27.04.2024 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
12 ապրիլ 2024 թվականի N 110-Ն
ԴԵՂԵՐԻՑ ԱՌԱՋԱՑԱԾ ԿԱՏԱՐԱԿՏՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել դեղերից առաջացած կատարակտով պացիենտի վարման գործելակարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Ա. Ավանեսյան
Հավելված
ՀՀ առողջապահության նախարարի
12 ապրիլ 2024 թվականի
N 110-Ն հրամանի
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ԴԵՂԵՐԻՑ ԱՌԱՋԱՑԱԾ ԿԱՏԱՐԱԿՏՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10-րդ վերանայման դասակարգչի.
Հ/Հ |
Կոդը |
Անվանում |
1) |
H26 |
Այլ կատարակտ |
2) |
H26.3 |
Կատարակտ` առաջացած դեղերից |
2. Նոզոլոգիաների խումբը կիրառելի է` ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1-ի.
Ձև 1
1) |
Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) |
Դեռահաս, մեծահասակ |
2) |
Սեռ (արական, իգական) |
Արական, իգական |
3) |
Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)) |
ԱԲ, Բ |
4) |
Հիվանդության փուլը (նկարագրել) |
ա. սկսվող, բ. ոչ հասուն, գ. հասուն, դ. գերհասուն, ե. ըստ տեղակայման` առավելապես հետին սուբկապսուլյար: |
5) |
Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում) |
Ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում |
6) |
Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային) |
Պլանային |
7) |
Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) |
Ակնաբույժ |
8) |
Գանգատներ |
Տեսողության սրության իջեցում, մշուշոտ տեսողություն, առարկայական տեսողության բացակայություն |
9) |
Անամնեզ |
Անամնեզում դեղերի օգտագործումը (կորտիկոստերոիդներ, ֆենոթիազիդներ, միոտիկներ, ամիոդարոն, ստատիններ, տամոքսիֆեն) |
10) |
Զննման արդյունք/Ցուցում |
Տեսողության սրության ստուգում(պղտոր տեսողություն, տեսողության սրության իջեցում, առարկայական տեսողության բացակայություն, լուսազգացում) ներակնային ճնշման չափում (նորմայի սահմաններում/կամ բարձր), բիոմիկրոսկոպիա լայն բբի պայմաններում (առաջային հատվածներ` նորմա, բեկող միջավայրեր` ոսպնյակում պղտորումներ), ավտոռեֆրակտոմետրիա տոպոգրաֆիա, բիոմետրիա (A-scan`օպտիկական ուլտրաձայնային), սոնոգրաֆիա b-scan (ապակենման մարմնի դեստրուկցիա, ցանցենի` նորմայի սահմաններում կամ փոփոխված) ներակնային արհեստական ոսպնյակի հաշվարկ |
11) |
Հոսպիտալացման Ցուցում |
Կիրառելի չէ |
3. Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).
Ձև 2
Հ/հ |
Խորհրդատվության տեսակը |
Տրամադրման քանակը |
ԱԲ |
Բ |
1) |
Ակնաբույժ |
1 |
1 |
4. Սույն հավելվածի Ձև 2-ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը:
5. Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են` ըստ Ձև 3-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).
Ձև 3
|
Լաբորատոր հետազոտություններ |
Հ/Հ |
Կոդը |
Անվանումը |
Տրամադրման քանակը |
Արդյունք |
ԱԲ |
Բ |
1) |
Կիրառելի չէ |
- |
- |
- |
Գործիքային հետազոտություններ |
2) |
Առկա չէ |
Ավտոռեֆրակտոմետրիա |
1 |
1 |
±0.5 > |
3) |
Առկա չէ |
Բիոմիկրոսկոպիա |
1 |
1 |
Բեկող միջավայրերը` ոսպնյակում պղտորումներ |
4) |
Առկա չէ |
Օֆթալմոսկոպիա |
1 |
1 |
Ցանցենի` նորմա կամ տարիքային փոփոխություններ, ուղեկցող հիվանդությունների առկայության դեպքում հնարավոր փոփոխություններ |
5) |
Առկա չէ |
Օպտիկական կոհերենտ տոմոգրաֆիա |
0,5 |
0,5 |
Ուղեկցող հիվանդությունների դեպքում համապատասխան փոփոխություններ |
6) |
Առկա չէ |
Տոնոմետրիա |
1 |
1 |
9-24 կամ բարձր |
7) |
Առկա չէ |
Պախիմետրիա |
1 |
1 |
514- 560 |
8) |
Առկա չէ |
Առաջահետին առանցքի երկարության որոշում |
1 |
1 |
23,5> |
9) |
Առկա չէ |
Սոնոգրաֆիա` B-scan |
0,75 |
1 |
Ակնահատակի վիզուալիզացիայի բացակայության ժամանակ հնարավոր խնդիրների բացահայտում, օրինակ` հետին հիալոիդային թաղանթի շերտազատում, ցանցենու շերտազատում |
6. Սույն հավելվածի Ձև 3-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը:
7. Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4-ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը).
Ձև 4
Հ/հ |
Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում |
Անվանում (ջեներիկ) |
Չափման միավոր |
Միջինացված ցուցանիշ` տրամադրման հաճախա-կանություն |
Միջին օրական չափաքանակ |
Բուժման կուրսի միջին չափաքանակ |
Օրերի քանակ |
1) |
Կիրառելի չէ |
- |
- |
- |
- |
- |
- |
8. Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5-ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).
Ձև 5
Հ/հ |
Բժշկական ծառայության տեսակը |
Տրամադրման քանակը |
ԱԲ |
Բ |
1) |
Կատարակտի ֆակոէմուլսիֆիկացիա ներակնային արհեստական ոսպնյակի իմպլանտացիայով |
1 |
0.75 |
2) |
Կատարակտի էքստրակապսուլյար էքստրակցիա ներակնային արհեստական ոսպնյակի իմպլանտացիայով |
0,25 |
0,5 |
3) |
Պարս պլանա վիտրէկտոմիա |
0 |
0.25 |
9. Սույն հավելվածի Ձև 5-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը:
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
1. www.aao.org
Պաշտոնական հրապարակման օրը` 17 ապրիլի 2024 թվական: