Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի N 785-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ Ե ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 ապրիլի 2024 թվականի N 580-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի N 785-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 10-ի «Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեության համար օգտագործվող սարքավորումների փորձաքննության իրականացման կարգը հաստատելու մասին» N 785-Ն որոշման (այսուհետ` որոշում) նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Հիմք ընդունելով «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 13-րդ մասի 1-ին կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.»:

2. Որոշմամբ հաստատված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.

1) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«2. Սարքավորումների փորձաքննությունն անցկացնում է «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետ` ընկերություն)` դիմող իրավաբանական անձի (այսուհետ` կազմակերպություն) ներկայացուցչի, անհատ ձեռնարկատիրոջ կամ նրա ներկայացուցչի (ներկայացուցիչների) մասնակցությամբ:».

i

2) ամբողջ տեքստում «գործակալություն» բառը փոխարինել «ընկերություն» բառով` համապատասխան հոլովաձևերով.

i

3) 7-րդ և 9-րդ կետերում «գործակալության պետի» բառերը փոխարինել «ընկերության տնօրենի» բառերով.

i

4) ձևում «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության պետ» բառերը փոխարինել «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերության տնօրեն» բառերով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ    Ն. Փաշինյան

 

2024 թ. ապրիլի 25

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 25 ապրիլի 2024 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.04.2024
N 580-Ն
Որոշում