Սեղմել Esc փակելու համար:
ՌՈԶԱՑԵԱՅՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՌՈԶԱՑԵԱՅՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

27.04.2024 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

12 ապրիլ 2024 թվականի N 109-Ն

 

ՌՈԶԱՑԵԱՅՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել ռոզացեայով պացիենտի վարման գործելակարգը` համաձայն Հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: 
 

 Ա. Ավանեսյան

 

Հավելված
ՀՀ առողջապահության նախարարի
12 ապրիլ 2024 թվականի
N 109-Ն հրամանի
 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ՌՈԶԱՑԵԱՅՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10-րդ վերանայման դասակարգչի.

 

Հ/Հ Կոդը Անվանում
1) Լ71 Ռոզացեա (վարդագույն կորյակներ)
2) L71.0 Շուրջբերանային մաշկաբորբ
3) L71.1 Ռինոֆիմա
4) L71.8 Այլ ռոզացեա
5) L71.9 Ռոզացեա` չճշտված

 

2. Նոզոլոգիաների խումբը կիրառելի է` ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1-ի.

Ձև 1

 

1) Պացիենտի տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) Դեռահաս, մեծահասակ
2) Պացիենտի սեռ (արական, իգական) Արական, իգական
3) Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ) ա. երկրորդային վարակի միացում` մանրէային (բակտերիալ), վիրուսային,
բ. ռինոֆիմա,
գ. կոնյուկտիվիտ,
դ. աբսցես:
ե. մաշկի հաստացում:
4) Հիվանդության փուլը (նկարագրել) Կիրառելի չէ:
5) Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում) Արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում
6) Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային) Պլանային, շտապ
7) Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) Մաշկաբան և վեներաբան, ակնաբույժ, ալերգոլոգ և իմունոլոգ
8) Գանգատներ ա. հիմնական ախտանիշներ` էրիթեմա, ցավ, քոր, պապուլոպուստուլյոզ ցանավորում բնորոշ տեղակայումների` դեմքի, այտի, քթի շրջանում:
բ. լրացուցիչ ախտանիշներ` աչքերի կարմրություն, քոր
9) Անամնեզ Որոշակի գենետիկ նախատրամադրվածություն` մոտ ազգականների շրջանում դեմքի մաշկի, հազվադեպ պարանոցի, դեկոլտեի շրջանի անցողիկ կամ կայուն կարմրության դեպքեր:
10) Զննման արդյունք/Ցուցում Մաշկը էրիթեմատոզ, հաստացած: Թարախաբշտիկների առկայություն:
11) Հոսպիտալացման ցուցում ա. Ռինոֆիմայի զարգացում,
բ. Տեղային բուժման նկատմամբ կայունություն,
գ. Տարածուն վարակային բարդությունների զարգացում:

 

3. Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).

 

Ձև 2

 

Հ/Հ Պացիենտին տրամադրվող խորհրդատվության տեսակը Տրամադրման քանակը
ԱԲ Բ
1) Մաշկաբան և վեներաբան 1 1
2) Ալերգոլոգ և իմունոլոգ 0,3 0,3
3) Հոգեթերապևտ 0,1 0,1
4) Ակնաբույժ 0,1 0,1

 

4. Սույն հավելվածի Ձև 2-ում նշված Տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնվի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը:

 

Ձև 3

 

Լաբորատոր հետազոտություններ
Հ/Հ Կոդը Անվանումը Տրամադրման քանակը Արդյունք
ԱԲ  Բ
1) Առկա չէ Արյան ընդհանուր հետազոտություն 1 1 Հոմեոստազի տարբեր խանգարումներ` պայմանավորված վիճակի ծանրությամբ
2) Առկա չէ Արյան շիճուկում ալանինամինոտրանսֆերազայի (ԱԼՏ) որոշում - 0.4 Ցուցանիշների բարձրացում, որպես լյարդի ախտահարման նշան
3) Առկա չէ Արյան շիճուկում ասպարտատամինատրանսֆերազայի (ԱՍՏ) որոշում - 0.4 Ցուցանիշների բարձրացում, որպես լյարդի ախտահարման նշան
4) Առկա չէ Ընդհանուր բիլիռուբինի որոշում - 0.4 Ցուցանիշի բարձրացում, որպես օրգանիզմում ազատ հեմոգլոբինի տրանսֆորմացիայի աղբյուր
5) Առկա չէ Ուղղակի բիլիռուբինի որոշում - 0.4 Ցուցանիշի բարձրացում
6) Առկա չէ Անուղղակի բիլիռուբինի որոշում - 0.4 Ցուցանիշի բարձրացում
7) Առկա չէ Կրեատինինի որոշում - 0.2 Նեֆրոպաթիայի դեպքում ցուցանիշի աճ հետագա սուր երիկամային անբավարարության զարգացումով:
8) Առկա չէ Միզանյութի որոշում - 0.2 Նեֆրոպաթիայի դեպքում ցուցանիշի աճ հետագա սուր երիկամային անբավարարության զարգացումով
9) Առկա չէ Մեզի ընդհանուր հետազոտություն 1 1 Բոլոր տեսակների ընդհանուր ախտորոշիչ համալիրի շրջանակներում մեկնաբանվող խախտումներ
10) Առկա չէ Մաշկային ալերգիկ փորձերի իրականացում - 0.5 Վիճակը բարդացնող հնարավոր ալերգենների հայտնաբերում
Գործիքային հետազոտություններ
11) Առկա չէ Որովայնի օրգանների ուլտրաձայնային (ՈՒՁՀ) հետազոտություն 1 1 Որովայնի խոռռոչի օրգանների ընդհանուր վիճակի գնահատում

 

6. Սույն հավելվածի Ձև 3-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնվի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը:

7. Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4-ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը).

 

Ձև 4

 

Հ/Հ Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում Անվանում (ջեներիկ) Չափման միավոր Միջինացված ցուցանիշ` տրամադրման հաճախա-կանություն Միջին օրական չափաքանակ Բուժման կուրսի միջին չափաքանակ Օրերի քանակ
1) Մետրոնիդազոլ 1% նրբաքսուք 0,75% Մետրոնիդազոլ նրբաքսուք 0,75% պարկուճ 0,3 5 140 28
2) Մետրոնիդազոլ 1% դոնդող Մետրոնիդազոլ 1% դոնդող պարկուճ 0,3 5 140 28
3) Ազելաինաթթու15% նրբաքսուք Ազելաինաթթու 15% նրբաքսուք պարկուճ 0,3 5 140 28
4) Կլինդամիցին (կլինդամիցինի ֆոսֆատ) դոնդող 10մգ/գ Կլինդամիցին դոնդող 1%  Կլինդամիցին (կլինդամիցինի ֆոսֆատ) դոնդող 10մգ/գ Կլինդամիցին դոնդող 1% պարկուճ 0,3 5 140 28
5) Տակրոլիմուս 0.03% Տակրոլիմուս 0.03% քսուկ 0,3 5 140 28
6) Պիմեկրոլիմուս 1% Պիմեկրոլիմուս 1% նրբաքսուք 0,3 5 140 28
7) Ադապալեն 0.1% Ադապալեն 0.1% նրբաքսուք 0,3 5 140 28
8) Իվերմեկտին 10մգ/գ Իվերմեկտին 10մգ/գ նրբաքսուք 0,3 5 140 28
9) Բենզոիլ պերօքսիդ դոնդող արտաքին կիրառման 50մգ/գ Բենզոիլ պերօքսիդդոնդող արտաքին 50մգ/գ պարկուճ 0,3 5 140 28

 

8. Սույն հավելվածի Ձև 4-ում սահմանված`

1) Նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ:

2) Տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնվի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը:

9. Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5-ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).

 

Ձև 5

 

Հ/Հ Բժշկական ծառայության տեսակը Տրամադրման քանակը
ԱԲ Բ
1) Թաց փաթաթումներ/թրջոցներ 0,5 -

 

10. Սույն հավելվածի Ձև 5-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնվի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը:

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

 

1. https://www.uptodate.com/contents/rosacea-pathogenesis-clinical-features-and-diagnosis search=rosacea&source=search_result&selectedTitle=3~47&usage_type=default&display_rank=2

 

Պաշտոնական հրապարակման օրը` 17 ապրիլի 2024 թվական:

 

 

pin
Առողջապահության նախարարություն
12.04.2024
N 109-Ն
Հրաման