ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
30 հունվարի 2025 թվականի N 102-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 2298-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 21-ի «Գիտական կադրերի ատեստավորման կարգը, գիտական պետական կազմակերպություններում գիտական և ճարտարագիտատեխնիկական պաշտոնները և դրանց գնահատման նվազագույն չափանիշները հաստատելու մասին» N 2298-Ն որոշմամբ հաստատված հավելվածում (այսուհետ` հավելված) կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`
1) հավելվածի`
ա. 6-րդ կետում «յոթ գիտության ոլորտում նշանակալի ավանդ ունեցող գիտնականներից» բառերը փոխարինել «գիտության ոլորտում նշանակալի ավանդ ունեցող յոթ գիտնականներից» բառերով,
բ. 9-րդ կետում «ներկայացվում» բառը փոխարինել «ներկայացնում» բառով,
գ. 16-րդ կետը «պաշտոնից ազատելու» բառերից առաջ լրացնել «իսկ համապատասխան պաշտոնի բացակայության դեպքում`» բառերով, իսկ «պաշտոնից ազատելու» բառերից հետո հանել «կամ պաշտոնային դրույքաչափի իջեցման» բառերը,
դ. 27-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) հրապարակումները պետք է ընդգրկված լինեն միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում (այսուհետ` ՄԳՇ)` Վեբ օֆ Սայնս (Web of Science(TM)) հարթակի հիմնական շտեմարանում (Web of Science Core Collection) կամ Սկոպուս (Scopus) գիտատեղեկատվական հարթակում` որպես հոդված (article), ակնարկ (review), նամակ (letter), գիտաժողովի նյութ (Conference paper, Proceedings Paper) կամ գրքի գլուխ (book chapter).»,
ե. 27-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) մենագրությունը պետք է ունենա առնվազն հինգ տպագրական մամուլ ծավալ և որպես գիրք տեսակի փաստաթուղթ (Book) ինդեքսավորված լինի Վեբ օֆ Սայնս (Web of Science(TM)) կամ Սկոպուս (Scopus) գիտատեղեկատվական հարթակում (այսուհետ` Մենագրություն):»,
զ. 33-րդ կետի 4-րդ ենթակետը «հասարակական գիտությունների մասնագիտություններով» բառերից հետո լրացնել «ՄԳՇ-ում» բառով,
է. 35-րդ, 37-րդ, 39-րդ, 41-րդ կետերի 4-րդ և 5-րդ ենթակետերը «հասարակական գիտությունների մասնագիտություններով» բառերից հետո լրացնել «ՄԳՇ-ում ընդգրկված» բառերով,
ը. 35-րդ կետի 5-րդ ենթակետը «ներառված են» բառերից հետո լրացնել «Սիմագո Ջըրնըլ էնդ Քանթրի Ռենք (SCImago Journal & Country Rank) պորտալի» բառերով, «դասակարգման» բառից հետո լրացնել «(այսուհետ` ամսագրերի դասակարգման)» բառերով, իսկ 6-րդ ենթակետի «ա» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա. գիտական աստիճան ստացած առնվազն մեկ անձի ատենախոսության գիտական ղեկավար կամ,»,
թ. 37-րդ կետի 6-րդ ենթակետի «ա» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա. գիտական աստիճան ստացած առնվազն երկու անձանց ատենախոսության գիտական ղեկավար կամ,»,
ժ. 39-րդ և 41-րդ կետերի 2-րդ ենթակետերը «ընթացքում» բառից հետո լրացնել «առնվազն հինգ տարի» բառերով,
ժա. 41-րդ կետի 2-րդ ենթակետում «գլխավոր գիտաշխատողի» բառից հետո հանել «, գիտական խմբի ղեկավարի» բառերը, իսկ 5-րդ ենթակետում «դասակարգման» բառից հետո հանել «առնվազն» բառը,
ժբ. 43-րդ կետի 2-րդ ենթակետում «չորս հրապարակում ՄԳՇ-ում» բառերից հետո հանել «կամ մեկ մենագրություն» բառերը,
ժգ. 45-րդ կետի 3-րդ ենթակետում «վեց հրապարակում ՄԳՇ-ում» բառերից հետո հանել «կամ առնվազն երկու մենագրություն» բառերը, իսկ 4-րդ ենթակետը «հասարակական գիտությունների մասնագիտություններով» բառերից հետո լրացնել «ՄԳՇ-ում ընդգրկված» բառերով,
ժդ. 51-րդ կետի 1-ին ենթակետը «համահեղինակություն» բառից հետո լրացնել «, ինչպես նաև Մենագրությունը չի կարող փոխարինվել ՄԳՇ-ում ընդգրկված հրապարակումներին վերագրվող ամսագրերի դասակարգման առաջին կամ երկրորդ քառորդում (Q1, Q2) ընդգրկվելու և առաջին, վերջին կամ գրագրություն պահպանող հեղինակ լինելու պայմաններով» բառերով,
ժե. 51-րդ կետի 3-րդ ենթակետը «կիրառման դեպքում» բառերից հետո լրացնել «նախատեսված աշխատաժամանակի մինչև 75 տոկոս տևողությամբ աշխատողներին» բառերով, իսկ «75 տոկոսով» բառերից հետո` «, ընդ որում, եթե ստացված թիվն ամբողջ չէ, ապա պետք է դիտարկվի հաջորդ ամբողջ թիվը, իսկ 75 տոկոսից բարձր տևողությամբ աշխատողներին ՄԳՇ-ում ընդգրկված հրապարակումներին և Մենագրություններին ներկայացված քանակական պահանջները պետք է բավարարվեն 100 տոկոսով» բառերով,
ժզ. 51-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 51.1-ին կետով.
«51.1 Սույն կարգի 33-րդ և 45-րդ կետերի 4-րդ ենթակետերում նշված առաջին, վերջին կամ գրագրություն պահպանող հեղինակ լինելու քանակական պահանջները կարող են փոխարինվել տվյալ տարակարգի համար սահմանված ՄԳՇ-ում ընդգրկված հրապարակումների քանակից առնվազն երկու անգամ ավել քանակի ամսագրերի դասակարգման առաջին քառորդի (Q1) հրապարակումներով, եթե աշխատանքներն իրականացվել են միջազգային համագործակցության շրջանակներում: Միջազգային համագործակցության հրապարակում է համարվում այն աշխատանքը, որտեղ մասնակից երկրների թիվն առնվազն 10 է, իսկ համահեղինակների թիվը մեծ է 50-ից:»,
ժէ. 52-րդ կետը «հիմնական և» բառերից հետո լրացնել «տվյալ տարակարգում» բառերով, իսկ «աշխատող» բառից հետո հանել «(շաբաթական 30 ժամ)» բառերը,
ժը. 53-րդ կետը «կազմակերպության» բառից հետո լրացնել «տվյալ տարակարգերում» բառերով, իսկ «աշխատող» բառից հետո հանել «(շաբաթական 40 ժամ)» բառերը,
ժթ. 54-րդ կետում «որակավորումների ոլորտային շրջանակի ութերորդ մակարդակի մեկ ուսանողի» բառերը փոխարինել «գիտական աստիճան ստացած անձի» բառերով, իսկ «10 000 000» թիվը` «20 000 000» թվով:
2. Սահմանել, որ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև 2027 թվականն ընկած ժամանակահատվածի ընթացքում հայագիտություն և հումանիտար գիտությունների մասնագիտություններով գիտական կադրերի ատեստավորում իրականացնելիս`
1) հավելվածի 31-րդ կետի 3-րդ ենթակետով գիտաշխատող-Գ2 տարակարգի համար վերջին հինգ տարիների ընթացքում (չհաշված զինվորական ծառայության կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածները) հայագիտություն և հումանիտար գիտությունների մասնագիտություններով պահանջվող «ՄԳՇ-ում համահեղինակած առնվազն երկու հրապարակման կամ մեկ մենագրության» քանակական չափանիշի փոխարեն դիտարկել «ՄԳՇ-ում համահեղինակած առնվազն մեկ հրապարակում կամ մեկ մենագրություն» քանակական չափանիշը.
2) հավելվածի 33-րդ կետի`
ա. 3-րդ ենթակետով ավագ գիտաշխատող-Գ3 տարակարգի համար վերջին հինգ տարիների ընթացքում (չհաշված զինվորական ծառայության կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածները) հայագիտություն և հումանիտար գիտությունների մասնագիտություններով պահանջվող «ՄԳՇ-ում համահեղինակած առնվազն երեք հրապարակման կամ մեկ մենագրության» փոխարեն դիտարկել «ՄԳՇ-ում համահեղինակած առնվազն մեկ հրապարակում կամ մեկ մենագրություն» քանակական չափանիշը,
բ. 4-րդ ենթակետով ավագ գիտաշխատող-Գ3 տարակարգի համար վերջին հինգ տարիների ընթացքում (չհաշված զինվորական ծառայության կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածները) հայագիտություն և հումանիտար գիտությունների մասնագիտություններով պահանջվող «ՄԳՇ-ում ընդգրկված հրապարակումներից առնվազն երկուսում որպես առաջին, վերջին կամ գրագրություն պահպանող հեղինակ հանդիսանալու» քանակական չափանիշի փոխարեն դիտարկել «ՄԳՇ-ում ընդգրկված հոդվածներից առնվազն մեկում որպես առաջին, վերջին կամ գրագրություն պահպանող հեղինակ հանդիսանալու» քանակական չափանիշը.
3) հավելվածի 43-րդ կետի 2-րդ ենթակետով գիտական խմբի ղեկավարի-Ղ1 տարակարգի համար վերջին հինգ տարիների ընթացքում (չհաշված զինվորական ծառայության կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածները) հայագիտություն և հումանիտար գիտությունների մասնագիտություններով պահանջվող «ՄԳՇ-ում համահեղինակած առնվազն երկու հրապարակման կամ մեկ մենագրության» քանակական չափանիշի փոխարեն դիտարկել «ՄԳՇ-ում համահեղինակած առնվազն մեկ հրապարակում կամ մեկ մենագրություն» քանակական չափանիշը.
4) հավելվածի 45-րդ կետի`
ա. 3-րդ ենթակետով գիտական ստորաբաժանման ղեկավարի-Ղ2 տարակարգի համար վերջին հինգ տարիների ընթացքում (չհաշված զինվորական ծառայության կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածները) հայագիտություն և հումանիտար գիտությունների մասնագիտություններով պահանջվող «ՄԳՇ-ում համահեղինակած առնվազն երեք հրապարակման կամ մեկ մենագրության» փոխարեն դիտարկել «ՄԳՇ-ում համահեղինակած առնվազն մեկ հրապարակում կամ մեկ մենագրություն» քանակական չափանիշը,
բ. 4-րդ ենթակետով գիտական ստորաբաժանման ղեկավարի-Ղ2 տարակարգի համար վերջին հինգ տարիների ընթացքում (չհաշված զինվորական ծառայության կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածները) հայագիտություն և հումանիտար գիտությունների մասնագիտություններով պահանջվող «ՄԳՇ-ում ընդգրկված հրապարակումներից առնվազն երկուսում որպես առաջին, վերջին կամ գրագրություն պահպանող հեղինակ հանդիսանալու» քանակական չափանիշի փոխարեն դիտարկել «ՄԳՇ-ում ընդգրկված հոդվածներից առնվազն մեկում որպես առաջին, վերջին կամ գրագրություն պահպանող հեղինակ հանդիսանալու» քանակական չափանիշը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2025 թ. հունվարի 31
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 31 հունվարի 2025 թվական: