետք է որոշել տեխնիկատնտեսական հաշվարկներով:
188. Հիդրոօդաճնշման բաքերի և ջրաճնշման աշտարակների օգտագործումը ջրի հակահրդեհային ծավալը պահելու համար խորհուրդ չի տրվում, սակայն դրանցում պետք է նախատեսել ջրի նվազագույն ծավալ, որի օգտագործման ընթացքում կապահովվի հակահրդեհային պոմպերի երաշխավորված գործարկումը:
189. Տաք և սառը ջրամատակարարման համակարգերում ոչ ճնշումային բաք-կուտակիչներ պետք է նախատեսել բաղնիքներում, լվացքատներում և այլ սպառողների մոտ, որոնք ունենում են կենտրոնացված կարճաժամկետ ջրի ծախս:
190. Կենցաղային շենքերում և արդյունաբերական կազմակերպությունների սենքերում, որոնք ունեն 10 և ավելի ցնցուղ, երբ տաք ջուրը տրվում է փակ ջերմամատակարարման համակարգերից, կամ անմիջապես ջերմային ցանցերից, և եթե հնարավոր չէ ապահովել ջրի անհրաժեշտ ելքը նշված համակարգերից, ապա պետք է նախատեսել ջրի պաշար ոչ ճնշումային բաք-կուտակիչներում: Դրանց չնախատեսելը պետք է լինի հիմնավորված:
191. Տարողության կարգավորման ծավալը W, մ3, պետք է որոշել հետևյալ բանաձևերով`
1) ջրաճնշման կամ հիդրոօդաճնշման բաքի համար, երբ պոմպային կայանքի արտադրողականությունը հավասար է կամ գերազանցում է առավելագույն ժամային ելքը`
qsp,i hr
W= _________, (20)
4n
որտեղ` ո -պոմպային կայանքի միացումների թիվը 1 ժամվա ընթացքում, որն ընդունվում է բաց բաքով սարքավորման համար 2-4, հիդրոօդաճնշման բաքով սարքավորման համար 6-10: Մեկ ժամվա ընթացքում ավելի շատ թվով միացումներ պետք է ընդունել միայն փոքր (մինչև 10 կՎտ) հզորությամբ պոմպային ագրեգատների համար:
2) ջրաճնշման բաքի կամ ռեզերվուարի համար, երբ պոմպային կայանքի արտադրողականությունը փոքր է առավելագույն ժամային ելքից`
W=yTqT, (21)
3) տաք ջրամատակարարման համակարգի ջերմության բաք-կուտակիչի համար, երբ ջրատաքացուցչի (ջերմության գեներատորի) հզորությունը չի ապահովում ջերմության առավելագույն ժամային պահանջը`
yTQhT
W= _____________, (22)
1,16(55-tc)
21-րդ և 22-րդ բանաձևերում`
y - կարգավորման ծավալի հարաբերական մեծությունն է և որոշվում է համաձայն սույն շինարարական նորմերի 192-րդ կետի:
T, QhT, q T, tc մեծությունները պետք է որոշել համաձայն VI բաժնում ներկայացված բանաձևերի:
192. Կարգավորման ծավալի հարաբերական մեծությունը j1,2 պետք է որոշել հետևյալ բանաձևերով.
1) առավելագույն ջրօգտագործման (ջերմաօգտագործման) հաշվարկային ժամանակահատվածում (օր, հերթափոխ) պոմպային կայանքի (ջրատաքացուցչի) տարբեր հզորությամբ անընդհատ կամ երկարաժամկետ միացումների ռեժիմով աշխատանքի դեպքում`
Khr
___
Ksphr Khr-1
y1 = 1-ksphr + (Khr - 1)(________) , (23)
Khr
2) ջրապահանջի (ջերմապահանջի) ժամերի ընթացքում պոմպային կայանքի (ջրատաքացուցչի կամ գեներատորի) հավասարաչափ և անընդհատ աշխատանքի դեպքում`
Khr Khr
___ ___ -1
Ksphr Khr-1 Khr-1 Khr
y2 = 1-ksphr + (Khr - 1)(________) + (________) , (24)
Khr Ksphr
3) 23-րդ և 24-րդ բանաձևերով ջերմության կուտակիչի հաշվարկի դեպքում Khr(Ktothr, Khhr, Kchr) և Ksphr մեծությունների փոխարեն պետք է օգտագործել Khthr և Ksphr արժեքները,
4) 23-րդ և 24-րդ բանաձևերով հաշվարկած y1 և y2 արժեքները տրված են 8-րդ և 9-րդ հավելվածներում:
193. Ջրմուղի համակարգերի համար առավելագույն ջրապահանջի օրվա (հերթափոխի) ջրի օգտագործման ժամային անհավասարաչափության գործակիցը Kհr պետք է հաշվարկել հետևյալ բանաձևով`
qhr
Khr = _______, (25)
qT
194. Պոմպերով ջրի տրման առավելագույն ջրապահանջի օրվա (հերթափոխի) համար անհավասարաչափության գործակիցը Ksphr պետք է հաշվարկել հետևյալ բանաձևով`
Qhhr
Ksphr =_______, (26)
qT
195. Տաք ջրամատակարարման համակարգով տաք ջրի առավելագույն օգտագործման T, ժ (օր, հերթափոխ) ժամանակահատվածում ջերմաօգտագործման ժամային անհավասարաչափության գործակիցը Khthr պետք է հաշվարկել հետևյալ բանաձևով`
Qhhr
Khthr = _________, (27)
QhT
196. Տաք ջրամատակարարման կարիքների համար տաք ջրի առավելագույն օգտագործման ժամանակահատվածի T, ժ (օր, հերթափոխ) ջերմության տրման ժամային անհավասարաչափության գործակիցը Kht,sphr պետք է հաշվարկել հետևյալ բանաձևով`
Qsp
Kht,sphr = _________, (28)
QhT
որտեղ` Qsp- ջրատաքացուցչի, կաթսայի և տաք ջրամատակարարման համակարգի նմանատիպ սարքավորումների հաշվարկային հզորությունը, կՎտ:
197. Կենցաղային շենքերում և արդյունաբերական կազմակերպությունների սենքերում կառուցվող բաք-կուտակիչներում ջրի պաշարը պետք է որոշել կախված հերթափոխի ընթացքում դրանց լցվելու տևողությունից, որն ընդունվում է ըստ նախատեսված ցնցուղների թվի` 10-20 ցնցուղ - 2 ժ, 21-30 ցնցուղ - 3 ժ, 31 և ավելի ցնցուղ - 4 ժ:
198. Պոմպերը ձեռքով, հեռակառավարմամբ կամ ավտոմատ ձևով միացնելու դեպքում ջրի անձեռնմխելի հակահրդեհային ծավալը պետք է ընդունել ներքին հակահրդեհային ծորակներից 10 րոպե տևողությամբ հրդեհաշիջման հաշվով` միաժամանակ ապահովելով արտադրական և խմելու-կենցաղային կարիքների համար պահանջվող ջրի առավելագույն ծախսը:
199. Տարողությունների լրիվ ծավալը V, մ3, պետք է որոշել հետևյալ բանաձևերով`
1) հիդրոօդաճնշման բաքի համար`
B
V = W _________, (29)
1-A
2) ջրաճնշման բաքի կամ ռեզերվուարի համար`
V = BW+W1 (30)
3) ջերմային կուտակիչի համար`
V = BW, (31)
որտեղ` W1-ջրի հակահրդեհային ծավալը, մ3,
A - բացարձակ նվազագույն ճնշման հարաբերությունը առավելագույնին, որի մեծությունը պետք է ընդունել` 0,8 - ինքնալցումով աշխատող կայանքների համար, 0,75 - մինչև 50 մ ճնշման կայանքների համար, 0,7 - 50 մ-ից ավելի ճնշման կայանքների համար:
B - բաքի տարողության պաշարի գործակից, որն ընդունվում է` 1,2 - 1,3 - երբ օգտագործվում են կրկնվող կարճաժամկետ ռեժիմով աշխատող պոմպեր, 1,1 - երբ պոմպային կայանքների արտադրողականությունը փոքր է ջրի առավելագույն ժամային ելքից, ջերմության կուտակիչների համար B = 1:
200. Ջրաճնշման բաքի (այդ թվում տաք ջրի բաքի) տեղակայման բարձրությունը և նվազագույն ճնշումը հիդրոօդաճնշման բաքում պետք է ապահովի ջրբաժան արմատուրից առաջ պահանջվող անհրաժեշտ ճնշումը, իսկ հակահրդեհային կամ միացյալ ջրմուղներում` ներքին հակահրդեհային ծորակների մոտ պահանջվող ճնշումը, մինչև հակահրդեհային ջրի պաշարի լրիվ ծախսվելը: Կենտրոնացված տաք ջրամատակարարման համակարգերում բաք-կուտակիչներ նախատեսել չի պահանջվում, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք անհրաժեշտ են բաղնիքներում, լվացքատներում, արտադրական կազմակերպությունների և այլ կենցաղային շենքերի ցնցուղարաններում ջրի պաշար ստեղծելու համար:
201. Խմելու ջրի ջրաճնշման և հիդրոօդաճնշման բաքերը, ինչպես նաև բաք-կուտակիչները պետք է պատրաստել մետաղից, արտաքին և ներքին հակաքայքայիչ պաշտպանիչ շերտով, ընդ որում, ներքին հակաքայքայիչ պաշտպանության համար պետք է կիրառել այնպիսի նյութեր, որոնք թույլատրված են կամ օգտագործման թույլտվությունը հաստատված է առողջապահական բնագավառի լիազոր մարմնի կողմից: Տաք ջրամատակարարման համակարգերի բաք-կուտակիչների համար ջերմային մեկուսացումը պետք է նախատեսել ըստ հաշվարկի:
202. Ջրաճնշման բաքերը և բաք-կուտակիչները (ոչ ճնշումային) պետք է տեղադրել օդափոխվող, լուսավորվող և դրական ջերմաստիճանով սենքում` 2,2 մ-ից ոչ պակաս բարձրությամբ: Սենքի կրող կոնստրուկցիաները պետք է իրականացնել չհրկիզվող նյութերից: Բաքերի տակ պետք է նախատեսել տակդիրներ: Ջրաճնշման բաքերի և շինարարական կոնստրուկցիաների միջև հեռավորությունը պետք է լինի 0,7 մ-ից ոչ պակաս, լողանային կափույրի տեղադրման կողմից բաքերի և շինարարական կոնստրուկցիաների միջև` 1,0 մ-ից ոչ պակաս, բաքի վերևից մինչև ծածկը` 0,6 մ-ից ոչ պակաս, տակդիրից մինչև բաքի հատակը` ոչ պակաս 0.5 մ-ից:
203. Ծավալային կառուցվածքների պատերի միջով խողովակի անցկացումը պետք է իրականացնել խծուկի օգտագործմամբ, որոնք տեղադրվում են պատի մեջ:
204. Ջրաճնշման բաքերի և բաք-կուտակիչների (ոչ ճնշումային) համար պետք է նախատեսել`
1) ջրի տրման խողովակ լողանային կափույր: Յուրաքանչյուր լողանային կափույրից առաջ պետք է տեղադրել փակող վենտիլ կամ սողնակավոր փական,
2) ջրի հեռացման խողովակ,
3) գերլցման խողովակ, որը տեղադրվում է բաքում ջրի ամենաբարձր թույլատրելի մակարդակի վրա,
4) դատարկման խողովակ, որը միացվում է բաքի հատակին և գերլցման խողովակին, միացման հատվածում վենտիլ կամ սողնակավոր փականի տեղադրմամբ,
5) տակդիրից ջրի հեռացման խողովակ,
6) սառը ջրի շրջանառությունն ապահովող հարմարանքներ, այն բաքերում, որոնցում պահպանվում է խմելու որակի ջուր,
7) շրջանառության խողովակ, տաք ջրի սպառման ընդմիջումների ժամանակ, անհրաժեշտության դեպքում, բաք-կուտակիչում հաստատուն ջերմաստիճանի պահպանման համար: Շրջանառության խողովակի վրա անհրաժեշտ է տեղադրել հակադարձ կափույր վենտիլի կամ սողնակավոր փականի հետ:
8) օդահեռ խողովակ (25 մմ տրամագծով),
9) բաքերում ջրի մակարդակի տվիչներ, պոմպային կայանքների միացման և անջատման համար,
10) բաքերում ջրի մակարդակի ցուցիչներ և սարքավորումներ այդ ցուցմունքը կառավարման վահանակ փոխանցելու համար:
205. Բաքը սնող և հեռացնող խողովակները կարող են միացվել, այդ դեպքում սնող խողովակից մինչև բաքի հատակը ընկած հատվածի վրա պետք է նախատեսել հակադարձ կափույր և սողնակավոր փական կամ վենտիլ:
206. Ջրաճնշման բաքում ջրի մակարդակի ազդանշանիչի բացակայության դեպքում պետք է նախատեսել ազդանշանային խողովակ 15 մմ տրամագծով, որը բաքին միանում է 5 սմ-ով ավելի ներքև գերլցման խողովակից և այն դուրս է բերվում պոմպային կայանքի հերթապահության սենքի լվացարանի մեջ:
207. Հիդրոօդաճնշման բաքերը պետք է կահավորվեն սնող, հեռացնող և դատարկման խողովակներով, ինչպես նաև ապահովիչ կափույրով, մանոմետրով, մակարդակի տվիչներով և օդի պաշարի լրացման և կարգավորման համար սարքավորումներով:
208. Հիդրոօդաճնշման բաքերը պետք է տեղադրել այնպիսի սենքերում, որտեղ բաքերի վերևից մինչև ծածկը, բաքերի միջև և մինչև պատերը եղած հեռավորությունները 0,6 մ-ից պակաս չլինեն:
209. Շրջադարձային ջրամատակարարման և ջրի կրկնակի օգտագործման համակարգերում ջրի հավաքման ռեզերվուարները թույլատրվում է տեղադրել շենքի ներսում կամ դրսում: Ռեզերվուարները պետք է նախագծել ՍՆիՊ 2.04.02 շինարարական նորմերով և կանոններով սահմանված պահանջներին համապատասխան: Ռեզերվուարների կարգավորման ծավալները պետք է որոշել ջրի տրման և պոմպերի աշխատանքի գրաֆիկների համադրությամբ:
12. ԲԱՐԴ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԿԱՌՈՒՑՎՈՂ ՇԵՆՔԵՐԻ ՆԵՐՔԻՆ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ
210. Սողանքային, նստվածքային, ինչպես նաև այլ ոչ կայուն գրունտներում կառուցված շենքերում և շինություններում հաղորդակցուղիների անցկացման համար առաջանում են անբարենպաստ պայմաններ: Այդպիսի տարածքներում շենքերի կառուցման անհրաժեշտության դեպքում պետք է նախատեսել լրացուցիչ միջոցառումներ խողովակաշարերի անցկացման և դրանց անխափան շահագործումն ապահովելու համար: Այդ նպատակով պետք է իրականացնել խողովակաշարերի և դրանց ճյուղավորումների ճկուն միացումներ, շենքերի և կոնստրուկցիաների ձևախախտումների և տեղաշարժերի հետևանքով առաջացող մեխանիկական ազդեցությունը խողովակաշարի վրա` նվազեցնելու նպատակով:
211. Շենքի ներսում ջրմուղի խողովակաշարերը պետք է տեղադրել հատակից բարձր, բաց եղանակով: Ներանցման խողովակները, շենքի ներսում հատակի տակով անցկացվող խողովակաշարերը պետք է տեղադրել ջրանթափանց խուղակներում, որոնք ունեն թեքություն դեպի ստուգիչ հորեր` առնվազն 1մ տրամագծով: Դրանք ծառայում են խուղակներում տեղադրված խողովակաշարերից առաջացող հոսակորուստները հայտնաբերելու համար: Հորի հատակը պետք է նախատեսել անցուղու հատակից առնվազն 0,7 մ-ով ավելի ցածր: Հորի հատակը և պատերը 1,5 մ բարձրությամբ պետք է լինեն ջրամեկուսացված: Ստուգիչ հորերը հարկավոր է կահավորել դրանցում ջրի հայտնվելու մասին ավտոմատ ազդանշանման համակարգով:
212. Խուղակները շենքի հիմքերի հետ հատվելու տեղերում անհրաժեշտ է նախատեսել միջոցառումներ, որոնք կկանխեն ջրի ներթափանցումը խուղակից գրունտի մեջ, ընդ որում, չպետք է խոչընդոտվի կրող կոնստրուկցիաների ազատ նստվածքը:
213. Նստվածքային գրունտներում ջրամատակարարման ներանցման խողովակաշարը հիմքի ներբանից ներքև տեղադրել չի թույլատրվում:
214. Հիմքերի կամ նկուղների պատերի վրա, խողովակաշարերի հետ հատվելու տեղերում պետք է թողնել բացվածք այն հաշվով, որ խողովակաշարի և շինարարական կոնստրուկցիայի միջև ապահովվի բացակ շենքի հաշվարկային նստեցման 1/3-ի չափով, բայց 0,2 մ-ից ոչ պակաս: Խողովակաշարի տեղադրումից հետո բացվածքը պետք է խցափակել խիտ, էլաստիկ, ջրանթափանց և գազանթափանց նյութով:
215. Ներքնամշակվող տարածքներում կառուցվող շենքերի և կառույցների ներքին սառը և տաք ջրամատակարարման համակարգեր նախագծելիս պետք է նախատեսել միջոցառումներ խողովակաշարերը մակերևույթի գրունտի և շենքի տարրերի ձևախախտումների ազդեցությունից պաշտպանելու համար համապատասխան ՍՆիՊ 2.01.09 շինարարական նորմերով և կանոններով սահմանված պահանջների:
VIII. ՋՐԱՀԵՌԱՑՈՒՄ
1. ԿՈՅՈՒՂՈՒ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ
216. Շենքի նշանակությունից և կեղտաջրերի հեռացմանը ներկայացվող պահանջներից կախված անհրաժեշտ է նախագծել ներքին կոյուղու հետևյալ համակարգերը`
1) կենցաղային - սանիտարատեխնիկական սարքերից (զուգարանակոնքեր, լվացարաններ, լոգարաններ, ցնցուղներ և այլն) կեղտաջրի հեռացման համար,
2) արտադրական - արտադրական կեղտաջրերի հեռացման համար,
3) միացյալ - կենցաղային և արտադրական կեղտաջրերի հեռացման համար, դրանց համատեղ տեղափոխման և մաքրման հնարավորության դեպքում,
4) մթնոլորտային կեղտաջրերի - շենքի տանիքից անձրևաջրերի և հալոցքի ջրերի հեռացման համար:
217. Արտադրական կազմակերպություններում թույլատրվում է նախագծել կոյուղու մի քանի համակարգեր ըստ կազմության, ագրեսիվությամբ, ջերմաստիճանով և այլ ցուցանիշներով իրարից տարբերվող կեղտաջրերի հեռացման համար` հաշվի առնելով, որ դրանց խառնումը անթույլատրելի է կամ ոչ նպատակահարմար:
218. Արտադրական և կենցաղային կոյուղու անջատ ցանցեր պետք է նախագծել, երբ արտադրական կեղտաջրերը կենցաղային կեղտաջրերի հետ խառնելու դեպքում չեն բավարարի ՍՆիՊ 2.04.03 շինարարական նորմերով և կանոններով սահմանված պահանջներին և պետք է ենթարկվեն նախնական մաքրման մինչև խառնվելը`
1) արտադրական շենքերի համար, որոնց արտադրական կեղտաջրերը պահանջում են նախնական մաքրում,
2) բաղնիքների և լվացքատների համար, երբ նախատեսվում են ջերմակլանիչներ կամ նախնական մաքրման կառուցվածքներ,
3) խանութների, հանրային սննդի, սննդամթերքի վերամշակման կազմակերպությունների համար:
---------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում