Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 1192-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 ապրիլի 2024 թվականի N 581-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 1192-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 15-ի «Պեստիցիդների ու ագրոքիմիկատների փորձաքննության անցկացման կարգը և պեստիցիդների ու ագրոքիմիկատների ներմուծման և արտահանման մասին եզրակացության ձևերը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 4-ի N 1151-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1192-Ն որոշման N 1 հավելվածում`

1) 3-րդ կետի 2-րդ ենթակետը «նպատակով» բառից հետո լրացնել «, բացառությամբ օրգանական և օրգանահանքային պարարտանյութերի, պարաֆինային յուղերի, ֆերոմոնների, մանրէակենսաբանական միջատասպան պատրաստուկների, բույսերի աճի խթանիչների, բույսերի կենսաբանական ակտիվ նյութերի, բույսերի պատվաստանյութերի, կենդանի օրգանիզմների (մանրէների) պարունակությամբ ազդող նյութով պեստիցիդների և ագրոքիմիկատների, որոնց դեպքում փորձաքննությունը` յուրաքանչյուր խմբաքանակի համար ներմուծողի կողմից տրամադրված լաբորատոր փորձարկման արդյունքներն արձանագրած փաստաթղթի ուսումնասիրությունն է» բառերով.

2) 3-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) խմբաքանակ` նույնանման որակական հատկանիշներ ունեցող պեստիցիդ կամ ագրոքիմիկատ, որը նախատեսված է մեկ տրանսպորտային միջոցով մեկ նշանակման կետ մեկ ստացողին ուղարկելու համար.».

3) 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«18. Նմուշառուն խմբաքանակից վերցրած կետային նմուշներից կազմում է միացյալ նմուշ, որից վերցվում է միջին նմուշ: Նմուշառուի կողմից կատարվում է նմուշի համապատասխան ծածկագրում և կապարակնքումից կամ դրոշմակնքումից հետո դրանք ներկայացվում է լաբորատոր փորձաքննության.».

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 24.1-ին, 24.2-րդ, 26-րդ և 27-րդ կետերով.

«24.1. Սույն կարգի 4-24-րդ կետերի դրույթները չեն տարածվում օրգանական և օրգանահանքային պարարտանյութերի, պարաֆինային յուղերի, ֆերոմոնների, մանրէակենսաբանական միջատասպան պատրաստուկների, բույսերի աճի խթանիչների, բույսերի կենսաբանական ակտիվ նյութերի, բույսերի պատվաստանյութերի, կենդանի օրգանիզմների (մանրէների) պարունակությամբ ազդող նյութով պեստիցիդների և ագրոքիմիկատների ներմուծման կամ արտահանման դեպքերի վրա: Նշված խումբ պեստիցիդների և ագրոքիմիկատների ներմուծման կամ արտահանման ժամանակ ֆիզիկական և իրավաբանական անձինք լիազորված մարմին են ներկայացնում`

1) դիմում (իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը դիմումում ներկայացնում են նաև պետական գրանցման կամ հաշվառման համարը).

2) ֆիզիկական անձինք` անձնագրի պատճենը.

3) ներմուծվող պեստիցիդների և ագրոքիմիկատների նկարագրությունը (անվանումը, արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ծածկագիրը, քանակը, թողարկման տարեթիվը, ձեռք բերելու վայրը).

4) բուսասանիտարական հաշվառման վկայականը կամ դրա պատճենը.

5) ներմուծվող կամ արտահանվող խմբաքանակի համար` փորձարկման լաբորատորիայի կողմից տրամադրված փորձարկման արդյունքներն արձանագրած փաստաթուղթը.

6) պեստիցիդի կամ ագրոքիմիկատի ներմուծվող խմբաքանակին նույնականացնող փաստաթուղթը:

24.2. Լիազորված մարմինը սույն կարգի 24.1-ին կետով սահմանված պեստիցիդների և ագրոքիմիկատների ներմուծման կամ արտահանման դեպքում` ուսումնասիրում է հայտատուի կողմից ներկայացված փաստաթղթերը և այն ներկայացնելուց հետո 24-ժամվա ընթացքում փորձաքննության արդյունքների հիման վրա տալիս է պեստիցիդների և ագրոքիմիկատների ներմուծման կամ արտահանման մասին եզրակացություն:

26. Հայտատուի ներկայացրած հայտում կամ դրան կից փաստաթղթերում թերությունների կամ անհամապատասխանությունների առկայության դեպքում մեկ աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին էլեկտրոնային կամ կապի այլ միջոցներով տեղեկացվում է հայտատուին: Հայտատուն փաստաթղթերը թերի լինելու մասին տեղեկացում ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում պետք է համալրի դրանք կամ վերացնի անհամապատասխանությունները:

27. Պեստիցիդի և ագրոքիմիկատի ներմուծման կամ արտահանման մասին եզրակացության տրամադրումը մերժվում է, եթե`

1) սույն կարգի 26-րդ կետում սահմանված ժամկետում հայտատուն չի վերացնում հայտում կամ դրան կից փաստաթղթերում առկա թերությունները կամ չի ներկայացնում համալրված փաստաթղթերը.

2) պեստիցիդի կամ ագրոքիմիկատի փորձաքննության արդյունքները բացասական են.

3) պեստիցիդի և ագրոքիմիկատի ներմուծման և արտահանման մասին եզրակացության տրամադրման համար հիմք ծառայող մեկ կամ մի քանի փաստաթղթերի գործողությունը դադարեցված է կամ կասեցված է:»:

2. Որոշման NN 2 և 3 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2024 թ. ապրիլի 25

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2024 թվականի ապրիլի 25-ի

N 581-Ն որոշման

 

«Հավելված N 2

ՀՀ կառավարության

2015 թվականի հոկտեմբերի 15-ի

N 1192-Ն որոշման

 

Ձև

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ N ______

 

ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ ԵՎ ԱԳՐՈՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայտատու __________________________________________________________

(իրավաբանական անձի անվանումը կամ ֆիզիկական անձի անունը,

ազգանունը)

________________________________________________________________________

                       (գտնվելու վայրը կամ հասցեն)

 

Արտադրող երկիրը, կազմակերպությունը կամ մատակարարը __________________

 

.______________________________________________________________.

|Պեստիցիդի կամ          |ԱՏԳԱԱ-ի    |Քանակը    |Թողարկման      |

|ագրոքիմիկատի անվանումը |ծածկագիրը  |(կգ կամ լ)|ամիսը, տարեթիվը|

|_______________________|___________|__________|_______________|

|_______________________|___________|__________|_______________|

.______________________________________________________________.

 

Համաձայն փորձաքննության արդյունքների` թույլատրվում է _________________ պեստիցիդը կամ ագրոքիմիկատը ներկրել Հայաստանի Հանրապետություն:

 

    Կատարող                _________________   ___________________________

                           (ստորագրությունը)   (անունը, ազգանունը, պաշտոնը)

 

____ ___________ 20 թ. «:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2024 թվականի ապրիլի 25-ի

N 581-Ն որոշման

 

«Հավելված N 3

ՀՀ կառավարության

2015 թվականի հոկտեմբերի 15-ի

N 1192-Ն որոշման

 

Ձև

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ N___________

 

ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ ԵՎ ԱԳՐՈՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայտատու _____________________________________________________________

(իրավաբանական անձի անվանումը կամ ֆիզիկական անձի անունը,

ազգանունը)

___________________________________________________________________________

                       (գտնվելու վայրը կամ հասցեն)

 

Արտադրող երկիրը, կազմակերպությունը կամ մատակարարը _____________________

___________________________________________________________________________

 

.______________________________________________________________.

|Պեստիցիդի կամ          |ԱՏԳԱԱ-ի    |Քանակը    |Թողարկման      |

|ագրոքիմիկատի անվանումը |ծածկագիրը  |(կգ կամ լ)|ամիսը, տարեթիվը|

|_______________________|___________|__________|_______________|

|_______________________|___________|__________|_______________|

.______________________________________________________________.

 

Համաձայն փորձաքննության արդյունքների` թույլատրվում է _________________ պեստիցիդը կամ ագրոքիմիկատն արտահանել Հայաստանի Հանրապետությունից:

 

    Կատարող              _________________   ___________________________

                         (ստորագրությունը)   (անունը, ազգանունը, պաշտոնը)

 

____ ___________ 20 թ. «:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 25 ապրիլի 2024 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.04.2024
N 581-Ն
Որոշում