Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-Ի N 1308-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 ապրիլի 2024 թվականի N 590-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-Ի N 1308-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 12-ի «Ռազմական նշանակության արտադրանքի ցանկը, ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման, արտահանման, ռազմական նշանակության արտադրանքի տարանցիկ փոխադրման, այդ արտադրանքի առևտրի միջնորդական գործունեության լիցենզավորման կարգերը և անհրաժեշտ փաստաթղթերի ձևերը հաստատելու մասին» N 1308-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.

1) որոշման ամբողջ տեքստում «Հայաստանի Հանրապետության Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարություն» բառերը` համապատասխան հոլովաձևերով փոխարինել «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարություն» բառերով` համապատասխան հոլովաձևերով.

2) որոշման N 1 հավելվածում`

i

ա. ՌՆ1. կետում կատարել հետևյալ լրացումն ու փոփոխությունները`

ա) ՌՆ1. կետի Տեխնիկական նկարագրում ««Ապաակտիվացված հրաձգային զենքը»» բառերից առաջ լրացնել «ՌՆ1. կետի Նկարագիր d.-ի նպատակների համար» բառերը և «Ապաակտիվացված» բառը դարձնել փոքրատառով,

բ) ՌՆ1. կետի d. ենթակետի 3-րդ պարբերության Տեխնիկական նկարագրում «ML1.d.3.-ի նպատակների համար» բառերը փոխարինել «ՌՆ1.d.3. կետի նպատակների համար» բառերով.

բ. ՌՆ7. կետի d. ենթակետում կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) 1-ին պարբերությունում «՞» կետադրական նշանը փոխարինել «a» տառով,

բ) 3-րդ պարբերությունում «լ-քլորոացետոֆենոն» բառը փոխարինել «քլորոացետոֆենոն» բառով.

գ. ՌՆ8. կետում կատարել հետևյալ փոփոխությունն ու լրացումները`

ա) Նկարագրական մասի «Հատուկ նկարագիր 2.»-ից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նկարագիր`

«Նկարագիր. ՌՆ8. կետի ենթակետերում նշված ցանկացած նյութ պետք է լինի այս ցանկում, նույնիսկ եթե այն օգտագործվել է հատկանշվածից տարբեր կիրառման մեջ (օրինակ` TAGN-ը հիմնականում օգտագործվում է որպես պայթուցիկ, բայց կարող է նաև օգտագործվել կա՛մ որպես վառելիք, կա՛մ որպես օքսիդացնող):»,

բ) Նկարագրական մասի Տեխնիկական նկարագրում հանել 2-րդ ենթակետը,

գ) ՌՆ8. կետի a. ենթակետի 43-րդ պարբերության Տեխնիկական նկարագրում ««Պայթուցիկ համաբյուրեղապակին»» բառերից առաջ լրացնել «ՌՆ8.a. կետի նպատակների համար» բառերը և «Պայթուցիկ» բառը դարձնել փոքրատառով,

դ) ՌՆ8. կետի d. ենթակետի 3-րդ պարբերության Նկարագիրը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նկարագրով`

«Նկարագիր 3. ՌՆ8.d.3. կետը չի վերաբերում յոդի պենտաֆտորիդին (CAS 7783-66-6):»,

ե) ՌՆ8. կետի հ. ենթակետի 2-րդ պարբերության «Տեխնիկական նկարագրեր.» բառերից հետո նոր պարբերությամբ լրացնել «ՌՆ8.հ. կետի Նկարագրի նպատակների համար» բառերով.

դ. ՌՆ9. կետում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`

ա) ՌՆ9. կետի a. ենթակետի 2-րդ պարբերության a. պարբերության Տեխնիկական նկարագրում ««Կանգեր»» բառից առաջ լրացնել «ՌՆ9.a.2.a. կետի նպատակների համար» բառերը և «Կանգեր» բառը դարձնել փոքրատառով,

բ) ՌՆ9. կետի a. ենթակետի 2-րդ պարբերության c. պարբերության 2-րդ պարբերության Տեխնիկական նկարագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Տեխնիկական նկարագիր.

ՌՆ9.a.2.c.2. կետի նպատակների համար «նախալվացող և լվացող համակարգերը» ծովային ջուր փչող համակարգեր են, որոնք կարող են միաժամանակ թրջել նավի արտաքին իրանը և նավի տախտակամածները:»,

գ) ՌՆ9. կետի a. ենթակետի 2-րդ պարբերության d. պարբերության 4-րդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր Տեխնիկական նկարագիր`

«Տեխնիկական նկարագիր.

ՌՆ9.a.2. կետի նպատակների համար «քիմիական, կենսաբանական, ռադիոճառագայթային և միջուկային (CBRN) պաշտպանության» համակարգն ունի ինքնուրույն գործող ներքին տարածք պարունակող հատկանիշ, ինչպես օրինակ` գերճնշումային մեկուսացում, օդափոխման համակարգի մեկուսացում, օդափոխանակման սահմանափակ ելքեր հատուկ CBRN ֆիլտրեր և սահմանափակ մուտքեր աշխատողների համար, որոնք նաև անջատված են ներկառուցված օդարգելող սրահակներով (շլյուզներով):»,

դ) ՌՆ9. կետի b. ենթակետի 4-րդ պարբերության Տեխնիկական նկարագրից առաջ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նկարագիր`

«Նկարագիր. ՌՆ9.b.4. կետը չի վերաբերում միջուկային էներգիային:»,

ե) ՌՆ9. կետի b. ենթակետի 4-րդ պարբերության Տեխնիկական նկարագրից հանել վերջին նախադասությունը,

զ) ՌՆ9. կետի b. ենթակետի 4-րդ պարբերության Տեխնիկական նկարագրից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր Հատուկ նկարագիր`

«Հատուկ նկարագիր. Միջուկային էներգիայով առաջամուղ սարքավորման համար տե՛ս ՌՆ9.հ. կետը:»,

է) ՌՆ9. կետի f. ենթակետի Նկարագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Նկարագիր 1. ՌՆ 9. f. կետը ներառում է նավի համար միացնող մալուխները, որոնք միալար են, բազմալար և մեկառանցքային կամ հյուսված տեսակի և ֆյուզելաժ ներթափանցող սարքերը, որոնք երկուսն էլ կարող են ջրակայուն մնալ և պահպանել իրենց աշխատանքային կարողությունները 100 մ-ից ավելի ծովային խորություններում և օպտիկամալուխային կապերին և ֆյուզելաժից ներս օպտիկական ներթափանցողներ, որոնք հատուկ նախագծված են խորությունից անկախ «լազերային» ճառագայթների փոխանցման համար:

Նկարագիր 2. ՌՆ9.f. կետը չի վերաբերում սովորական առաջամուղ սարքերին և հիդրոդինամիկ վերահսկող ֆյուզելաժի զոնդային ներանցիչներին:».

ե. ՌՆ13. կետի d. ենթակետի 2-րդ պարբերության Նկարագիր 5-ի Հատուկ նկարագրում «Լազերային» բառը վերցնել չակերտների մեջ.

զ. ՌՆ14. կետի Տեխնիկական նկարագիրը հանել և Նկարագիր 2.-ից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նկարագիր`

«Նկարագիր 3. «Ռազմական ուսուցման համար մասնագիտացված սարքավորում» եզրույթը ներառում է ռազմական հարձակումների տեսակների ուսուցման, օպերացիոն թռիչքային ուսուցման, ռադարային թիրախի հայտնաբերման ուսուցման, ռադարային թիրախների գեներատորների, հրետանային ուսուցման, հակասուզանավային մարտավարության ուսուցման, թռիչքի սիմուլյատորների (ներառյալ մարդկային ցենտրիֆուգները օդաչուների/աստղագնացների ուսուցման համար, ռադարային ուսուցման, թռիչքային գործիքների ուսուցման. օդագնացության ուսուցման, հրթիռ արձակող սարքերի ուսուցման, թիրախառման ուսուցման, կեղծ «ինքնաթիռների», զրահապատյանների օգտագործման ուսուցման, անօդաչու «ինքնաթիռների» վարման ուսուցման շարժական հարմարանքները և վերգետնյա ռազմական գործողությունների համար ուսուցման սարքավորումը:».

է. ՌՆ15. կետի երկրորդ Հատուկ նկարագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Հատուկ նկարագիր. Տե՛ս նաև Երկակի նշանակության ապրանքների ցանկի 6A002.a., 6A002.b. և 6A003.b. կետերը:».

ը. ՌՆ17. կետի e. ենթակետի 3-րդ պարբերությունում «էլեկտրամագնիսական իմպուլսային միջավայրում (EMP)» բառերը փոխարինել ««Էլեկտրամագնիսական իմպուլսային (EMP)» միջավայրում» բառերով.

թ. ՌՆ18. կետի a. և b. ենթակետերը շարադրել հետևյալ բովանդակությամբ`

«a. Սարքավորում, որը հատուկ նախագծված կամ փոփոխված է Ռազմական նշանակության արտադրանքի ցանկում հատկանշված ապրանքներ «արտադրելու» համար, և դրանց համար հատուկ նախագծված բաղադրամասեր:

b. Շրջակա միջավայրում փորձարկման շինություններ, որոնք հատուկ նախագծված են Ռազմական նշանակության արտադրանքի ցանկում հատկանշված ապրանքների հավաստագրման, որակավորման կամ փորձարկման համար, և հատուկ դրանց համար նախագծված սարքավորումներ, որոնք որևէ այլ մասերում հատկանշված չեն:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ    Ն. Փաշինյան

 

2024 թ. ապրիլի 25

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 25 ապրիլի 2024 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.04.2024
N 590-Ն
Որոշում