Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի N 692-Ն ՀՐԱՄ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
ՀՐԱՄԱՆ

 

11 հոկտեմբերի 2024 թվականի N 1310-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի N 692-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2018 թվականի նոյեմբերի 14-ի «Ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների տրամադրման հայտերի, օգտագործման մասին հաշվետվությունների, չօգտագործված կամ վնասված ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների (բացառությամբ դրոշմավորման ընթացքում խոտանված ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների) վերադարձման դիմումների ձևերը և դրանց լրացման կարգերը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի մի շարք հրամաններ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 692-Ն հրամանով հաստատված N 2 հավելվածի` «Ներմուծված» մակագրությամբ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների տրամադրման հայտի, օգտագործման մասին հաշվետվության լրացման կարգի 6-րդ կետի`

1) 8-րդ ենթակետում «անասնաբուժական դեղերի, որոնց դեպքում լրացվում է «անասնաբուժական» բառը,» բառերը փոխարինել «անասնաբուժական դեղերի և ԱՏԳԱԱ 2936 ծածկագրին դասվող` չհավաստագրվող ապրանքների, որոնց դեպքում լրացվում են համապատասխանաբար` «անասնաբուժական» և «չհավաստագրվող» բառերը,» բառերով,

2) 9-րդ ենթակետում «դեղերի» բառից հետո լրացնել «և ԱՏԳԱԱ 2936 ծածկագրին դասվող` չհավաստագրվող ապրանքների» բառերը,

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

    10/11/2024                             Ռ. ԲԱԴԱՍՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը` 15 հոկտեմբերի 2024 թվական:

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
11.10.2024
N 1310-Ն
Հրաման