Սեղմել Esc փակելու համար:
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 ապրիլի 2024 թվականի N 576-Ա

 

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը` ընդունել Հայաստանի Հանրապետության քաղաքացի Ֆլորա Կամոյի Մելքումյանին սեփականության իրավունքով պատկանող` ք. Երևան, Մալաթիա, Ա. Բաբաջանյան փողոց 26/6 շենք, բնակարան 19 հասցեում գտնվող 14 494 994 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 66.9 քառ. մետր մակերեսով բնակարանը և բազմաբնակարան բնակելի շենքի զբաղեցրած 0.1240 հա հողամասի և ընդհանուր օգտագործման տարածքների 67/37171 բաժնեմասը (այսուհետ` անշարժ գույք), անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական` N 01042022-01-0236:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը:

3. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության անունից նվիրատվության պայմանագրի կնքումը` դրա հետ կապված ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ    Ն. Փաշինյան

 

2024 թ. ապրիլի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.04.2024
N 576-Ա
Որոշում