Սեղմել Esc փակելու համար:
ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՋՐԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՈՐԱԿԻ ՆՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՋՐԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՈՐԱԿԻ ՆՈՐՄԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 նոյեմբերի 2024 թվականի N 1782-Ն

 

ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՋՐԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՈՐԱԿԻ ՆՈՐՄԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 70.1-ին հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել ստորերկրյա ջրային մարմինների որակի նորմերը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին`

1) սույն որոշման հավելվածով սահմանված ստորերկրյա ջրային մարմինների որակի նորմերը հաշվի առնել ստորերկրյա ջրային մարմինների կարգավիճակի գնահատման և որակի բարելավման համար` դրանք ներառելով ջրավազանային կառավարման պլաններում.

2) սույն որոշման հավելվածով սահմանված ստորերկրյա ջրային մարմինների որակի նորմերի թարմացման ժամանակ հաշվի առնել այդ ժամանակահատվածում ջրային ռեսուրսի որակի մոնիթորինգային տվյալների ավելացումը և քիմիական ցուցանիշների կոնցենտրացիաների արժեքները:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2024 թ. նոյեմբերի 15

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2024 թվականի նոյեմբերի 15-ի

N 1782-Ն որոշման

 

ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՋՐԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՈՐԱԿԻ ՆՈՐՄԵՐ

 

1. Սույն հավելվածով սահմանվում են ստորերկրյա ջրային մարմինների որակի նորմերը և դրանց հիման վրա ստորերկրյա ջրային մարմինների կարգավիճակները:

2. Ստորերկրյա ջրային մարմինների լավ և վատ կարգավիճակները գնահատվում են` հիմնվելով ստորերկրյա ջրերի քիմիական և քանակական ցուցանիշների վրա:

3. Ստորերկրյա ջրային մարմինների լավ և վատ կարգավիճակներն ըստ քիմիական ցուցանիշների որոշվում են` հիմնվելով քիմիական ցուցանիշի կոնցենտրացիայի արժեքի վրա:

4. Ստորերկրյա ջրային մարմինների կարգավիճակը գնահատվում է լավ, եթե ջրի որակի քիմիական ցուցանիշները գնահատվել են լավ, և ստորերկրյա ջրային մարմնի կարգավիճակը գնահատվում է վատ, եթե ջրի որակի քիմիական ցուցանիշներից որևէ մեկը գնահատվել է վատ:

5. Ստորերկրյա ջրային մարմինների կարգավիճակը և որակի նորմերը` ըստ քիմիական ցուցանիշների ներկայացված են N 1 աղյուսակում:

 

Աղյուսակ N 1

 

ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՋՐԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ԵՎ ՈՐԱԿԻ ՆՈՐՄԵՐԸ` ԸՍՏ ՔԻՄԻԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ

 

.____________________________________________________________________.

|ՀՀ | Ցուցանիշներ               |Ստորերկրյա    |Ստորերկրյա   |Չափման |

|   |                           |ջրային        |ջրային       |միավոր |

|   |                           |մարմինների լավ|մարմինների   |       |

|   |                           |կարգավիճակ    |վատ          |       |

|   |                           |              |կարգավիճակ   |       |

|   |                           |____________________________|_______|

|   |                           |       Ջրի որակի նորմ       |       |

|___|___________________________|____________________________|_______|

|1. |Ընդհանուր հանքայնացում     |<= 1000       |>1000        |մգ/լ   |

|___|___________________________|______________|_____________|_______|

|2. |Տեսակարար                  |<= 1900       |>1900        |մկՍմ/սմ|

|   |էլեկտրահաղորդականություն   |              |             |       |

|___|___________________________|______________|_____________|_______|

|3. |pH                         |>= 6.5 <= 9.5 |<= 6.5 >= 9.5|  -    |

|___|___________________________|______________|_____________|_______|

|4. |Կոշտություն                |<= 7          |>7           |մմոլ/լ |

|___|___________________________|______________|_____________|_______|

|5. |Սուլֆատ իոն                |<= 190        |>190         |մգ/լ   |

|___|___________________________|______________|_____________|_______|

|6. |Քլորիդ իոն                 |<= 190        |>190         |մգ/լ   |

|___|___________________________|______________|_____________|_______|

|7. |Նատրիում                   |<= 150        |>150         |մգ/լ   |

|___|___________________________|______________|_____________|_______|

|8. |Նիտրատ իոն                 |<= 40         |>40          |մգ/լ   |

|___|___________________________|______________|_____________|_______|

|9. |Նիտրիտ իոն                 |<= 0.4        |>0.4         |մգ/լ   |

|___|___________________________|______________|_____________|_______|

|10.|Ամոնիում իոն               |<= 0.4        |>0.4         |մգ/լ   |

|___|___________________________|______________|_____________|_______|

|11.|Ֆոսֆատ իոն                 |<= 0.3        |>0.3         |մգ/լ   |

|___|___________________________|______________|_____________|_______|

|12.|Պղինձ                      |<= 0.1        |>0.1         |մգ/լ   |

|___|___________________________|______________|_____________|_______|

|13.|Ցինկ                       |<= 0.1        |>0.1         |մգ/լ   |

|___|___________________________|______________|_____________|_______|

|14.|Քրոմ                       |<= 40         |>40          |մկգ/լ  |

|___|___________________________|______________|_____________|_______|

|15.|Արսեն                      |<= 10         |>10          |մկգ/լ  |

|___|___________________________|______________|_____________|_______|

|16.|Կադմիում                   |<= 4.0        |>4.0         |մկգ/լ  |

|___|___________________________|______________|_____________|_______|

|17.|Կապար                      |<= 7.2        |>7.2         |մկգ/լ  |

|___|___________________________|______________|_____________|_______|

|18.|Նիկել                      |<= 20         |>20          |մկգ/լ  |

|___|___________________________|______________|_____________|_______|

|19.|Ծարիր                      |<= 8.0        |>8.0         |մկգ/լ  |

|___|___________________________|______________|_____________|_______|

|20.|Սելեն                      |<= 15         |>15          |մկգ/լ  |

|___|___________________________|______________|_____________|_______|

|21.|Մոլիբդեն                   |<= 40         |>40          |մկգ/լ  |

|___|___________________________|______________|_____________|_______|

|22.|Բոր                        |<= 1.3        |>1.3         |մգ/լ   |

|___|___________________________|______________|_____________|_______|

|23.|Ֆտորիդ իոն                 |<= 1.3        |>1.3         |մգ/լ   |

|___|___________________________|______________|_____________|_______|

|24.|Ալյումին                   |<= 0.2        |>0.2         |մգ/լ   |

|___|___________________________|______________|_____________|_______|

|25.|Երկաթ                      |<= 0.2        |>0.2         |մգ/լ   |

|___|___________________________|______________|_____________|_______|

|26.|Մանգան                     |<= 0.04       |>0.04        |մգ/լ   |

|___|___________________________|______________|_____________|_______|

|27.|Սնդիկ                      |<= 0.8        |>0.8         |մկգ/լ  |

|___|___________________________|______________|_____________|_______|

|28.|Ցիանիդ իոն                 |<= 0.04       |>0.04        |մգ/լ   |

|___|___________________________|______________|_____________|_______|

|29.|Բենզոլ                     |<= 1.0        |>1.0         |մկգ/լ  |

|___|___________________________|______________|_____________|_______|

|30.|Բենզապիրեն                 |<= 0.01       |>0.01        |մկգ/լ  |

|___|___________________________|______________|_____________|_______|

|31.|Պեստիցիդներ, ընդհանուր     |<= 0.5        |>0.5         |մկգ/լ  |

|___|___________________________|______________|_____________|_______|

|32.|Ալդրին                     |<= 0.03       |>0.03        |մկգ/լ  |

|___|___________________________|______________|_____________|_______|

|33.|Դիէլդրին                   |<= 0.03       |>0.03        |մկգ/լ  |

|___|___________________________|______________|_____________|_______|

|34.|Հեպտաքլոր                  |<= 0.03       |>0.03        |մկգ/լ  |

|___|___________________________|______________|_____________|_______|

|35.|Հեպտաքլոր էպօքսիդ          |<= 0.03       |>0.03        |մկգ/լ  |

|___|___________________________|______________|_____________|_______|

|36.|Պոլիցիկլիկ արոմատիկ        |<= 0.08       |>0.08        |մկգ/լ  |

|   |ածխաջրածիններ, ընդհանուր   |              |             |       |

|___|___________________________|______________|_____________|_______|

|37.|Եռքլորէթիլեն և             |<= 7.5        |>7.5         |մկգ/լ  |

|   |երկքլորէթիլեն              |              |             |       |

|___|___________________________|______________|_____________|_______|

|38.|1,2-երկքլոր էթան           |<= 2.25       |>2.25        |մկգ/լ  |

|___|___________________________|______________|_____________|_______|

|39.|Եռհալոմեթաններ, ընդհանուր  |<= 75         |>75          |մկգ/լ  |

|   |(գումարային քլորոֆորմ,     |              |             |       |

|   |բրոմոֆորմ, երկբրոմքլորմեթան|              |             |       |

|   |և  բրոմերկքլորմեթան)       |              |             |       |

|___|___________________________|______________|_____________|_______|

|40.|Հալոքացախաթթուներ          |<= 45         |>45          |մկգ/լ  |

|___|___________________________|______________|_____________|_______|

|41.|Էպիքլորոհիդրին             |<= 0.08       |>0.08        |մկգ/լ  |

|___|___________________________|______________|_____________|_______|

|42.|Ածխաջրածնային ինդեքս       |<= 75         |>75          |մկգ/լ  |

|___|___________________________|______________|_____________|_______|

|43.|Քլորիտ իոն                 |<= 0.2        |>0.2         |մգ/լ   |

|___|___________________________|______________|_____________|_______|

|44.|Քլորատ իոն                 |<= 0.2        |>0.2         |մգ/լ   |

|___|___________________________|______________|_____________|_______|

|45.|Բրոմատ իոն                 |<= 0.01       |>0.01        |մգ/լ   |

.____________________________________________________________________.

 

6. Ստորերկրյա ջրային մարմինների լավ և վատ կարգավիճակներն ըստ քանակական ցուցանիշների սահմանվում են` հիմնվելով ջրավազանային կառավարման պլաններով սահմանված ջրային մարմինների օգտագործելի ջրային ռեսուրսի ծավալի վրա:

7. Ստորերկրյա ջրային մարմնի կարգավիճակը գնահատվում է լավ, եթե միջին տարեկան ջրառի ծավալը (մլն.մ3/տարի) չի գերազանցում ջրային մարմնի օգտագործելի ջրային ռեսուրսի ծավալի 95 տոկոսը:

8. Ստորերկրյա ջրային մարմնի կարգավիճակը գնահատվում է վատ, եթե միջին տարեկան ջրառի ծավալը (մլն.մ3/տարի) գերազանցում է ջրային մարմնի օգտագործելի ջրային ռեսուրսի ծավալի 95 տոկոսը:

9. Ստորերկրյա ջրային մարմինների կարգավիճակի գնահատումն իրականացվում է ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի կողմից` հիմնվելով ստորերկրյա ջրերի քիմիական, քանակական ցուցանիշների և մոնիթորինգային տվյալների վիճակագրական վերլուծության վրա:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 15 նոյեմբերի 2024 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.11.2024
N 1782-Ն
Որոշում