Սեղմել Esc փակելու համար:
ԿՈՆՎԵՆՑԻԱ ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՄԻԳՐԱՑՎՈՂ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԿՈՆՎԵՆՑԻԱ ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՄԻԳՐԱՑՎՈՂ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

 

i

ԿՈՆՎԵՆՑԻԱ
ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՄԻԳՐԱՑՎՈՂ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Պայմանավորվող կողմերը,

 

ՃԱՆԱՉԵԼՈՎ, որ վայրի կենդանիներն իրենց անթիվ ձևերով կազմում են աշխարհի բնական համակարգի անփոխարինելի մասը, որը պետք է պահպանվի հանուն մարդկության բարեկեցության,

 

ԳԻՏԱԿՑԵԼՈՎ, որ մարդկային յուրաքանչյուր սերունդ պահպանում է աշխարհի պաշարները ապագա սերունդների համար և պարտավորություն ունի երաշխավորելու, որ այդ ժառանգությունը պահպանվի և, եթե օգտագործվում է, ապա օգտագործվի խելամիտ,

 

ԳԻՏԱԿՑԵԼՈՎ վայրի կենդանիների մշտապես աճող նշանակությունը շրջակա միջավայրի, էկոլոգիական, գենետիկական, գիտական, գեղագիտական, ռեկրեացիոն, մշակութային, կրթական, հասարակական և տնտեսական տեսանկյունից,

 

ՄՏԱՀՈԳՎԱԾ ԼԻՆԵԼՈՎ մասնավորապես վայրի կենդանիների այն տեսակներով, որոնք տեղաշարժվում են ներպետական իրավասության սահմաններում կամ դրանցից դուրս,

 

ԸՆԴՈՒՆԵԼՈՎ, որ պետությունները հանդիսանում են և պետք է հանդիսանան միգրացվող այն վայրի կենդանիների տեսակների պաշտպաններ, որոնք ապրում են իրենց ներպետական սահմաններում կամ հատում են դրանք,

 

ՀԱՄՈԶՎԱԾ լինելով, որ վայրի կենդանիների միգրացվող տեսակների պահպանությունը և լիարժեք խնամքը պահանջում են այն բոլոր պետությունների համաձայնեցված գործողությունները, որոնց ներպետական իրավասության սահմաններում այդ տեսակները անցկացնում են իրենց կենսաշրջանի որևէ մասը,

 

ՎԿԱՅԱԿՈՉԵԼՈՎ Միավորված ազգերի կազմակերպության` մարդկային միջավայրի հարցերով խորհրդաժողովի կողմից ընդունված (Ստոկհոլմ, 1972 թվական) գործողության ծրագրի Առաջարկություն 32-ը և որի մասին գոհունակությամբ հիշատակվել է Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեայի քսանյոթերորդ նստաշրջանի ընթացքում,

 

ՀԱՄԱՁԱՅՆԵՑԻՆ հետևյալի շուրջ.

 

ՀՈԴՎԱԾ I

 

Մեկնաբանությունը

 

1. Սույն Կոնվենցիայի նպատակով`

ա) «միգրացվող տեսակներ» նշանակում է` այն վայրի կենդանիների ցանկացած տեսակի կամ ավելի ցածր տաքսոնի ամբողջ պոպուլյացիա կամ պոպուլյացիայի ցանկացած աշխարհագրական առանձին մաս, որոնց նշանակալի մասը պարբերաբար և, ինչպես կանխատեսվում է, հատում է մեկ կամ ավելի ներպետական իրավասության սահման.

բ) «միգրացվող տեսակների պահպանության կարգավիճակ» նշանակում է` միգրացվող տեսակների վրա ունեցող այն ամբողջ ազդեցությունը, որը կարող է թողնել դրանց երկարաժամկետ տարածման և քանակի վրա.

գ) «պահպանության կարգավիճակը» համարվում է «բարենպաստ», երբ`

1) պոպուլյացիայի դինամիկայի տվյալները ցույց են տալիս, որ միգրացվող տեսակը երկար ժամանակ պահպանում է իրեն ինքնուրույն` որպես իրեն բնորոշ էկոհամակարգերի կենսունակ բաղադրամաս.

2) միգրացվող տեսակների ապրելավայրերի քանակը ներկայումս չի նվազում և դեռ երկար ժամանակ չի նվազի.

3) կան և տեսանելի ապագայում կլինեն բավարար թվով բնակավայրեր, որոնք երկար ժամանակ կերաշխավորեն միգրացվող տեսակի պոպուլյացիայի պահպանությունը, և

4) միգրացվող տեսակի տարածումը և քանակը հասնում են պոտենցիալ հարմար էկոհամակարգերի պատմական սահմաններին ու մակարդակին և համապատասխանում են վայրի կենդանիների խելամիտ խնամքի սկզբունքներին.

դ) «պահպանության կարգավիճակը» համարվում է «անբարենպաստ», եթե սույն հոդվածի «գ» կետի պայմաններից որևէ մեկը չի բավարարվում.

ե) «վտանգված» որոշակի միգրացվող տեսակի դեպքում նշանակում է, որ միգրացվող տեսակը ոչնչացման վտանգի տակ է ամբողջովին կամ իր ապրելավայրի որևէ նշանակալի մասում.

զ) «ապրելավայր» նշանակում է` ցամաքային կամ ջրային բոլոր տարածքները, որտեղ միգրացվող տեսակը բնակվում է, մնում է ժամանակավորապես, ցանկացած ժամանակ հատում կամ թռչում է դրանց վրայով իր սովորական միգրացիոն ուղով.

է) «բնակավայր» նշանակում է` միգրացվող տեսակի ապրելավայրի ցանկացած տարածք, որն ունի համապատասխան պայմաններ այդ տեսակի ապրելու համար.

ը) «ապրելավայրի պետություն» միգրացվող հատուկ տեսակի դեպքում նշանակում է` ցանկացած պետություն (իսկ անհրաժեշտության դեպքում` սույն կետի «ժա» ենթակետում սահմանված ցանկացած այլ Կողմ), որն ունի իրավասություն այդ միգրացվող տեսակի ապրելավայրի ցանկացած մասի նկատմամբ, կամ պետություն, որի դրոշի տակ նավարկող նավերը գտնվում են ներպետական իրավասության սահմաններից դուրս` տվյալ միգրացվող տեսակի հավաքի նպատակով.

թ) «հավաք» նշանակում է` հավաք, որս, ձկնորսություն, կենդանիներին տանջելը, կանխամտածված սպանությունը կամ ցանկացած նման գործողության մեջ ընդգրկվելու փորձ.

ժ) «համաձայնագիր» նշանակում է` մեկ կամ ավելի միգրացվող տեսակների պահպանության վերաբերյալ միջազգային համաձայնագիր, ինչպես նախատեսված է սույն Կոնվենցիայի IV և V հոդվածներում.

ժա) «Կողմ» նշանակում է` պետություն կամ անկախ պետություններից կազմված տնտեսական ինտեգրման տարածաշրջանային ցանկացած կազմակերպություն, որի համար սույն Կոնվենցիան ուժի մեջ է, և որն իրավասու է սույն Կոնվենցիայով կարգավորվող հարցերի վերաբերյալ համաձայնագրերի շուրջ բանակցելու, դրանք կնքելու կամ կիրառելու համար:

2. Իրենց իրավասության սահմաններում տնտեսական ինտեգրման տարածաշրջանային այն կազմակերպությունները, որոնք սույն Կոնվենցիայի Կողմեր են, իրենց անունից իրականացնում են այն իրավունքները և կատարում են այն պարտականությունները, որոնք սույն Կոնվենցիան վերագրում է իրենց անդամ պետություններին: Այդպիսի դեպքերում այդ կազմակերպությունների անդամ պետությունները լիազորված չեն անհատապես իրականացնելու այդ իրավունքները:

3. Եթե սույն Կոնվենցիայով նախատեսվում է, որ որոշումները պետք է ընդունվեն «ներկա գտնվող և քվեարկող Կողմերի» ձայների երկու երրորդի մեծամասնությամբ կամ միաձայն, դա նշանակում է` «ներկա գտնվող և «կողմ» կամ «դեմ» քվեարկող Կողմեր»: Մեծամասնության հարցը որոշելիս ձեռնպահ քվեարկողները չեն համարվում «ներկա գտնվող և քվեարկող Կողմեր»:

 

ՀՈԴՎԱԾ II

 

Հիմնարար սկզբունքները

 

1. Կողմերն ընդունում են միգրացվող տեսակների պահպանության անհրաժեշտությունը, և ապրելավայրի պետությունները համաձայնում են այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկել` հնարավորության և անհրաժեշտության դեպքում հատուկ ուշադրություն դարձնելով այն միգրացվող տեսակներին, որոնց պահպանման կարգավիճակը անբարենպաստ է, և ձեռնարկելով անհատական կամ համաձայնեցված` համապատասխան և անհրաժեշտ քայլեր այդպիսի տեսակների և դրանց բնակավայրերի պահպանման համար:

2. Կողմերն ընդունում են ցանկացած միգրացվող տեսակին սպառնացող վտանգը կանխելուն ուղղված քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը:

3. Կողմերը, մասնավորապես`

ա) պետք է աջակցեն, համագործակցեն և օժանդակեն միգրացվող տեսակներին վերաբերող հետազոտություններին.

բ) պետք է ձգտեն ապահովել I հավելվածում ընդգրկված միգրացվող տեսակների համար անհապաղ պաշտպանությունը, և

գ) պետք է նախաձեռնեն II հավելվածում ներառված միգրացվող տեսակների պահպանության և կառավարման վերաբերյալ համաձայնագրերի կնքումը:

 

ՀՈԴՎԱԾ III

 

Վտանգված միգրացվող տեսակները. հավելված I

 

1. I հավելվածում պետք է թվարկվեն այն միգրացվող տեսակները, որոնք վտանգված են:

2. Տեղաշարժվող տեսակը կարող է ընդգրկված լինել I հավելվածում` պայմանով, որ առկա են ստույգ, այդ թվում` գիտականորեն հիմնավորված փաստեր, որ տեսակը վտանգված է:

3. Տեղաշարժվող տեսակը կարող է հանվել I հավելվածից, երբ Կողմերի խորհրդաժողովը որոշի, որ`

ա) ստույգ, այդ թվում գիտականորեն հիմնավորված փաստերով հաստատվում է, որ տեսակին այլևս վտանգ չի սպառնում, և

բ) տեսակին կրկին վտանգ չի սպառնա I հավելվածից հանվելու պատճառով պաշտպանությունը կորցնելուց:

4. Այն Կողմերը, որոնք I հավելվածում թվարկված միգրացվող տեսակների ապրելավայրի պետություններ են, պետք է ձգտեն.

ա) պահպանել և հնարավորության ու անհրաժեշտության դեպքում վերականգնել այս տեսակի այն բնակավայրերը, որոնք կարևոր են այս տեսակին ոչնչացման վտանգից զերծ պահելու համար.

բ) կանխել, վերացնել, փոխհատուցել կամ նվազագույնի հասցնել այն գործողությունների բացասական ազդեցությունը, որը լրջորեն խոչընդոտում է տվյալ տեսակի միգրացիային, և

գ) հնարավորության և անհրաժեշտության սահմաններում կանխել, նվազեցնել կամ վերահսկել այն գործոնները, որոնք վտանգում են կամ կարող են հետագայում վտանգել տվյալ տեսակը. ներառյալ էկզոտիկ տեսակների ներմուծման խիստ վերահսկումը կամ ներմուծվածների վերահսկումը կամ հեռացումը:

5. Այն Կողմերը, որոնք I հավելվածում թվարկված միգրացվող տեսակների ապրելավայրի պետություններ են, պետք է արգելեն նման տեսակներին պատկանող կենդանիների հավաքը: Բացառություններ սույն արգելքին կարող են կատարվել միայն այն դեպքում, եթե`

ա) հավաքը գիտական նպատակների համար է.

բ) հավաքը վտանգվող տեսակի վերարտադրությանը կամ գոյատևմանը նպաստելու նպատակով է.

գ) հավաքը այս տեսակը ավանդաբար գործածողների կարիքները ապահովելու նպատակով է, կամ

դ) պայմանավորված է արտակարգ իրավիճակներով` հաշվի առնելով, որ այդ բացառությունները բովանդակային առումով հստակ են, ունեն ճշգրիտ ծավալ և սահմանափակվում են տարածքով և ժամանակով: Այդ հավաքը չպետք է իրականացվի ի վնաս տեսակի:

6. Կողմերի խորհրդաժողովը կարող է առաջարկություն անել այն Կողմերին, որոնք I հավելվածում թվարկված միգրացվող տեսակի ապրելավայրի պետություններ են, որպեսզի նրանք համապատասխան լրացուցիչ միջոցներ ձեռնարկեն տվյալ տեսակին օժանդակելու համար:

7. Կողմերը պետք է քարտուղարությանը հնարավորինս շուտ տեղեկացնեն սույն հոդվածի 5-րդ կետի համաձայն նախատեսված որևէ բացառության մասին:

 

ՀՈԴՎԱԾ IV

 

Համաձայնագրերի առարկա համարվող միգրացվող տեսակները.

հավելված II

 

1. II հավելվածում պետք է ընդգրկվեն այն միգրացվող տեսակները, որոնք ունեն պահպանության անբարենպաստ կարգավիճակ, և որոնց պահպանության և լիարժեք խնամքի համար անհրաժեշտ են միջազգային համաձայնագրեր, ինչպես նաև` այն տեսակները, որոնք ունեն պահպանության կարգավիճակ, որին կարող է էականորեն նպաստել միջազգային համաձայնագրերի միջոցով ամրագրված միջազգային համագործակցությունը:

2. Հանգամանքներից ելնելով` միգրացվող տեսակները կարող են ընդգրկվել և՛ I հավելվածում, և՛ II հավելվածում:

3. Այն Կողմերը, որոնք II հավելվածում ընդգրկված միգրացվող տեսակների ապրելավայրի պետություններ են, պետք է ձգտեն կնքել համաձայնագրեր, որոնք կօժանդակեն տեսակներին և առաջնահերթություն կտան այն տեսակներին, որոնք գտնվում են անբարենպաստ պահպանության կարգավիճակում:

4. Կողմերը խրախուսվում են, համաձայնագրեր կնքելու նպատակով, ձեռնարկել միջոցներ ցանկացած տեսակի կամ ավելի ցածր տաքսոն ունեցող այն վայրի կենդանիների պոպուլյացիայի կամ պոպուլյացիայի` որևէ աշխարհագրական տեսանկյունից առանձնացված մասի համար, որոնք պարբերաբար հատում են մեկ կամ ավելի ներպետական իրավասության սահմաններ:

5. Քարտուղարությանը պետք է տրամադրվի սույն հոդվածի դրույթներին համապատասխան կնքված յուրաքանչյուր համաձայնագրի պատճենը:

 

ՀՈԴՎԱԾ V

Համաձայնագրերի ուղեցույցները

 

1. Յուրաքանչյուր համաձայնագրի նպատակը պետք է լինի համապատասխան միգրացվող տեսակի բարենպաստ պահպանության կարգավիճակի վերականգնումը կամ այդպիսի կարգավիճակում պահպանումը: Յուրաքանչյուր համաձայնագիր պետք է վերաբերի համապատասխան միգրացվող տեսակի պահպանության և խնամքի այն հարցերին, որոնք ծառայում են այդ նպատակին հասնելու համար:

2. Յուրաքանչյուր համաձայնագիր պետք է կարգավորի միգրացվող տեսակի ամբողջ տարածաշրջանը և բաց լինի այս տեսակի ապրելավայրի բոլոր պետությունների միանալու համար` անկախ այն հանգամանքից` նրանք սույն Կոնվենցիայի Կողմեր են, թե ոչ:

3. Հնարավորության դեպքում համաձայնագիրը պետք է վերաբերի մեկից ավելի միգրացվող տեսակների:

4. Յուրաքանչյուր համաձայնագրով պետք է.

ա) որոշվեն համապատասխան միգրացվող տեսակները.

բ) նկարագրվեն միգրացվող տեսակների տարածքը և միգրացիաների ուղիները.

գ) յուրաքանչյուր Կողմ պարտադրվի, որ նշանակի համաձայնագրի իրականացման հարցերով ազգային լիազոր.

դ) անհրաժեշտության դեպքում ստեղծվի համապատասխան մեխանիզմ համաձայնագրի նպատակներին օժանդակելու, արդյունավետության մոնիտորինգ իրականացնելու և Կողմերի խորհրդաժողովի համար զեկույցներ պատրաստելու նպատակով.

ե) ապահովի Կողմերի միջև տարաձայնությունների կարգավորման ընթացակարգ.

զ) առնվազն արգելի կետերի (Ceatea) միգրացվող տեսակների ցանկացած հավաք, որն այդ միգրացվող տեսակների համար ցանկացած այլ բազմակողմ համաձայնագրով թույլատրված չէ, և նախատեսի համաձայնագրին այն պետությունների միանալու գործընթաց, որոնք միգրացվող տեսակների ապրելավայրի պետություններ չեն:

5. Հնարավորության և անհրաժեշտության դեպքում յուրաքանչյուր համաձայնագիր պետք է ապահովի, սակայն չսահմանափակվի`

ա) համապատասխան միգրացվող տեսակների պահպանության կարգավիճակի պարբերաբար դիտարկմամբ և այն գործոնների վերհանմամբ, որոնք կարող են վնաս հասցնել այդ կարգավիճակին.

բ) համակարգված պահպանման և խնամքի պլաններով.

գ) միգրացվող տեսակների էկոլոգիայի և պոպուլյացիայի դինամիկայի ուսումնասիրությամբ` հատուկ ուշադրություն դարձնելով միգրացիային.

դ) համապատասխան միգրացվող տեսակների վերաբերյալ տեղեկատվության փոխանակմամբ` հատուկ ուշադրություն դարձնելով հետազոտությունների և համապատասխան վիճակագրական արդյունքների փոխանակմանը.

ե) պահպանությամբ և, հնարավորության ու անհրաժեշտության դեպքում, կարևոր բնակավայրերի բարենպաստ վիճակի վերականգնմամբ և այդ բնակավայրերը անկարգություններից զերծ պահելով, այդ թվում` ներմուծումների խիստ վերահսկումով կամ միգրացվող տեսակներին վնասող` ներմուծված էկզոտիկ տեսակների վերահսկումով.

զ) միգրացիոն ուղիների վրա պատշաճ կերպով հարմարեցված համապատասխան բնակավայրերի ցանցի պահպանությամբ.

է) նպատակահարմարության դեպքում` միգրացվող տեսակներին բարենպաստ բնակավայրերով ապահովելով կամ միգրացվող տեսակներ կրկին ներմուծելով բարենպաստ բնակավայրեր.

ը) միգրացիան խոչընդոտող կամ այն արգելող գործողությունների և արգելքների առավելագույնս վերացմամբ կամ փոխհատուցմամբ.

թ) միգրացվող տեսակների համար վնասակար նյութերի` միգրացվող տեսակների բնակավայրեր ներթափանցման արգելմամբ, նվազեցմամբ կամ վերահսկմամբ.

ժ) էկոլոգիական կայուն սկզբունքների վրա հիմնված` միգրացվող տեսակների հավաքի վերահսկման և կառավարման միջոցներով.

ժա) անօրինական հավաքն արգելելու ուղղությամբ իրականացվող գործողությունները համակարգելու վերաբերյալ ընթացակարգերով.

ժբ) միգրացվող տեսակներին սպառնացող լուրջ վտանգների մասին տեղեկատվության փոխանակմամբ.

ժգ) արտակարգ իրավիճակներում գործելու ընթացակարգերով, որոնց միջոցով պահպանմանն ուղղված գործողությունները պետք է զգալիորեն և արագորեն ամրապնդվեն, երբ միգրացվող տեսակների պահպանության կարգավիճակը լրջորեն վտանգված է.

ժդ) լայն հասարակությանը ծանոթացնելով համաձայնագրի բովանդակության և նպատակների մասին:

 

ՀՈԴՎԱԾ VI

 

Ապրելավայրի պետությունները

 

1. I և II հավելվածներում ընդգրկված միգրացվող տեսակների ապրելավայրի պետությունների թարմացված ցանկը կպահպանի քարտուղարությունը` օգտագործելով Կողմերից ստացված տեղեկատվությունը:

2. Կողմերը պետք է քարտուղարությանը պարբերաբար տեղեկացնեն այն մասին, թե I և II հավելվածներում ընդգրկված ո՛ր միգրացվող տեսակների մասով են իրենք իրենց համարում ապրելավայրի պետություն, ինչպես նաև տրամադրեն տեղեկատվություն հավաքի մեջ ներգրավված` ներպետական իրավասության սահմաններից դուրս իրենց դրոշի տակ նավարկող նավերի և հնարավորության դեպքում հավաքի վերաբերյալ հետագա ծրագրերի մասին:

3. Այն Կողմերը, որոնք I կամ II հավելվածում ընդգրկված միգրացվող տեսակների ապրելավայրի պետություններ են, պետք է խորհրդաժողովի յուրաքանչյուր հերթական նստաշրջանից առնվազն վեց ամիս առաջ քարտուղարության միջոցով խորհրդաժողովին տեղեկացնեն Կողմերի այն միջոցների մասին, որոնք նրանք ձեռնարկում են սույն Կոնվենցիայի դրույթներն այդ տեսակների համար կիրարկելու համար:

 

ՀՈԴՎԱԾ VII

 

Կողմերի խորհրդաժողովը

 

1. Կողմերի խորհրդաժողովը պետք է լինի սույն Կոնվենցիայի որոշում կայացնող մարմինը:

2. Քարտուղարությունը պետք է հրավիրի Կողմերի խորհրդաժողով ոչ ուշ, քան սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց երկու տարի հետո:

3. Դրանից հետո քարտուղարությունը պետք է հրավիրի Կողմերի հերթական խորհրդաժողովներ առնվազն երեք տարին մեկ անգամ, եթե խորհրդաժողովը այլ որոշում չկայացնի, և ցանկացած ժամանակ` արտահերթ նստաշրջաններ` Կողմերի առնվազն մեկ երրորդի գրավոր պահանջով:

4. Կողմերի խորհրդաժողովը պետք է սահմանի և պարբերաբար վերանայի սույն Կոնվենցիայի ֆինանսական կանոնները: Կողմերի խորհրդաժողովը պետք է իր յուրաքանչյուր հերթական նստաշրջանի ընթացքում ընդունի հաջորդ ֆինանսական ժամանակահատվածի համար նախատեսված բյուջեն: Յուրաքանչյուր Կողմ պետք է մուծումներ կատարի այդ բյուջե այն վճարումների սանդղակով, որը պետք է համաձայնեցվի խորհրդաժողովի կողմից: Ֆինանսական կանոնները, ներառյալ բյուջեի վերաբերյալ դրույթները և մուծումների սանդղակը, ինչպես նաև դրանցում կատարվող փոփոխությունները պետք է ընդունվեն ներկա գտնվող և քվեարկող Կողմերի միաձայն քվեարկությամբ:

5. Կողմերի խորհրդաժողովն իր յուրաքանչյուր նստաշրջանում պետք է դիտարկի սույն Կոնվենցիայի կիրարկումը և, մասնավորապես, կարող է.

ա) դիտարկել և գնահատել միգրացվող տեսակների պահպանության կարգավիճակը.

բ) դիտարկել միգրացվող տեսակների և, մասնավորապես, I և II հավելվածներում ընդգրկված տեսակների պահպանության ուղղությամբ արձանագրված առաջընթացը.

գ) ձեռնարկել այնպիսի միջոցներ և նախատեսել այնպիսի ուղեցույցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել գիտական խորհրդին և քարտուղարությանը իրենց պարտականությունները կատարելու համար.

դ) ստանալ և քննարկել գիտական խորհրդի, քարտուղարության, ցանկացած Կողմի կամ համաձայնագրի համաձայն ստեղծված մշտական մարմնի կողմից ներկայացված ցանկացած զեկույց.

ե) Կողմերին ներկայացնել առաջարկություններ միգրացվող տեսակների պահպանության կարգավիճակի բարելավման համար և ուսումնասիրել համաձայնագրի շրջանակներում արձանագրված առաջընթացը.

զ) այն դեպքերում, երբ համաձայնագիր չի կնքվել, միգրացվող տեսակների կամ միգրացվող տեսակների խմբի ապրելավայրի պետություններին ներկայացնել առաջարկություններ Կողմերի նստաշրջանների գումարման վերաբերյալ` քննարկելու համար տեսակների պահպանության կարգավիճակի բարելավմանն ուղղված միջոցները.

է) Կողմերին ներկայացնել առաջարկություններ սույն Կոնվենցիայի արդյունավետության բարելավման համար, և

ը) որոշում կայացնել ցանկացած միջոցի վերաբերյալ, որը պետք է ձեռնարկվի սույն Կոնվենցիայի նպատակների իրականացման համար:

6. Կողմերի խորհրդաժողովի յուրաքանչյուր նստաշրջանի ընթացքում պետք է որոշվի հաջորդ խորհրդաժողովի անցկացման ժամանակը և վայրը:

7. Կողմերի խորհրդաժողովի ցանկացած նստաշրջանի ընթացքում այդ նստաշրջանի համար պետք է որոշվեն և ընդունվեն ընթացակարգի կանոններ: Կողմերի խորհրդաժողովի նստաշրջանի ժամանակ ընդունված որոշումներն ընդունվում են ներկա գտնվող և քվեարկող Կողմերի ձայների երկու երրորդ մեծամասնությամբ, եթե Կոնվենցիայով այլ բան նախատեսված չէ:

8. Միավորված ազգերի կազմակերպությունը, նրա մասնագիտացված գործակալությունները, Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը, ինչպես նաև ցանկացած պետություն, որը չի հանդիսանում սույն Կոնվենցիայի կողմ, և, յուրաքանչյուր համաձայնագրի դեպքում, այդ համաձայնագրի կողմերի նշանակած մարմին դիտորդների կողմից կարող է ներկայացված լինել Կողմերի խորհրդաժողովի նստաշրջաններին:

9. Հետևյալ կատեգորիաներում միգրացվող տեսակների պաշտպանության, պահպանության և խնամքի հարցերում տեխնիկապես որակավորված ցանկացած գործակալության կամ մարմնի, որը տեղեկացրել է քարտուղարությանը դիտորդների կողմից Կողմերի խորհրդաժողովի նստաշրջաններին ներկայացված լինելու իր ցանկության մասին, պետք է թույլատրվի մասնակցել նստաշրջաններին, եթե ներկա գտնվող Կողմերի առնվազն մեկ երրորդը դեմ չի արտահայտվել.

ա) միջազգային գործակալությունները կամ մարմինները, կառավարական կամ ոչ կառավարական և ներպետական կառավարական գործակալությունները և մարմինները, և

բ) ներպետական ոչ կառավարական գործակալությունները կամ մարմինները, որոնք այս նպատակի համար հաստատված են այն պետության կողմից, որտեղ նրանք գտնվում են:

Թույլտվություն ստանալու դեպքում այս դիտորդները կարող են մասնակցել, սակայն չունեն քվեարկելու իրավունք:

 

ՀՈԴՎԱԾ VIII

 

Գիտական խորհուրդը

 

1. Կողմերի խորհրդաժողովը իր առաջին նստաշրջանի ընթացքում պետք է ստեղծի գիտական խորհուրդ գիտական աշխատանքների վերաբերյալ խորհրդատվություն տրամադրելու նպատակով:

2. Ցանկացած Կողմ կարող է գիտական խորհրդի անդամ նշանակել մեկ որակավորված փորձագետի: Բացի այդ` գիտական խորհուրդը պետք է ներառի Կողմերի խորհրդաժողովի կողմից ընտրված և նշանակված որակյալ փորձագետների` որպես անդամների. այդ փորձագետների թիվը, ընտրության չափանիշները և նրանց նշանակման ժամկետները պետք է որոշի Կողմերի խորհրդաժողովը:

3. Գիտական խորհուրդը պետք է հանդիպի քարտուղարության խնդրանքով` Կողմերի խորհրդաժողովի սահմանած կարգով:

4. Կողմերի խորհրդաժողովի հաստատմամբ պայմանավորված` գիտական խորհուրդը պետք է ընդունի իր ընթացակարգային կանոնները:

5. Կողմերի խորհրդաժողովը պետք է որոշի գիտական խորհրդի գործառույթները, որոնք կարող են ներառել.

ա) Կողմերի խորհրդաժողովին, քարտուղարությանը և, Կողմերի խորհրդաժողովի կողմից հաստատվելու դեպքում, սույն Կոնվենցիայի կամ որևէ համաձայնագրի համաձայն ստեղծված ցանկացած մարմնին կամ որևէ Կողմին գիտական խորհրդատվության տրամադրումը.

բ) միգրացվող տեսակների վերաբերյալ հետազոտության կամ հետազոտության համակարգման վերաբերյալ առաջարկություններ, միգրացվող տեսակների պահպանության կարգավիճակը պարզելու նպատակով այդ տեսակի վերաբերյալ հետազոտության արդյունքների գնահատում և Կողմերի խորհրդաժողովին այդ կարգավիճակի և դրա բարելավման չափանիշների մասին զեկույց.

գ) առաջարկությունների ներկայացում Կողմերի խորհրդաժողովին այն միգրացվող տեսակների մասին, որոնք պետք է ընդգրկվեն I և II հավելվածներում, նշելով այդ միգրացվող տեսակների ապրելավայրը.

դ) առաջարկությունների ներկայացում Կողմերի խորհրդաժողովին միգրացվող տեսակների վերաբերյալ համաձայնագրերի մեջ հատուկ պահպանության և կառավարման չափանիշների ներառման մասին, և

ե) առաջարկություններ Կողմերի խորհրդաժողովին սույն Կոնվենցիայի կիրարկման գիտական կողմերին առնչվող խնդիրների լուծման, մասնավորապես` միգրացվող տեսակների բնակավայրերի վերաբերյալ:

 

ՀՈԴՎԱԾ IX

 

Քարտուղարությունը

 

1. Սույն Կոնվենցիայի նպատակների համար պետք է ստեղծվի քարտուղարություն:

2. Սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց հետո քարտուղարության ղեկավարումն իրականացվում է Միավորված ազգերի կազմակերպության շրջակա միջավայրի ծրագրի գործադիր տնօրենի կողմից: Իրեն հարմար չափով և ձևով նա կարող է օժանդակություն ստանալ համապատասխան միջկառավարական կամ ոչ կառավարական, միջազգային կամ ներպետական գործակալություններից և վայրի կենդանիների պաշտպանության, պահպանության և խնամքի հարցերում տեխնիկապես որակավորված մարմիններից:

3. Եթե Միավորված ազգերի կազմակերպության շրջակա միջավայրի ծրագիրը այլևս չի կարող միջոցներ ձեռնարկել քարտուղարության համար, ապա Կողմերի խորհրդաժողովը պետք է այլընտրանքային միջոցներ ձեռնարկի քարտուղարության համար:

4. Քարտուղարության գործառույթները պետք է լինեն.

ա) կազմակերպել և նախապատրաստել` i) Կողմերի խորհրդաժողովի և ii) գիտական խորհրդի նստաշրջանները.

բ) կապ հաստատել Կողմերի, համաձայնագրով ստեղծված մշտական մարմինների և միգրացվող տեսակների հարցերով զբաղվող այլ միջազգային կազմակերպությունների հետ և ամրապնդել կապը նրանց միջև.

գ) ցանկացած համապատասխան աղբյուրից ձեռք բերել զեկույցներ և այլ տեղեկություններ, որոնք կնպաստեն սույն Կոնվենցիայի նպատակների իրականացմանը, և կազմակերպել համապատասխան տեղեկատվության տարածումը.

դ) Կողմերի խորհրդաժողովի ուշադրությունը հրավիրել համաձայնագրերի նպատակներին առնչվող ցանկացած դրույթի վրա.

ե) Կողմերի խորհրդաժողովի համար զեկույցներ պատրաստել քարտուղարության աշխատանքների և սույն Կոնվենցիայի կիրարկման վերաբերյալ.

զ) պահպանել և հրատարակել I և II հավելվածներում ընդգրկված բոլոր միգրացվող տեսակների ապրելավայրի պետությունների ցանկը.

է) Կողմերի խորհրդաժողովի ղեկավարությամբ նպաստել համաձայնագրերի կնքմանը.

ը) պահպանել և Կողմերին մատչելի դարձնել համաձայնագրերի ցանկը և, եթե պահանջվում է Կողմերի խորհրդաժողովի կողմից, տրամադրել ցանկացած տեղեկատվություն այդպիսի համաձայնագրերի վերաբերյալ.

թ) պահպանել և հրատարակել խորհրդաժողովի կողմից արված առաջարկությունների ցանկը` համաձայն VII հավելվածի 5-րդ կետի «ե», «զ» և «է» ենթակետերի, կամ «ը» ենթակետի համաձայն կայացված որոշումների ցանկը.

ժ) լայն հասարակությանը տրամադրել տեղեկություններ սույն Կոնվենցիայի և նրա նպատակների մասին, և

ժա) իրականացնել սույն Կոնվենցիայով և Կողմերի խորհրդաժողովի կողմից իրեն վերապահված ցանկացած այլ գործառույթ:

 

ՀՈԴՎԱԾ X

 

Կոնվենցիայում կատարվող փոփոխությունները

 

1. Սույն Կոնվենցիայում կարող են կատարվել փոփոխություններ Կողմերի խորհրդաժողովի ցանկացած հերթական կամ արտահերթ նստաշրջանի ժամանակ:

2. Ցանկացած Կողմ կարող է փոփոխություններ կատարելու մասին առաջարկ ներկայացնել:

3. Առաջարկվող ցանկացած փոփոխության տեքստ և դա կատարելու պատճառները պետք է փոխանցվեն քարտուղարությանը խորհրդաժողովից առնվազն հարյուր հիսուն օր առաջ, որոնք պետք է ուսումնասիրվեն և անհապաղ փոխանցվեն բոլոր Կողմերին: Կողմերի կողմից տեքստի վերաբերյալ արված բոլոր դիտողությունները պետք է ներկայացվեն քարտուղարությանը խորհրդաժողովի անցկացման օրվանից առնվազն վաթսուն օր առաջ: Քարտուղարությունը պետք է դիտողությունները ներկայացնելու վերջին օրվանից անմիջապես հետո Կողմերին ներկայացնի այդ օրվա դրությամբ ստացված բոլոր դիտողությունները:

4) Փոփոխություններն ընդունվում են ներկա գտնվող և քվեարկող Կողմերի ձայների երկու երրորդ մեծամասնությամբ:

5. Ընդունված փոփոխությունը պետք է ուժի մեջ մտնի այն բոլոր Կողմերի համար, որոնք ընդունել են այն երրորդ ամսվա առաջին օրը, երբ Կողմերի երկու երրորդը իր ընդունման մասին փաստաթուղթն ի պահ է հանձնել ավանդապահին: Յուրաքանչյուր Կողմի համար, որն ի պահ է հանձնել ընդունման մասին իր փաստաթուղթը Կողմերի երկու երրորդի կողմից իր ընդունման մասին փաստաթուղթն ի պահ հանձնվելու օրվանից հետո, փոփոխությունը պետք է ուժի մեջ մտնի ընդունման մասին իր փաստաթուղթն ի պահ հանձնելու օրվան հաջորդող երրորդ ամսվա առաջին օրը:

 

ՀՈԴՎԱԾ XI

 

Հավելվածներում կատարվող փոփոխությունները

 

1. I և II հավելվածներում կարող են կատարվել փոփոխություններ Կողմերի խորհրդաժողովի ցանկացած հերթական կամ արտահերթ նստաշրջանի ժամանակ:

2. Ցանկացած Կողմ կարող է փոփոխություններ կատարելու մասին առաջարկ ներկայացնել:

3. Առաջարկվող ցանկացած փոփոխության տեքստ և դա կատարելու պատճառները գիտականորեն հիմնավորված փաստի հիման վրա պետք է փոխանցվեն քարտուղարությանը խորհրդաժողովից առնվազն հարյուր հիսուն օր առաջ, որոնք քարտուղարությունը պետք է անհապաղ փոխանցի բոլոր Կողմերին: Կողմերի կողմից տեքստի վերաբերյալ արված բոլոր դիտողությունները պետք է ներկայացվեն քարտուղարությանը խորհրդաժողովի անցկացման օրվանից առնվազն վաթսուն օր առաջ: Քարտուղարությունը պետք է դիտողությունները ներկայացնելու վերջին օրվանից անմիջապես հետո Կողմերին ներկայացնի այդ օրվա դրությամբ ստացված բոլոր դիտողությունները:

4. Փոփոխություններն ընդունվում են ներկա գտնվող և քվեարկող Կողմերի երկու երրորդ մեծամասնությամբ:

5. Հավելվածներում կատարված փոփոխությունը պետք է ուժի մեջ մտնի բոլոր Կողմերի համար` Կողմերի խորհրդաժողովի այն նստաշրջանից իննսուն օր հետո, որի ընթացքում այն ընդունվել է, բացառությամբ այն Կողմերի, որոնք կատարել են վերապահում` սույն հոդվածի 6-րդ կետին համապատասխան:

6. Սույն հոդվածի 5-րդ կետով նախատեսված իննսուն օրվա ընթացքում ցանկացած Կողմ կարող է ավանդապահին ուղղված գրավոր ծանուցման միջոցով փոփոխության վերաբերյալ վերապահում անել: Փոփոխության վերաբերյալ արված վերապահումը կարող է հետ վերցվել ավանդապահին ուղղված գրավոր ծանուցման միջոցով, և դրանից հետո փոփոխությունը պետք է ուժի մեջ մտնի այդ Կողմի համար վերապահումը հետ վերցնելու օրվանից իննսուն օր հետո:

 

ՀՈԴՎԱԾ XII

 

Ազդեցությունը միջազգային կոնվենցիաների և այլ օրենսդրության վրա

 

1. Սույն Կոնվենցիայում ոչինչ չպետք է սահմանափակի Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեայի 2750(XXV) բանաձևի համաձայն հրավիրված Ծովային իրավունքի հարցերով Միավորված ազգերի կազմակերպության խորհրդաժողովի կողմից ծովային իրավունքի կոդիֆիկացիային և զարգացմանը, ոչ էլ` որևէ պետության` ներկա կամ ապագա պահանջները և իրավական տեսակետները, որոնք վերաբերում են ծովային իրավունքին և մերձափնյա տարածքներում և դրոշի պետության իրավազորության բնույթին և սահմաններին:

2. Սույն Կոնվենցիայի դրույթները ոչ մի կերպ չպետք է ազդեն գործող որևէ պայմանագրից, կոնվենցիայից կամ համաձայնագրից բխող` որևէ Կողմի իրավունքների կամ պարտավորությունների վրա:

3. Սույն Կոնվենցիայի դրույթները ոչ մի կերպ չպետք է ազդեն Կողմերի իրավունքի վրա` ընդունել ներպետական ավելի խիստ միջոցներ, որոնք առնչվում են I և II հավելվածներում ընդգրկված միգրացվող տեսակների պահպանությանը, կամ ընդունել ներպետական ավելի խիստ միջոցներ, որոնք առնչվում են I և II հավելվածներում չընդգրկված միգրացվող տեսակների պահպանությանը:

 

ՀՈԴՎԱԾ XIII

 

Վեճերի կարգավորումը

 

1. Ցանկացած վեճ, որը կարող է ծագել երկու կամ ավելի Կողմերի միջև սույն Կոնվենցիայի դրույթների մեկնաբանման կամ կիրառման ժամանակ, պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով վեճում ներգրավված Կողմերի կողմից:

2. Եթե վեճը հնարավոր չէ կարգավորել սույն հոդվածի 1-ին կետի համաձայն, Կողմերը կարող են փոխադարձ համաձայնությամբ վեճը ներկայացնել միջնորդ դատարանի քննարկմանը, մասնավորապես` Հաագայի մշտական իրավարար արբիտրաժ, և վեճը ներկայացրած Կողմերի համար միջնորդ դատարանի որոշումը ենթակա է պարտադիր կատարման:

 

ՀՈԴՎԱԾ XIV

 

Վերապահումները

 

1. Սույն Կոնվենցիայի դրույթները ենթակա չեն ընդհանուր վերապահման: Հատուկ վերապահումներ կարող են կատարվել սույն հոդվածի և XI հոդվածի դրույթների համաձայն:

2. Ցանկացած պետություն կամ տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպություն կարող է վավերացման, ընդունման կամ հաստատման մասին իր փաստաթուղթն ի պահ հանձնելիս միգրացվող տեսակների առկայության վերաբերյալ հատուկ վերապահում կատարել I կամ II հավելվածում կամ երկու հավելվածներում էլ և հետագայում այդ վերապահման առարկայի Կողմ` ավանդապահի կողմից Կողմերին` վերապահումը հետ վերցնելու վերաբերյալ ծանուցումը փոխանցվելուց հետո մինչև իննսուն օր:

 

ՀՈԴՎԱԾ XV

 

Ստորագրումը

 

Սույն Կոնվենցիան Բոննում մինչև 1980 թվականի հունիսի քսաներկուսը բաց է բոլոր պետությունների և տնտեսական ինտեգրման տարածաշրջանային ցանկացած կազմակերպության ստորագրման համար:

 

ՀՈԴՎԱԾ XVI

 

Վավերացնելը, ընդունելը, հաստատելը

 

Սույն Կոնվենցիան ենթակա է վավերացման, ընդունման կամ հաստատման: Վավերացման, ընդունման կամ հաստատման մասին փաստաթղթերը պետք է ի պահ հանձնվեն Գերմանիայի Դաշնային Հանրապետության Կառավարությանը, որը պետք է լինի ավանդապահ:

 

ՀՈԴՎԱԾ XVII

 

Միանալը

 

1980 թվականի հունիսի քսաներկուսից հետո սույն Կոնվենցիան բաց է բոլոր չստորագրած պետությունների և տնտեսական ինտեգրման տարածաշրջանային ցանկացած կազմակերպության միանալու համար: Միանալու մասին փաստաթղթերն ի պահ են հանձնվում ավանդապահին:

 

ՀՈԴՎԱԾ XVIII

 

ՈՒժի մեջ մտնելը

 

1. Սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու մասին տասնհինգերորդ փաստաթուղթն ի պահ հանձնելու օրվան հաջորդող երրորդ ամսվա առաջին օրը:

2. Յուրաքանչյուր պետության կամ տնտեսական ինտեգրման տարածաշրջանային յուրաքանչյուր կազմակերպության համար, որը վավերացնում, ընդունում կամ հաստատում է սույն Կոնվենցիան կամ միանում է նրան վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու մասին տասնհինգերորդ փաստաթուղթն ի պահ հանձնելուց հետո, սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում այդպիսի պետության կամ կազմակերպության կողմից վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնվելու օրվան հաջորդող երրորդ ամսվա առաջին օրը:

 

ՀՈԴՎԱԾ XIX

 

Չեղյալ հայտարարելը

 

Ցանկացած կողմ ավանդապահին ուղղված գրավոր ծանուցմամբ կարող է ցանկացած ժամանակ չեղյալ հայտարարել սույն Կոնվենցիան: Չեղյալ հայտարարումն ուժի մեջ է մտնում ծանուցումն ավանդապահի ստանալու օրվանից տասներկու ամիս հետո:

 

ՀՈԴՎԱԾ XX

 

Ավանդապահը

 

1. Սույն Կոնվենցիայի անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսերեն և իսպաներեն բնօրինակները, որոնք բոլորն էլ հավասարազոր են, պետք է ի պահ հանձնվեն ավանդապահին: Ավանդապահը պետք է յուրաքանչյուր տարբերակի հաստատված պատճենները փոխանցի բոլոր պետություններին և տնտեսական ինտեգրման տարածաշրջանային բոլոր կազմակերպություններին, որոնք ստորագրել են Կոնվենցիան կամ ի պահ են հանձնել դրան միանալու մասին փաստաթուղթը:

2. Ավանդապահը պետք է համապատասխան կառավարությունների հետ խորհրդակցելուց հետո պատրաստի սույն Կոնվենցիայի տեքստի պաշտոնական տարբերակները արաբերենով և չինարենով:

3. Ավանդապահը պետք է տեղեկացնի Կոնվենցիան ստորագրող և դրան միացող բոլոր պետություններին, ինչպես նաև Կոնվենցիան ստորագրող և դրան միացող տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպություններին և քարտուղարությանը ստորագրությունների, վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթղթերն ի պահ հանձնելու, սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու, դրանում կատարված փոփոխությունների, հատուկ վերապահումների և չեղյալ հայտարարելու վերաբերյալ ծանուցումների մասին:

4. Սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց հետո դրա հաստատված պատճենները պետք է ավանդապահի կողմից փոխանցվեն Միավորված ազգերի կազմակերպության քարտուղարությանը` Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության 102-րդ հոդվածի համաձայն գրանցելու և հրապարակելու համար:

Ի հաստատումն որի` ներքոստորագրյալները, այդ նպատակով պատշաճ կերպով լիազորված լինելով, ստորագրեցին սույն Կոնվենցիան:

 

Կատարված է Բոննում 1979 թվականի հունիսի 23-ին

 

Հավելված I

 

Վտանգված միգրացվող տեսակները

 

Այն միգրացվող տեսակները, որոնք ամբողջությամբ կամ հիմնականում ոչնչացման վտանգի տակ են, ընդգրկված են Կոնվենցիայի I հավելվածում:

 

Պետությունները ձգտում են հնարավորինս պաշտպանել այս կենդանիներին` պահպանելով կամ վերականգնելով այն բնակավայրերը, որտեղ նրանք ապրում են, մեղմացնելով միգրացիոն խոչընդոտները և հսկելով այլ գործոնները, որոնք կարող են վտանգել այդ կենդանիներին:

 

I հավելվածում կարող են ընդգրկվել լրացուցիչ միգրացվող տեսակներ, եթե Կողմը համարի, որ դրանք վտանգի տակ են, և ներկայացնի առաջարկ, որը կբավարարի 1.5-րդ բանաձևի (Բոնն, 1985 թվական) պահանջները: Գիտական խորհրդի առաջարկությամբ Կողմերի խորհրդաժողովը (ԿԽ) այնուհետ որոշում կկայացնի առաջարկն ընդունելու վերաբերյալ` համաձայն XI հոդվածի:

 

Միգրացվող տեսակները կարող են հանվել I հավելվածից, եթե Կողմերի խորհրդաժողովը (ԿԽ) որոշի, որ առկա են հիմնավոր, այդ թվում` գիտականորեն հիմնավորված փաստեր, որ տեսակը այլևս վտանգի տակ չէ և հավանաբար նորից վտանգի տակ չի լինի:

 

Հավելված II

 

Համաձայնագրերի միջոցով պահպանվող միգրացվող տեսակները

 

Այն միգրացվող տեսակները, որոնք ունեն անբարենպաստ պահպանության կարգավիճակ, կամ որոնք զգալիորեն կօգտվեն հատուկ համաձայնագրերով նախատեսված միջազգային համագործակցությունից, թվարկված են Կոնվենցիայի II հավելվածում: Այդ պատճառով ապրելավայրի պետությունները Կոնվենցիայով խրախուսվում են կնքել համաշխարհային կամ տարածաշրջանային համաձայնագրեր` առանձին տեսակների իսկ, ավելի հաճախ, II հավելվածում ընդգրկված տեսակների խմբի պահպանության և խնամքի համար:

 

Այդ նպատակով ՄՏԿ-ն հանդես է գալիս որպես շրջանակային կոնվենցիա, որից առաջանում են անկախ փաստաթղթեր: Համաձայնագրերը կարող են լինել պարտադիր կատարման ենթակա կամ ավելի քիչ պաշտոնական բնույթ ունեցող փաստաթղթեր, ինչպես, օրինակ, փոխըմբռնման հուշագրերը, և կարող են համապատասխանեցվել տվյալ տարածաշրջանի պահանջներին: Միգրացիոն ամբողջ ապրելավայրում պահպանության կարիքներին համապատասխան ձևավորված մոդելների մշակումը ՄՏԿ-ի բացարձակ իրավասությունն է:

 

Այսպիսի պայմանագրերն ունեն մեծ առավելություն, քանի որ մի շարք երկրներ ինքնուրույն են որոշում կայացնում կանոնակարգված և ձևավորված գործողության ծրագրի վերաբերյալ, որը ներառում է համատեղ ուսումնասիրությունը, գործողությունների մոնիտորինգը և օրենսդրության ներդաշնակեցումը:

 

Հայաստանի Հանրապետության համար Կոնվենցիան ուժի մեջ է մտել 2011թ. մարտի 1-ին:

 

 

pin
''
23.06.1979
Միջազգային պայմանագիր