Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԱՇՐՋԱՆԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԱՐՏԱԴԻՐ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱ ...

 

 

040.1259.300910

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 սեպտեմբերի 2010 թվականի N 1259-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԱՐՏԱԴԻՐ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ելնելով ժամանակակից էլեկտրոնային տեղեկատվական և հաղորդակցման համակարգերում, այդ թվում` էլեկտրոնային պետական պաշտոնական փաստաթղթաշրջանառության ժամանակ «ՅՈՒՆԻԿՈԴ» (Unicode) կոդավորման համակարգին համապատասխան հայկական տառատեսակների ներդրման և կիրառության անհրաժեշտությունից, ինչպես նաև հաշվի առնելով «Հեղինակային իրավունքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներն ու հեղինակային իրավունքի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունները և ՀՍՏ 311-2009 «Հայկական համակարգչային տառատեսակներ» ստանդարտով սահմանված չափորոշիչները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական պաշտոնական փաստաթղթաշրջանառությունում պարտադիր կիրառման հայկական համակարգչային տառատեսակները` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով հաստատված տառատեսակները`

1) Հայաստանի Հանրապետության սեփականությունն են.

2) անարգել կարող են օգտագործվել ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից էլեկտրոնային տեղեկատվական հաղորդակցման համակարգերում:

3. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների ղեկավարներին` սույն որոշումն ընդունվելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել հայկական համակարգչային տառատեսակների կիրառումը պաշտոնական փաստաթղթաշրջանառությունում:

4. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` մինչև 2011 թվականի մարտի 15-ը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի, Հայաստանի Հանրապետության առողջապահության, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի, Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարների հետ համատեղ քննարկել և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել «Հայկական համակարգչային տառատեսակների կիրառման ճյուղային չափորոշիչների մասին» հայեցակարգի նախագիծը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2010 թվականի սեպտեմբերի 24-ի

N 1259-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԱՐՏԱԴԻՐ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԸ

 

1. «Գրապալատ» տառատեսակ (N 1 ձև)

 

Տեխնիկական բնութագիրը

 

Տեսակաշարի անվանումը` «Գրապալատ»

Հեղինակ` Էդիկ Ղաբուզյան

Ստեղծման տարեթիվը` 2008 թ.

Հեղինակային իրավունքի կրողը` «Հայաստանի ազգային գրապալատ» ՊՈԱԿ

Համակարգչային անվանումը` «ՂԷԱ Գրապալատ» (GHEA Grapalat)

Տեսակը` առանց ծայրատների (San Serif)

Կոդավորման համակարգը` «ՅՈՒՆԻԿՈԴ» (Unicode)

Տեսակաշարը գեներացված է Open Tipe եղանակով

Նախագծումը` օրիգինալ (չունի լատինական, կիրիլյան կամ հունական նախատեսակ)

Տեսակաշարը պարունակում է հայկական, լատինական, կիրիլյան և հունական այբուբենների բոլոր անհրաժեշտ գրանշանները, այդ թվում` այբուբենների լրակազմը, կետադրական նշանները, թվանշաններն ու մաթեմատիկական գործողությունների հիմնական նշանները:

Տեսակաշարի բոլոր ոճերը

Տեսակաշարը ներկայացված է 4 ոճով` սովորական, թեք, թավ և թավ թեք (Regular, Italic, Bold, Bold Italic):

Տեսակաշարի բոլոր ոճերը (Regular, Italic, Bold, Bold Italic) պարունակում են նշված այբբենական համակարգերի անհրաժեշտ կցագրերը (Ligatures):

Տառատեսակում իրականացված են կետաշտկում (Hinting) և ծոցավորում (Kerning), որոնց շնորհիվ տառատեսակով ներկայացված տեքստերն ընթեռնելի են թե էկրանից, թե տպագրված վիճակում, և հայերեն առոգանական նշանները տեղադրվում են համապատասխան ձայնավորի վրա:

Տառատեսակը կիրառելի է թե ԱյԲիԷմ (IBM), թե Մաքինթոշ (Macintosh) համակարգիչներում:

 

2. «Մարիամ» տառատեսակ (N 2 ձև)

 

Տեխնիկական բնութագիրը

 

Տեսակաշարի անվանումը` «Մարիամ»

Հեղինակ` Էդիկ Ղաբուզյան

Ստեղծման տարեթիվը` 2008 թ.

Հեղինակային իրավունքի կրողը` «Հայաստանի ազգային գրապալատ» ՊՈԱԿ

Համակարգչային անվանումը` «ՂԷԱ Մարիամ» (GHEA Mariam)

Տեսակը` երկկողմ ծայրատներով (Serif)

Կոդավորման համակարգը` «ՅՈՒՆԻԿՈԴ» (Unicode)

Տեսակաշարը գեներացված է Open Tipe եղանակով

Նախագծումը` օրիգինալ (չունի լատինական, կիրիլյան կամ հունական նախատեսակ)

Տեսակաշարը պարունակում է հայկական, լատինական, կիրիլյան և հունական այբուբենների բոլոր անհրաժեշտ գրանշանները, այդ թվում` այբուբենների լրակազմը, կետադրական նշանները, թվանշաններն ու մաթեմատիկական գործողությունների հիմնական նշանները:

Տեսակաշարի բոլոր ոճերը

Տեսակաշարը ներկայացված է 4 ոճով` սովորական, թեք, թավ և թավ թեք (Regular, Italic, Bold, Bold Italic):

Տեսակաշարի բոլոր ոճերը (Regular, Italic, Bold, Bold Italic) պարունակում են նշված այբբենական համակարգերի անհրաժեշտ կցագրերը (Ligatures):

Տառատեսակում իրականացված են կետաշտկում (Hinting) և ծոցավորում (Kerning), որոնց շնորհիվ տառատեսակով ներկայացված տեքստերն ընթեռնելի են թե էկրանից, թե տպագրված վիճակում և հայերեն առոգանական նշանները տեղադրվում են համապատասխան ձայնավորի վրա:

Տառատեսակը կիրառելի է թե ԱյԲիԷմ (IBM), թե Մաքինթոշ (Macintosh) համակարգիչներում:

 

Ձև N 1

Ձև N 2

 

__________________________

ԻՐՏԵԿ - ձևերը չեն բերվում

 

 

pin
ՀՀ կառավարություն
24.09.2010
N 1259-Ն
Որոշում