ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
ՈՐՈՇՈՒՄ
31 հունվարի 2025 թվականի N 270-Ն
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի N 95-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով`
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի մարտի 12-ի «Երևան համայնքում 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների սպասարկման դեպքում երթուղիների սպասարկման փոխադրավարձը սահմանելու մասին» N 95-Ն որոշման (այսուհետ` Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները.
1) Որոշման 1-ին կետի 12.1-ին ենթակետից հետո լրացնել նոր 12.2-րդ ենթակետ` հետևյալ բովանդակությամբ.
«12.2) «Մեկ ուղևորություն» ֆիզիկական կամ էլեկտրոնային տոմս ձեռք բերելու դեպքում` ձեռքբերման պահից 3 օրվա ընթացքում 1 ուղևորություն կատարելու հնարավորությամբ` 150 դրամ.».
2) Որոշման 2-րդ կետից հետո լրացնել նոր 2.1-ին կետ` հետևյալ բովանդակությամբ.
«2.1. Սահմանել, որ 2025 թվականի հունվարի 1-ից 2025 թվականի փետրվարի 28-ը ներառյալ սույն որոշման 1-ին կետի`
1) 1-ին ենթակետից մինչև 3-րդ ենթակետում նշված «30 օր» ֆիզիկական քարտ տոմս կամ էլեկտրոնային տոմս ձեռք բերելու դեպքում, նույն ենթակետերով նախատեսված պայմաններով` անսահմանափակ քանակով ուղևորությունները կարող են կատարվել ակտիվացման պահից 60 օրվա ընթացքում.
2) 3-րդ ենթակետից մինչև 5-րդ ենթակետում, բացառությամբ 3.5-րդ և 4.5-րդ ենթակետերի, նշված «90 օր» ֆիզիկական քարտ տոմս կամ էլեկտրոնային տոմս ձեռք բերելու դեպքում, նույն ենթակետերով նախատեսված պայմաններով` անսահմանափակ քանակով ուղևորությունները կարող են կատարվել ակտիվացման պահից 120 օրվա ընթացքում.
3) 5-րդ ենթակետից մինչև 7-րդ ենթակետում, բացառությամբ 5.5-րդ և 6.5-րդ ենթակետերի, նշված «365 օր» ֆիզիկական քարտ տոմս կամ էլեկտրոնային տոմս ձեռք բերելու դեպքում, նույն ենթակետերով նախատեսված պայմաններով` անսահմանափակ քանակով ուղևորությունները կարող են կատարվել ակտիվացման պահից 395 օրվա ընթացքում:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2025 թվականի փետրվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա: Սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով լրացվող նոր 12.2-րդ ենթակետի դրույթները գործում են մինչև 2026 թվականի հունվարի 1-ը:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ Տ. ԱՎԻՆՅԱՆ
2025 թ. հունվարի 31
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 31 հունվարի 2025 թվական: