Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2022 ԹՎԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 13-Ի ԹԻՎ 28-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

27 հունվարի 2025 թվականի N 12-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 13-Ի ԹԻՎ 28-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Առողջապահության նախարարի 2022 թվականի մայիսի 13-ի «Հավաստագրման կազմակերպման և իրականացման կարգը, հավաստագրերի ձևերը և տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 28-Ն հրամանի հավելվածի`

1) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Հավաստագրերը տրամադրվում են`

1) միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ավարտած և մասնագիտական գործունեություն չծավալած անձանց` առողջապահության բնագավառում առաջին անգամ մասնագիտական գործունեության իրականացման համար.

2) միջին բուժաշխատողներին` առողջապահության բնագավառում մասնագիտական գործունեությունը շարունակելու համար.

3) ավագ բուժաշխատողներին` առողջապահության բնագավառում մասնագիտական գործունեությունը շարունակելու և անհատական լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու համար:».

2) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Առաջին անգամ մասնագիտական գործունեության հավաստագիր (Ձև N 1) ստանալու համար հայտը ձևավորվում է հայտատուի արհեստագործական և միջին մասնագիտական կրթության և որակավորման փաստը հավաստող պետական նմուշի ավարտական փաստաթղթերի, իսկ օտարերկրյա ուսումնական հաստատություն ավարտելու դեպքում` արհեստագործական և միջին մասնագիտական կրթության փաստը հավաստող պետական նմուշի ավարտական փաստաթղթերի և մասնագիտական կրթության որակավորման ճանաչման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված եզրակացության հիման վրա, եթե կրթության փաստը հավաստող փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիր առկա չէ:».

3) 6-րդ կետում «(Ձև N 2)» բառերը փոխարինել «(Ձև NN 2 և 3)» բառերով.

4) 6-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) աշխատանքային գործունեության վերաբերյալ տեղեկություն` ինքնաշխատ եղանակով օրենսդրությամբ սահմանված կարգով սկզբնաղբյուր հանդիսացող բազաներից ստացված, իսկ դրա բացակայության դեպքում` քաղվածք աշխատանքային գրքույկից` տրված գործատուի կողմից (առկայության դեպքում) կամ համապատասխան մասնագիտական գործունեության իրականացումը հավաստող իրավասու անձի կողմից տրված տեղեկանք.».

5) 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«16. Հավաստագրերը տրամադրվում են հինգ տարի ժամկետով: Ընդ որում, առաջին անգամ մասնագիտական գործունեության հավաստագիր միջին բուժաշխատողներին տրամադրվում է արհեստագործական և միջին մասնագիտական կրթության և որակավորման փաստը հավաստող պետական քննական հանձնաժողովի որոշման ընդունման պահից հաշված` 5 տարի ժամկետով:».

6) 17-րդ կետում «երեք ամիս» բառերը փոխարինել «երկու ամիս» բառերով.

7) 19-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «բարձրագույն և հետբուհական մասնագիտական կամ» բառերը.

8) Ձև N 2-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Ձև N 2

 

._______________.

|   ՀԱՅԱՍՏԱՆԻ   |

| ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ|

|    ԶԻՆԱՆՇԱՆ   |

._______________.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ

 

ՀԱՎԱՍՏԱԳԻՐ N ՇՄԶ-Հ - 00000

 

    Տրված «_» _____20 թվականին        Ուժի մեջ է մինչև  «_» ____20 թվականը

 

________________________________________________________________________-ը

(ավագ բուժաշխատողի անուն, հայրանուն, ազգանուն)

 

ունի ________________________ ՇՄԶ կրեդիտ:

(կրեդիտի քանակը)

 

QR (արագ արձագանքման) կոդ»:

 

9) Ձև N 2-ից հետո լրացնել Ձև N 3` հետևյալ բովանդակությամբ.

 

«Ձև N 3

 

._______________.

|   ՀԱՅԱՍՏԱՆԻ   |

| ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ|

|    ԶԻՆԱՆՇԱՆ   |

._______________.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ

 

ՀԱՎԱՍՏԱԳԻՐ N ՇՄԶ-Հ - 00000

 

Տրված «_» _____20 թվականին Ուժի մեջ է մինչև «_» ____20 թվականը

 

________________________________________________________________________-ը

(միջին բուժաշխատողի անուն, հայրանուն, ազգանուն)

 

ունի _________________ ՇՄԶ կրեդիտ և իրավունք` առողջապահության բնագավառում

(կրեդիտի քանակը)

 

ինքնուրույն մասնագիտական գործունեություն իրականացնելու համար:

 

QR (արագ արձագանքման) կոդ»:

 

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ սույն հրամանի 1-ին կետի 4-րդ և 7-րդ ենթակետերի, որոնք ուժի մեջ են մտնում սույն հրամանի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

     27.01.2025                            Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը` 31 հունվարի 2025 թվական:

 

 

pin
Առողջապահության նախարարություն
27.01.2025
N 12-Ն
Հրաման