Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25- ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 հոկտեմբերի 2024 թվականի N 334-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 516-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի առևտրային կանոնները հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի օգոստոսի 9-ի N 344-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 516-Ն որոշման հավելվածում (այսուհետ` ԷՄՇ կանոններ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

i

1) ԷՄՇ կանոնների 113-րդ կետից հանել «, ՀԾՄ-ի (Հանձնաժողովի սահմանված ամսական չափաքանակով)» բառերը.

i

2) ԷՄՇ կանոնների 128-րդ կետից հանել «ինչպես նաև» բառերը, իսկ «միջև» բառից հետո լրացնել «, ինչպես նաև ՀԾՄ-ի (Հանձնաժողովի սահմանած ամսական չափաքանակով) և Երաշխավորված մատակարարի միջև» բառերը.

i

3) ԷՄՇ կանոնների 26.1-ին գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«ԳԼՈՒԽ 26.1. ՀԱՇՎԵԿՇՌՄԱՆ ԵՎ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԵՐԿՐՈՐԴԱՅԻՆ ԵՎ ԵՐՐՈՐԴԱՅԻՆ ՊԱՀՈՒՍՏԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՏՈՒՑՈՒՄԸ

 

176.1. ՀՊԿԻ, ՀՊԿԽ կամ ՀՊԿԼ կարգավիճակ և սպառման համակարգ ունեցող ԷՄՇ մասնակիցները հաշվեկշռման և հաճախականության կարգավորման նպատակով ՀԾՄ-ին վճարում են երկրորդային և երրորդային պահուստի ապահովման ծառայության ամսական վճար (այսուհետ` Պահուստի ապահովման ծառայության վճար): Պահուստի ապահովման ծառայության վճարը հաշվարկվում է Շուկայի օպերատորի կողմից ԷՄՇ կանոնների 176.2-րդ և (կամ) 176.3-րդ կետերի համաձայն և արտացոլվում է ԷՄՇ կանոնների 236-րդ կետով նախատեսված ակտերում:

176.2. Պահուստի ապահովման ծառայության վճարի արժեքը, բացառությամբ ԷՄՇ կանոնների 176.3-րդ կետով նախատեսված դեպքի, որոշվում է հետևյալ բանաձևով`

 

, որտեղ`

 

1) ՊԾԱ(i)-ն` ՀՊԿԻ, ՀՊԿԽ կամ ՀՊԿԼ կարգավիճակ և սպառման համակարգ ունեցող i-րդ ԷՄՇ առևտրի մասնակցի կողմից վճարման ենթակա Պահուստի ապահովման ծառայության վճարի արժեքն է (դրամ),

2) ՍՊ(i)-ն` ՀՊԿԻ, ՀՊԿԽ կամ ՀՊԿԼ կարգավիճակ և սպառման համակարգ ունեցող i-րդ ԷՄՇ առևտրի մասնակցի բոլոր սպառման համակարգերով տվյալ ամսում փաստացի սպառված էլեկտրական էներգիայի քանակն է (կՎտժ),

3) n-ը` ՀՊԿԻ, ՀՊԿԽ, ՀՊԿԼ կարգավիճակ և սպառման համակարգ ունեցող բոլոր ԷՄՇ առևտրի մասնակիցների թիվն է,

4) ՀԶ(ՀԷԱ)-ն` ՀԾՄ-ի կողմից տվյալ ամսում ՀԷԱ կայաններից փաստացի ձեռքբերված հզորության դիմաց վճարման ենթակա գումարն է (դրամ):

176.3. Երաշխավորված մատակարարի բոլոր սպառման համակարգերով սպառվող էլեկտրական էներգիային համապատասխան ՀԷԱ կայաններից հզորության ձեռք բերման հաշվարկային ծախսը ՀԾՄ-ի կողմից Երաշխավորված մատակարարին առաքվող էլեկտրական էներգիայի սակագնում ներառված լինելու դեպքում Երաշխավորված մատակարարի կողմից Պահուստի ապահովման ծառայության վճարի արժեքը որոշվում է հետևյալ բանաձևով`

 

, որտեղ`

 

1) ՊԾԱ(ԵՄ)-ն` սույն կետում նշված դեպքում Երաշխավորված մատակարարի կողմից վճարման ենթակա Պահուստի ապահովման ծառայության վճարի արժեքն է (դրամ), որը բացասական նշանով ստացվելու դեպքում ընդունվում է զրո,

2) ՍՊ(ԵՄ)-ն` Երաշխավորված մատակարարի բոլոր սպառման համակարգերով տվյալ ամսում փաստացի սպառված էլեկտրական էներգիայի քանակն է (կՎտժ),

3) ՀԶՀԷԱ(ԵՄ)-ն` տվյալ ամսվա համար ՀԾՄ-ի կողմից Երաշխավորված մատակարարին առաքվող էլեկտրական էներգիայի սակագնում ներառված` Երաշխավորված մատակարարի բոլոր սպառման համակարգերով սպառվող էլեկտրական էներգիային համապատասխան ՀԷԱ կայաններից հզորության ձեռք բերման հաշվարկային ծախսն է (դրամ):».

i

4) ԷՄՇ կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 233.1-ին և 233.2-րդ կետերով.

«233.1. ԷՄՇ կանոնների 47-րդ կետի 1-3-րդ ենթակետերով սահմանված դեպքերում, եթե ԷՄՇ մասնակցի հաշվառման ներքո առկա է ենթասպառող, ապա ԷՄՇ մասնակցի տվյալ Հաշվառման կետի դարձափոխիչային հաշվիչի սպառման ու առաքման տարբերության և ենթասպառողի Հաշվառման համալիրով գրանցված սպառման մեծության տարբերությունը` դրական թիվ ստացվելու դեպքում` այն Շուկայի օպերատորի կողմից հաշվառվում է որպես ԷՄՇ մասնակցի տվյալ Հաշվառման կետում էլեկտրական էներգիայի սպառած քանակ, բացասական թիվ ստացվելու դեպքում` այն (բացարձակ արժեքով) Շուկայի օպերատորի կողմից հաշվառվում է որպես ԷՄՇ մասնակցի կողմից տվյալ Հաշվառման կետում առաքված էլեկտրական էներգիայի քանակ:

233.2. ԷՄՇ կանոնների 233.1-ին կետով նախատեսված դեպքում, երբ ԷՄՇ մասնակցի հաշվառման ներքո առկա ենթասպառողի Հաշվառման համալիրը դարձափոխիչային է, ապա ԷՄՇ մասնակցի դարձափոխիչային հաշվիչի սպառման և առաքման տարբերությունից նվազեցվում է ենթասպառողի Հաշվառման կետի դարձափոխիչային հաշվիչի սպառման և առաքման տարբերությունը, որի դրական կամ բացասական մեծությունների դեպքում գործում է ԷՄՇ կանոնների 233.1-ին կետով նախատեսված կարգավորումը:».

i

5) ԷՄՇ կանոնների 240-րդ կետում «(էլեկտրական էներգիայի)» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև Երաշխավորված մատակարարից գնված էլեկտրական էներգիայի» բառերը, իսկ «ՀԾՄ-ն» բառից հետո` «Երաշխավորված մատակարարին` մինչև յուրաքանչյուր ամսվա 25-ը,» բառերը.

i

6) ԷՄՇ կանոնների 247-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 3-րդ և 6-րդ ենթակետերի, որոնք ուժի մեջ են մտնում 2025 թվականի փետրվարի 1-ից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ

    ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                   Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ

 

Երևան

9 հոկտեմբերի 2024 թ.

 

Պաշտոնական հրապարակման օրը` 10 հոկտեմբերի 2024 թվական:

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
09.10.2024
N 334-Ն
Որոշում