ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
30 հունվարի 2025 թվականի N 103-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի N 568-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մայիսի 27-ի «Անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման կարգն ու շահառուներին ներկայացվող պահանջները սահմանելու մասին» N 568-Ն որոշման (այսուհետ` որոշում) 2-րդ կետը «անվճար» բառից հետո լրացնել «և արտոնյալ» բառերով:
2. Որոշման N 1 հավելվածում`
1) 1-ին կետում «Անպտղության հաղթահարման» բառերը փոխարինել «Անպտուղ զույգերի համար վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության ծառայություններ» բառերով.
2) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«3. Պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման, հետազոտությունների, բուժման և օժանդակ սերմնավորման ծավալներն են`
1) անպտղության պատճառագիտության ախտորոշում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 7-ի N 214-Ն որոշմամբ սահմանված ծավալներով, և բուժում.
2) մինչև օժանդակ սերմնավորումն ու արտամարմնային բեղմնավորումն իրականացվող պարտադիր հետազոտություններ` Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 7-ի N 214-Ն որոշմամբ սահմանված ծավալներով.
3) օժանդակ սերմնավորման կիրառում ամուսնու կամ դոնորական սերմով` սերմնավորման փորձեր առավելագույնը 6 դաշտանային ցիկլի ընթացքում.
4) արտամարմնային բեղմնավորման իրականացման մեկ փորձ, հավելյալ սաղմերի ստացման դեպքում 2 կրիոտոպի սառեցում` մինչև 6 ամիս պահպանմամբ.
5) ապասառեցված սաղմերի 2 հավելյալ տեղադրում արգանդի խոռոչ:».
3) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«4. Պետության կողմից երաշխավորված արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում փոխհատուցվում են միայն արտամարմնային բեղմնավորման երկրորդ փորձի հետևյալ ծավալները` մինչ արտամարմնային բեղմնավորումն իրականացվող պարտադիր հետազոտությունները (առաջին փորձի ժամանակ կատարված հետազոտությունների վաղեմության ժամկետը լրանալու դեպքում), արտամարմնային բեղմնավորման երկրորդ փորձի ձվարանների ձվազատման խթանման փուլը և «լյուտեինային փուլին» աջակցումը կամ ձվաբջիջների արտածծումը, բեղմնավորումը, սաղմերի սառեցումը, արգանդի խոռոչ տեղափոխումը, ինչպես նաև ապասառեցված սաղմերի 2 հավելյալ տեղադրումը արգանդի խոռոչ: Արտամարմնային բեղմնավորման երկրորդ փորձի` պետության կողմից չփոխհատուցվող փուլերից յուրաքանչյուրի արժեքը շահառուի կողմից վճարվում է պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով փոխհատուցվող բժշկական ծառայությունների գներին համարժեք: Ընդ որում, սույն կետը վերաբերում է նաև մինչև շահառուի կարգավիճակի ձեռքբերումը պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում արտամարմնային բեղմնավորման մեկ փորձ կատարած անձանց:».
4) 5-րդ կետում «պատճառագիտության հետազոտում և բուժում, հետազոտություններ` վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառումից առաջ, վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառում» բառերը փոխարինել «պատճառագիտության հետազոտում և բուժում, հետազոտություններ` օժանդակ սերմնավորումից կամ վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառումից առաջ, օժանդակ սերմնավորում, վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառում» բառերով.
5) 6-րդ կետը «բժշկական օգնությունը և սպասարկումը» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև օժանդակ սերմնավորումը» բառերով.
6) 6-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին և 6.2-րդ կետերով`
«6.1. Այն դեպքում, եթե սույն որոշմամբ սահմանված շահառուն ունի դոնորական ձվաբջջի կարիք և տվյալ դեպքի շրջանակներում իր ձվարանների խթանումը չի իրականացվել, պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում կարող է իրականացվել ձվաբջջի դոնորի ձվարանների խթանումը և ձվաբջիջների արտածծումը:
6.2. Սույն հավելվածի 6.1-ին կետով սահմանված դեպքերում ստացված և շահառուի կողմից չօգտագործված դոնորական ձվաբջիջները պահպանվում են բժշկական կազմակերպությունում և կարող են տրամադրվել այլ շահառուի միայն անհատույց, փոխհատուցման ներկայացնելով 2 կրիոտոպի 6 ամսվա սառեցման արժեքը: Ընդ որում, բժշկական կազմակերպության կողմից վերահսկվում է դոնորից ստացված և շահառուի կողմից չօգտագործված դոնորական ձվաբջիջների հաշվառման, պահպանման, անհատույց տրամադրման և փաստաթղթավորման գործընթացը:».
7) 8-րդ կետում «հետազոտման և բուժման» բառերը փոխարինել «հետազոտումը և բուժումը, օժանդակ սերմնավորումը» բառերով.
8) 11.1-ին կետում`
ա. «Սույն որոշման N 1 հավելվածով սահմանված` վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման ծավալներից» բառերը փոխարինել «Սույն հավելվածի 3-րդ և 4-րդ կետերով սահմանված բժշկական օգնության և սպասարկման ծավալներից» բառերով,
բ. «ծնողները» բառից հետո հանել «, սույն հավելվածի 3-րդ և 4-րդ կետով սահմանված ծավալներով» բառերը.
9) 12-րդ և 22-րդ կետերում «հետազոտման ու բուժման» բառերը փոխարինել «հետազոտման, բուժման, օժանդակ սերմնավորման» բառերով.
10) 14-րդ կետում «Վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառման բժշկական ցուցումների» բառերը փոխարինել «Օժանդակ սերմնավորման, վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառման բժշկական ցուցումների» բառերով.
11) 27-րդ կետում «3-րդ կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերով» բառերը փոխարինել «3-րդ և 4-րդ կետերով» բառերով.
12) 28-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
13) 29-րդ կետում`
ա. 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«2) առկա են Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 7-ի N 214-Ն որոշման N 2 հավելվածի 6-րդ և 13-րդ կետերով սահմանված օժանդակ սերմնավորման և վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառման հակացուցումներ.»,
բ. 3-րդ ենթակետում «արհեստական» բառը փոխարինել «արտամարմնային» բառով.
14) N 1 ձևի 1-ին պարբերության 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«2) մինչ օժանդակ սերմնավորումը/արտամարմնային բեղմնավորումն իրականացվող պարտադիր հետազոտություններ, օժանդակ սերմնավորում, վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնություն և սպասարկում` ընդգծել/նշել:
(Նշումներ կատարվում են, եթե անպտուղ զույգը նախապես հետազոտված է և առկա է ռեպրոդուկտոլոգի մասնագիտական եզրակացությունը` ցուցված մեթոդի վերաբերյալ/կցվում է դիմումին):».
15) N 2 և N 6 ձևերը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի.
16) N 3 ձևում`
ա. 1-ին պարբերության 2-րդ ենթակետում «արհեստական» բառը փոխարինել «օժանդակ» բառով,
բ. 1-ին պարբերության 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«3) օժանդակ սերմնավորում ամուսնու կամ դոնորական սերմով (նշել/ ընդգծել).».
17) N 4 ձևի աղյուսակի 1-ին սյունակում «Արհեստական» բառը փոխարինել «Օժանդակ» բառով.
18) N 5 ձևի «1) վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնություն և սպասարկում (մինչ արհեստական սերմնավորումը իրականացվող պարտադիր հետազոտություններ, արհեստական սերմնավորում, ընդգծել/նշել):» նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«1) մինչ օժանդակ սերմնավորումը իրականացվող պարտադիր հետազոտություններ, օժանդակ սերմնավորում (ընդգծել/նշել):»:
3. Որոշման N 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«ԿԱՐԳ
ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԵՎ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՀԵՐԹԱԳՐՄԱՆ».
2) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«1. Սույն կարգով կարգավորվում են պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով (պետական պատվերի շրջանակներում) վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման նպատակով բժշկական կազմակերպությունների կողմից շահառուների դիմումների մուտքագրման և հերթագրման ընթացակարգերը:».
3) 2-րդ կետում «Վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ» բառերը փոխարինել «Օժանդակ սերմնավորման, վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ» բառերով.
4) 5-րդ կետում «արհեստական սերմնավորում կամ բեղմնավորման» բառերը փոխարինել «օժանդակ սերմնավորման կամ արտամարմնային բեղմնավորման» բառերով.
5) ձևը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 2 հավելվածի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2025 թ. հունվարի 31
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2025 թվականի հունվարի 30-ի
N 103-Ն որոշման
«Ձև N 2
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ԱՆՊՏՂՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ, ՊԱՑԻԵՆՏԻՆ (ՊԱՑԻԵՆՏՆԵՐԻՆ) ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՄԵԹՈԴՆԵՐԻ/ՏԵՍԱԿՆԵՐԻ ԵՎ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
__________________________________________________________________
(բժշկական կազմակերպության անվանումը)
1. Մասնագիտական հանձնաժողովը, մասնակցությամբ հետևյալ մասնագետների (անունները, ազգանունները, հայրանունները)
1) ________________________________________________________________
2) ________________________________________________________________
3) ________________________________________________________________
4) ________________________________________________________________
5) ________________________________________________________________
2. Ուսումնասիրելով և քննարկելով շահառու (շահառուներ)`
________________________________________________________________ -ի
և _________________________________________________ դիմումը և կից ներկայացված բժշկական փաստաթղթերը, ինչպես նաև առկա հետազոտությունների արդյունքները, հանգեց հետևյալ եզրակացության`
Պացիենտի (ամուսնական զույգի) մոտ ախտորոշվում է
3. Պացիենտի (ամուսնական զույգի) հետագա վարումը`
1) հիմնավորված է և ցուցված են բուժօգնության և սպասարկման հետևյալ ծավալները`
[] անպտղության պատճառագիտության ախտորոշում և բուժում
[] մինչ օժանդակ սերմնավորումը կամ արտամարմնային բեղմնավորումն իրականացվող պարտադիր հետազոտություններ (նշել/ընդգծել)
[] օժանդակ սերմնավորում` ամուսնու սերմով
[] օժանդակ սերմնավորում` դոնորական սերմով (դոնորին փոխհատուցումը` շահառուի կողմից)
[] արտամարմնային բեղմնավորման մեկ փորձի կիրառում` սեփական ձվաբջջով
[] արտամարմնային բեղմնավորման մեկ փորձի կիրառում` դոնորական ձվաբջջով (դոնորին փոխհատուցումը` շահառուի կողմից)
[] արտամարմնային բեղմնավորման 2-րդ փորձի կիրառում` արտոնյալ պայմաններով
[] հավելյալ ստացված սաղմի (սաղմերի) տեղադրում արգանդի խոռոչ:
2) մերժվում է, հետևյալ հիմնավորմամբ`
ա. առկա է հակացուցում __________________________________________
բ. կիրառվելիք մեթոդի արդյունքում սպասվող դրական ելքի խիստ ցածր մակարդակ (նշել պատճառը/պատճառները).
________________________________________________________________
3) այլ նշումներ ________________________________________________
4. Մենք` շահառուներս ծանոթացել ենք մասնագիտական հանձնաժողովի եզրակացության հետ, տեղեկացված ենք օժանդակ սերմնավորման, վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ մեթոդների արդյունավետության և հնարավոր ելքերի մասին, որի համար ստորագրում ենք (լրացվում է դեպքի ուսումնասիրության արդյունքների ամփոփմանը շահառուի մասնակցության դեպքում).
Կինը ___________________________, Ամուսինը _______________________
5. Նիստին մասնակից հանձնաժողովի անդամների անունները, ազգանունները, հայրանունները և ստորագրությունները`
1) ________________________________________________________________
2) ________________________________________________________________
3) ________________________________________________________________
4) ________________________________________________________________
5) ________________________________________________________________
_____ _______________ 20 թ.
Ձև N 6
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՊԱՑԻԵՆՏԻՆ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՄԵԹՈԴՆԵՐԻ/ՏԵՍԱԿՆԵՐԻ ԵՎ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
__________________________________________________________________
(բժշկական կազմակերպության անվանումը)
1. Մասնագիտական հանձնաժողովը, մասնակցությամբ հետևյալ մասնագետների (անունները, ազգանունները, հայրանունները)
1) ________________________________________________________________
2) ________________________________________________________________
3) ________________________________________________________________
4) ________________________________________________________________
5) ________________________________________________________________
2. Ուսումնասիրելով և քննարկելով շահառու` ______________________ -ի և ________________________________________________ դիմումը և կից ներկայացված բժշկական փաստաթղթերը, ինչպես նաև առկա հետազոտությունների արդյունքները, հանգեց հետևյալ եզրակացության`
1) պացիենտի հետագա վարումը`
[] մինչ արհեստական սերմնավորումը իրականացվող պարտադիր հետազոտություններ
[] օժանդակ սերմնավորում
2) մերժվում է, հետևյալ հիմնավորմամբ`
ա. առկա է հակացուցում
________________________________________________________________
բ. կիրառվելիք մեթոդի արդյունքում սպասվող դրական ելքի խիստ ցածր մակարդակ (նշել պատճառը/պատճառները).
________________________________________________________________
3) այլ նշումներ
________________________________________________________________
3. Ես` շահառուս, ծանոթացել եմ մասնագիտական հանձնաժողովի եզրակացության հետ, տեղեկացված եմ օժանդակ սերմնավորման, վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ մեթոդների արդյունավետության և հնարավոր ելքերի մասին, որի համար ստորագրում եմ (լրացվում է դեպքի ուսումնասիրության արդյունքների ամփոփմանը շահառուի մասնակցության դեպքում).
Շահառու ___________________________________
4. Նիստին մասնակից հանձնաժողովի անդամների անունները, ազգանունները, հայրանունները և ստորագրությունները`
1) ________________________________________________________________
2) ________________________________________________________________
3) ________________________________________________________________
4) ________________________________________________________________
5) ________________________________________________________________
_____ _______________ 20 թ.»:
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2025 թվականի հունվարի 30-ի
N 103-Ն որոշման
«Ձև
ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ* ԱՆՎՃԱՐ ԿԱՄ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԺԱՆԴԱԿ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ, ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ
.______________________________________________________________________
|Դիմելու|Կնոջ |Ամուսնու |Բնակու-|Գրանց-|Շահառուի |Դիմումը |Տրվել է|
|օրը, |անունը,|անունը, |թյան |ման |ներկա- |մերժվել |ուղեգիր|
|ամիսը, |ազգա- |ազգանունը, |վայրը |վայրը |յացրած |է (նշել |(նշել |
|տարե- |նունը, |հայրանունը |(մարզ, |(մարզ,|փաստա- |պատճառը)|համարը)|
|թիվը |հայրա- |(ՀՀ օրենսդ-|գյուղ/ |գյուղ/|թղթերի | | |
| |նունը |րությամբ |քաղաք, |քաղաք,|համապա- | | |
| | |սահմանված |շենք, |շենք, |տասխանու-| | |
| | |կարգով |բն./ |բն./ |թյունը | | |
| | |գրանցված |տուն) |տուն) |սահմանված| | |
| | |ամուսնու- | | |հիմնական | | |
| | |թյան մեջ | | |լրացուցիչ| | |
| | |գտնվելու | | |պահանջ- | | |
| | |դեպքում) | | |ներին | | |
| | | | | |(թվարկել | | |
| | | | | |հիմքերը) | | |
| | | | | | | | |
| | | | | | | | |
| | | | | | | | |
| | | | | | | | |
| | | | | | | | |
| | | | | | | | |
| | | | | | | | |
| | | | | | | | |
|_______|_______|___________|_______|______|_________|________|_______|
|_______|_______|___________|_______|______|_________|________|_______|
|_______|_______|___________|_______|______|_________|________|_______|
.______________________________________________________________________
______________________________________________________________________.
|Անպտղության հետազոտման և բուժման, |Հղիացել|Ծննդա- |
|մինչ օժանդակ սերմնավորումն ու |է այո/ |բերել է|
|վերարտադրողականության օժանդակ |ոչ |(նշել |
|տեխնոլոգիաների կիրառումը իրականացվող | |կենդա- |
|հետազոտությունների, օժանդակ սերմնավորման, | |նածին է|
|վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների | |այո/ոչ)|
|կիրառման մասին | | |
|_____________________________________________________| | |
|անպտղու-|մինչ |մինչ |օժանդակ |արտա- |հավելյալ| | |
|թյան |օժանդակ |վերարտա|սերմնա- |մարմնային|ստացված | | |
|պատճառա-|սերմնա- |դրողակա|վորում |բեղմնա- |և | | |
|գիտու- |վորումն |նության| |վորման |սառեցրած| | |
|թյան |իրակա- |օժանդակ| |փորձ |սաղմի | | |
|հետազո- |նացվող |տեխնոլո| | |տեղա- | | |
|տում և |հետազո- |գիաների| | |դրում | | |
|բուժում |տու- |կիրա- | | | | | |
| |թյուններ|ռումն | | | | | |
| | |իրակա- | | | | | |
| | |նացվող | | | | | |
| | |հետազո-| | | | | |
| | |տու- | | | | | |
| | |թյուն- | | | | | |
| | |ներ | | | | | |
|________|________|_______|________|_________|________|_______|_______|
|________|________|_______|________|_________|________|_______|_______|
|________|________|_______|________|_________|________|_______|_______|
______________________________________________________________________.
*Նախատեսված է բժշկական կազմակերպության կողմից դեպքերի գրանցման, հաշվառման և վարման արդյունքում ստացված տվյալների արձանագրման համար:»:
Պաշտոնական հրապարակման օրը` 31 հունվարի 2025 թվական: