Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1935-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 ապրիլի 2024 թվականի N 578-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1935-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 7-ի «Հարգադրոշմների, տարբերանիշերի և անվանանիշերի ձևերը, չափերը, նկարագրությունը և դրանց պատրաստման, հաշվառման ու տնօրինման կարգը հաստատելու մասին» N 1935-Ն որոշման (այսուհետ` որոշում) նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Հիմք ընդունելով «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 12-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.»:

2. Որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«2. Հարգադրոշմը պատվիրում և պատրաստում են թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող հաշվառված անձինք (այսուհետ` հաշվառված անձ): Տարբերանիշերի և անվանանիշերի գրանցման, պատվիրման, տրամադրման և հաշվառման գործառույթներն իրականացնող լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունն է (այսուհետ` լիազոր մարմին): Հարգադրոշմը թույլատրվում է պատվիրել և (կամ) պատրաստել միայն համաձայն սույն կարգի N 1 ձևով սահմանված հարգադրոշմների ձևերի, չափերի և ուրվագծի:».

i

2) 14-րդ կետում «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի «թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունը`» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության լիցենզավորման և թույլտվությունների վարչությունը`» բառերով.

i

3) NN 4 և 5 ձևերում «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ» բառերը փոխարինել «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ» բառերով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ    Ն. Փաշինյան

 

2024 թ. ապրիլի 25

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 25 ապրիլի 2024 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.04.2024
N 578-Ն
Որոշում