Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-Ի «ԾԽԱԽՈՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

 

20 հուլիսի 2009 թվականի N 1

 

i

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-Ի «ԾԽԱԽՈՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 540-Ն ՈՐՈՇՄԱՆ ՀԱՎԵԼՎԱԾԻ 17-ՐԴ ԿԵՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 7-րդ մասի և 87-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթները, և քննարկելով ՀՀ կառավարության 2005 թվականի ապրիլի 28-ի «Ծխախոտի վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 540-Ն որոշման վերաբերյալ «Դիսթրիմէքս» ՍՊԸ-ի տնօրենի 2009 թվականի հունիսի 26-ի գրությունը, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը պաշտոնապես պարզաբանում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 28-ի «Ծխախոտի վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 540-Ն որոշմամբ հաստատված հավելվածի (այսուհետ` հավելված) 17-րդ կետով սահմանվում է, որ «Ծխելու վնասակարության վերաբերյալ հիմնական նախազգուշացման տեքստը պետք է զետեղվի ցանկացած տուփի 2 առավել մեծ մակերեսով կողմերից մեկի վրա, իսկ լրացուցիչ նախազգուշացման տեքստը` մյուսի վրա: Նախազգուշացման տեքստերը պետք է ներառվեն սև գույնի շրջանակի մեջ և զբաղեցնեն ծխախոտային արտադրատեսակների մեծածախ ու մանրածախ առևտրում օգտագործվող սպառողական փաթեթի (ծխախոտի տուփի և բոքսի) 2 առավել մեծ կողմերից յուրաքանչյուրի մակերևույթի 30 տոկոսից ոչ պակաս մակերեսը, ներառյալ շրջանակը, և համապատասխանեն սույն տեխնիկական կանոնակարգում տրված օրինակներին (NN 1 և 2 ձևեր) և հետևյալ պահանջներին»:

Հավելվածի 17-րդ կետի դ/ ենթակետը սահմանում է, որ «նախազգուշացման տեքստերը պետք է գտնվեն դրանց համար նախատեսված մակերևույթի կենտրոնում տուփի վերին եզրին զուգահեռ և բացվելիս հնարավոր լինի խուսափել այն վնասելուց,»:

Ելնելով վերը շարադրվածից` սպառողական փաթեթի վերին եզրին զուգահեռ նախազգուշացման տեքստի գտնվելու պահանջը չի վերաբերում բոքսին, ուստի բոքսի վրա նախազգուշացման տեքստը կարող է գտնվել հորիզոնական կամ ուղղահայաց դիրքով:

 

 

pin
Էկոնոմիկայի / Տնտեսական զարգ. եւ նե
20.07.2009
N 1
Պաշտոնական պարզաբանում