Սեղմել Esc փակելու համար:
ՏԱՐԱԾՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՏԱՐԱԾՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 ապրիլի 2024 թվականի N 583-Ա

 

ՏԱՐԱԾՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող` Սյունիքի մարզ, Մեղրի քաղաք, Զորավար Անդրանիկի 24/1 հասցեում գտնվող վարչական շենքի 1424.3 քառ. մետր մակերեսով և 99.808.383 դրամ շուկայական մոտարկված կադաստրային արժեքով տարածքը (այսուհետ` գույք, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 16122022-09-0043 վկայական) և տարածքում առկա անբաժանելի մաս հանդիսացող գույքը (օդափոխության և օդորակման համակարգ` ջերմային և ծխային տվիչներ, ջեռուցման համակարգ` կաթսա, մարտկոց, տեսահսկման համակարգ` տեսաձայնագրիչ, տեսախցիկ, հակահրդեհային և ահազանգման համակարգ և այլ գույք) հետ վերցնել Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտից և ամրացնել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը:

2. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարին` Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի ղեկավարի հետ համատեղ` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի և գույքի հանձնման-ընդունման աշխատանքները:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ    Ն. Փաշինյան

 

2024 թ. ապրիլի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.04.2024
N 583-Ա
Որոշում