Սեղմել Esc փակելու համար:
ԱՆՈԹԱՇԱՐԺ (ՎԱԶՈՄՈՏՈՐ) ԵՎ ԱԼԵՐԳԻԿ ՐԻՆԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՆՈԹԱՇԱՐԺ (ՎԱԶՈՄՈՏՈՐ) ԵՎ ԱԼԵՐԳԻԿ ՐԻՆԻՏՈՎ (ՔԹԱԲՈՐԲ) ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ...

 

22.04.2024 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

2 ապրիլ 2024 թվականի N 99-Ն

 

ԱՆՈԹԱՇԱՐԺ (ՎԱԶՈՄՈՏՈՐ) ԵՎ ԱԼԵՐԳԻԿ ՐԻՆԻՏՈՎ (ՔԹԱԲՈՐԲ) ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`

 

Հրամայում եմ

 

1. Հաստատել անոթաշարժ (վազոմոտոր) և ալերգիկ րինիտով (քթաբորբ) պացիենտի վարման գործելակարգը` համաձայն hավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Ա. Ավանեսյան

 

Հավելված
ՀՀ առողջապահության
նախարարի 2 ապրիլ 2024 թվականի
N 99-Ն հրամանի

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ԱՆՈԹԱՇԱՐԺ (ՎԱԶՈՄՈՏՈՐ) ԵՎ ԱԼԵՐԳԻԿ ՐԻՆԻՏՈՎ (ՔԹԱԲՈՐԲ) ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի.

 

Հ/Հ Կոդը Անվանում
1) J30 Անոթաշարժ (վազոմոտոր) և ալերգիկ րինիտ (քթաբորբ)
2) J30.0 Անոթաշարժ րինիտ
3) J30.1 Ալերգիկ րինիտ` առաջացած բույսի ծաղկափոշուց
4) J30.2 Այլ սեզոնային ալերգիկ րինիտներ
5) 6) J30.3 Այլ ալերգիկ րինիտներ, կլոր տարի
J30.4 Ալերգիկ րինիտ` չճշտված

 

2.Նոզոլոգիաների խումբը կիրառելի է` ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի.

 

Ձև 1

1) Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) Երեխա, դեռահաս, մեծահասակ
2) Սեռ (արական, իգական) Արական, իգական
3) Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)) ԱԲ, Բ
4) Հիվանդության փուլը (նկարագրել) 1) ըստ տևողության տարբերում են. ա. ընդմիջվող` ախտանշանները շաբաթը 4 օրից կամ տարին 4 շաբաթից պակաս տևողությամբ, բ. անընդհատ` ախտանշանները շաբաթը 4 օրից կամ տարին 4 շաբաթից ավել տևողությամբ. 2) ըստ ծանրության աստիճանի տարբերում են. ա. թեթև, բ. միջին, գ. ծանր
5) Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում) Արտահիվանդանոցային պայմաններում
6) Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային) Պլանային
7) Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) Ալերգոլոգ և իմունոլոգ
8) Գանգատներ Հիմնական ախտանշաններ. ա. նոպայաձև փռշտոց, բ. քթահոսություն, գ. քթի փակվածություն, դ. քթի քոր
9) Անամնեզ Ալերգիկ րինիտը կարող է սկսել ցանկացած տարիքում, սակայն առավել հաճախ հանդիպում է երեխաների և դեռահասների մոտ: Պացիենտները նշում են միջավայրում գտնվող շնչառական ալերգեններից (ծառերի, խոտաբույսերի, մոլախոտերի ծաղկափոշին, տան փոշու տզի, տնային կենդանիների ալերգենները, բորբոսասնկերը և այլ գործոններ) առաջացող` հիվանդությանը բնորոշող ախտանշաններ, որոնք ազդում են վերջիններիս կյանքի որակի վրա:
10) Զննման արդյունք/Ցուցում Սովորաբար լինում են տիպիկ նշաններ` կիսաբաց բերան, մուգ շրջաններ աչքերի տակ, Դենի-Մորգանի ծալքեր, աչքերի կարմրածություն:
11) Հոսպիտալացման Ցուցում Կիրառելի չէ:

 

3. Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).

 

Ձև 2

 

Հ/հ Խորհրդատվության տեսակը Տրամադրման քանակը
ԱԲ Բ
1) Ալերգոլոգ և իմունաբան 1 1
2) Մանկաբույժ 0,1 0,1

 

 

4. Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը:

5.Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են` ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).

 

Ձև 3

 

  Լաբորատոր հետազոտություններ
Հ/Հ Կոդը Անվանումը Տրամադրման քանակը Արդյունք
ԱԲ Բ
1) Առկա չէ Պատճառագիտական ալերգենի որոնման քննություն (յուրահատուկ IgE ալերգենների հանդեպ) 1 1 Սենսիբիլիզացիայի հայտնաբերում
2) Առկա չէ Քթային արտադրության հեղուկի բջջաբանական քննություն 0,1 0,1 Բորբոքման տեսակի և ծավալի գնահատում
3) Առկա չէ Քթային արտադրության մանրէաբանական քննություն 0,1 0,1 Ախտածին միկրոբիոմի հայտնաբերում
  Գործիքային հետազոտություններ
4) Առկա չէ  Քթի խոռոչի զննում ռինոսկոպով 0,1 0,1 Լորձաթաղանթի նկարագրություն

 

6.Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը:

7.Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը).

 

Ձև 4

 

Հ/հ Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում Անվանում (ջեներիկ) Չափման միավոր Միջինացված ցուցանիշ` տրամադրման հաճա-խականություն Միջին օրական չափա-քանակ Բուժման կուրսի միջին չափա-քանակ Օրերի քա-նակ
1) Ֆեքսոֆենադին 180 մգ Ֆեքսոֆենադին դեղահատեր 1 1 հաբ Ըստ կարիքի Ըստ կարիքի
2) Լորատադին 10մգ Լորատադին 10մգ դեղահատեր 1 1 հաբ Ըստ կարիքի Ըստ կարիքի
3) Ցետիրիզին (ցետիրիզինի դիհիդրոքլորիդ) 10մգ Ցետիրիզին (ցետիրիզինի դիհիդրոքլորիդ) 10մգ  դեղահատեր 1 1 հաբ Ըստ կարիքի Ըստ կարիքի
4) Ֆեքսոֆենադին հիդրոքլորիդի Ֆեքսոֆենադին հիդրոքլորիդի կաթիլներ ներքին ընդունման շշիկ 1 Ըստ տարիքի Ըստ կարիքի Ըստ կարիքի
5) Լորատադին կաթիլներ ներքին ընդունման Լորատադին կաթիլներ ներքին ընդունման շշիկ 1 Ըստ տարիքի Ըստ կարիքի Ըստ կարիքի
6) Ցետիրիզին (ցետիրիզինի դիհիդրոքլորիդ) կաթիլներ ներքին ընդունման Ցետիրիզին (ցետիրիզինի դիհիդրոքլորիդ) շշիկ 1 Ըստ տարիքի Ըստ կարիքի Ըստ կարիքի
7) Ֆլուտիկազոն (ֆլուտիկազոնի պրոպիոնատ) 50մկգ/դեղաչափ Ֆլուտիկազոնի ֆուրոատ 27,5 մկգ քթային սփրեյ Ֆլուտիկազոն (ֆլուտիկազոնի պրոպիոնատ) 50մկգ/դեղաչափ (Ֆլուտիկազոնի ֆուրոատ 27,5 մկգ) (դեղակախույթ) շշիկ 0,7 Ըստ տարիքի Ըստ կարիքի Ըստ կարիքի

 

8.Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված`

1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ:

2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը,

3) երեխաներին ցանկալի է նշանակել տարիքին համապատասխան դեղաչափով հեղուկ դեղաձևերը:

9.Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).

 

Ձև 5

 

Հ/հ Բժշկական ծառայության տեսակը Տրամադրման քանակը
ԱԲ Բ
1) Կիրառելի չէ - -

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

 

1. ՀՀ ԱՆ 05.03.2018 թ. թիվ 565-Ա հրաման` «Ալերգիկ ռինիտով պացիենտների վարման ուղեցույց»` https://moh.am/uploads/565A.pdf.

2. Դյուկեվիչ Մ.Ս, Վալաս Դ.Վ, Ամրոլ, Րինիտներ 2020: Գործնական պարամետրերի թարմացում: Ալերգիայի և կլինիկական իմունոլոգիայի ամսագիր 2020; 146:721 / Dykewicz MS, Wallace DV, Amrol DJ, et al. Rhinitis 2020: A practice parameter update. J Allergy Clin Immunol 2020; 146:721

 

Պաշտոնական հրապարակման օրը` 12 ապրիլի 2024 թվական:

 

 

pin
Արդարադատության նախարարություն
02.04.2024
N 99-Ն
Հրաման