040.1419.141209
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
3 դեկտեմբերի 2009 թվականի N 1419-Ն
ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՊԱԿԻՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(1-ին մաս)
Հիմք ընդունելով «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «ա» ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել շինարարական ապակիներին ներկայացվող անվտանգության պահանջների տեխնիկական կանոնակարգը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել սույն որոշման 1-ին կետով հաստատված տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարումն ապահովող ստանդարտների ցանկը:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 2-րդ կետում նշված ստանդարտների ցանկի հրատարակումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:
(նախաբանը փոփ. 27.04.2023 թիվ 597-Ն որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2009 թվականի դեկտեմբերի 3-ի
N 1419-Ն որոշման
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՊԱԿԻՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ
I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ
1. Շինարարական ապակիներին ներկայացվող անվտանգության պահանջների տեխնիկական կանոնակարգը (այսուհետ` տեխնիկական կանոնակարգ) սահմանում է շենքերում և շինություններում օգտագործվող ապակու և ապակուց շինվածքների (այսուհետ` շինվածքներ), մեխանիկական, կենսաբանական, հրդեհային ճառագայթումային անվտանգության և պայթաանվտանգության ապահովման նվազագույն անհրաժեշտ պահանջները:
2. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջները տարածվում են շենքերում և շինություններում օգտագործվող հետևյալ ապակիների վրա`
1) հարթ (անգույն, գունավոր (ներկված զանգվածով), զարդանկարավոր (նախշավոր), դեկորատիվ ապակի).
2) հատուկ և (կամ) անվտանգ (ամրանավորված, ճառագայթապաշտպան, մխված (ջերմաամրացված), ստեմալիտ (երեսապատման գեղազարդ թերթապակի), բազմաշերտ (շահագործման ընթացքում անվտանգ, հարվածակայուն, ճեղքակայուն, գնդակակայուն, պայթակայուն, աղմկապաշտպանիչ, հրակայուն), փափկացված թերթապակի (մխված փափկացված ապակի, չմխված փափկացված ապակի).
3) պատվածքով (ցածրաէմիսիոն, արևապաշտպանիչ, այդ թվում` հայելապատ, ինքնամաքրվող, ռադիոպաշտպանիչ).
4) տրամատային.
5) ապակեկապոցների, ընդհանուր շինարարական նշանակության (հարվածակայուն, ճեղքակայուն, գնդակակայուն, էներգախնայող, արևապաշտպանիչ, ցրտակայուն, աղմկապաշտպանիչ, հրակայուն).
6) ապակե բլոկների:
II. ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏԵՐՄԻՆՆԵՐԸ
3. Սույն տեխնիկական կանոնակարգում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները և տերմինները`
1) ամրանավորված ապակի` թերթապակի, որի մեջ տեղադրված են մետաղական լարեր ցանցի կամ զուգահեռ գծերի տեսքով, որոնք զուգահեռ են մակերևույթի հարթությանը.
2) անդրադարձված հարվածական ալիք` ալիք, որն առաջանում է շենքի (շինության) հետ անցնող հարվածական ալիքի փոխազդեցության արդյունքում.
3) անվտանգ ապակի` ապակի, որի փշրման դեպքում չեն առաջանում խոշոր բեկորներ (մխված անվտանգ ապակի) կամ էլ բեկորները պահվում են պոլիմերային թաղանթով (բազմաշերտ անվտանգ ապակի).
4) անվտանգ ապակի շահագործման ընթացքում` ապակի, որն ունի բավարար մեխանիկական ամրություն և առանց փշրման դիմանում է տրված բարձրությունից ընկնող սահմանված զանգվածով փափուկ մարմնի հարվածին: Բացի դրանից, անվտանգ շահագործման ընթացքում ապակին չպետք է փշրվելուց առաջացնի խոշոր բեկորներ (մխված անվտանգ ապակի) կամ էլ բեկորները պետք է պահվեն պոլիմերային թաղանթով (բազմաշերտ անվտանգ ապակի).
5) անցնող հարվածական ալիք` պայթյունի կենտրոնից շրջակա միջավայր անարգել տարածվող հարվածական ալիք.
6) ապակի` բյուրեղային մարմին, որն ստացվում է հալույթի գերսառեցման միջոցով` անկախ քիմիական բաղադրությունից և պնդացման ջերմաստիճանային տիրույթից, և աստիճանաբար մածուցիկության մեծացման արդյունքում` օժտված պինդ մարմինների մեխանիկական հատկություններով: Հեղուկ վիճակից ապակեկերպ վիճակի անցման պրոցեսը պետք է լինի հակադարձելի.
7) ապակի` ծածկույթով` ապակի, որը լրացուցիչ հատկություններ է ձեռք բերում ծածկույթով (բացառությամբ լաքաներկային) պատելու ժամանակ.
8) ապակի` ինքնամաքրվող ծածկույթով` ապակի, որից հեռացվում է աղտոտվածքն անձրևաջրերի և անդրամանուշակագույն ճառագայթման ազդեցությամբ.
9) ապակի` արևապաշտպանիչ ծածկույթով` ապակի, որը պաշտպանում է սենքն ավելցուկային արևային ճառագայթման ներթափանցումից.
10) ապակի` հայելային (անդրադարձնող) ծածկույթով` ապակի, որն ունի տեսանելի լույսի անդրադարձման ավելի բարձր գործակից (թերթապակու համեմատ).
11) ապակու բլոկ` միավոր տարայում, մեկը մյուսից անջատ տեղադրված միաչափ ապակու թերթերի կիպ.
12) ապակու պաշտպանության դաս` բնութագիր, որը ցույց է տալիս տարբեր ազդեցություններին դիմակայելու ապակու ունակությունը.
13) ապակու կայունությունն արտաքին կրակի նկատմամբ` տրված ժամանակահատվածում ապակեպատվածքի միջով կրակի նկատմամբ հակադիր կողմը բոցի կամ այրման արգասիքների ներթափանցմանը խոչընդոտելու ապակու ունակություն.
14) ապակեկապոցներ` ծավալային շինվածք, որը կազմված է դիստանցիոն շրջանակների և հերմետիկների օգնությամբ եզրագծերով իրար միացված երկու կամ երեք ապակու թերթերից` ստեղծելով չորացված օդով կամ այլ գազով լցված պարփակ խուց.
15) ապակեկապոցներ` կոտրակայուն` ապակեկապոցներ, որոնք պահվում են անթույլատրելի ներխուժումից պաշտպանության պահանջվող աստիճանը.
16) ապակեկապոցներ` ցրտակայուն` ապակեկապոցներ, որոնք նախատեսված են շենքերի և շինությունների արտաքին ապակեպատվածքի համար և օժտված են ցածր ջերմաստիճանների ազդեցության նկատմամբ բարձացված կայունությամբ.
17) ապակեկապոցներ` համաշինարարական նշանակության` ապակեկապոցներ, որոնք նախատեսված են շենքերում և շինություններում օգտագործման համար այն դեպքերում, երբ ապակեկապոցներին չեն վերապահվում հատուկ պահանջներ.
18) ապակեկապոցներ` հրակայուն` ապակեկապոցներ, որոնք պատրաստված են հրակայուն ապակիներից և ընդունակ են որոշակի ժամանակահատվածում դիմանալ հրդեհի ժամանակ առաջացող զգալի ջերմային և մեխանիկական բեռնվածքների ազդեցությանը` խոչընդոտելով հրդեհի տարածմանը, նյութերի այրմանը և ջերմային ճառագայթման փոխանցմանը.
19) ապակեկապոցներ` արևապաշտպանիչ` ապակեկապոցներ` նախատեսված շենքերի և շինությունների արտաքին ապակեպատման համար, ավելցուկային արևային ճառագայթման ներթափանցումից պաշտպանելու նպատակով.
20) ապակեկապոցներ` հարվածակայուն` ապակեկապոցներ, որոնք օժտված են պահանջվող կայունության աստիճանով, կոշտ իրերով հարվածների նկատմամբ.
21) ապակեկապոցներ` աղմկապաշտպանիչ` ապակեկապոցներ, որոնք օժտված են բարձր ձայնամեկուսիչ հատկություններով և նախատեսված են բարձր աղմուկի պայմաններում շահագործվող սենքերի ապակեպատման համար.
22) ապակեկապոցներ` էներգախնայող` ապակեկապոցներ, որոնք օժտված են բարձր էներգախնայող հատկություններով (համաշինարարական նշանակության ապակեկապոցների համեմատ) և նախատեսված են սենքերում ջերմային պաշտպանության և նորմալ լուսավորվածության պահանջներ ապահովելու համար.
23) ապակեպատվածք` մեկ կամ մի քանի ապակե շինվածքներից կոնստրուկցիա` ամրացված շենքում կամ շինությունում.
24) աղմկապաշտպանում (ձայնամեկուսացում) շինվածքների` օդային աղմուկն իջեցնելու ապակու ունակությունը գնահատելու բնութագիր.
25) արևային գործոն` (արևային էներգիայի ընդհանուր թողանցման գործակից)` լուսաթափանց կոնստրուկցիայի միջով սենքեր մուտք գործող ընդհանուր արևային էներգիայի հարաբերությունն ընկնող արևային ճառագայթման էներգիային.
26) բազմաշերտ ապակի` ապակե շինվածք` կազմված մեկ կամ մի քանի անօրգանական ապակու թերթերից, սոսնձված և (կամ) ծածկված պոլիմերային և (կամ) սիլիկատային նյութերով.
27) բազմաշերտ կոտրակայուն ապակի` բազմաշերտ ապակի, որը դիմակայում է բազմակի մեխանիկական հարվածների` առանց միջանցիկ անցք առաջացնելու, որի միջով կարող է մարդ անցնել.
28) բազմաշերտ պայթյունակայուն ապակի` բազմաշերտ ապակի, որն ունի պայթյունի հարվածական ալիքի ազդեցության նվազեցման և ապակու բեկորներից վնասվելու պաշտպանման հատկություններ.
29) բազմաշերտ գնդակակայուն ապակի` բազմաշերտ ապակի, որն ապահովում է պաշտպանություն հրաձգային զենքերի կրակոցներից.
30) բազմաշերտ հարվածակայուն ապակի` բազմաշերտ ապակի, որը դիմակայում է կոշտ իրով հարվածին առանց փշրվելու.
31) բազմաշերտ աղմկապաշտպանիչ ապակի` բազմաշերտ ապակի, որի կազմի մեջ մտնում է բարձր (այլ տեսակի բազմաշերտ ապակու հետ համեմատելով) ձայնամեկուսիչ հատկություններ ապահովող հատուկ ձայնակլանիչ պոլիմերային շերտ.
32) բլոկներ ապակե` շինվածքներ հերմետիկ փակ խոռոչով, որն առաջանում է արտաքին հարթ և ներքին ակոսավոր կամ հարթ մակերևույթներով երկու մամլված շրջանակների (տուփերի) եռակցման արդյունքում.
33) բնական լուսավորում` սենքերի լուսավորում երկնքի լույսով (ուղիղ կամ անդրադարձված), որը ներթափանցում է շենքերի և շինությունների արտաքին պատող կոնստրուկցիաների լուսաբացվածքների միջով.
34) բնական լուսավորվածության գործակից (ԲԼԳ)` սենքի ներսում տրված հարթության որոշ կետում ցերեկային լուսավորությամբ (անմիջական կամ անդրադարձումից հետո) բնական լուսավորվածության հարաբերությունն ամբողջովին բաց երկնակամարի լույսով ստեղծված արտաքին հորիզոնական լուսավորվածության միաժամանակյա մեծությանը արտաքին հորիզոնական լուսավորվածության միաժամանակյա մեծությանը, որն արտահայտվում է տոկոսներով.
35) բովախառնուրդ` ապակու պատրաստման համար անհրաժեշտ հումքանյութերի որոշակի հարաբերությամբ վերցված մեխանիկական խառնուրդ.
36) գունավոր ապակի (զանգվածով ներկված)` թերթապակի, որը պարունակում է որոշակի գունային երանգ տվող ներկանյութեր.
37) դեկորատիվ ապակի` ապակու մշակման արդյունքում, դեկորատիվ հատկություններով օժտված ապակի.
38) զարդանկարներով (նախշավոր) ապակի` ապակի, որի մեկ կամ երկու կողմերի վրա առկա է ռելիեֆային կրկնվող նախշ.
39) էմիսիայի (ճշգրտված էմիսիայի գործակից) գործակից` մարմնի մակերևույթի ճառագայթման հզորության հարաբերությունը մինչև նույն ջերմաստիճանը տաքացված, բացարձակ սև մարմնի ճառագայթման հզորությանը.
40) թերթապակի` նատրիում կալցիում սիլիկատային ապակի` պատրաստված ֆլոատ, գլոցվածքի կամ ուղղահայաց ձգման մեթոդներով` առանց մակերևույթների լրացուցիչ մշակման, որն ունի հարթ ուղղանկյուն թերթերի տեսք.
41) հրակայուն ապակի` ապակի, ընդունակ դիմակայելու հրդեհի ժամանակ առաջացող ջերմային և մեխանիկական բեռնվածքների ազդեցությանը` խոչընդոտելով կրակի, այրման արգասիքների տարածմանը և ջերմային ճառագայթման փոխանցմանը.
42) հումքանյութեր` բնական և սինթետիկ նյութեր, որոնք օգտագործվում են որպես բովախառնուրդի (0,5 տոկոսից ավելի զանգվածային պարունակությամբ) բաղադրիչ ապակու պատրաստման ժամանակ.
43) ճառագայթապաշտպանիչ ապակի` ապակի` կապարի և բարիումի օքսիդների բարձր պարունակությամբ, ռադիոակտիվ ճառագայթումը կլանող.
44) մխված ապակի` թերթապակի` ենթարկված հատուկ ջերմային մշակման, տաքացման և արագ սառեցման միջոցով, որի արդյունքում ապակու արտաքին շերտերն անցնում են ամուր սեղմման վիճակի, իսկ ներքինները` ձգման վիճակի` ստեղծելով ապակու մեջ լարման համակարգ, որն ապահովում է ավելի բարձր մեխանիկական և ջերմային ամրություն, ինչպես նաև անվտանգ փշրում (առանց խոշոր բեկորների առաջացման).
45) շենքերում և շինություններում օգտագործվող շինվածքների գնդակակայունություն` հրաձգային զենքերի կրակոցներից շինվածքների պաշտպանությունն ապահովելու ունակություն.
46) շենքերում և շինություններում օգտագործվող ապակու արևային էներգիայի կլանման գործակից` ապակու կողմից կլանված արևային ճառագայթման հոսքի մեծության հարաբերությունն ապակու վրա նորմալ ընկնող արևային ճառագայթման հոսքի մեծությանը.
47) շենքերում և շինություններում օգտագործվող շինվածքների արևային էներգիայի ուղիղ թողանցման գործակից` շինվածքի միջով անցած արևային ճառագայթման հոսքի մեծության հարաբերությունն ապակու կամ շինվածքի վրա նորմալ ընկնող արևային ճառագայթման հոսքի մեծությանը.
48) շենքերում և շինություններում օգտագործվող շինվածքների երկարակեցություն` բնութագիր, որը սահմանում է շինվածքների շահագործման հատկությունները պահպանելու ունակությունը` տրված ժամկետի ընթացքում.
49) շենքերում և շինություններում օգտագործվող շինվածքների լույսի ուղղորդված թողանցման գործակից` ապակու կամ շինվածքի միջով նորմալ անցած լուսային հոսքի մեծության հարաբերությունն ապակու կամ շինվածքի վրա նորմալ ընկնող լուսային հոսքի մեծությանը.
50) շենքերում և շինություններում օգտագործվող ապակե շինվածքներ` շինարարական կոնստրուկցիայի ապակե տարր, որն ստացվել է ապակու հալույթի կաղապարման կամ թերթապակու արդյունաբերական վերամշակման միջոցով.
51) շենքերում և շինություններում օգտագործվող շինվածքների լույսի կլանման գործակից` ապակու կամ շինվածքի կողմից կլանված լուսային հոսքի մեծության հարաբերությունն ապակու կամ շինվածքի վրա նորմալ ընկնող լուսային հոսքի մեծությանը.
52) շենքերում և շինություններում օգտագործվող շինվածքների խմբաքանակ` արտադրանքի քանակ, մեկ տրանսպորտային միջոցով փոխադրվող և ձևակերպված միասնական ուղեկցող փաստաթղթով.
53) շենքերում և շինություններում օգտագործվող շինվածքների վրա կլիմայական բեռնվածքներ` բեռնվածքներ, որոնց ենթարկվում են ապակին և (կամ) ապակուց շինվածքները, քամու, ձնային զանգվածների, արևային ճառագայթման, ջերմաստիճանի տատանման և մթնոլորտային ճնշման ազդեցության ժամանակ.
54) շենքերում և շինություններում օգտագործվող ապակու (ապակե շինվածքի) հրակայունություն` ապակու (ապակե շինվածքի) ունակություն` դիմակայելու հրդեհի ժամանակ առաջացող ջերմային և մեխանիկական բեռնվածքների ազդեցությանը.
55) շենքերում և շինություններում օգտագործվող շինվածքների մեխանիկական ամրություն` շինվածքների տարբեր մեխանիկական բեռնվածքներին դիմակայելու հատկություն.
56) շենքերում և շինություններում օգտագործվող շինվածքների նմուշ-էտալոն` արտադրվող շինվածքի նմուշ` ընդունված որպես էտալոն.
57) շենքերում և շինություններում օգտագործվող շինվածքների պայթյունակայունություն` շինվածքների կայունություն` օդային հարվածական ալիքների ազդեցության նկատմամբ.
58) շինվածքների կայունություն` հարվածական ազդեցությանը (հարվածակայունություն)` ապակու ունակություն` առանց փշրվելու նորմավորված բնութագրերով, դիմակայելու կոշտ իրով մեխանիկական հարվածներին.
59) շինվածքների կայունություն` փափուկ իրով հարվածին` ապակու ունակություն` առանց փշրվելու դիմակայելու նորմավորված բնութագրերով փափուկ անկանոն ձևի իրի մեխանիկական հարվածներին.
60) շինվածքների ջերմակայունություն` ապակու ունակություն` դիմանալու առանց փշրման ջերմաստիճանների կտրուկ անկմանը.
61) շինվածքների ջերմափոխանցման դիմադրություն` պատող կոնստրուկցիայի երկու կողմերի շրջակա միջավայրի ջերմաստիճանների տարբերության հարաբերությունը ջերմային հոսքի խտությանը.
62) շինվածքների վրա շահագործման բեռնվածքներ` նախագծման տեխնիկական առաջադրանքով նախատեսված բեռնվածքներ (մեխանիկական և ջերմային), որոնց ենթարկվում է ապակեպատվածքը շահագործման ընթացքում.
63) շինվածքների տիպարային նմուշ` շինվածքների նմուշ, որը պատրաստված է նորմատիվատեխնիկական փաստաթղթերին համապատասխան` սահմանված տեխնիկական պահանջներին փորձարկման միջոցով դրա համապատասխանությունն ստուգելու համար.
64) պայթյունակայուն ապակեպատվածք` ապակեպատվածք, որն ընդունակ է կրելու օդային հարվածական ալիքների (ՕՀԱ) ազդեցությունը` առանց խոցելի բեկորների առաջացման.
65) ջերմային շոկ` արտաքին ապակեպատվածքի ապակու ինքնաբերաբար փշրում` առաջացած ապակեպատվածքի տարբեր հատվածների արևային ճառագայթման ազդեցությամբ անհամաչափ տաքացման հետևանքով.
66) ջերմաամրացված ապակի` ապակի` հատուկ ջերմային մշակման ենթարկված, որի արդյունքում դրա մեխանիկական և ջերմային ամրությունն ստացվում է ավելի մեծ, քան սովորական (շիկափափկացրած) ապակունը, բայց փոքր, քան մխված ապակունը, ընդ որում, ի տարբերություն մխված ապակու, ջերմաամրացված ապակու փշրման բնույթն անվտանգ չէ.
67) ռադիոպաշտպանիչ ապակի` ծածկույթով ապակի, որը հոսանքի բարձր հաճախականությունների դեպքում ունի փոքր էլեկտրական դիմադրություն և սենքերը կարող են պաշտպանել էլեկտրամագնիսական ճառագայթման ներթափանցումից.
68) ստեմալիտ (արծնապատված ապակի)` մխված ապակի, որը մխման պրոցեսից առաջ ներկապատվում է հատուկ ներկով.
69) տարա` շինվածքների համար` հատուկ նշանակության արտադրանք, որը նախատեսված է շինվածքների պահպանման և (կամ) փոխադրման համար` ապահովելով դրանց ամբողջականությունը և պահպանվածությունը (արկղեր, տակդիրներ, բեռնարկղեր, փաթեթներ, բուրգեր).
70) տրամատային ապակի` ապակուց շինարարական նշանակության շինվածք, որը պատրաստվում է չընդհատվող գլոցման մեթոդով և լայնական հատվածքով ունի բարդ տրամատ (տրամատ).
71) ցածրաէմիսիոն ապակի` ապակի ծածկույթով, որը բարելավում է ջերմատեխնիկական բնութագրեր և նպաստում է ապակեպատվածքի միջով ջերմության կորուստների նվազեցմանը, ինչպես նաև շենք ներանցնող ավելցուկային արևային էներգիայի պակասեցմանը.
72) փափկացված ապակի` թերթապակի` տաքացված վիճակում ծռված.
73) փաթեթավորում ապակու (ապակուց շինվածքների)` արտադրանքի փոխադրման և պահման նախապատրաստման համալիր պաշտպանիչ միջոցառումներ` դրա պահպանվածության ապահովման համար.
74) օդային հարվածական ալիք (ՕՀԱ)` օդում գերձայնային արագությամբ տարածվող անցումային տիրույթ, որում կատարվում է խտության, ճնշման և օդային միջավայրի տեղափոխման արագության կտրուկ փոփոխություն: ՕՀԱ-ն բաղկացած է երկու ֆազերից` սեղմման ֆազից, որտեղ օդի ճնշումը, խտությունը, արագությունը և ջերմաստիճանը ցատկով մեծանում է մինչև առավելագույնը, այնուհետև համեմատաբար սահուն նվազումը, և նոսրացման ֆազից, որտեղ կատարվում է օդի ճնշման սահուն նվազում` մթնոլորտայինից ցածր և դեպի պայթյունի կենտրոն ուղղված արագության բարձրացում` այնուհետև ճնշման սահուն բարձրացում մինչև մթնոլորտային.
75) ՕՀԱ-ի առաջնային խոցելի գործոններ` օդային միջավայրի խտության, ճնշման և տեղափոխության արագության փոփոխությունները` ՕՀԱ-ի սեղմման և նոսրացման ֆազերում.
76) ՕՀԱ-ի երկրորդային խոցելի գործոններ` ՕՀԱ-ի առաջնային խոցելի գործոնների ներգործության արդյունքում փշրված առարկայի հատվածներ, այդ թվում` շինարարական կոնստրուկցիաների և ապակեպատվածքի բեկորներ:
III. ՇԵՆՔԵՐՈՒՄ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԱՊԱԿՈՒ ԵՎ ԱՊԱԿՈՒՑ ՇԻՆՎԱԾՔՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ
4. Սույն տեխնիկական կանոնակարգում սահմանվում են նվազագույն անհրաժեշտ պահանջները շենքերում և շինություններում օգտագործվող շինվածքների համար` ըստ անվտանգության հետևյալ տեսակների`
1) մեխանիկական անվտանգություն.
2) հրդեհային անվտանգություն.
3) էկոլոգիական անվտանգություն.
4) կենսաբանական անվտանգություն.
5) էներգախնայողություն:
5. Նշված անվտանգության տեսակների ապահովման համար անհրաժեշտ է, որ սույն տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին համապատասխանեն շինվածքների հետևյալ ցուցանիշները`
1) հրակայունություն.
2) մեխանիկական ամրություն.
3) գնդակակայունություն.
4) պայթակայունություն.
5) կայունություն` հարվածական ազդեցությանը.
6) ջերմակայունություն.
7) ջերմափոխանցման դիմադրություն (ապակե շինվածքների համար) կամ էմիսիայի գործակից (ապակու համար).
8) լույսի ուղղորդված թողանցման գործակից.
9) լույսի կլանման գործակից.
10) արևային էներգիայի կլանման գործակից.
11) աղմկապաշտպանություն.
12) երկարակեցություն (կլիմայական կայունություն):
6. Ապակեպատման նախագծման փուլում պետք է ձևավորված լինի ապակեպատմանը ներկայացվող պահանջների համալիրը, որը պետք է ապահովի անվտանգությանը ներկայացվող բոլոր անհրաժեշտ պահանջների կատարումը` կախված շենքի կամ շինության նշանակությունից և դասավորվածությունից, հենց ապակեպատման նշանակությունից և դասավորումից: Ձևավորված համալիր պահանջների կատարման ապահովման համար անհրաժեշտ է հաշվարկման կամ հաստատված տեղեկատու տվյալների միջոցով ընտրել շինվածքների անհրաժեշտ տեսակները և մակնիշները` դրանց տեխնիկական բնութագրերով և պաշտպանության դասերով:
7. (7-րդ կետն ուժը կորցրել է 27.04.2023 թիվ 597-Ն որոշում)
8. Թերթապակուց շինվածքի մեխանիկական ամրությունն ապահովելու համար թերթապակին պետք է համապատասխանի հետևյալ պահանջներին`
1) մնացորդային լարումների մեծությանը, չափումների անցկացման կանոններին, վերահսկողության պարբերականությանը (ոչ ուշ, քան օրը մեկ անգամ), որոնք պետք է սահմանված լինեն արտադրողի տեխնիկական փաստաթղթերում.
2) ապակու մեջ մնացորդային ներքին լարումներին (թրծաթողում) պետք է վերահսկվեն արտադրողի կողմից` ապակու թողարկվող ժապավենի ամբողջ լայնությամբ.
3) քայքայման արատներ (թերություններ) ապակու մեջ չի թույլատրվում.
4) չի թույլատրվում եզրերի երկայնությամբ կոտրվածքներ 5 մմ-ից ավելի երկարությամբ և ապակու հաստության 1/2-ից ավելի խորությամբ:
IV. ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՊԱԿԵ ԿՈՆՍՏՐՈՒԿՑԻԱՆԵՐՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԱՊԱԿՈՒ ԵՎ ԱՊԱԿՈՒՑ ՇԻՆՎԱԾՔՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ
9. Շինվածքները, որոնք օգտագործվում են շենքերի և շինությունների ապակե կոնստրուկցիաներում, այդ թվում` ապակե պատերում, պատուհաններում, ապակեպատված պատշգամբներում և խորշապատշգամբներում, ցուցափեղկերում, ձմեռային այգիների ցանկապատերում, առևտրային տաղավարներում, լուսաթափանց ճակատներում և միջնորմերում, ապակե հատակներում, սանդուղքների աստիճաններում, ապակե ցանկապատերում, սանդուղքային ճաղաշարերում, առաստաղներում, զենիթային երդիկներում (լուսանցներում), մանսարդային պատուհաններում, տանիքներում, հովարներում, մուտքային խմբերում պետք է ընտրված և նախագծված լինեն այնպես, որ շահագործման բնականոն պայմաններում ապահովեն մարդկանց անվտանգությունն ապակիների փշրման դեպքում:
10. Կոնստրուկցիայի քայքայումը (փշրումը) չպետք է նպաստի մարդու` կոնստրուկցիայի միջով ընկնելու վտանգին և քայքայվող կոնստրուկցիայի տակ գտնվող մարդկանց վնասվելուն` ապակու ընկնող բեկորներից:
11. ապակուց շինվածքները և դրանց ամրակապերը պետք է դիմանան բոլոր բռնվածքներին (շահագործման, կլիմայական և այլն), որոնց դրանք կարող են ենթարկվել բնականոն շահագործման պայմաններում, եթե շենքերի կամ շինությունների կոնստրուկցիայում նախատեսված չէ համապատասխան ստացիոնար պաշտպանություն (փակոցներ) ապակու հետ հպումից:
V. ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՊԱԿԵ ԿՈՆՍՏՐՈՒԿՑԻԱՆԵՐՈՒՄ ՓՇՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԱՆՎՏԱՆԳ ԱՊԱԿՈՒ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
12. Շինվածքները չպետք է փշրվեն ենթադրվող բեռնվածքների ազդեցության տակ` կախված ապակեպատման նշանակությունից և դասավորումից:
13. Շենքերի և շինությունների նախագծման, շինարարության, շահագործման (այդ թվում` վերանորոգման) ժամանակ օգտագործվող արտաքին ապակեպատման համար ապակու և (կամ) ապակուց շինվածքի ընտրությունը պետք է համապատասխանի`
1) ապակեպատման նախագծման սահմանված առաջադրանքին կամ շահագործման բեռնվածքների նորմատիվ փաստաթղթերին.
2) ապակեպատման քաշին.
3) շրջանի հնարավոր նվազագույն և առավելագույն ջերմաստիճաններին, ինչպես նաև նվազագույն և առավելագույն մթնոլորտային ճնշմանը.
4) շրջանի համար քամու առավելագույն ճնշմանը.
5) շրջանի համար առավելագույն ձյան բեռնվածքին (հաշվի առնելով ձյան պարկերի առաջացման հնարավորությունը).
6) ապակեպատվածքով կլանվող արևային ճառագայթման ինտենսիվությանը և տևողությանը.
7) սեյսմիկ բեռնվածքներին (սեյսմավտանգ գոտու համար).
8) ապակեպատվածքի այլ բեռնվածքներին, որոնց պահանջների հաշվառումը շենքերի և շինությունների համար սահմանված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
14. Ապակուց շինվածքը կոնստրուկցիայի հետ միասին պետք է ապահովի ապակու ամբողջականությունը շահագործման ընթացքում` նախատեսված նախագծման առաջադրանքով և գործող օրենսդրությամբ:
15. Ապակեպատվածքի նախագծման ժամանակ ապակիները, որոնք 15o-ից ոչ ավելի թեքված են ուղղաձիգի հանդեպ, դիտվում են որպես ուղղաձիգ ապակիներ, եթե ապակու հորիզոնական պրոյեկցիան չի գերազանցում 50 սմ-ն: Ստատիկ բեռնվածքների կայունության պահանջները ներկայացվում են հորիզոնականի նկատմամբ 75o-ից պակաս անկյան տակ դասավորված բոլոր տեսակի շինվածքներին` կախված դրանց վրա ազդող բեռնվածքներից:
16. Մարդկանց անվտանգության ապահովման համար բարձր տեղերում անհրաժեշտ է օգտագործել անվտանգ բազմաշերտ կամ անվտանգ մխված ապակի:
17. Բարձր վտանգավորությամբ տեղեր համարվում են մարդկանց զանգվածային գտնվելու (1-ից ավելի մարդ և 2 քառ. մետրի վրա) և անցման համար նախատեսված սենքերը, որոնց ցանկապատերում տեղադրված են ապակե կոնստրուկցիաներ, այդ թվում` շենքերի մուտքային խմբերը, դռները, ապակե առաստաղները և տանիքները, պատշգամբները և խորշապատշգամբները, ցուցափեղկերը, ձմեռային այգիների ցանկապատերը, լուսաթափանց ճակատները և միջնորմերը, ապակե հատակները, սանդուղքների աստիճանները, աստիճանների ցանկապատերը, սանդուղքային ճաղաշարերը, զենիթային երդիկները (լուսանցները), մանսարդային պատուհանները, ապակե հովարները:
18. Շինվածքի ընտրությունն ապակեպատման նախագծման ժամանակ պետք է կատարվի այնպես, որ ապահովվեն հետևյալ պահանջները`
1) կոնստրուկցիան (ներառյալ ապակին, ամրակապերը և կրող կոնստրուկցիաները) պետք է բացառի մարդու ընկնելը դրա միջով: Ապակին և ամրակապերը պետք է դիմանան բոլոր բեռնվածքներին, որոնց դրանք կարող են ենթարկվել շահագործման բնականոն պայմաններում.
2) ապակու ջարդվելու ժամանակ բեկորները չպետք է վնասվածք հասցնեն բախման կամ ընկնելու գոտում հայտնված մարդկանց:
19. Այն տեղերում, որտեղ հնարավոր է մարդկանց բախումն ապակու հետ (դռների, միջնորմերի և պատերի) անգույն թափանցիկ թերթապակուց պատրաստված, պետք է ունենան թույլ նկատվող մականշում և շինվածքի հետ մարդու բախման պաշտպանություն:
20. Եթե մխված ապակու ջարդվելն ստեղծում է անմիջական վտանգ մարդու ընկնելուն կոնստրուկցիայի միջով, ապա անհրաժեշտ է օգտագործել բազմաշերտ ապակի կամ համակցություն բազմաշերտ և մխված ապակիների կամ պաշտպանիչ արգելափակիչներ:
VI. ՇԵՆՔԵՐՈՒՄ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՊԱԿՈՒ ԱՆՎՏԱՆԳ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ
21. Շինվածքները համարվում են անվտանգ, եթե դրանք պատրաստված են ապակուց, որն անվտանգ է շահագործման ընթացքում:
22. Շահագործման ընթացքում ապակին համարվում է անվտանգ, եթե այն դիմանում է տրված բարձրությունից ընկնող 45 +- 1 կգ զանգվածով փափուկ մարմնի հարվածին` համաձայն N 1 աղյուսակի:
Աղյուսակ N 1
._________________________________.
|Պաշտպանության |Ընկնելու |
|դասը |բարձրությունը, մմ|
|_______________|_________________|
|CM (ՍՄ) 1 | 300 +- 30 |
|_______________|_________________|
|CM (ՍՄ) 2 | 700 +- 30 |
|_______________|_________________|
|CM (ՍՄ) 3 | 1200 +- 30 |
|_______________|_________________|
|CM (ՍՄ) 4 | 2000 +- 50 |
._________________________________.
23. Եթե ապակին շահագործման ժամանակ համապատասխանում է տրված պաշտպանության դասի պահանջներին (փափուկ մարմնով հարվածի նկատմամբ կայունությանը), ապա համարվում է, որ ապակին համապատասխանում է բոլոր` ավելի ցածր պաշտպանության դասերի պահանջներին` համաձայն N 1 աղյուսակի:
24. Սենքերում, որտեղ գործող նորմատիվներով (այդ թվում` սույն տեխնիկական կանոնակարգով) պահանջվում է շահագործման ընթացքում անվտանգ շինվածքների օգտագործում, ապակու պաշտպանության դասը պետք է լինի ոչ պակաս ՍՄ (CM) 1-ից:
25. Անվտանգ շահագործման ընթացքում շինվածքների օգտագործման վերաբերյալ պահանջները տրված են N 2 աղյուսակում, որում թվարկված են սենքերի կարգերը և կոնստրուկցիաների տիպերը, որտեղ (ապակու հետ մարդու հնարավոր բախման կողմից) շահագործման ընթացքում թույլատրվում է օգտագործել միայն անվտանգ ապակիներ` նշված պաշտպանության դասից ոչ ցածր:
Աղյուսակ N 2
Պահանջներ` ապակիների օգտագործման ընթացքում (ապակու հետ մարդու
հնարավոր բախման կողմից)
._________________________________________________________________________.
|Կ |Սենքերի |Տիպ 1 |Տիպ 2 |Տիպ 3 |Տիպ 4 |Տիպ 5 |Տիպ 6 |Տիպ 7 |
|ա |տեսակը և |_______________________|_______|________|_______|_______|
|ր |բնութագիրը |ուղղաձիգ միջնորմեր |ուղղա- |դռներ |տանիք- |առաստաղ|
|գ | |_______________________|ձիգ և | |ներ |ներ |
| | |/\<= |/\> |հ>0,9 մ|(կամ) | | | |
| | |0,5 մ |0,5 մ | |թեք | | | |
| | |հ<0,9 մ|հ<0,9 մ| |միջնոր-| | | |
| | | | | |մեր | | | |
|__|_____________|_______|_______|_______|_______|________|_______|_______|
|1.|Սենքեր` |մխված |բազմա- |Չի նոր-| | |բազմա- |բազմա- |
| |բնակելի, |ՍՄ(CM)3|շերտ |մավոր- | | |շերտ |շերտ |
| |սենքեր` | |ՍՄ(CM)2|վում: | | |ՍՄ(CM)2|ՍՄ(CM)1|
| |մանկական, | | | | | | | |
| |ուսումնական |բազմա- | | | | | |մխված |
| |և բուժական |շերտ | | | | | |ՍՄ(CM)3|
| |հիմնարկների |ՍՄ(CM)2| | | | | | |
|__|_____________|_______|_______|_______| | |_______|_______|
|2.|Օֆիսային |մխված |բազմա- |Չի նոր-| | |բազմա- |բազմա- |
| |սենքեր և |ՍՄ(CM)3|շերտ |մավոր- | |Տես 1-3 |շերտ |շերտ |
| |առևտրային | |ՍՄ(CM)2|վում: | |տիպերի |ՍՄ(CM)2|ՍՄ(CM)1|
| |հարթակներ | | | | |պահանջ- | | |
| | |բազմա- | | | |ները և | |մխված |
| | |շերտ | | | |հատուկ | |ՍՄ(CM)3|
| | |ՍՄ(CM)2| | | |պահանջ- | | |
|__|_____________|_______|_______|_______| |ները |_______|_______|
|3.|Մարդկանց |մխված |բազմա- |մխված | |սանդղա- |բազմա- |բազմա- |
| |հավաքատեղեր |ՍՄ(CM)3|շերտ |ՍՄ(CM)3| |վանդակ |շերտ |շերտ |
| |(բացառությամբ| |ՍՄ(CM)2| | |դուրս |ՍՄ(CM)2|ՍՄ(CM)1|
| |1, 2 և 4 | | | | |եկող | | |
| |կարգի |բազմա- | |բազմա- | |դռների | |մխված |
| |սենքերի) |շերտ | |շերտ |Թերթ- |համար | |ՍՄ(CM)3|
| | |ՍՄ(CM)2| |ՍՄ(CM)2|ապակի, | | | |
|__|_____________|_______|_______|_______|մխված, | |_______|_______|
|4.|Սենքեր` |մխված |բազմա- |Չի նոր-|բազմա- | |բազմա- |բազմա- |
| |նյութական |ՍՄ(CM)3|շերտ |մավոր- |շերտ | |շերտ |շերտ |
| |արժեքների | |ՍՄ(CM)2|վում: | | |ՍՄ(CM)2|ՍՄ(CM)1|
| |պահեստավորման| | | | | | | |
| |և պահման | | | | | | |մխված |
| |համար, այդ | | | | | | |ՍՄ(CM)3|
| |թվում` | | | | | | | |
| |հանրամատչելի | | | | | | | |
._________________________________________________________________________.
._________________________________________________________________________.
|1. հ - պատուհանագոգի բարձրությունը հատակի մակարդակից, - հատակի մակարդակի |
|տարբերությունն ապակեպատման տարբեր կողմերի նկատմամբ, /\ - պատի թեքման |
|անկյունն ուղղաձիգի հանդեպ |
| |
|2. Կոնստրուկցիայի տիպ 1` պատեր (միջնորմեր, ճակատներ, պատերի |
|լուսամուտագոգային հատվածամասեր և այլն) ուղղաձիգ (ալֆա <= 15o), |
|/\ <= 0,50 մ և լուսամուտագոգի բարձրությամբ < 0.9 մ |
| |
|3. Կոնստրուկցիայի տիպ 2` պատեր (միջնորմեր, ճակատներ, պատերի |
|լուսամուտագոգային հատվածամասեր և այլն) ուղղաձիգ (ալֆա <= 15o), |
|/\ > 0,50 մ և լուսամուտագոգի բարձրությամբ < 0.9 մ |
| |
|4. Կոնստրուկցիայի տիպ 3` պատեր (միջնորմեր, ճակատներ, պատերի |
|լուսամուտագոգային հատվածամասեր և այլն) ուղղաձիգ (ալֆա <= 15o) և |
|լուսամուտագոգի բարձրությամբ < 0.9 մ |
| |
|5. Կոնստրուկցիայի տիպ 4` այլ պատեր (միջնորմեր) սահմանափակող մարդկանց |
|գործունեության գոտին, որտեղ հնարավոր է մարդկանց բախումն ապակու հետ: |
|Թույլատրվում է թերթապակու օգտագործումը համապատասխանող ամրությունով |
|ՍՄ(CM)1 պաշտպանության դասին: Օգտագործվող բազմաշերտ և մխված ապակիների |
|պաշտպանության դասին պահանջներ չեն սահմանվում: |
._________________________________________________________________________.
26. Միջնորմերում, ճակատներում, տանիքածածկերում և զենիթային լուսանցներում պարտադիր է մխված ապակու, բազմաշերտ ապակու կամ բազմաշերտ և մխված ապակիների համակցության օգտագործումը:
27. Զենիթային լուսանցներում և ապակե տանիքածածկերում արգելվում է օգտագործել մխված ապակի` որպես ներքևի ապակի (ուղղված սենքի ներսը):
28. Դռներից 0,3 մ-ից ոչ պակաս հեռավորության վրա տեղադրված ապակեպատվածքը պետք է իրականացվի անվտանգ ապակուց (մխված կամ բազմաշերտ), եթե նախատեսված չեն բախումը դրա հետ կանխող ստացիոնար արգելափակիչներ:
29. Տեղադրվող դռներում կամ միջնորմերում` կախված ապակեպատվածքի տիպից, պետք է օգտագործվեն հետևյալ տիպերի ապակիներ`
1) եթե ապակեպատվածքը բաղկացած է մեկ ապակուց, ապա պետք է օգտագործվի միայն անվտանգ ապակի (մխված կամ բազմաշերտ).
2) եթե ապակեպատվածքը բաղկացած է ապակու երկու շերտերից, ապա պետք է օգտագործվի միայն անվտանգ ապակի (մխված կամ բազմաշերտ).
3) եթե ապակեպատվածքը բաղկացած է ապակու երեք շերտերից, ապա եզրային ապակիները պետք է պատրաստված լինեն միայն անվտանգ ապակուց (մխված կամ բազմաշերտ), իսկ միջանկյալ ապակին չի նորմավորվում.
4) երկտակ պատշգամբի դռան ապակեպատվածքը պետք է իրականացվի միայն անվտանգ ապակուց (մխված կամ բազմաշերտ):
30. Երեք հարկից բարձր տեղադրված պատշգամբների ապակեպատվածքի արտաքին կողմը, խորշապատշգամբների և սենքերի ապակե ճակատների, ինչպես նաև ապակեպատվածքի ներքին կողմը, եթե ներքևի եզրը տեղադրված է հատակի մակարդակից ոչ պակաս 700 մմ բարձրության վրա, թույլատրվում է իրականացնել միայն անվտանգ ապակուց (մեխված կամ բազմաշերտ):
31. Բազմահարկ շենքերի սանդղավանդակներում և նախամուտքերում թույլատրվում է օգտագործել թերթապակի` 6 մմ-ից ոչ պակաս հաստությամբ, եթե ուրիշ պատճառներով չի պահանջվում օգտագործել անվտանգ ապակի:
VII. ՀԱՐՎԱԾԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՃԵՂՔՎԵԼՈՒ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԱՅՈՒՆ ԱՊԱԿՈՒ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ
32. Հարվածական ազդեցության և ճեղքվելու նկատմամբ կայուն բազմաշերտ ապակին մեխանիկական ամրությամբ պետք է համապատասխանի N 3 աղյուսակում բերված պահանջներին:
Աղյուսակ N 3
Պահանջներ` հարվածական ազդեցության և ճեղքվելու նկատմամբ կայուն ապակիներին
.___________________________________________________.
|Պաշտպանության |Ընկնելու |Հարվածների գումարային|
| դասը |բարձրությունը,| քանակը |
| | մմ | |
|______________|______________|_____________________|
| P1A | 1500 +- 20 | 3 |
|______________|______________|_____________________|
| P2A | 3000 +- 20 | 3 |
|______________|______________|_____________________|
| P3A | 6000 +- 20 | 3 |
|______________|______________|_____________________|
| P4A | 9000 +- 20 | 3 |
|______________|______________|_____________________|
| P5A | 9000 +- 20 | 3x3 * |
|___________________________________________________|
| փորձարկում` կացնով և մուրճով |
|___________________________________________________|
| P6B | - |30-ից մինչև 50 |
|______________|______________|_____________________|
| P7B | - |51-ից ավելի մինչև 70|
|______________|______________|_____________________|
| P8B | - |70-ից ավելի |
|___________________________________________________|
|* կատարվում է երեք հարված յուրաքանչյուր երեք կետում|
.___________________________________________________.
33. Ապակիները համարվում են հարվածական ազդեցության նկատմամբ կայուն, եթե դիմանում են (4,1+-0,07) կգ զանգվածով պողպատե գնդի հարվածին` N 3 աղյուսակին համապատասխան տրված բարձրությունից ընկնող:
34. ապակիները համարվում են ճեղքվելու նկատմամբ կայուն, եթե դիմանում են N 3 աղյուսակին համապատասխան տրված հարվածների քանակին, կացնով (մուրճով) (2,0+-0,1) կգ զանգվածով` տրված կինետիկ էներգիայով:
35. Եթե ապակին համապատասխանում է հարվածակայունության սահմանված դասի պահանջներին կամ, համապատասխանաբար, ճեղքակայունության, ապա ընդունվում է, որ այն համապատասխանում է բոլոր` ավելի ցածր դասերին հարվածակայունության կամ ճեղքակայունության պահանջներին` N 3 աղյուսակին համապատասխան:
VIII. ԳՆԴԱԿԱԿԱՅՈՒՆ ԱՊԱԿԻՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ
36. Բազմաշերտ գնդակակայուն ապակին պետք է համապատասխանի N 4 աղյուսակում նշված պահանջներին:
Աղյուսակ N 4
Պահանջներ` բազմաշերտ գնդակակայուն ապակիների նկատմամբ
._____________________________________________________________________.
|Պաշտպա|Զենքի |Փամփուշտի անվանումը |Գնդակի բնութագիրը |Գնդակո- |
|նու- |տեսակը |և ինդեքսը |_____________________|ծության |
|թյան | | |միջուկի|զանգ-|արագու-|հեռավո- |
|դասը | | |տիպը |վածը |թյունը,|րությու-|
| | | | | գ |մ/վրկ |նը, մ |
|______|__________|____________________|_______|_____|_______|________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 |
|______|__________|____________________|_______|_____|_______|________|
|Պ 1 |ատրճանակ |9-մմ ատրճանակային |պողպատե|5,9 |315+-10|5+-0,05 |
| |Մակարով |փամփուշտ 57-Ն-181 Ս | | | | |
| |(ՊՄ) |գնդակով Պստ | | | | |
| |__________|____________________|_______|_____|_______|________|
| |ատրճանակ |7,62-մմ ատրճանակային|կապարե |6,8 |285+-10|5+-0,05 |
| |«Նագան» |փամփուշտ 57-Ն-122 | | | | |
| | |գնդակով Ր | | | | |
|______|__________|____________________|_______|_____|_______|________|
|Պ 2 |ատրճանակ |5,45-մմ ատրճանակային|պողպատե|2,5 |320+-15|5+-0,05 |
| |հատուկ |փամփուշտ 7Ն 7 | | | | |
| |փոքրատրամա|գնդակով Պստ | | | | |
| |չափի ՊՍՄ | | | | | |
| |__________|____________________|_______|_____|_______|________|
| |ատրճանակ |7,62-մմ ատրճանակային|պողպատե|5,5 |430+-15|5+-0,05 |
| |«Տոկարեվ» |փամփուշտ 57-Ն-134 Ս | | | | |
| |(ՏՏ) |գնդակով Պստ | | | | |
|______|__________|____________________|_______|_____|_______|________|
|Պ 2ա |որսորդական|18,5-մմ որսորդական |կապարե |35,0 |400+-10|5+-0,05 |
| |հրացան 12 |փամփուշտ | | | | |
| |տրամաչափի | | | | | |
|______|__________|____________________|_______|_____|_______|________|
|Պ 3 |ավտոմատ |5,45-մմ փամփուշտ |պողպատե|3,4 |900+-10|5-10 |
| |ԱԿ-74 |7Ն 6 գնդակով ՊՍ |ջերմա- | | | |
| | | |ամրաց- | | | |
| | | |ված | | | |
| |__________|____________________|_______|_____|_______|________|
| |ավտոմատ |7,62-մմ փամփուշտ |պողպատե|7,91 |725+-15|5-10 |
| |ԱԿՄ |57-Ն-231 գնդակով ՊՍ |չջերմա-| | | |
| | | |ամրաց- | | | |
| | | |ված | | | |
|______|__________|____________________|_______|_____|_______|________|
|Պ 4 |ավտոմատ |5,45-մմ փամփուշտ |պողպատե|3,6 |900+-10|5-10 |
| |ԱԿ-74 |7Ն 10 գնդակով ՊՊ |ջերմա- | | | |
| | | |ամրաց- | | | |
| | | |ված | | | |
|______|__________|____________________|_______|_____|_______|________|
|Պ 5 |հրացան |7,62-մմ փամփուշտ |պողպատե|9,6 |830+-10|5-10 |
| |ՍՎԴ |57-Ն-323 Ս |չջերմա-| | | |
| | |գնդակով ԼՊՍ |ամրաց- | | | |
| | | |ված | | | |
| |__________|____________________|_______|_____|_______|________|
| |ավտոմատ |7,62-մմ փամփուշտ |պողպատե|7,9 |725+-15|5-10 |
| |ԱԿՄ |57-Ն-231 գնդակով ՊՍ |ջերմա- | | | |
| | | |ամրաց- | | | |
| | | |ված | | | |
|______|__________|____________________|_______|_____|_______|________|
|Պ 5ա |ավտոմատ |7,62-մմ փամփուշտ |հատուկ |7,6 |735+-15|5-10 |
| |ԱԿՄ |57-Բ3-231 | | | | |
| | |գնդակով Բ3 | | | | |
|______|__________|____________________|_______|_____|_______|________|
|Պ 6 |հրացան |7,62-մմ փամփուշտ |պողպատե|9,6 |830+-10|5-10 |
| |ՍՎԴ |ՍՏ-Մ2 |ջերմա- | | | |
| | | |ամրաց- | | | |
| | | |ված | | | |
|______|__________|____________________|_______|_____|_______|________|
|Պ 6ա |հրացան |7,62-մմ փամփուշտ |հատուկ |10,4 |820+-20|5-10 |
| |ՍՎԴ |7-Բ3-3 գնդակով | | | | |
| | |Բ-32 | | | | |
._____________________________________________________________________.
37. Ապակիները համարվում են գնդակակայուն, եթե դրանք դիմանում են 125+-10 մմ կողմերի երկարությամբ փորձարկվող նմուշի կենտրոնում հավասարակողմ եռանկյան գագաթներին զենքից երեք գնդակի դիպչելուն` առանց պայթախոռոչաստեղծման` N 4 աղյուսակին համապատասխան:
38. Գնդակակայուն ապակիների օգտագործման պահանջները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
IX. ՊԱՅԹԱԿԱՅՈՒՆ ԱՊԱԿՈՒ ԵՎ ՇԻՆՎԱԾՔՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ
39. Պայթուցիկ նյութերի լիցքերից առաջացած առաջնային և երկրորդական խոցելի գործոններից օդային հարվածական ալիքի (ՕՀԱ) պոտենցիալ վնասը վերացնելու կամ պակասեցնելու նպատակով ապակեպատվածքի համար պետք է ընտրվեն բազմաշերտ ապակիներ:
40. Ապակու վրա պոլիմերային թաղանթների տեղադրման դեպքում թաղանթի տեղադրման ձևը և շրջանակային կոնստրուկցիային ամրացումը պետք է ապահովվի ապակու փշրման բնույթը, այսինքն, բացառի ապակեպատվածքի փշրումն ամբողջությամբ դեպի ներս թռիչքով, «ապակի-թաղանթ» բաղադրությամբ:
41. ահաբեկչական գրոհի ժամանակ շենքերի և շինությունների փլուզման ռիսկի նվազեցման համար չի թույլատրվում տեղադրել շենքի հիմնական պատող և կրող կոնստրուկցիաների (շենքի պատերի և ապակեպատվածքի հավասար ամրության սկզբունք) պայթակայունությունը գերազանցող պայթակայուն շինվածքներ, եթե շրջանակային կոնստրուկցիաներում նախատեսված չեն պահպանիչ պլաստիկ (հանդարտիչ, մեղմիչ, մարիչ) կապեր և ապակեպատվածքից կրող կոնստրուկցիաների վրա կրիտիկական բեռնվածքների փոխանցման կանխման համար տարրեր:
42. Գազաօդային խառնուրդի ծավալային պայթյունի ժամանակ շենքերի և շինությունների փլուզման ռիսկի նվազեցման համար շենքերի և շինությունների գազաֆիկացված, ինչպես նաև այրվող գազով բալոնների պահման կամ շահագործման համար նախատեսված սենքերում չի թույլատրվում տեղադրել պայթակայուն շինվածքներ, եթե նախատեսված չեն պահպանիչ շրջանակային կոնստրուկցիաներ (անջատվող կամ բացվող):
X. ՀՐԱԿԱՅՈՒՆ ԱՊԱԿՈՒ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ
43. Շենքերի հրապաշտպան լուսաթափանց կոնստրուկցիաներում անհրաժեշտ է օգտագործել հրակայուն ապակիներ` հրակայունության պահանջներին համապատասխան:
44. Հրապաշտպան կոնստրուկցիաների ապակեպատվածքը (հրապաշտպան ապակին) կոնստրուկցիա է, որն ընդգրկում է ապակի, շրջանակ ու մոնտաժային տարրեր և բավարարում է տրված փորձարկումների արդյունքներով հրակայունության չափանիշներին:
45. Հակահրդեհային լուսաթափանց կոնստրուկցիայում օգտագործվող հրապաշտպան ապակեպատվածքը (ապակի) դասակարգվում է Ե (E), ԵԻ (EI), ԵՎ (EW) դասերով: Տառանշաններով (արտոնատոմսեր) նշանակում են հրակայուն ապակու (ապակեպատվածքի) դասը, այնուհետև թվանշաններով նշանակվում է հրակայունության սահմանը` րոպեներով: Հրապաշտպան ապակեպատվածքի հրակայունության սահմանը տրվում է փորձարկումների արդյունքներով հրակայունության նվազագույն սահմանը պետք է լինի 30 րոպեից ոչ պակաս:
46. Ե (E) դասի ապակեպատվածքը բոցի և այրման արգասիքների նկատմամբ պետք է ապահովի հերմետիկությունն իր հրակայունության սահմանի ընթացքում: Ե (E) դասի համար սահմանված չեն կրակի նկատմամբ ապակու հակառակ կողմի ջերմաստիճանի աճի սահմանափակումներ: Ե (E) դասի հրակայուն շինվածքն անցկացնում է ջերմային շոգը, որի պատճառով այն թույլատրվում է օգտագործել, երբ ապակուց մինչև տարահանման ելքերը և դյուրավառ նյութերն ապահովված է բավականին անվտանգ հեռավորություն:
47. ԵՎ (EW) դասի հրայուն շինվածքը` բացի Ե (E) դասի շինվածքների համար սահմանված պահանջներից, պետք է սահմանափակի նաև անցնող ջերմային ճառագայթումը (ոչ ավելի 10 կՎտ/մ2-ից) հրակայունության սահմանի ընթացքում:
48. ԵԻ (EI) դասի հրապաշտպան ապակեպատվածքը (մեկուսացնող հրապաշտպան ապակեպատվածք) Ե (E) դասի հրապաշտպան ապակեպատվածքի համար սահմանված պահանջներից բացի, պետք է սահմանափակի նաև անցնող ջերմային ճառագայթումը մինչև մարդու համար անվտանգ մակարդակը (ոչ ավելի 2,5 կՎտ/մ2) հրակայունության սահմանի ընթացքում: Բոցի նկատմամբ ԵԻ (EI) դասի շինվածքների հակառակ կողմի մակերևույթի ջերմաստիճանի միջին բարձրացումը պետք է կազմի 140 oC-ից ոչ ավելի:
49. Շենքերի հրապաշտպան ապակեպատվածքի համար`
1) թույլատրվում է օգտագործել հրակայուն ամրանավորված ապակի միայն Ե(E) 30 դասի հրապաշտպան ապակեպատվածքի համար.
2) չի թույլատրվում օգտագործել Ե (E) դասի հրակայուն ապակին տարահանման ուղիների և դյուրաբոցավառվող նյութերի պահման սենքերի պաշտպանության համար.
3) չի թույլատրվում օգտագործել Ե (E) դասի հրակայուն ապակի, եթե հակահրդեհային արգելքի ապակեպատվածքի ընդհանուր մակերեսը գերազանցում է արգելքի 25 տոկոսը.
4) թույլատրվում է օգտագործել ԵԻ (EI) դասի հրակայուն ապակի շենքի հետևյալ կարևոր տարրերում`
ա. տարահանման ուղիների պաշտպանությունն ապահովող հակահրդեհային պատնեշի ապակեպատվածքում,
բ. այլ շենքերին անմիջականորեն մոտ տեղակայված արտաքին ապակեպատվածքում (բոցի և ջերմային էներգիայի փոխանցման միջոցով մոտ տեղակայված շենքերի վրա հրդեհի տարածումը կանխարգելելու համար),
գ. տարահանման արտաքին ուղիներին անմիջականորեն մոտ տեղակայված լուսամուտների կամ տանիքների ապակեպատվածքում (օրինակ` տանիքների հորիզոնական տեղամասերի միջով անցնող տարահանման ուղիներին կամ շենքի պատերին անմիջականորեն մոտ գտնվող) նաև արտաքին տարահանման ուղիները տանող դռների ապակեպատվածքում,
դ. շենքի ճակատի և դրան հարող ներքին տարահանման աստիճանների արտաքին ապակեպատվածքում,
ե. բարձրաբերձ շենքերի հակահրդեհային ապաստարանների ապակեպատվածքում:
XI. ԱՊԱԿՈՒ ԵՎ ԱՊԱԿՈՒՑ ՇԻՆՎԱԾՔՆԵՐԻ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ
50. Կենսաբանական անվտանգությունն ապահովելու համար շենքերում և շինություններում օգտագործվող շինվածքները պետք է համապատասխանեն սույն տեխնիկական կանոնակարգով սահմանված` մարդկանց տեսողության, ջերմային անվտանգության և աղմկապաշտպանության պահանջներին:
51. Սույն տեխնիկական կանոնակարգով սահմանված անգույն թափանցիկ թերթապակին, ըստ լույսի ուղղորդված թողանցման գործակցի, պետք է համապատասխանի N 11 աղյուսակում նշված պահանջներին:
Աղյուսակ N 11
Կախված հաստությունից` անգույն ապակիների համար լույսի ուղղորդված թողանցման գործակցի նկատմամբ պահանջներ
.__________________________________________.
|Ապակու հաստության |Լույսի ուղղորդված |
|ընդգրկույթները, մմ |թողանցման գործակցի |
| |պահանջվող նվազագույն|
| |մեծությունը |
|_____________________|____________________|
|2,2-ից ոչ ավելի | 0,89 |
|_____________________|____________________|
|2,2-ից մինչև 3,2 | 0,88 |
|_____________________|____________________|
|3,2-ից մինչև 4,2 | 0,87 |
|_____________________|____________________|
|4,2-ից մինչև 5,2 | 0,86 |
|_____________________|____________________|
|5,2-ից մինչև 6,2 | 0,85 |
|_____________________|____________________|
|6,2-ից մինչև 8,2 | 0,83 |
|_____________________|____________________|
|8,2-ից մինչև 9,2 | 0,81 |
|_____________________|____________________|
|9,2-ից մինչև 10,2 | 0,79 |
|_____________________|____________________|
|10,2-ից մինչև 15,2 | 0,76 |
|_____________________|____________________|
|15,2-ից մինչև 19,2 | 0,72 |
|_____________________|____________________|
|19,2-ից մինչև 25,2 | 0,67 |
.__________________________________________.
52. Շենքերում և շինություններում մարդկանց ջերմային անվտանգությունն ապահովելու նպատակով (մարդկանց առողջության համար բարենպաստ միկրոկլիմայի պահպանում) շենքերում և շինություններում օգտագործվող շինվածքները պետք է ընտրվեն այնպես, որ արտաքին ապակեպատվածքը համապատասխանի սույն տեխնիկական կանոնակարգով էներգախնայողությանը ներկայացվող պահանջներին:
53. Արտաքին ապակեպատվածքի դեպքում արևային էներգիայի 50 տոկոս և ավելի կլանման գործակից ունեցող ապակին պետք է լինի մխված:
54. Պատուհանների կամ դռների կոնստրուկցիաներում տեղակայվող ապակու (ապակեկապոցների) վրա թույլատրվում է սոսնձել արևապաշտպան պոլիմերային թաղանթներ, այն պայմանով, որ արևապաշտպան թաղանթներով ապակիները (ապակեկապոցները) համապատասխանեն սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին:
55. Արևային էներգիայի 50 տոկոս և ավելի կլանման գործակից ունեցող սոսնձված թաղանթներով ապակիների (ապակեկապոցների) օգտագործմամբ արտաքին ապակեպատվածքի ապակիները պետք է լինեն մխված:
56. Արտաքին ապակեպատվածքի համար օգտագործվող շինվածքները պետք է ապահովեն ապակեպատվածքի էներգախնայողության պահանջվող մակարդակը: Ապակեպատվածքի էներգախնայողությունը բնութագրվում է ջերմափոխանցման տեսակարար դիմադրության մեծությամբ Ռ (R):
57. Կախված շենքերի և սենքերի նշանակությունից, ինչպես նաև շրջանի ջեռուցման ժամանակաշրջանի աստիճան-օր ցուցանիշի մեծությունից` Դդ (Dd) արտաքին ապակեպատվածքի ջերմափոխանցման տեսակարար դիմադրությունը Ռ (R) պետք է լինի ոչ պակաս N 12 աղյուսակում նշված Ռռեգ (Rreg) պահանջվող մեծությունից:
Աղյուսակ N 12
Արտաքին ապակեպատվածքի ջերմափոխանցման տեսակարար դիմադրության պահանջվող մեծությունը
._____________________________________________________________________.
|Շենքեր և սենքեր ա(a) և |Աստիճան-օրերը |Շենքերի և շինությունների |
|(b) գործակիցները |ջեռուցման |պատող կոնստրուկցիաների |
| |ժամանակաշրջանի,|ապակեպատվածքի ջերմափոխանցման|
| |Դդ(Dd), oC.օր |տեսակարար, դիմադրության |
| | |պահանջվող մեծությունը |
| | |Ռռեգ (Rreg), m2.oC/Բտ |
| | |____________________________|
| | |պատուհանների և |լուսանցներ` |
| | |պատշգամբների |ուղղաձիգ |
| | |դռների, |ապակեպատմամբ|
| | |ցուցափեղկերի | |
| | |և վիտրաժների | |
|________________________|_______________|_______________|____________|
|1. Բնակելի, | 2000 | 0,3 | 0,3 |
|բուժպրոֆիլակտիկ և |_______________|_______________|____________|
|մանկական հիմնարկներ, | 4000 | 0,45 | 0,35 |
|դպրոցներ, գիշերօթիկ |_______________|_______________|____________|
|դպրոցներ, հյուրանոցներ | 6000 | 0,6 | 0,4 |
|և հանրակացարաններ |_______________|_______________|____________|
| | 8000 | 0,7 | 0,45 |
| |_______________|_______________|____________|
| | 10000 | 0,75 | 0,5 |
| |_______________|_______________|____________|
| | 12000 | 0,8 | 0,55 |
|_____________________________________________________________________|
|ա(a) 2,5 x 10(-5)|
|_____________________________________________________________________|
|բ(b) 0,25 |
|_____________________________________________________________________|
|2. Հասարակական, բացի | 2000 | 0,3 | 0,3 |
|նշվածներից, վարչական և |_______________|_______________|____________|
|կենցաղային, արտադրական | 4000 | 0,4 | 0,35 |
|և այլ շենքեր և սենքեր`|_______________|_______________|____________|
|խոնավ կամ թաց ռեժիմով | 6000 | 0,5 | 0,4 |
| |_______________|_______________|____________|
| | 8000 | 0,6 | 0,45 |
| |_______________|_______________|____________|
| | 10000 | 0,7 | 0,5 |
| |_______________|_______________|____________|
| | 12000 | 0,8 | 0,55 |
|________________________________________|_______________|____________|
|ա(a) | 5 x 10(-5) |2,5 x 10(-5)|
|________________________________________|_______________|____________|
|բ(b) | 0,2 | 0,25 |
|________________________________________|_______________|____________|
|3. Արտադրական չոր և | 2000 | 0,25 | 0,2 |
|բնականոն ռեժիմներով |_______________|_______________|____________|
| | 4000 | 0,3 | 0,25 |
| |_______________|_______________|____________|
| | 6000 | 0,35 | 0,3 |
| |_______________|_______________|____________|
| | 8000 | 0,4 | 0,35 |
| |_______________|_______________|____________|
| | 10000 | 0,45 | 0,4 |
| |_______________|_______________|____________|
| | 12000 | 0,5 | 0,45 |
|________________________________________|_______________|____________|
|ա(a) |2,5 x 10(-5) |2,5 x 10(-5)|
|________________________________________|_______________|____________|
|բ(b) | 0,2 | 0,15 |
|_____________________________________________________________________|
|1. Ռռեգ(Rreg) արժեքը Դդ(Dd) մեծությունների համար, տարբերվող |
|աղյուսակայինից, հարկավոր է որոշել հետևյալ բանաձևով. |
| |
| Rreg = a x Dd + b |
| |
|որտեղ Dd-ն աստիճան-օրերը ջեռուցման ժամանակաշրջանի, oC.օր կոնկրետ կետի|
|համար, ա(a), բ(b)` գործակիցներ, որոնց մեծությունը պետք է վերցնել |
|աղյուսակով տրված շենքի և սենքի կարգին համապատասխան` բացառությամբ |
|պատուհանների և պատշգամբների դռների ապակեպատվածքի, ցուցափեղկերի և |
|վիտրաժների 1-ին կարգի շենքերի և սենքերի համար, որտեղ` |
|մինչև 6000 oC.օր միջակայքի համար` ա(a) = 7 x 10(-5), բ(b) = 0,15, |
|6000-8000 oC.օր միջակայքի համար` ա(a) = 5 x 10(-5), բ(b) = 0,3, |
|8000 և ավելի oC.օր միջակայքի համար` ա(a) = 2,5 x 10(-5), բ(b) = 0,5:|
._____________________________________________________________________.
58. Ջերմափոխանցման տեսակարար դիմադրության մեծությունները, ելնելով շրջանի համար կլիմայական պայմանների բազմամյա դիտարկումների արդյունքներից, պետք է հաստատվեն սահմանված կարգով կատարված փորձարկումների և հաշվարկների հիման վրա:
59. Ջերմափոխանցման տեսակարար դիմադրության հաշվարկման կամ փորձարկումների ժամանակ արտաքին ջերմաստիճանը (կլիմայական խցի ցուրտ մասի ջերմաստիճան) ընդունվում է ամենացուրտ հնգօրյակի ջերմաստիճանին հավասար 0,92-ի ապահովությամբ օգտագործման շրջանի համար` ըստ բազմամյա օդերևութաբանական դիտարկումների տվյալների: Ներքին ջերմաստիճանը (կլիմայական խցի տաք մասի ջերմաստիճան) ընդունվում է հավասար 18 C-ի:
60. Բնակելի, հասարակական և վարչական շենքերի արտաքին ապակեպատվածքի համար պետք է ընտրվեն ապակիներ (ապակեկապոցներ), որոնք շահագործման նորմալ պայմաններում (հարաբերական խոնավությունը ոչ պակաս 60 տոկոս 18 C ջերմաստիճանի դեպքում) և ամենացուրտ հնգօրյակի ջերմաստիճանին հավասար 0,92-ի ապահովությամբ օգտագործման շրջանի համար` ըստ բազմամյա օդերևութաբանական դիտարկումների տվյալների, ապահովում են պատուհանի կենտրոնում ապակու ներքին մակերևույթի ցողի կետի ջերմաստիճանից ոչ պակաս ջերմաստիճան:
--------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում