Սեղմել Esc փակելու համար:
ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ՍՈՎՈՐԱԿԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՎԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ՍՈՎՈՐԱԿԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

 

ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ՍՈՎՈՐԱԿԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը  որոշում  է.

Վավերացնել 1992 թվականի մայիսի 15-ին Տաշքենդում կնքված Եվրոպայում սովորական զինված ուժերի վերաբերյալ պայմանագրի իրականացման սկզբունքների և կարգի մասին համաձայնագրերը:

28 հուլիսի 1992 թվական:

 

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ՍՈՎՈՐԱԿԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Ադրբեջանական Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը, Մոլդովա Հանրապետությունը, Ռուսաստանյան Ֆեդերացիան, Ուկրաինան և Վրաստանի Հանրապետությունը որպես Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի և դրա հետ կապված փաստաթղթերի առնչությամբ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության իրավահաջորդներ հանդիսացող պետություններ, որ հետագայում կոչվում են Պայմանավորվող Կողմեր,

հաստատելով իրենց հավատարմությունը Եվրոպայում անվտանգության և համագործակցության խորհրդակցության նպատակներին և խնդիրներին,

համարելով Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին 1990 թվականի նոյեմբերի 19-ի պայմանագիրը, որը հետագայում կոչվում է Պայմանագիր, Եվրոպայում անվտանգության նոր համակարգի հիմքի հիմնական տարրերից մեկը,

ձգտելով Պայմանագրից և դրա հետ կապված փաստաթղթերից բխող պարտավորությունների հետևողական կատարմանը,

հաշվի առնելով բոլոր Պայմանավորվող Կողմերի անվտանգության շահերը,

համաձայնվեցին ներքոհիշյալի մասին:

 

ՀՈԴՎԱԾ  1

 

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող Կողմ Պայմանագրում և դրա հետ կապված փաստաթղթերում նախատեսված իրավունքներն ու պարտավորությունները իրագործում է ամբողջությամբ, եթե այլ բան չի նախատեսված սույն հոդվածի 2-րդ կետում:

2. Ռուսաստանյան Ֆեդերացիան իրագործում է Պայմանագրում և դրա հետ կապված փաստաթղթերում նախատեսված իրավունքներն ու պարտավորությունները Լատվիական Հանրապետության, Լիտվական Հանրապետության, Լեհաստանի Հանրապետության, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության և Էստոնական Հանրապետության տարածքներում տեղավորված զորքերի, ինչպես նաև սովորական սպառազինությունների և տեխնիկայի վերաբերմամբ, որոնք ենթակա են Ռուսաստանյան Ֆեդերացիայի տարածք դուրս բերելուն:

Դրանք այլ Պայմանավորվող Կողմի տարածք դուրս բերելու դեպքում Պայմանագրից բխող իրավունքների իրականացումը և պարտավորությունների կատարումը դրվում են այդ Պայմանավորվող Կողմի վրա:

3. Պայմանավորվող Կողմերը համագործակցում են Պայմանագրից և դրա հետ կապված փաստաթղթերից բխող իրավունքների իրականացման և պարտավորությունների կատարման ասպարեզում:

 

ՀՈԴՎԱԾ  2

 

1. Պայմանագրի դրույթներից բխող պարտավորությունների շրջանակներում Պայմանավորվող Կողմերից յուրաքանչյուրի համար համապատասխան արձանագրություններով սահմանվում են.

ա) սովորական սպառազինությունների և տեխնիկայի առկայության առավելագույն մակարդակներ.

բ) տանկային կամրջաշարի քանակ` կանոնավոր զորամասերում.

գ) ՄԻ 24 ր և ՄԻ 24 կ ուղղաթիռների քանակը, որոնք սարքավորված են հետախուզություն կատարելու, քիմիական (կենսաբանական) ռադիոլոգիական զննումների ճշգրտման կամ ընտրության համար և որոնք չեն ընկնում հարվածային ուղղաթիռների սահմանափակումների տակ:

2. Սովորական սպառազինությունների և տեխնիկայի առկայության առավելագույն մակարդակներ, որոնք սահմանվում են յուրաքանչյուր Պայմանավորվող Կողմի համար, ընդհանուր քանակով չգերազանցելով այն առավելագույն մակարդակները, որոնք սահմանված են Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության համար Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետության, Հունգարական Հանրապետության, Լեհաստանի Հանրապետության, Ռումինիայի, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության և Չեխական և Սլովակիական Ֆեդերատիվ Հանրապետության միջև սովորական սպառազինությունների և տեխնիկայի առկայության առավելագույն մակարդակների մասին կնքված Պայմանագրով և Համաձայնագրով` կապված Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին 1990 թվականի նոյեմբերի 3-ի Պայմանագրի հետ:

3. Այն սպառազինությունների և տեխնիկայի քանակները, որոնք թվարկված են սույն հոդվածի «բ» և «գ» կետերում և որոնք ընդհանուր քանակով չեն գերազանցում Պայմանագրով և դրա հետ կապված փաստաթղթերով ԽՍՀ Միության համար սահմանված մակարդակներն ու քանակները:

4. Պայմանագիրը ուժի մեջ մտնելուց հետո Պայմանավորվող Կողմերը կկոորդինացնեն ջանքերը Պայմանագրի և դրա հետ կապված փաստաթղթերի կատարման հարցերում, ներառյալ կողմերից յուրաքանչյուրի համար սպառազինությունների և տեխնիկայի առկայության առավելագույն մակարդակների բաշխման հարցերը` սույն հոդվածի 2 և 3 կետերի դրույթների պահպանմամբ հանդերձ` Եվրոպայում տարածքաշրջանային, ազգային և կոլեկտիվ անվտանգության ապահովման նպատակով:

 

ՀՈԴՎԱԾ  3

 

1. Պայմանավորվող Կողմերը պահպանում են ԽՍՀՄ կառավարության 1991 թվականի հունիսի 14-ի Հայտարարության` սովորական այն սպառազինություններին և տեխնիկային առնչվող դրույթները, որոնք վերաբերում են Պայմանագրով սահմանափակված կատեգորիաներին և որոնք գտնվում են առափնյա պաշտպանության ուժերում, ծովային հետևակում և ռազմավարական նշանակության Հրթիռային զորամասերում:

2. Վերը նշված Հայտարարություններից բխող պարտավորությունների շրջանակներում Պայմանավորվող Կողմերի համար Արձանագրությամբ սահմանվում են այն սովորական սպառազինությունների և տեխնիկայի առավելագույն մակարդակները, որոնք վերաբերում են Պայմանագրով սահմանափակվող կատեգորիաներին և գտնվում են առափնյա պաշտպանության ուժերում, ծովային հետևակում և ռազմավարական նշանակություն ունեցող Հրթիռային զորամասերում:

 

ՀՈԴՎԱԾ  4

 

1. Պայմանավորվող Կողմերը փոխադարձ համաձայնությամբ և կրճատման նորմաների և Պայմանագրի ու դրա հետ կապված փաստաթղթերի մյուս պահանջների պահպանմամբ միմյանց են հանձնում կրճատման ենթակա սովորական սպառազինություններ ու տեխնիկա:

2. Պայմանագրով սահմանափակվող սովորական սպառազինությունների և տեխնիկայի կրճատման գործընթացի օպտիմալ կազմակերպման և կրճատման ծախսերի նվազեցման նպատակով Պայմանավորվող Կողմերը համատեղ են օգտագործում կրճատման վայրերը: Կրճատման վայրերի, ինչպես նաև կրճատված սպառազինությունների և տեխնիկայի օգտագործման կարգը որոշում են Պայմանավորվող Կողմերը` համապատասխան համաձայնությունների հիման վրա:

 

ՀՈԴՎԱԾ  5

 

1. Պայմանավորվող Կողմերը անհրաժեշտության դեպքում համագործակցում են այն լրատվության և ծանուցումների պատրաստման ու հաղորդման հարցերում, որոնք նախատեսվում են Պայմանագրով և դրա հետ կապված փաստաթղթերով` Պայմանագրի ժամանակավոր կիրառման ժամանակաշրջանում և այն ուժի մեջ մտնելուց հետո:

2. Պայմանավորվող Կողմերը հաստատում են, որ սովորական զինված ուժերի մասին Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության կողմից Պայմանագիրը ստորագրելու պահին ներկայացված ինֆորմացիան, ներառյալ սովորական սպառազինությունների և տեխնիկայի տեխնիկական տվյալները և լուսանկարները, մնում է ուժի մեջ:

3. Պայմանավորվող կողմերը Պայմանագրի վավերագրերը ավանդապահին (դեպոզիտարին) ի պահ տալու հետ մեկտեղ բոլոր մյուս մասնակից պետություններին են հանձնում ծանուցումներ, որոնք ներկայացնելը նախատեսվում է մինչև Պայմանագիրը ուժի մեջ մտնելը, ինչպես նաև հաստատում են ավելի շուտ ներկայացված ինֆորմացիան, որն անհրաժեշտ է Պայմանագրի իրացումն սկսելու համար:

 

ՀՈԴՎԱԾ  6

 

1. Պայմանավորվող Կողմերը հաստատում են, որ Պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո առաջին 120 օրերի ընթացքում նրանց տեսչական ստուգումների պասսիվ քվոտայի միագումարը պակաս չի լինի նախկին Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության այն պասսիվ քվոտայից, որը նրա համար սահմանվել է Պայմանագիրն ստորագրելիս ինֆորմացիա փոխանակելու մասին Արձանագրությանը համապատասխան ծանուցված վերահսկողության օբյեկտների թվի մասին տվյալների հաշվառմամբ:

2. Պայմանավորվող Կողմերը համագործակցում են տեսչական գործունեություն իրականացնելիս: Նրանք նաև համագործակցում են այն պետությունների տարածքում տեսչական ստուգումներ կատարելու համար բազմազգ տեսչական խմբեր ձևավորելու գործում, որոնք չեն հանդիսանում Պայմանավորվող Կողմեր:

 

ՀՈԴՎԱԾ  7

 

Պայմանավորվող Կողմերից յուրաքանչյուրի առաջարկությամբ սույն Համաձայնագրի ավանդապահը ( դեպոզիտարը) Պայմանավորվող բոլոր Կողմերին հրավիրում է կոնսուլտացիաների` քննարկելու համար սույն Համաձայնագրի կատարման հետ կապված հարցեր: Այդպիսի կոնսուլտացիաները տեղի են ունենում բոլոր Պայմանավորվող Կողմերին ծանուցում ուղարկելուց հետո` 15 օրից ոչ ուշ:

 

ՀՈԴՎԱԾ  8

 

1. Պայմանագրից դուրս գալու դեպքում Պայմանավորվող Կողմը դադարում է սույն համաձայնագրի մասնակից լինելուց:

2. Յուրաքանչյուր Պայմանավորվող Կողմ իրավունք ունի դուրս գալու սույն Համաձայնագրից: Սույն Համաձայնագրից դուրս գալու մտադրություն ունեցող Պայմանավորվող Կողմը սույն Համաձայնագրից դուրս գալուց առաջ 90 օրից ոչ պակաս ժամանակաշրջանում ծանուցում է ուղարկում մյուս բոլոր Պայմանավորվող Կողմերին: Սույն Համաձայնագրի ավանդապահը (դեպոզիտարը) ծանուցումը ստանալուց հետո 21 օրից ոչ ուշ կոնսուլտացիաների է հրավիրում Պայմանավորվող Կողմերին` դուրս գալու հետ կապված հարցերը քննարկելու համար:

 

ՀՈԴՎԱԾ  9

 

Սույն Համաձայնագրի մեջ ոչինչ չի կարող մեկնաբանվել որպես Պայմանավորվող Կողմերի, այդ թվում նաև պետական ինքնիշխանության և անկախության մասին նրանց կողմից ընդունված ակտերից բխող ինքնիշխան իրավունքները շոշափող դրույթ:

 

ՀՈԴՎԱԾ  10

 

Սույն Համաձայնագրի անկապտելի մասն են կազմում. Պայմանագրով սահմանափակվող սովորական սպառազինությունների և տեխնիկայի առկայության առավելագույն մակարդակների մասին Արձանագրությունը: Կանոնավոր զորամասերում տանկային կամրջաշարի մասին Արձանագրությունը: Հարվածային ուղղաթիռների սահմանափակման տակ չընկնող ՄԻ-24 ր և ՄԻ-24 կ մարտական ուղղաթիռների մասին Արձանագրությունը: Պայմանագրով սահմանափակվող կատեգորիաներին վերաբերող և առափնյա պաշտպանության ուժերում, ծովային հետևակում և ռազմավարական նշանակություն ունեցող Հրթիռային զորամասերում սովորական սպառազինությունների և տեխնիկայի մասին Արձանագրությունը:

 

ՀՈԴՎԱԾ  11

 

ԽՍՀ Միության իրավաժառանգորդ հանդիսացող յուրաքանչյուր Պայմանավորվող Կողմ ԽՍՀՄ-ի 1990 թվականի նոյեմբերի 19-ին ստորագրված Պայմանագրի վավերացմամբ պարտավորվում է որքան հնարավոր է ավելի արագորեն վավերացնել Պայմանագիրը և վավերագիրը հանձնել ի պահ Նիդեռլանդների Թագավորության կառավարությանը:

 

ՀՈԴՎԱԾ  12

 

Սույն Համաձայնագիրը ենթակա է վավերացման յուրաքանչյուր Պայմանավորվող Կողմի սահմանադրական պրոցեդուրաներին համապատասխան` Պայմանագրի միաժամանակյա վավերացմամբ հանդերձ:

Համաձայնագրի վավերացման մասին փաստաթղթերը հանձնվում են ի պահ ավանդապահին (դեպոզիտարին):

Համաձայնագիրը ուժի մեջ է մտնում բոլոր Պայմանավորվող Կողմերից վավերացման մասին փաստաթղթերը սույն Համաձայնագրի ավանդապահին (դեպոզիտարին) հանձնելուց հետո 10 օր անց և ուժի մեջ է մնում այնքան ժամանակ, որքան ուժի մեջ է մնում Պայմանագիրը:

Սույն Համաձայնագիրը կգրանցվի Միավորված Ազգերի Կազմակերպության Կանոնադրության 102 հոդվածին համապատասխան:

Կատարված է Տաշքենդ քաղաքում, 1992 թվականի մայիսի 15-ին, մեկ բնագրային օրինակով, ռուսերեն լեզվով: Բնագրային օրինակը պահվում է Բելառուսի Հանրապետության կառավարության արխիվում, որը սույն համաձայնագիրը ստորագրած պետություններին կուղարկի դրա հաստատված պատճենը:

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ՍՈՎՈՐԱԿԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ, ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ, ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ, ՄՈԼԴՈՎԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ, ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ, ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՎՈՐԱԿԱՆ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի, որը հետագայում կոչվելու է Պայմանագիր և Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի կապակցությամբ կնքված Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետության, Հունգարիայի Հանրապետության, Լեհաստանի Հանրապետության, Ռումինիայի, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության և Չեխական և Սլովակիական ֆեդերատիվ Հանրապետության սովորական սպառազինությունների և տեխնիկայի առկայության առավելագույն մակարդակների մասին կնքված համաձայնագրի առնչությամբ, որը հետագայում կոչվելու է Բուդապեշտի Համաձայնագիր, Պայմանավորվող Կողմերը, որպես Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության իրավահաջորդներ սույնով հաստատում են, որ սովորական սպառազինությունների և տեխնիկայի առկայության առավելագույն մակարդակների ընդհանուր քանակով չեն գերազանցի Պայմանագրով և Բուդապեշտի Համաձայնագրով նախկին ԽՍՀ Միության համար Սահմանված առավելագույն մակարդակները:

1. Պայմանագրի դրույթներին և Բուդապեշտի Համաձայնագրի 1 հոդվածին համապատասխան Պայմանավորվող Կողմերից յուրաքանչյուրի համար սահմանվում են Պայմանագրով սահմանափակվող սովորական սպառազինությունների և տեխնիկայի առկայության հետևյալ առավելագույն մակարդակները.

 

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

   Մարտական տանկեր                              ոչ ավելի քան 220 միավոր

     այդ թվում կանոնավոր զորամասերում           ոչ ավելի քան 220 միավոր

   Մարտական զրահամեքենաներ                      ոչ ավելի քան 220 միավոր

     այդ թվում կանոնավոր զորամասերում           ոչ ավելի քան 220 միավոր

դրանցից հետևակի մարտական մեքենաներ

և ծանր սպառազինությամբ մարտական

     մեքենաներ                                  ոչ ավելի քան 135 միավոր

այդ թվում ծանր սպառազինությամբ

     մարտական մեքենաներ                         ոչ ավելի քան 11  միավոր

   Հ ր ե տ ա ն ի                                ոչ ավելի քան 285 միավոր

     այդ թվում կանոնավոր զորամասերում           ոչ ավելի քան 285 միավոր

   Մարտական ինքնաթիռներ                         ոչ ավելի քան 100 միավոր

   Հարվածային ուղղաթիռներ                       ոչ ավելի քան 50  միավոր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

   Մարտական տանկեր                              ոչ ավելի քան 220 միավոր

     այդ թվում կանոնավոր զորամասերում           ոչ ավելի քան 220 միավոր

   Մարտական Զրահամեքենաներ                      ոչ ավելի քան 220 միավոր

     այդ թվում կանոնավոր զորամասերում           ոչ ավելի քան 220 միավոր

դրանցից հետևակի մարտական մեքենաներ

և ծանր սպառազինությամբ մարտական

     մեքենաներ                                  ոչ ավելի քան 135 միավոր

այդ թվում ծանր սպառազինությամբ

     մարտական մեքենաներ                         ոչ ավելի քան 11  միավոր

   Հ ր ե տ ա ն ի                                ոչ ավելի քան 285 միավոր

     այդ թվում կանոնավոր զորամասերում           ոչ ավելի քան 285 միավոր

   Հարվածային ուղղաթիռներ                       ոչ ավելի քան 50  միավոր

 

ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

   Մարտական տանկեր                              ոչ ավելի քան 1800 միավոր

     այդ թվում կանոնավոր զորամասերում           ոչ ավելի քան 1525 միավոր

   Մարտական զրահամեքենաներ                      ոչ ավելի քան 2600 միավոր

     այդ թվում կանոնավոր զորամասերում           ոչ ավելի քան 2175 միավոր

դրանցից հետևակի մարտական մեքենաներ

և ծանր սպառազինությամբ մարտական

     մեքենաներ                                  ոչ ավելի քան 1590 միավոր

այդ թվում ծանր սպառազինությամբ

     մարտական մեքենաներ                         ոչ ավելի քան 130  միավոր

   Հ ր ե տ ա ն ի                                ոչ ավելի քան 1615 միավոր

     այդ թվում կանոնավոր զորամասերում           ոչ ավելի քան 1375 միավոր

   Մարտական ինքնաթիռներ                         ոչ ավելի քան 260  միավոր

   Հարվածային ուղղաթիռներ                       ոչ ավելի քան 80   միավոր

 

ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

(Կիրառման շրջանում)

   Մարտական տանկեր                              ոչ ավելի քան 0 միավոր

     այդ թվում կանոնավոր զորամասերում           ոչ ավելի քան 0 միավոր

   Մարտական զրահամեքենաներ                      ոչ ավելի քան 0 միավոր

     այդ թվում կանոնավոր զորամասերում           ոչ ավելի քան 0 միավոր

դրանցից հետևակի մարտական մեքենաներ

և ծանր սպառազինությամբ մարտական

     մեքենաներ                                  ոչ ավելի քան 0 միավոր

այդ թվում ծանր սպառազինությամբ

     մարտական մեքենաներ                         ոչ ավելի քան 0 միավոր

   Հ ր ե տ ա ն ի                                ոչ ավելի քան 0 միավոր

     այդ թվում կանոնավոր զորամասերում           ոչ ավելի քան 0 միավոր

   Մարտական ինքնաթիռներ                         ոչ ավելի քան 0 միավոր

   Հարվածային ուղղաթիռներ                       ոչ ավելի քան 0 միավոր

 

ՄՈԼԴՈՎԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

   Մարտական տանկեր                              ոչ ավելի քան 210 միավոր

     այդ թվում կանոնավոր զորամասերում           ոչ ավելի քան 210 միավոր

   Մարտական զրահամեքենաներ                      ոչ ավելի քան 210 միավոր

     այդ թվում կանոնավոր զորամասերում           ոչ ավելի քան 210 միավոր

դրանցից հետևակի մարտական մեքենաներ

և ծանր սպառազինությամբ մարտական

     մեքենաներ                                  ոչ ավելի քան 130 միավոր

այդ թվում ծանր սպառազինությամբ

     մարտական մեքենաներ                         ոչ ավելի քան 10  միավոր

   Հ ր ե տ ա ն ի                                ոչ ավելի քան 250 միավոր

     այդ թվում կանոնավոր զորամասերում           ոչ ավելի քան 250 միավոր

   Մարտական ինքնաթիռներ                         ոչ ավելի քան 50  միավոր

   Հարվածային ուղղաթիռներ                       ոչ ավելի քան 50  միավոր

 

ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՖԵԴԵՐԱՑԻԱ

(Կիրառման շրջանում)

   Մարտական տանկեր                              ոչ ավելի քան 6400 միավոր

     այդ թվում կանոնավոր զորամասերում           ոչ ավելի քան 4975 միավոր

   Մարտական զրահամեքենաներ                      ոչ ավելի քան 11480 միավոր

     այդ թվում կանոնավոր զորամասերում           ոչ ավելի քան 10525 միավոր

դրանցից հետևակի մարտական մեքենաներ

և ծանր սպառազինության մարտական

     մեքենաներ                                  ոչ ավելի քան 7030 միավոր

այդ թվում ծանր սպառազինությամբ

     մարտական մեքենաներ                         ոչ ավելի քան 574 միավոր

   Հ ր ե տ ա ն ի                                ոչ ավելի քան 6415 միավոր

     այդ թվում կանոնավոր զորամասերում           ոչ ավելի քան 5105 միավոր

   Մարտական ինքնաթիռներ                         ոչ ավելի քան 3450 միավոր

   Հարվածային ուղղաթիռներ                       ոչ ավելի քան 890 միավոր

այդ թվում Ռուսաստանյան Ֆեդերացիայի տարածքում շրջանի սահմաններում`

Պայմանագրի 5-րդ հոդվածի առաջին կետին համապատասխան.

   Մարտական տանկեր                              ոչ ավելի քան 1300 միավոր

     այդ թվում պահեստային պահպանության մեջ      ոչ ավելի քան 600 միավոր

   Մարտական զրահամեքենաներ                      ոչ ավելի քան 1380 միավոր

     այդ թվում պահեստային պահպանության մեջ      ոչ ավելի քան 800  միավոր

   Հ ր ե տ ա ն ի                                ոչ ավելի քան 1680 միավոր

     այդ թվում պահեստային պահպանության մեջ      ոչ ավելի քան 400  միավոր

 

ՈՒԿՐԱԻՆԱ

   Մարտական տանկեր                              ոչ ավելի քան 4080 միավոր

     այդ թվում կանոնավոր զորամասերում           ոչ ավելի քան 3130 միավոր

   Մարտական զրահամեքենաներ                      ոչ ավելի քան 5050 միավոր

     այդ թվում կանոնավոր զորամասերում           ոչ ավելի քան 4350 միավոր

դրանցից հետևակի մարտական մեքենաներ

և ծանր սպառազինությամբ մարտական

     մեքենաներ                                  ոչ ավելի քան 3095 միավոր

այդ թվում ծանր սպառազինությամբ

     մարտական մեքենաներ                         ոչ ավելի քան 253 միավոր

   Հ ր ե տ ա ն ի                                ոչ ավելի քան 4040 միավոր

     այդ թվում կանոնավոր զորամասերում           ոչ ավելի քան 3240 միավոր

   Մարտական ինքնաթիռներ                         ոչ ավելի քան 1090 միավոր

   Հարվածային ուղղաթիռներ                       ոչ ավելի քան 330  միավոր

Այդ թվում Ուկրաինայի տարածքում շրջանի սահմաններում Պայմանագրի 5 հոդվածի 1-ին կետին համապատասխան.

   Մարտական տանկեր                              ոչ ավելի քան 680  միավոր

     այդ թվում պահեստային պահպանության մեջ      ոչ ավելի քան 400  միավոր

   Մարտական զրահամեքենաներ                      ոչ ավելի քան 350  միավոր

   Հ ր ե տ ա ն ի                                ոչ ավելի քան 890  միավոր

     այդ թվում պահեստային պահպանության մեջ      ոչ ավելի քան 500  միավոր

 

ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

   Մարտական տանկեր                              ոչ ավելի քան 220  միավոր

     այդ թվում կանոնավոր զորամասերում           ոչ ավելի քան 220  միավոր

   Մարտական զրահամեքենաներ                      ոչ ավելի քան 220  միավոր

     այդ թվում կանոնավոր զորամասերում           ոչ ավելի քան 220  միավոր

դրանցից հետևակի մարտական մեքենաներ

և ծանր սպառազինությամբ մարտական

     մեքենաներ                                  ոչ ավելի քան 135  միավոր

այդ թվում ծանր սպառազինությամբ

     մարտական մեքենաներ                         ոչ ավելի քան 11   միավոր

   Հ ր ե տ ա ն ի                                ոչ ավելի քան 285  միավոր

     այդ թվում կանոնավոր զորամասերում           ոչ ավելի քան 285  միավոր

   Մարտական ինքնաթիռներ                         ոչ ավելի քան 100  միավոր

   Հարվածային ուղղաթիռներ                       ոչ ավելի քան 50   միավոր

2. Պայմանագրի և սույն Արձանագրության դրույթների պահպանմամբ հանդերձ, Պայմանավորվող Կողմերը իրավունք ունեն փոփոխելու Պայմանագրով սահմանափակվող սովորական սպառազինությունների և տեխնիկայի առկայության իրենց առավելագույն մակարդակները:

Պայմանագրով սահմանափակվող սովորական սպառազինությունների և տեխնիկայի առկայության իր առավելագույն մակարդակները մեծացնելու մտադրություն ունեցող Պայմանավորվող Կողմը իրավունք ունի նման մեծացում իրականացնելու միայն շահագրգիռ Պայմանավորվող բոլոր Կողմերի համաձայնությամբ և այնպես, որ տեղի չունենա Պայմանագրի համապատասխան դրույթների խախտում:

Այն դեպքում, եթե Պայմանավորվող Կողմը ներկայացնում է ծանուցում Պայմանագրով սահմանափակվող սովորական սպառազինությունների և տեխնիկայի առկայության իր առավելագույն մակարդակները մեծացնելու մտադրության մասին, շահագրգիռ Պայմանավորվող Կողմերը ծանուցման մեջ շարադրված հարցերի վերաբերյալ իրենց դիրքերը հայտնում են բոլոր Պայմանավորվող Կողմերին` նման ծանուցում ստանալուց հետո, ոչ ուշ, քան 14 օրվա ընթացքում:

Կոնսենսուսի (միաձայնության) բացակայության դեպքում Պայմանագրով սահմանափակվող սովորական սպառազինությունների և տեխնիկայի առկայության իր առավելագույն մակարդակները մեծացնելու մտադրություն ունեցող Պայմանավորվող Կողմը վերջին հաղորդումն ստանալուց հետո ոչ ուշ, քան 21 օրվա ընթացքում հրավիրում է բոլոր շահագրգիռ Պայմանավորվող Կողմերի կոնսուլտացիաներ` ծանուցման մեջ շարադրված հարցերը քննության առնելու համար:

Պայմանավորվող Կողմերի մոտ եղած` Պայմանագրով սահմանափակվող սովորական սպառազինությունների և տեխնիկայի քանակի նվազեցումը Պայմանավորվող մյուս Կողմին ինքնաբերաբար իրավունք չի տալիս մեծացնելու Պայմանագրով սահմանափակվող սովորական սպառազինությունների և տեխնիկայի առկայության իր առավելագույն մակարդակները:

Պայմանագրով սահմանափակվող սովորական սպառազինությունների և տեխնիկայի առկայության իր առավելագույն մակարդակների օգտագործումը հանդիսանում է յուրաքանչյուր Պայմանավորվող Կողմի բացառիկ առանձնաշնորհը:

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն ՀԱՐՎԱԾԱՅԻՆ ՈՒՂՂԱԹԻՌՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՏԱԿ ՉԸՆԿՆՈՂ

ՄԻ-24 ր ԵՎ ՄԻ-24 կ ՄԱՐՏԱԿԱՆ ՈՒՂՂԱԹԻՌՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

1. Ելնելով այն բանից, որ համաձայն Պայմանագրի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միությունը կարող էր ընդհանուր գումարով ունենանալ 100 միավորը չգերազանցող ՄԻ-24 ր և ՄԻ -24 կ ուղղաթիռներ` սարքավորված հետախուզություն կատարելու, քիմիական (կենսաբանական) ռադիոլոգիական զննումների ճշգրտման և ընտրության համար, որոնք չեն ընկնում հարվածային ուղղաթիռների սահմանափակման տակ, Պայմանավորվող Կողմերը համաձայնվեցին դրանց քանակը սահմանափակել հետևյալ կերպ.

     Ադրբեջանական Հանրապետություն                    4 միավոր

     Հայաստանի Հանրապետություն                       4 միավոր

     Բելառուսի Հանրապետություն                       16 միավոր

     Ղազախստանի Հանրապետություն                      0 միավոր

     Մոլդովայի Հանրապետություն                       4 միավոր

     Ռուսաստանյան Ֆեդերացիա                          50 միավոր

     Ուկրաինա                                        18 միավոր

     Վրաստանի Հանրապետություն                        4  միավոր

2. Ցանկացած Պայմանավորվող Կողմից ՄԻ-24 ր և ՄԻ-24 կ այն ուղղաթիռների վերը նշված քանակի ավելացումը, որոնք չեն ընկնում հարվածային ուղղաթիռների սահմանափակման տակ, պետք է Պայմանավորվող Կողմերի համաձայնությամբ նախազգուշացվի կամ ուղեկցվի համապատասխան կրճատմամբ մեկ կամ ավելի Պայմանավորվող Կողմերի` նշված ուղղաթիռների քանակից:

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն ԿԱՆՈՆԱՎՈՐ ԶՈՐԱՄԱՍԵՐՈՒՄ ՏԱՆԿԱՅԻՆ ԿԱՄՐՋԱՇԱՐԵՐԻ ՄԱՍԻՆ

 

1. Ելնելով այն բանից, որ Բուդապեշտի 1990 թվականի նոյեմբերի3-ի Համաձայնագրին համապատասխան Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միությունը կանոնավոր զորամասերում կարող էր պահել ոչ ավելի, քան 462 տանկային կամրջաշարեր, Պայմանավորվող Կողմերը համաձայնվեցին դրանց քանակը սահմանափակել հետևյալ կերպ.

     Ադրբեջանական Հանրապետություն                     8 միավոր

     Հայաստանի Հանրապետություն                        8 միավոր

     Բելառուսի Հանրապետություն                       64 միավոր

     Ղազախստանի Հանրապետություն                       0 միավոր

     Մոլդովայի Հանրապետություն                        7 միավոր

     Ռուսաստանյան Ֆեդերացիա                         223 միավոր

     Ուկրաինա                                       144 միավոր

     Վրաստանի Հանրապետություն                         8 միավոր

2. Ցանկացած Պայմանավորվող Կողմից տանկային կամրջաշարերի վերը նշված քանակի ավելացումը Պայմանավորվող Կողմերի համաձայնությամբ պետք է նախազգուշացվի կամ ուղեկցվի համապատասխան կրճատմամբ մեկ կամ ավելի Պայմանավորվող Կողմերի ունեցած տանկային կամրջաշարերի քանակից:

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՎՈՂ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ, ԱՌԱՓՆՅԱ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈՒԺԵՐՈՒՄ, ԾՈՎԱՅԻՆ ՀԵՏԵՎԱԿՈՒՄ ԵՎ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՐԹԻՌԱՅԻՆ ԶՈՐՔԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՍՈՎՈՐԱԿԱՆ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ

 

1. Հաստատելով Պայմանագրով սահմանափակվող կատեգորիաներին առնչվող, առափնյա պաշտպանության ուժերում, ծովային հետևակում և ռազմավարական նշանակության Հրթիռային զորքերում գտնվող սովորական սպառազինությունների և տեխնիկայի վերաբերմամբ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության պարտավորությունները, որոնք շարադրված են ԽՍՀՄ կառավարության 1991 թվականի հունիսի 14-ի Հայտարարության մեջ, որը հետագայում կոչվում է Հայտարարություն, Պայմանավորվող Կողմերը համաձայնում են այն բանին, որ այդ Հայտարարության կատարման պատասխանատվությունը դրվում է`

- առափնյա պաշտպանության ուժերում, հետևակում և ռազմավարական նշանակության հրթիռային զորքերում եղած սովորական սպառազինությունների և տեխնիկայի վերաբերմամբ` Ռուսաստանյան Ֆեդերացիայի և Ուկրաինայի վրա.

- ռազմավարական նշանակության Հրթիռային զորքերում եղած սովորական սպառազինությունների և տեխնիկայի (զրահատրանսպորտյորների) վերաբերմամբ` Բելառուսի Հանրապետության, Ռուսաստանյան Ֆեդերացիայի և Ուկրաինայի վրա:

2. Ռուսաստանյան Ֆեդերացիայի և Ուկրաինայի տարածքում Պայմանագրի կիրառման շրջանի սահմաններում տեղաբաշխված են Պայմանագրով սահմանափակվող կատեգորիաներին առնչվող սովորական սպառազինություններ և տեխնիկա` չգերազանցելով ներքոհիշյալ քանակները.

ա) առափնյա պաշտպանության ուժերում. Ռուսաստանյան Ֆեդերացիայի տարածքում` 542 մարտական տանկ, 407 մարտական զրահամեքենա, 686 հրետանային միավոր, Ուկրաինայի տարածքում` 271 մարտական տանկ, 470 մարտական զրահամեքենա և 160 հրետանային միավոր.

բ) ծովային հետևակում. Ռուսաստանյան Ֆեդերացիայի տարածքում` 120 մարտական տանկ, 583 մարտական զրահամեքենա, 186 հրետանային միավոր, Ուկրաինայի տարածքում` 265 մարտական զրահամեքենա, 48 հրետանային միավոր:

3. Հայտարարության 3 հոդվածի 3-րդ կետում հիշատակված սովորական սպառազինությունների և տեխնիկայի ոչնչացումը կամ վերասարքավորումը իրականացվում է հետևյալ կերպ.

ա) Ռուսաստանյան Ֆեդերացիայի կողմից այնպես, ինչպես նախատեսված է Հայտարարության 3 հոդվածի 3-րդ կետում.

բ) ՈՒկրաինայի կողմից` լրիվ Պայմանագրի կիրառման շրջանում:

4. Բելառուսի Հանրապետությունը, Ռուսաստանյան Ֆեդերացիան և Ուկրաինան Պայմանագրի կիրառման շրջանում ունեն ռազմավարական նշանակության զորքերում սովորական սպառազինություններ և տեխնիկա (զրահատրանսպորտյորներ) այնպիսի քանակներով, որոնք չեն գերազանցում Բելառուսի Հանրապետություն - 585 զրահատրանսպորտյոր, Ռուսաստանյան Ֆեդերացիա` 700 զրահատրանսպորտյոր, Ուկրաինա` 416 զրահատրանսպորտյոր:

Բելառուսի Հանրապետության և Ուկրաինայի համար զրահատրանսպորտյորների սահմանված քանակները մնում են ուժի մեջ մինչև դրանց տարածքներում ռազմավարական նշանակության Հրթիռային զորքերի օբյեկտների լիակատար վերացումը: Այդ պետությունների տարածքներում ռազմավարական նշանակության Հրթիռային զորքերի օբյեկտների վերացմանը զուգընթաց նշված զրահատրանսպորտյորների նրանց քվոտան հանձնվում է Ռուսաստանյան Ֆեդերացիային:

 

ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ՍՈՎՈՐԱԿԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ, ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ, ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ, ՄՈԼԴՈՎԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ, ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ, ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին 1990 թվականի նոյեմբերի 19-ի Պայմանագրի և դրա հետ կապված փաստաթղթերի իրականացմանը նպաստելու նպատակով Ադրբեջանական Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը, Մոլդովայի Հանրապետությունը, ՌուսաստանյԱՆ Ֆեդերացիան, Ուկրաինան և Վրաստանի Հանրապետությունը հայտարարում են ներքոհիշյալի մասին.

1. Ադրբեջանական Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը, Մոլդովայի Հանրապետությունը, Ռուսաստանյան Ֆեդերացիան, Ուկրաինան և Վրաստանի Հանրապետությունը հաստատում են իրենց հավատարմությունը անձնակազմի թվաքանակի վերաբերմամբ Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին Պայմանագրի մասնակից պետությունների Հայտարարագրի դրույթներին:

2. Ադրբեջանական Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը, Մոլդովայի Հանրապետությունը, Ռուսաստանյան Ֆեդերացիան, Ուկրաինան և Վրաստանի Հանրապետությունը պահպանում են ծովային ավիացիայի ինքնաթիռների վերաբերմամբ Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին Պայմանագրի մասնակից պետությունների Հայտարարագրի դրույթները և ընդունում են, որ Հայտարարագրի 1 կետում նշված մշտական երկրային բազավորման ծովային ավիացիայի մարտական ինքնաթիռների քանակը վերաբերում է Ռուսաստանյան Ֆեդերացիային և Ուկրաինային: Ընդսմին Ռուսաստանյան Ֆեդերացիան Պայմանագրի կիրառման շրջանում չի կարող ունենալ 300-իտց, Ուկրաինան` 100-ից ավելի մարտական ինքնաթիռ:

3. Ռուսաստանյան Ֆեդերացիան կատարում է Համատեղ կոնսուլտատիվ խմբում Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության ներկայացուցչի 1991 թվականի հունիսի 14-ի Հայտարարության դրույթները, որոնք վերաբերում են մինչև Պայմանագրի ստորագրումն ընկած ժամանակաշրջանում կիրառման շրջանից դուրս բերված սպառազինություններին և տեխնիկային:

4. Հաշվի առնելով, որ սույն Հայտարարության 1,2 և 3 կետերում թվարկված փաստաթղթերը քաղաքականապես պարտադրող բնույթի են, դրանցից բխող պարտավորությունները կրում են քաղաքական բնույթ:

5. Ադրբեջանական Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը, Մոլդովայի Հանրապետությունը, Ռուսաստանյան Ֆեդերացիան, Ուկրաինան և Վրաստանի Հանրապետությունը հաստատում են, որ Համատեղ կոնսուլտատիվ խմբի շրջանակներում նախկինում ընդունված որոշումները պարտադիր են այդ պետությունների համար:

Կատարված է Տաշքենդում, 1992 թվականի մայիսի 15-ին մեկ բնագիր օրինակով, ռուսերեն լեզվով: Բնագիր օրինակը պահվում է Բելառուսի Հանրապետության արխիվում, որը նրա հաստատված պատճենը կուղարկի սույն Հայտարարությունն ստորագրած պետություններին և Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին Պայմանագրի մասնակից պետություններին:

 

 

pin
ՀՀ Գերագույն խորհուրդ
28.07.1992
N ՀՆ-0677-I
Որոշում